Եվգենի Վոդոլազկին
Եվգենի Վոդոլազկին (ծնվ. 1964 թ.) — գրող, բանասեր, գրականագետ, «Մեծ գիրք» մրցանակի դափնեկիր (2013):
Ծնվել է Կիևում, ավարտել է Կիևի Տ. Շևչենկոյի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Գիտական հետաքրքրությունների ոլորտը՝ Հին Ռուսիայի պատմական պատմությունները, հին ռուսական հոգևոր տեքստերի մեկնաբանությունները: Հարյուրից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է: Մասնակցել է «Ասք Իգորի գնդի մասին» հանրագիտարանի և «Հին Ռուսիայի գրականության գրադարան» մատենաշարի ստեղծմանը:
«Սոլովյովը և Լարիոնովը» առաջին տպագրված վեպն է: 2013 թվականին Եվգենի Վոդոլազկինը «Մեծ գիրք» է շահել «Լավր» վեպի համար: Ընթերցող հասարակության շրջանում բարձըր գնահատական է ստացել «Օդանավորդը» վեպը:
Վոդոլազկինի ստեղծագործությանը հատուկ է ռուսական հոգևոր ու հոգեբանական արձակի խոր ավանդույթների օրգանական միավորումը բանասիրական բարձր մշակույթի հետ: