Փոստի պատմությունը
300 տարի
ռուսները պնդում էին՝
իրենց ճնշել են մոնղոլները,
բայց նրանք, պարզվեց,
պարզապես փոստ էին բերում։
300 տարի
Ռուսաստանում ստանում էին նամակներ,
բայց չէին կարողանում կարդալ,
այդ էր պատճառը, որ քանիցս
ստիպված այրեցին Մոսկվան, որ մթից մաքրեին
չընթերցված նամակները։
Վերջապես Իվան Ահեղը
դեպ արեւելք շարժվեց եւ գրավեց Կազանը, իսկ նամակները
սկսեց հղել դեպ արեւմուտք
այն փախստական իշխան Կուրբսկուն,
այն ահեղ նամակներին
արդեն պատասխանում էր Մեծն Պետրոսը
Հոլանդիայից, ծովից անդին,
հետո Եկատերինան, նույնպես Մեծն,
որ հաստատեց կապ աշխարհի մեծերից
պարոն Վոլտերի հետ, իսկ արդեն
Նապոլեոնը, նույն ինքը՝ Բոնապարտը,
Մոսկվայի հերթական այրումով
օժանդակեց ներմուծել
էլեգանտ ֆրանսերենը՝ որպես
արքունի էպիստոլյար ոճ, որպեսզի
ցածրակարգ ժողովրդին
ժամանակից շուտ չշշմեցնեն
ազատությամբ, հավասարությամբ, եղբայրությամբ։
Փոստի առաքման բարեփոխությամբ
դեկաբրիստները հղում էին
իրենց նամակները
հանուն Ռուսաստանի բարեփոխության
արդեն Սիբիրից, որպեսզի
Գերցենին արթնացնեն Լոնդոնում։
Նրանց արդեն պատասխանում էր
ինքը՝ Վլադիմիր Իլյիչը,
կկոցած հեռատես մոնղոլական հայացքը
Ժնեւից, Ցյուրիխից։
Ահա եւ իրականացավ
Հոկտեմբերյան հեղաշրջումը,
որպես անհրաժեշտ հետեւանք
մոնղոլական փոստի,
եւ որպես արեւելյան
պատասխան եւ մարտահրավեր արեւմուտքին։
Ինչ-որ բան, իբրեւ պատասխան
մեզ կբերի մոտակա 300 տարին։
ռուսները պնդում էին՝
իրենց ճնշել են մոնղոլները,
բայց նրանք, պարզվեց,
պարզապես փոստ էին բերում։
300 տարի
Ռուսաստանում ստանում էին նամակներ,
բայց չէին կարողանում կարդալ,
այդ էր պատճառը, որ քանիցս
ստիպված այրեցին Մոսկվան, որ մթից մաքրեին
չընթերցված նամակները։
Վերջապես Իվան Ահեղը
դեպ արեւելք շարժվեց եւ գրավեց Կազանը, իսկ նամակները
սկսեց հղել դեպ արեւմուտք
այն փախստական իշխան Կուրբսկուն,
այն ահեղ նամակներին
արդեն պատասխանում էր Մեծն Պետրոսը
Հոլանդիայից, ծովից անդին,
հետո Եկատերինան, նույնպես Մեծն,
որ հաստատեց կապ աշխարհի մեծերից
պարոն Վոլտերի հետ, իսկ արդեն
Նապոլեոնը, նույն ինքը՝ Բոնապարտը,
Մոսկվայի հերթական այրումով
օժանդակեց ներմուծել
էլեգանտ ֆրանսերենը՝ որպես
արքունի էպիստոլյար ոճ, որպեսզի
ցածրակարգ ժողովրդին
ժամանակից շուտ չշշմեցնեն
ազատությամբ, հավասարությամբ, եղբայրությամբ։
Փոստի առաքման բարեփոխությամբ
դեկաբրիստները հղում էին
իրենց նամակները
հանուն Ռուսաստանի բարեփոխության
արդեն Սիբիրից, որպեսզի
Գերցենին արթնացնեն Լոնդոնում։
Նրանց արդեն պատասխանում էր
ինքը՝ Վլադիմիր Իլյիչը,
կկոցած հեռատես մոնղոլական հայացքը
Ժնեւից, Ցյուրիխից։
Ահա եւ իրականացավ
Հոկտեմբերյան հեղաշրջումը,
որպես անհրաժեշտ հետեւանք
մոնղոլական փոստի,
եւ որպես արեւելյան
պատասխան եւ մարտահրավեր արեւմուտքին։
Ինչ-որ բան, իբրեւ պատասխան
մեզ կբերի մոտակա 300 տարին։




