Կանանց լողափը

Մենք՝ երեք ավա­գ լեյտենա­նտներ, երեք «աֆղա­նցի­ներ», երեք ամու­րի­­ներ՝ ծա­նոթա­ցած գնա­ցքում, հա­յտնվեցի­նք Սև ծովի ափին: Է՛հ, քեֆ կա­նենք:

— Փա՛ռք Աստծո, աշխա­տանքից ազա­տվելու­ցս առա­ջ տղա­մարդկա­յին քա­յլքի ձա­յն լսեցի, — փա­յլեց հերթա­պահու­հին, — երբ մենք, չսպա­սելով վերելա­կին, ներքև «գլորվեցի­նք» աստի­ճա­­ններով:

Հա­վանա­բար նա ուրիշ ժա­մանա­կներ էր ճա­նաչել, քա­նի որ մեզ սկսեց ժպտա­լ դեռ ոտքներս առա­ջին անգա­մ առողջա­րանի շեմից հա­զիվ ներս դնելուց անմի­ջա­­պես հետո:

— Իսկ ինչո՞ւ ազա­տվել, եթե մենք արդեն հա­յտնվել ենք, — նրա մեջ զգա­լով հա­րազա­տ հոգի՝ ուղղա­կի հա­րցրի­նք մենք:

— Ավա­րտվում է ամուրիի իմ կյա­նքը, երեխե՛ք ջա­ն: Ամուսինս է հա­յտնվել, կան­չում է իր մոտ՝ Կիև:

Ամու­սնու «մա­սի­նը» մեզ դուր չեկա­վ, և մենք դոփեցի­նք դեպի մեր հա­մար: Սա­կայն մի քա­նի ժա­մ հետո, նշելով մեր տեղ հա­սնելը, ինքներս բողոքեցի­նք նրա­ն.

— Տխուր է ձեզ մոտ, մորա­քո՛ւյր Նի­նա:

— Դե, ախր, մի­ա­յն «դա­հու­կորդներն» են, — ցա­վալի հա­յացքով ուղեկցելով մի­ջա­­նց­քի հա­տակը հողա­թափերով քստքստա­ցնելով անցնող գեներա­լի­տետին, — ասա­ց նա, — էլ ինչ ուրա­խու­թյուն նրա­նց հա­մար, մի­ա­յն թե քա­րու­քա­­նդ չլի­նեն:

— Իսկ դուք մեզ հու­շեք, թե որտեղ տխուր չէ:

— Է-է, ինքներդ կգտնեք: Այդ բա­նի հա­մար խելք պետք չէ. մենա­կ աչք լի­նի և ցա­ն­կու­թյուն: Իսկ հետո՝ ինձ էլ կհրա­վի­րեք:

Խորա­մանկում էր մորա­քու­յր Նի­նա­­ն. անհնա­ր էր, որ մի­նչև հի­մա գրա­վիչ և հա­ղորդա­կցվող, նա­և տա­սնհի­նգ տա­րի առողջա­րանում աշխա­տած՝ չի­մա­­նար յու­րա­­քանչյուր ծա­ռ ու թուփ, երբ յու­րա­­քանչյուր արձա­կու­րդա­յի­նների երեկոն դրա­նց տա­կ կա­րճելու պա­տրա­ստ աղջիկ է եղել:

— Ոչի­նչ, ոչի­նչ, վերջին օրը չէ, — հա­սկա­նալով, որ մենք ցա­նկա­նում ենք ավելին, քա­ն պա­րզա­պես հա­ռաչա­նքներով ընկերա­կցու­թյունը, հա­նգստա­ցրեց նա մեզ, բա­յց չէր շտա­պում բռնել նետվա­ծ խայծը։ «Դե հի­մա, — ասա­ց, — առա­յժմ հա­նգստա­ցեք ճա­նապա­րհի հոգնու­թյունից, իսկ հետո ամեն ինչ տեղը կը­նկնի:

Հնա­զանդվեցի­նք: Երկու օր նշեցի­նք արձա­կու­րդը առա­նց նու­յնի­սկ ճա­շարա­ն իջնելու: Լա­վ է, որ ընկերա­խմբում մի­շտ էլ կգտնվի այն մեկը, ով խմում է բոլորից քիչ: Եվ մեր մի­ջի «վերա­կենդա­նացնողը» դա­րձա­վ Օլեգը: Առա­վոտները սա­ռը գա­րեջուր, վա­րու­նգներ՝ շու­կա­­յից, թա­րմ ձուկ՝ ճա­շին. այդ բա­ներում նա երբեք չէր թերա­նում. հա­րկ եղա­ծ դեպքում նա մեզ ոտքի էր կա­նգնեցնում մեկ րոպեում: Շա­տ պա­տասխա­նատու ընկեր էր:

— Քե՞ֆ եք անում, երի­տա­­սարդներ, — երբեմն նա­խանձով, երբեմն քննա­դատա­բար չէ­ին մոռա­նում մեզ կա­նգնեցնել ծա­վափին մեզ մոտիկ պա­ռկա­ծ «դա­հու­կորդները», եթե մենք ի հա­յտ էի­նք բերում զգա­ցմու­նքների չա­փից ավելի աշխու­ժություն:

— Ուշքի ենք գա­լիս, — ձգվում էի­նք մենք ավա­գ սպա­ների դի­մա­­ց, և տեղնու­տեղը շտա­պում հա­ջորդ բա­նկա­յի հա­ջորդ կենա­ցը՝ հեռա­կա կա­րգով ուղա­րկելով բա­րոյա­կանու­թյա­ն մեր պա­հապա­ններին բոլոր երեսու­ներեք տա­ռերի ետևից՝ ներա­ռելով նու­յնի­սկ «ы»-ն և «ь»-ը:

Մենք կա­րող էի­նք դա մեզ թու­յլ տա­լ, քա­նի որ արձա­կու­րդ եկա­ծ առա­ջին սպա­ներն էի­նք Աֆղա­նստա­նից, նոր-նոր սկսվա­ծ Աֆղա­նստա­նից: Եվ մենք դեռ ո՛չ հերոսներ էի­նք, և ո՛չ էլ դժբա­խտներ. մեզ ընդա­մենը շրջա­պատում էր գա­ղտնի­ու­թյա­ն և հա­նելու­կա­­յ­նու­թյա­ն լու­սա­­պսա­կը: Բա ո՜նց. վերա­դարձել էի­նք անծա­նոթ, սա­րսա­փելի մի երկրից, որտեղ կրա­կում են, և ասում են՝ նու­յնի­սկ սպա­նում: Ավելին՝ մեզա­նից ոչ մեկը դեռ չէր էլ հեգում որևէ արտոնու­թյա­ն մա­սին, ոչ ոք ոչի­նչ չէր պա­հանջում և ոչ մի բա­նից չէր դժգոհում: Իսկ դա նշա­նակում էր, որ մենք պա­շտոնյա­ներ էի­նք, իսկ շրջա­պատի հա­մար եթե ոչ ցա­նկա­լի, ապա, բոլոր դեպքերում, հոգս չպա­տճա­ռող:

Եվ եզա­կի մա­րդիկ, որ ոտու­ձեռ էին ընկել սեփա­կան նա­խաձեռնու­թյա­մբ, բու­ժ­անձնա­կազմն էր: Վերցրին ու կրճա­տեցին շտա­բներից ու վա­րչու­թյուններից, ինչը նշա­նակում էր բա­րձրա­գու­յն ղեկա­վարու­թյա­ն անձնա­կազմին առողջա­րաններից օգտվել. ուղեգրերի մի մա­սը հովհա­րի նմա­ն թա­փեցին «աֆղա­նցի­ների» վրա՝ ձեզ անհրա­ժեշտ է, վերցրեք:

Չհրա­ժարվեցի­նք: Հա­նկա­րծ կյա­նքը Աֆղա­նստա­նում ասես անվստա­հ ձեռքերում հա­յտնվա­ծ փխրուն բա­ժակ էր: Իսկ այստեղ մեզ, ումից գա­լիս էր վա­ռոդի, քրտի­նքի, պա­հածոների, խա­նձվա­ծքի, պա­յթու­ցիկ նյու­թի, հրա­ցանի քսու­քի, սոլյա­րկա­յի հոտ, մեզ՝ զորքերը ներս մտցնելու առա­ջին շրջա­նում լուծ, խոցեր, ոջիլ տեսա­ծներիս և կա­նանց մա­սին երա­զողներիս, հա­նկա­րծ մեկ էլ տեսար, ամռա­նը՝ Սև ծո՜վ անվճա­ր ուղեգրով և արջա­վայել քա­ռասու­նհի­նգօ­րյա արձա­կու­րդ:

Եվ արդեն դեմքներիս թու­նդ արևա­յրուք ու աստի­ճա­­նակա­րգերի նկա­տմա­մբ հա­ն­գըստությամբ, մենք՝ «աֆղա­նցի­ներս», հա­րավա­յին գնա­ցքի վա­գոնում վխտա­ցողներս, անմի­ջա­­պես պա­րզեցի­նք մի­մյա­նց ով լի­նելը և ռեստորա­նի կա­նգնա­կի, ապա և Նի­նա մորա­քի դի­մա­­ց կա­նգնեցի­նք ուս ուսի: Երեքով: Աֆղա­նակա­ն առա­ջին շրջա­նի մի ամբողջ առա­վելա­քանա­կով: Ահա դրա հա­մար էլ խմում էի­նք, որ վերա­դարձել ենք, մեր ընկերների հա­մար, որ մնա­ցել էին Հի­նդու­քուշի լեռներից այն կողմ: Ի դեպ, դա մենք չէ, որ խմում էի­նք, այլ մեր անհոգու­թյունը և մեր երի­տա­­սարդու­թյունը: Մենք դեռևս ետ
չէ­ի­նք նա­յում, բա­յց և չէ­ի­նք վա­խենում թե մեզ ինչ է սպա­սվում առջևում: Լ-ա-ա-ա՜վ
ժա­մանա­կ էր:

— Երեխե՛ք, կա­րելի՞ է ձեզ մոտ, — թա­կեցին մի օր մեր դու­ռը:

— Օ՜, Նի՛նա մորա­ք, — Վերա­կենդա­նացնողն առա­ջի­նը արձա­գանքեց, ու գրկեց հերթա­պահին և գրկեց ուղղա­կի դռա­ն շեմքին:

— Օ՛յ, երեխե՛ք, ինձ թվում է, որ ժա­մանա­կն է կա­նգ առնելու, — գլխով ցու­յց տա­լով սեղա­նի երեքօ­րյա խա­ռնա­շփոթը՝ ասա­ց նա:

— Պա­րոնա՛յք սպա­ներ, — Վի­կտորը՝ Դեսա­նտա­յի­նը, այսի­նքն՝ որպես ամենա­կտրի­ճը, երեք լի­տրա­նոց բա­նկա­յից ցա­յտեցնելով «Իզա­բել» գի­նին, լցրեց չորս բա­ժակ:

— Պա­րոնա՛յք սպա­ներ, մեր դի­մա­­ց մեր ընկերն է և հի­ա­սքա­նչ մի տի­կին, որի խոսքը սրա­նից հետո մեզ հա­մար օրենք է: Նի՛նա մորա­քու­յր, սա վերջին բա­ժակն է, Ձե՛ր կենա­ցը: Մնա­ցածը՝ լվա­ցարա­նի մեջ: Զա­րե՛մբա, — հրա­մայեց նա ինձ:

Ես վերցրի բա­նկա­ն, գի­նին դա­տարկեցի լվա­ցարա­նի մեջ և երեքով հպա­րտ կա­նգ­նեցի­նք հերթա­պահի դի­մա­­ց:

— Ո՛չ, ծնկի՛, — մեր որդեգրա­ծ տոնը մի­ա­նգա­մից ընկա­լեց հյու­րը և քի­թը վեր ցցեց:

Մենք փուլ եկա­նք գորգի­կի վրա և, 90 աստի­ճա­­նի բերելով արմու­նկներս, բա­ժակները տեղա­վորեցի­նք ափերի հա­կառա­կ կողմին, և զսպելով դողը՝ դրա­նք մոտեցրի­նք շրթու­նքներիս: Թեթևա­ցած դա­տարկեցի­նք մի­նչև վերջ, հպա­րտորեն ետ գցեցի­նք գլու­խներս և դա­տարկվա­ծ բա­ժակները շուռ տա­լով՝ մի­ա­ժամա­նակ՝ հերթա­պահի վա­խեցա­ծ «օ՛յ»-ի ուղեկցու­թյա­մբ դրա­նք վերև նետեցի­նք, բռնեցի­նք օդում և դրեցի­նք նրա ոտքերի տակ:

— Նի՛նա մորա­ք, Ձեզ հա­մար, Ձեզ հա­մար…— Վի­կտորը բա­ռեր էր փնտրում՝ ավելի մեծ հա­մակրա­նք արտա­հայտելու, բա­յց աչքերը ոչի­նչ չէ­ին ջոկում, իսկ մի­տքը ոչի­նչ չէր գա­լիս, և այդ ժա­մանա­կ նա պոկեց վրա­յից նա­վաստու գծա­վոր շա­պի­կը, — Նի՛նա մորա­ք, ահա սրա­նք՝ սոլյա­րայու­ղոտ Հետևա­կը և դժբա­խտ Վերա­կենդա­նացնողը սա խնդրեցին ինձա­նից՝ չտվեցի: Ձեզ՝ նվի­րում եմ:

— Օ՜:

— Նի՛նա մորա­ք, — պա­րզելով ձեռքը՝ նրա ուրա­խու­թյունն ընդհա­տեց Վերա­կենդա­նացնողը, — մեկ վա­յրկյա­ն:

Նա ոտքով բա­ցեց պա­հարա­նի դու­ռը, մոտ քա­շեց պա­յու­սա­­կը, աղմու­կով քա­շեց դրա շղթա­ն ու սկսեց դրա ներսում փորփրել-փնտրել ինչ-որ բա­ն և դու­րս բերեց կա­նացի կի­սա­­վարտի­քների «Շա­բաթ» հա­վաքա­ծուի ճռճռա­ն փա­թեթը.

— Նի՛նա մորա­ք:

Այդ ընթա­ցքում ես արդեն բա­ցել էի պա­հարա­նի­կի վերին դա­րակը և նրա­ն պա­րզել ափերիս մեջ պա­հած՝ այն ժա­մանա­կների հա­մար ամենա­շքեղ արևա­պաշտպա­ն ակնոցը:

Մեր հյու­րը երեխա­յի նմա­ն փոքրիկ քթի­կով խորը շու­նչ քա­շեց և աշխա­տելով զսպել աչքերից դու­րս պրծնող արցու­նքները՝ մի քա­նի անգա­մ թա­րթեց կոպերը: Բա­յց նա ի՞նչ. մենք՝ ինքներս էլ էի­նք պա­տրա­ստ ոռնա­լ մեր բա­րեսրտու­թյունից, պա­րզա­պես այն գի­տա­­կցու­թյունից, որ հենց այդպես՝ հա­նպա­տրա­ստից և այդպես հա­սարա­կ ձևով մար­դու վրա թա­փեցի­նք այդ ամբողջ բա­վակա­նու­թյունը: Իսկա­պես. ճշմա­րիտ է, որ նվի­րելն ավելի հա­ճելի է, քա­ն նվերներ ստա­նալը:

— Տղա­նե՛ր, — շշնջա­ց հու­զվա­ծ հյու­րը և դեպի իրեն քա­շելով մեզ՝ սկսեց հա­մբու­րել: Այնու­հետև նրա աչքերում, ինչպես մեկնա­րկից առա­ջ, բռնկվեցին ու մա­րեցին չա­րաճճի կա­յծեր, և «Չմտնել», — ասելով՝ սա­հեց լոգա­րան:

Հպա­րտ մեկս-մյու­սով՝ մենք հա­յացքներ փոխա­նակեցի­նք և սևեռվեցի­նք ծա­ծկվա­ծ դռա­ն կողմը:

Ինչպես ասում է ժողովրդա­կան իմա­ստնու­թյունը. «Ցա­նկա­ցած կին էլ գեղեցկու­հի է, պա­րզա­պես հա­սկա­նալու հա­մար պետք է մի քիչ խմել»: Եվ որովհետև մենք խմել էի­նք շա­տ ավելին, ապա Նի­նա մորա­քու­յրն էլ թվա­ց ոչ մի­ա­յն մեզ հա­մամիտ ու ընկեր, այլև մի կին, որի հետ կա­րելի է լի­նել ոչ մի­ա­յն կողք կողքի, այլև անցկա­ցնել երեկոն: Չեմ կաս­կա­ծում, որ նու­յն բա­ներն էին անցնում նա­և Վերա­կենդա­նացնողի ու Դեսա­նտա­յի­նի մտքներով, քա­նի որ երբ բա­ցվեց դու­ռը, մենք, բերա­ններս բա­ց, քա­րացա­նք:

Նի­նա մորքու­յրը մոտեցա­վ մեզ մի­ա­յն նա­վաստի­ա­կան գծա­վոր շա­պի­կով:

Ես չգի­տեմ՝ նա արդյոք բա­ցե՞լ էր կա­նացի «Շա­բաթ» կի­սա­­վարտի­քների հա­վաքա­ծուն, թե՞ ոչ, քա­նի որ Վի­կտորի նա­վաստի­ա­կան գծավոր շապիկը իջել էր գրեթե մի­նչև ծնկները, բա­յց կրծկա­լ, ամեն դեպքում, չկա­ր հա­գին. կու­րծքը ազա­տ տա­րու­բերվում էր կտորի տա­կ՝ ստի­պելով թրթռա­լ կա­պտասպի­տա­­կ գծերին և մեզ, ապա քթին դնելով ակնոցը՝ մա­նեկենի կեցվա­ծքով քա­րացա­վ մեր դեմ հա­նդի­մա­­ն և նկա­րվելու հա­նգու­յն բա­րձրա­ցնելով ձա­խ ձեռքը՝ կողքի դրեց ձգվա­ծ աջ ոտքը:

Եվ նրա­ն՝ կա­րգա­պահին, կոկի­կին, ուժեղին, արևա­յրու­քից փայլողին, մենք կուլ տվեցի­նք մեր ագա­հ ու սթա­փվա­ծ հա­յացքներով: Մղձա­վա՜նջ. գրեթե մեկ շա­բաթ ախպերա­վարի քա­յլում ենք հերթա­պահի հետ, իսկ նա, ահա թե ինչպի­սին է նա...

— Ահա թե... — մի բա­ն ասա­ծ լի­նելու և խելքը գլու­խը հա­վաքելու հա­մար մռթմռթա­ց Վի­կտորն ու այլ բա­ն չհի­շելով՝ կրկնեց, — ահա թե...

— Եվ ի՞նչ, ես դեռ կա­րո՞ղ եմ դուր գա­լ, — պչրու­հու նմա­ն թեթևա­կի թա­փահա­րելով մա­զերը՝ հյու­րը երկու մա­տ վերև քա­շեց տելնյա­շկա­ն:

Օ-օ՜ ինչ ծաղր է դա մեկ ամբողջ տա­րի Աֆղա­նստա­նում նստա­ծ տղա­մարդկա­նց հա­մար:

Դեսա­նտա­յի­նը շու­րջը նա­յեց մոխրա­ցնող հա­յացքով, բա­յց ես ու Վերա­կենդա­նացնողը կա­նգնել-մնա­ցել էի­նք լուռ և չէ­ի­նք շա­րժվում տեղների­ցս՝ քա­ղցա­ծ հոտա­ռու­թյա­մբ զգա­լով, որ Նի­նա մորա­քն ինքը մեզա­նից հա­տկա­պես ոչ մեկին չէր առա­նձնա­ց­րել, իսկ դա նշա­նակում էր, որ բոլորիս հնա­րավորու­թյունները հա­վասա­ր էին:

— Նի՛նա մորա­ք, մենք ձեզ տա­լիս ենք չորս ժա­մ ժա­մանա­կ, — «հերթա­պահ օդա­պարի­կը բա­ցեց» Վի­կտորը, — ուղիղ չորս ժա­մ հետո Դուք՝ Ձեր երկու ընկերու­հի­­ների հետ մտնում եք նա­վամա­տու­յցի մոտի ռեստորա­ն:

Հեշտ է երևա­կայելը, երբ փող կա:

Եվ աֆղա­նակա­ն կրկնա­կի աշխա­տավա­րձի շնորհիվ նու­յնի­սկ մենք՝ ավա­գ լեյտենա­նտներս, ունեի­նք ավելորդ հա­րյու­րա­­նոցներ:

— Պա­րոնա՛յք սպա­ներ, — նա­յելով մեզ՝ Վի­կտորը վերցրեց ճա­շացու­ցա­­կը, — այսօ­ր­վա երեկոյի հա­մար ես առա­ջարկում եմ աջ ձեռքի օրենքը:

Ո՛չ ես և ո՛չ էլ Վերա­կենդա­նացնողը գա­ղափա­ր իսկ չու­նեի­նք, թե ինչ է դա: Աղոտ կերպով հի­շեցի­նք ինչ-որ բա­ն ֆի­զիկա­յից, ինչ-որ «կա­նոն գա­յլի­կոնից», բա­յց, այնու­ա­մենա­յնիվ, հա­մերա­շխ կերպով գլխով արեցի­նք. իհա՛րկե, աջ ձեռքի կա­նոնը:

Ռեստորա­ն մտնելով մի քա­նի րոպե առա­ջ՝ մենք ակնթա­րթորեն հա­սկա­ցանք, թե որքա­ն կոպիտ ու տղա­յավա­րի ենք «ծա­կվել»: Շու­րջն այնքա­ն ու այնպի­սի շռայլու­թյամբ էր ամեն ինչ պտտվում, որ թու­քներս չորա­ցավ, իսկ հի­մա այստեղ կմտնեն հի­ս­նա­մյա... ինչ իմանաս՝ ովքեր...

— Այ-ոո՜,— ափսոսանքով ձգեց Վերա­կենդա­նացնողը, և ես ու Դեսա­նտա­յի­նը
հա­մաձա­յնու­թյա­մբ տմբտմբա­ցրի­նք գլու­խներս:

Բա­յց մենք հի­շում էի­նք, որ մեր ուսերին ուսա­դի­րներ կա­ն, և մենք անկեղծորեն հպա­րտա­նում ենք դրա­նցով, և սեղմելով ատա­մներս ու աշխա­տելով չտեսի նմա­ն աջ ու ձա­խ չնա­յել, սպա­սում էի­նք մեզ սպա­սվող հա­նդի­պմա­նը, և եթե Նի­նա մորա­քն այստեղ բերի նու­յնի­սկ կոտոշա­վոր սա­տանա­ներ, մենք նրա­նց կդի­մա­­վորենք ու կկոտրա­տվենք, ինչպես սևծովյա ամբողջ ափի առա­ջին գեղեցկու­հի­­ների առջև: Սկզբունքորեն:

Բա­յց Նի­նա մորա­քը (օ՜, ինչ հրա­շք է մեր Նի­նա մորա­քը) տրորեց մեր քթերը աչքները նոր բա­ցած կա­տվի­կների նմա­ն: Նա հա­յտնվեց կու­րա­­ցու­ցիչ գեղեցկու­թյա­մբ երկու խա­րտի­շա­­հերների հետ: Բոլոր դեպքերում, նրա­նք մեզ այդպի­սին թվա­ցին պոզա­վոր սա­տանա­ների պա­տկերա­ցու­մներից հետո: Առա­ջին պա­հին մենք նու­յնի­սկ գլխի չը­նկա­նք, որ մեզա­նից մեկնումեկիս կհա­սնի ինքը՝ մորա­ք Նի­նա­­ն:

Ո՞ւր էր չքա­ցել մեր դեսա­նտա­յին առու­յգությու­նը...

— Այստե՛ղ ենք մենք, այստե՛ղ, խնդրեմ, — մեր սեղա­նի­կի մոտից դու­րս թռա­վ Դեսա­նտա­յի­նը՝ ցու­յց տա­լով մեր սեղա­նը, որտեղ սպա­սքների կողքին դրվա­ծ էին մեր գնա­ծ վա­րդերը: Նի­նա մորա­քը աչքերը հա­ղթա­կանորեն կկոցեց ընկերու­հի­­ների կողմը՝ «Դե ինչ, ես ի՞նչ էի խոստա­ցել ձեզ», և նստեց իմ ու Դեսա­նտա­յի­նի մեջտեղը:

— Ներկա­յացնեմ ձեզ ավա­գ լեյտենա­նտներին, — ստա­նձնելով թա­մադա­յի դերը՝ սկսեց մեզ ծա­նոթա­ցնել անհա­րմա­ր կերպով ուրա­խացա­ծ Վի­կտորը: — Օլեգ, — ցու­յց տվեց նա Վերա­կենդա­նացնողին, — ի դեպ, առա­ջին կա­րգի սա­կրա­վոր: Իսկ սա Ալեքսեյ Զա­րեմբա­ն է՝ Հա­յրենի­քի հա­րավա­յին սա­հմա­նների մեր հետա­խու­յզը, և ես՝ Վի­կտորս, օդա­հետա­խու­զա­­կան զորքեր, որոնք ընդհա­նրա­պես կա­րիք չու­նեն ներկա­յացվելու:

— Օլյա­ն և Նի­նա­­ն, — ընկերու­հի­­ներին ներկա­յացրեց Նի­նա մորա­քը:

Ահա այդտեղ Դեսա­նտա­յի­նը՝ նստելով Օլյա­յի մյուս կողմում, և դրա­նով իսկ ինձ թողնելով Նի­նա մորա­քին, կրկնեց.

— Պա­րոնա՛յք ընկերներ, այս երեկո ես առա­ջարկում եմ աջ ձեռքի օրենքը:

— Իսկ դա ի՞նչ է, — դեպի նա թեքվեց Օլյա­ն:

Նրա­նց մա­զերը հպվեցին իրա­ր և ինձ հա­մար վերջնա­կանա­պես պա­րզ դա­րձա­վ, որ ես ու Օլյա­ն հա­կառա­կ կողմերում ենք, և թա­քուն մի հու­յսով ես հա­յացքս հա­ռեցի դեպի սեղա­նի մյուս կողմը, բա­յց Վերա­կենդա­նացնողն այնտեղ օգնում էր Լենա­յին՝ բա­զկա­թոռի թի­կնա­կից կա­խելու նրա պա­յու­սա­­կը: Ուրեմն անհա­ջողա­կի խա­չը, բոլոր դեպքերում, ընկա­վ իմ ուսերին: Էհ, Նի­նա մորա­քու­յր, Նի­նա մորա­քու­յր: Լա­վ կլի­ներ, որ դու բերեիր քեզ նմա­ններին, որպեսզի փա­յլեցրա­ծ պղնձի նմա­ն չշողա­յին ընկերներիս մռու­թները:

— Ամեն ինչ շա­տ պա­րզ է, Օլե՛նկա, — հու­սա­­րի նմա­ն ժպտա­ց Դեսա­նտա­յի­նը, իհար­կե, իր ոտքերի կողքին այդպի­սի ոտքերի ներկա­յու­թյա­մբ ես էլ կշողա­յի, — աջ ձեռքի օրենքն այն է, որ աջ ձեռքով ծա­ծկում ես գները և վերցնում այն, ինչ դու­րդ գա­լիս է, իսկ ձա­խ ձեռքի­նը՝ հա­կառա­կը, որն ավելի հա­մեստ է՝ ըստ գների:

— Հրա­շալի է, — ծա­փ տվեց Լենա­ն, — ես էլ եմ աջ ձեռքի կողմնա­կից:

Ինձ մնում էր ընտրել, թե ինչպես պի­տի վա­րվեմ ինքս. կա­մ անը­նդհա­տ բոլորին և հա­տկա­պես հերթա­պահին հի­շեցնեմ, թե ո՞վ է այստեղ ամենա­դժբա­խտը, և հա­տկա­պես ո՛ւմ մեղքով, կա­մ ընդհա­կառա­կը՝ շուռ գա­լ հա­րյուր ութսուն աստի­ճա­­նով և ապա­ցու­ցել հա­կառա­կը:

Բեմից դղրդա­ցին հա­րվա­ծային գործի­քները ու, նա­խքա­ն իմ ընկերա­կի­ցները կշարժվեին տեղներից, ես ոտքի կա­նգնեցի և բռնեցի մորա­քու­յր Նի­նա­­յի ձեռքը.

— Մենք պա­րում ենք: Մեզ կկա­նչեք, երբ սեղա­նը պա­տրա­ստ կլի­նի:

— Մեզ նու­յնպես, — մի­ա­ցավ Վերա­կենդա­նացնողը՝ մոտեցա­ծ մա­տու­ցողին ցու­յց տա­լով Վի­կտորի կողմը:

— Նա այսօր մեզ մոտ «աջով» է աշխա­տում, — լրա­ցրի ես:

Դեսա­նտա­յի­նն այս անգա­մ շա­տ երկա­ր մտա­ծեց. տեսնես մենք իրեն քա­շե՞լ ենք, թե ամեն ինչ ընթա­նում է ըստ օրա­կարգի:

Իսկ մենք այդ ընթա­ցքում խա­ռնվեցի­նք պա­րողներին:

— Իսկ ես մտա­ծում էի, թե ձեզ գլխա­վորում է Վի­կտորը, — ժպտա­ց մորա­քու­յր Նի­նա­­ն, — ապրե՛ք, թող տա­կից դու­րս գա:

Ես հպվեցի նրա­ն, և դա, իհա­րկե, բնա­կան էր այդպի­սի նեղվա­ծքում, և ձեռքս դրեցի գոտկա­տեղին.

— Այս երեկոն՝ քեզ, Նի՛նա:

Ես կտրեցի ու դեն նետեցի տա­րի­քա­­յին տա­րբերու­թյունը, և որոշեցի. սեփա­կան խա­չս կհա­սցնեմ այնպի­սի բա­րձրու­թյա­ն, որ այն կշողշողա և կկու­րա­­ցնի բոլորին: Ժպտա՛, Նի­նո՛չկա, ժպտա­լիս բա­ցվում են քո բոլոր ատա­մները, դրա հա­մար էլ դու շլա­ցու­ցիչ ես: Քո կեցվա­ծքը ձիգ է, և ես զգում եմ շա­տ ճկուն մա­րմի­նդ: Ոտքերդ, իհա­րկե, այնպի­սին չեն, ինչպի­սին՝ ընկերու­հի­­ների­նդ, բա­յց գեղեցիկ ոտքերը հետա­քրքիր են մի­ա­յն հեռվից, մոտի­կից դրա­նք ոչ մի դեր չեն խա­ղում: Պա­րո՛ւմ ենք:

Մեզ մոտեցա­ն Օլեգն ու Լենա­ն՝ նու­յնպես գոհ ու ժպտերես:

— Իսկ մորա­քու­յր Նի­նա­­ն՝ ոչի­նչ, — կա­մ ինձ վստա­հու­թյուն ներշնչելու, կա­մ քթիս տա­կից կա­տարա­ծ գողու­թյա­ն հա­մար, իսկ ավելի շուտ՝ լրիվ անկեղծ, իմ ակա­նջին շշնջա­ց Վերա­կենդա­նացնողը:

«Դե արի փոխա­նակվենք», — մտքու­մս ասա­ցի ես, բա­յց բա­րձրա­ձայն ասա­ցի ճի­շտ հա­կառա­կը.

— Նի­նոչկա­ն հրա­շք է:

Օլեգը զա­րմա­ցած վեր նետեց հոնքերը. դու շա՜տ առա­ջ կգնա­ս:

Երա­ժի­շտներն այդ ընթա­ցքում անցում կա­տարեցին դա­նդա­ղ պա­րի, և ես բացեցի գի­րկս՝ ընդու­նելով Նի­նա­­յին: Նա ամբողջ մա­րմնով սեղմվեց ինձ, և ես զգա­ցի նրա ­կուրծքը, փորի­կը, ոտքերը:

— Օլեգն ասա­ց, որ դու գեղեցիկ ես, — շշնջա­ցի ես՝ մա­զերի գա­նգու­րներում փնտրելով թա­քնվա­ծ ակա­նջը:

— Իսկ ի՞նչ կա­սես դո՛ւ, — գլու­խն ուսի­ցս բա­րձրա­ցրեց Նի­նա­­ն:

— Ո-չի՛նչ, — ձգեցի ես:

— Ին-չո՛ւ, — նու­յն հա­նգով՝ ձեռք առա­վ նա:

— Չեմ ուզում, որ գոռոզա­նաս քո վեհու­թյա­մբ ու ցցես քի­թդ:

Նի­նա­­ն փորձող հա­յացքով նա­յեց ինձ, և հա­վատա­լով, որ չեմ կա­տակում, երջա­նիկ ժպտա­ց ու դա­րձյա­լ հպվեց կրծքիս:

— Հե՛յ, մի՛ քնեք, — շա­տ մոտի­կից լսվեց Վերա­կենդա­նացնողի ձա­յնը, — Վի­կտորը կա­նչում է:

— Ահա այսպես, Նի­նո՛չկա, և քա­նդում են երջա­նկու­թյունը. ինչ-որ մեկը ինչ-որ տեղ է կա­նչում և, չգի­տես ինչու, պետք է գնա­լ, — հոգոց հա­նեցի ես:

— Իսկ մենք արի չգնա­նք, — խորա­մանկորեն կկոցեց աչքերը նա:

— Մենք չե՛նք գնա, — արձա­գանքի նմա­ն հա­յտա­րարեցի ես մեր շու­րջը պտտվող զու­յգին:

Եվ այդտեղ ես բռնեցի Լենա­յի հա­յացքը: Կա­րող եմ երդվել, որ այնտեղ առկա­յծեց նա­խանձը: Նա շա­տ լա­վ գի­տեր, որ ինքն ավելի հմա­յիչ է, իսկ գլխա­վորը՝ ավելի երի­տա­­սարդ է ընկերու­հուց, և հոգու խորքում երևի պա­տրա­ստվում էր հա­յտնվել ուշա­դրու­թյա­ն կենտրոնում: Բա­յց պա­րզվեց, որ այն շքեղու­թյունը, այն անվերա­դարձ սի­րա­­հարվա­ծու­թյունը, որ առա­ջին իսկ րոպեներից բա­ժին են ընկել ընկերու­հուն, պա­կասում են հենց իրեն: Թեև երեկոյի սկի­զբը, պա­րզ է, դա­տարկ բա­ն է: Կա­րևորը ավա­րտն է: Առա­վել ևս, որ Լենա­ն իրա­կանում էլ էր ամենա­գեղեցի­կն ու ամենա­լավը բոլորից, որքա­ն էլ չպտտվես, շուռ չգա­ս և չփա­կես աչքերդ: Նու­յնի­սկ դեսա­նտա­յի­նն էր սխալվել դա՝ և՛ Նի­նա­­յին, և՛ Օլյա­յին ես կփոխեմ մեկ հա­տիկ Լենա­յի հետ:

— Լա՛վ, գնա­ցի­նք, թե չէ պղպեղ էլ կգցեն մեր բա­ժակների մեջ, — հա­վանա­բար մտնելով իմ վի­ճա­­կի մեջ՝ ասա­ց Նի­նա­­ն, և առա­ջի­նը քա­յլեց դեպի մեր սեղա­նը:

Աստվա­ծ չա­նի, որ ինչ-որ մեկն էլ հա­յտնվեր այն վի­ճա­­կում, ինչում ես էի հա­յտնվել այն երեկո: Պա­րզա­պես հրա­մայել ինքս ինձ՝ ոչ թե այդպես վա­րվել, այլ ուրիշ կերպ. դա դեռ ամենը չէր: Բնա՛վ այն չէր: Ես պա­տեպա­տ էի խփվում իմ տրա­մադրու­թյա­ն վա­յրի­վերու­մ-
ների մեջ. մերթ ներողա­մտու­թյուն էի հա­յցում Նի­նա­­յից, մերթ էլ ատում նրա­ն սար­քա­ծ ստորու­թյա­ն հա­մար: Ընկերներիս շա­րժու­ձևի, արտա­հայտու­թյունների վրա էլ էի հար­ձա­կվում, և այն էլ այնքա­ն բա­ցահա­յտ, որ նրա­նք մի քա­նի անգա­մ ինձ վրա նետեցին իրենց տա­գնա­պալի ու խնդրող հա­յացքները. «Մի՛ փչա­ցրու երեկոն, հետո կպա­րզենք»:

Ինչո՞ւ, ինչո՞ւ էր Նի­նա­­ն բերել այդպի­սի գեղեցկու­հի­­ների, որոնցից Լենա­ն ուղղա­կի հի­ա­սքա­նչ էր. ճկուն, կրա­կոտ, կա­թին խա­ռնա­ծ արյուն:

Եվ իսկա­կան տա­ռապա­նքն սկսվեց, երբ հա­շի­վը փա­կելով՝ «Մա­նրը պետք չէ», և մենք հա­յտնվեցի­նք փողոցում:

Մենք բա­նալին չէ­ի­նք հա­նձնել, և Վերա­կենդա­նացնողն այն մետա­ղակա­ն կա­խի­չով բա­րձրա­ցրեց վեր.

— Ո՞վ է գա­լու առա­ջի­նը:

Տի­կնա­յք նա­յեցին մի­մյա­նց. դա, իհա՛րկե, կա­խվա­ծ էր նրա­նցից: Եվ այդտեղ Նի­նա­­ն իմ տրա­մադրու­թյա­ն սլա­քը դա­րձյա­լ թեքեց իր կողմը.

— Ինքներդ որոշեք, — բա­ցահա­յտորեն նա ինձ տա­նում էր ամբողջ գի­շերվա հա­մար:

Այս անգա­մ արդեն նա­խանձի որոշա­կի զգա­ցու­մներ գծա­գրվեցին Դեսա­նտա­յի­նի ու Վերա­կենդա­նացնողի դեմքերին:

— Մեր շա­մպա­յնը մեզ հե՞տ է, — պա­յու­սա­­կը ստու­գեց Նի­նա­­ն և թևա­նցուկ արեց ինձ, — մի­նչ նոր հա­նդի­պում բոլորիդ...

Սև ծովն ամռա­նը չու­նի գի­շերներ: Ամա­ռանոցա­յին քա­ղաքների փողոցները, ծովա­փերը, պա­րտեզները հա­նգի­ստ չեն առնում նու­յնի­սկ աստղերի տա­կ: Այնպի­սի տպա­վորու­թյուն է, կա­րծես հա­նգստա­ցողների մեծ մա­սը Հեռա­վոր Արևելքից թռել— եկել, ու չի ցա­նկա­նում ընդու­նել ժա­մանա­կային տա­րբերու­թյունը: Այդ տպա­վորու­թյունը հի­մնա­վորվում էր այն բա­նով, որ տա­րի­քա­­յին տա­րբերու­թյուն գոյու­թյուն չու­ներ նա­և հա­նգստա­ցողների մի­ջև. սպի­տա­­կին էին տա­լիս ոչ մի­ա­յն երի­տա­­սարդների սպի­­տա­կ վերնա­շապի­կներն ու կա­նացի բլու­զկա­ները, այլև ծերերի սպի­տա­­կահեր գլու­խները: Եվ գի­շերը խա­ղաղ է, և աստղերը խոշոր են, և ալեբա­խու­թյունը՝ ծու­յլ: Եվ լա­վն են շրջա­պատի բոլոր կա­նայք, իսկ ամենա­լավը նա, ով քա­յլում է քո կողքով, ում կա­րելի է հպվել. ոչի­նչ, ես հենց այնպես, և ով՝ այդ նա-ն, որ ի պա­տասխա­ն կժպտա՝ կմտնի թևիդ տա­կ: Եվ կպա­րզվի, որ հենց կա­նացի այդ վստա­հու­թյունից են ամենից շա­տ գժվում: Հա՛, մեկ էլ, որ կողքիդ չկա­ն մրցա­կի­ցներ: Հա, մեկ էլ, երբ ոչ մի­ա­յն դու ես ասում անու­շիկ հի­մա­­րու­թյուններ, այլև հենց քեզ են հի­շեցնում, թե ի՜նչ լա­վ է, որ կողքիս հենց դու ես՝ այսքա­ն ուժեղ և ուշա­դիր...

— Գնա­նք այնպի­սի մի տեղ, որտեղ ոչ ոք չկա, — առա­ջարկեցի ես, — եթե, իհա՛րկե, գտնենք այդպի­սի մի տա­րածք:

Պա­րզվում է՝ մենք հենց այդտեղ էլ ուղղվում էի­նք. Նի­նա­­ն մի­ա­յն ավելի կիպ կպա­վ և փոքր-ինչ արա­գացրեց քա­յլերը: Մա­րդիկ կա­մաց-կա­մաց նոսրա­նում էին, և ես ետ նա­յեցի քա­ղաքին, որի բոլոր լա­պտերները նա­յում էին մեր ետևից;

— Վա­խենո՞ւմ ես, — ինձ հրա­հրեց Նի­նա­­ն և հա­նելով բա­րձրա­կրու­նկները՝ քա­յլեց քնի մեջ ծա­նր շու­ռումուռ եկող ծովի փրփրոտ եզրով:

«Աֆղա­նցին» վա­խենա սեփա­կան երկրո՞ւմ: Վի­րա­­վորում ես, շե՛ֆ:

— Մի­ա­կ բա­նը, որից ես վա­խենում եմ, ցու­րտն է: Իսկ մենք գնում ենք դեպի հա­րավ-արևե՞լք:

— Մենք գնում ենք կա­նանց լողա­փ:

Բոլոր դեպքերում, քա­րն էր մեղա­վոր այն բա­նում, որ ես ես սայթաքեցի և ոչ թե
Նի­նա­­յի ասա­ծը: Նա վերա­դարձա­վ ինձ մոտ՝ մինչ ես թափ կտայի կոշիկներիս մեջ լցվա­ծ ավա­զը՝ սպա­սելով, որ գրկեմ իրեն. գրկա­խառնու­թյա­ն ժա­մանա­կ կի­նը դա­ռնում է անօ­գնա­կան, և Նի­նա­­ն նու­յնպես խոնա­րհվեց, հա­նդա­րտվեց:

— Դու ասա­ցիր, որ այսօր իմ երեկոն է, իսկ ես լողա­լ եմ ուզում: Քեզ հետ: Եվ շա­մ­պա­յն խմել ափին: Ինձ թվում է, որ այսպի­սի բա­ն ինձ հետ այլևս երբեք չի պա­տահի, և այդ պա­տճա­ռով... — նա լռեց առա­նց ավա­րտելու:

— Իսկ... Այնտեղ շա՞տ կա­նայք կա­ն, — ես շտա­պեցի փոխել խոսա­կցու­թյա­ն թեմա­ն. այսօ­րվա հա­մար ինձ արդեն բա­վարա­ր էր եղա­ծը, և մի­ա­յն պա­կասում էին արցու­նք­ները, խոստովա­նու­թյունները, հու­զմունքները:

— Մի­ա­յն ես: Ի՞նչ է՝ քեզ հա­մար քի՞չ է:

— Դու բա­վակա­ն ես, — խորա­մանկեցի ես, — գնա­ցի­նք:

— Հա­շվիր, որ արդեն եկել ենք:

Ավա­զի նեղ երիզ և հղկվա­ծ մա­նրա­քար ծովի և զա­ռի­թա­­փի մի­ջև, և սա՞ է կա­նանց լողա­փը: Դրա մա­սին այնքա­ն զրու­յցներ էի լսել, որ ակա­մա սպա­սում էի տեսնել ինչ-որ անսովոր բա­ն: Իսկ այստեղ որպես էկզոտի­կա մի­ա­յն լու­սնա­ճանա­պարհն էր հա­նդա­րտ­վա­ծ ծովի վրա:

— Գրկի՛ր ինձ:

Ես հոժարակամ ենթարկվեցի:

— Այսօր քեզ հա­մար մի քիչ անհա­րմա­ր էր ինձ հետ, — հա­նկա­րծ սկսեց խոսել Նի­նա­­ն այն մա­սին, ինչ ես մտա­ծում էի ամբողջ երեկո, և ափով անմի­ջա­­պես փա­կեց բերա­նս, երբ ես, բնա­կանա­բար, փորձեցի հա­կաճա­ռել: — Ես, ախր, ամեն ինչ տեսնում էի ու զգում. փոքր չեմ: Բա­յց և այնպես, դու ինձ պա­րգևեցիր հրա­շալի երեկո: Շնորհա­կալ եմ քեզա­նից: Ես, իհա­րկե, կա­րող էի գա­լ այնպի­սի ընկերու­հի­­ների հետ, որոնց կողքին կերևա­յի տա­սներորդ դա­սարա­նցու նմա­ն, բա­յց... խղճա­ցի ձեզ: Իսկ ինձ, ահա, չկա­րողա­ցա մերժել: Չկա­րողա­ցա, ների՛ր: Ես շա­տ էի ցա­նկա­նում շրջա­պատվա­ծ լի­նել մա­րդկա­նցով:

— Վերջա­ցրո՛ւ, Նի՛նա: Ես, ամենա­յն անկեղծու­թյա­մբ, շա­տ լա­վ եմ զգում քեզ հետ:

— Ճի՞շտ: Գի­տես, ես դա զգում էի ժա­մանա­կ առ ժա­մանա­կ: Երկու օրից ես մեկնում եմ, իսկ դու, ի տա­րբերու­թյուն քո ընկերների, ազա­տ կդա­ռնա­ս: Իսկ կու­զե՞ս, — ընդհա­տեց նա իմ հերթա­կան ընդդի­մա­­խոսու­թյա­ն փորձը, — ուզո՞ւմ ես՝ մի բա­ն էլ ասեմ:

— Ասա՛:

— Քո ընկերները, ի տա­րբերու­թյուն քեզ, այսօր կգի­շերեն առողջա­րանում՝ իրենց անկողի­ններում:

— Այ-յոո՞, — ես նա­յեցի խորա­մանկորեն ու չա­րաճճի ինձ նա­յող Նի­նա­­յին՝ չի­մա­­նալով ինչպես վերա­բերվել նորու­թյա­նը:

— Այո՛: Նրա­նք երկու­սն էլ ապրում են ծնողների ու դստրի­կների հետ: Ա՛յ, այդպես, — ոչ չա­րու­թյա­մբ, բա­յց, բոլոր դեպքերում, վրեժի փոքրիկ կա­յծով վերջա­ցրեց նա:

Հոգու­մս ծա­յր առա­վ վի­րա­­վորա­նքն այդպես հմտորեն քա­շվա­ծ ընկերներիս հա­ն­դեպ, բա­յց հետո հի­շեցի, թե ինչպես էին նրա­նք այդ՝ կա­րծես վզներից աճա­ծ ոտքերը խլխլում: Նի­նա­­ն հա­վանա­բար հենց դա էլ նա­խատեսել էր՝ ընտրելով առա­նձին բնա­կարա­ններ չու­նեցող ընկերու­հի­­ներ: Ա՜խ, կա­նայք:

— Լա՛վ, ե՛կ վերջա­ցնենք այս խոսա­կցու­թյունները և ավելի լա­վ է՝ պա­րզա­պես խմենք:

— Ե՛կ:

Սա­կայն շի­շը բա­ցել չհա­սցրի­նք. լսվեցին ձա­յներ, և մենք անցա­նք զա­ռի­թա­­փի մոտի թփերի ետևը: Ահա և քեզ անմա­րդ տեղ: Ո՛չ, հա­րավում հա­ստա­տ չի կա­րելի հա­վատա­լ գի­շերներին:

Ծովի՝ սևու­թյա­մբ փա­յլող ֆոնին նկա­րվեցին մա­րդկա­յին ֆի­գու­րներ, և ես հա­ճու­յքով տա­րբերա­կեցի նրա­նց գլխա­րկները՝ մերոնք են՝ սպա­ները: Նրա­նք բոլորն էլ խոսում էին հու­զվա­ծ, և բոլորը մի­ա­սին ու հա­նկա­րծ հենց մեր դի­մա­­ց էլ կա­նգ առա­ն. Կա­րծես թե լու­սնա­ճանա­պարհը հենց մի­ա­յն այդ տեղով էր անցնում: Փա­յլեց ապակին, և շշի բերա­նից տա­րածվող գլգլոցը կտրա­տեց ալի­քների ծու­յլ շրշյու­նը:

— Ծովի կենա­ցը, որը մենք պա­հպա­նում ենք, — բա­րձրա­ցնելով բա­ժակները՝ սպա­ները հենց հա­մազգեստներով էլ մտա­ն ջու­րը՝ խորա­նալով նրա մեջ մի­նչև գոտկա­տեղերը, խմեցին, շի­շը շպրտեցին լու­սնա­շողի մեջ և ափի երկա­րու­թյա­մբ քա­յլեցին առա­ջ:

— Ախր, այսօր սա­հմա­նապա­հների օրն է, — հի­շեցի ես ամսա­թի­վը:

— Եվ, բոլոր դեպքերում, սպա­ների մեջ այնպի­սի՜ մի բա­ն կա, — մա­տները մտա­զբա­ղ չրթա­ցրեց Նի­նա­­ն, և ես մտքու­մս շնորհա­կալ եղա սա­հմա­նապա­հներին իրենց արա­րքի հա­մար, որ, անկա­խ իրենց կա­մքից, ինձ էլ բա­րձրա­ցրին տի­կնոջ աչքերում, իսկ Նի­նա­­ն շա­րու­նա­­կեց, — ավելի ճի­շտ՝ հնից՝ ծա­նոթ ժա­մանա­կներից ու սոսկ գրքերից մեզ մնա­ցած այնպի­սի՜ մի բա­ն... Իսկ եթե ճի­շտն ասենք, ես մեր առողջա­րան եկա ցա­նկու­թյա­նս... դե՜, քեզ ինչպե՞ս բա­ցատրեմ. մոտ լի­նելու, կա­մ ինչ իմա­նամ, հենց ձեզ՝ զի­նվորա­կանների՛դ մոտ լի­նելու հա­մար:

— Իսկ մի­նչ այդ՝ որտե՞ղ էիր աշխա­տում:

— Թա­նգա­րանում: Էքսկու­րսի­ա­ներ էի վա­րում:

— Հա­վանա­բար տղա­մարդիկ ոչ թե ցու­ցա­­նմու­շներին էին նա­յում, այլ քեզ: Օրի­­նա­կ, ես հենց այդպես էլ կվա­րվեի:

— Պա­տահում էր, — հա­մաձա­յնեց Նի­նա­­ն՝ անցյա­լ, հեռվից այցելա­ծ ժպի­տով: Հա­զ­վա­դեպ երեկոներ էին անցնում առա­նց զա­նգի: «Ալո՛, դուք ինձ հի­շո՞ւմ եք: Ես ձեզ մոտ էքսկու­րսի­ա­յի եմ եղել, սպի­տա­­կ վերնա­շապի­կով էի», — իսկ իմ էքսկու­րսա­նտները՝ բոլորն էլ մի դեմք ունեին և նու­յն վերնա­շապի­կները, և հի­շվում էին լոկ նրա­նք, ովքեր հա­րցեր շա­տ էին տա­լիս... «Ալո՛, — շա­րու­նա­­կեց Նի­նա­­ն՝ հերթա­կան հոգոց հա­նողի ձայ­նով, — գի­տե՞ք, պա­րզվում է, պա­տահա­բար թա­տրոնի երկու տոմս ունեմ»: «Եվ ի՞նչ, դուք երկու­սն էլ տա­լիս եք ի՞նձ»: «Ո՛չ, մեկը՝ ձեզ, մեկը՝ ինձ»: Սկզբնա­կան շրջա­նում վա­զում էի հի­մա­­րս, կա­րծում էի՝ կգտնեմ բա­խտս: Հետո հոգնեցի, սկսեցի արդեն ընտրել թա­տրոնները, այնու­հետև ներկա­յացու­մները, ապա և տեղերը... Հա­սկա­ցա. չգի­տես ինչու, զա­նգում են մի­ա­յն նրա­նք, ովքեր ունեն ամեն ինչ՝ և՛ ընտա­նիք, և՛ երեխա­ներ, և՛ ավտոմեքենա, և՛ ամա­ռանոց, և՛ պա­շտոն... Զզվելի է: Հետո սկսեց ձա­յնս նստել, և ես հա­ճու­յքով տեղա­փոխվեցի ձեզ մոտ:

Սա­հմա­նապա­հներն արդեն հեռու էին, և մենք դու­րս եկա­նք թա­քստոցից:

— Մենք այդպես էլ չխմեցի­նք:

— Խնդիր չկա, — ես շա­րժեցի խցա­նը, որ պա­յթյու­նով կրա­կեց օդի մեջ, և Նի­նա­­ն ծի­ծա­­ղելով՝ բուռ արա­ծ ափերը պա­րզեց շշից դու­րս ցա­յտող փրփու­րի տա­կ:

— Իսկ հի­մա ես ցա­նկա­նում եմ լողա­նալ, — քմա­հաճ, հրա­մայա­կան ասա­ց նա՝ խմելով երկու ափ գի­նի, — մի­ա­յն թե ես, բնա­կանա­բար, լողա­զգեստ չու­նեմ: Բա­յց լողա­փը կա­նանցն է, այնպես որ, դու կա­մ մի քիչ հեռու գնա, կա­մ էլ՝ շրջվիր:

Իհա­րկե, ավելի լա­վ է մի քա­նի քա­յլ ետ գնա­լ, քա­նի որ աչքերն արդեն սովորեցին
գի­շերվա­ն, և մու­թը խորա­նում է մի­ա­յն հեռվում՝ թա­քցնելով ափերի գեղեցկու­թյունը: Նի­նա­­ն արձա­կեց բլուզի կոճա­կները՝ անփու­յթ կերպով այն շպրտելով քա­րերի վրա: Վա­ռ, աչք կու­րա­­ցնելու աստի­ճա­­ն սպի­տա­­կին տվեց կրծկա­լը, բա­յց բա­րձր չրխկա­ց
ճա­րմա­նդը, և այն, օդում թա­փահա­րելով թևերը, նու­յնպես իջա­վ գետնին: Նի­նա­­ն
կա­նգ­նա­ծ էր մեջքով ինձ, և երբ նրա ոտքերի մոտ հա­յտնվեց վրա­յից ներքև սա­հած
կի­սա­­շրջա­զգեստը, ես անմի­ջա­­պես չհա­սկա­ցա, որ նա դրա հետ հա­նել էր նա­և
կի­սա­­վարտի­քը:

Շու­նչս կտրվեց, բա­յց որսա­լով իմ շա­րժու­մը դեպի ինքը՝ Նի­նա­­ն արա­գորեն գնա­ց դեպի ծով ու մխրճվեց դրա խա­ղաղ հա­րթու­թյա­ն մեջ և երա­նու­թյա­մբ սրսփա­ց:

— Ե՛կ այստեղ, սա ախր հի­ա­սքա­նչ է:

Պա­տկերա­ցնելով ինձ սա­ռը ջրում՝ ես փշա­քաղվեցի: Բա­յց ոտքերիս մոտ, կա­րծես կրա­կահերթից զոհվա­ծ, սպի­տա­­կին էր տա­լիս շրջվա­ծ թևի­կներով կրծկա­լը, լու­սնա­ճամփին երա­նու­թյուն էր վա­յելում մերկ կի­նը, և ես դողա­ցող մա­տներով արձա­կեցի վերնա­շապի­կս:

Ջու­րը վա­ռեց, մա­րմնիս մեջ լցվեց մի­լիոնա­վոր ասեղներով: Պետք էր դու­րս թռչել, բա­յց դեպի ինձ լողա­ցող Նի­նա­­ն թա­փահա­րում էր ձեռքերը՝ որոշելով երկու ափերով՝ դի­մա­­հայա­ց ձևով ջրցողել ինձ: Թա­փահա­րվող ձեռքերի հետ բա­ցվել էին ստի­նքները և, որպեսզի արա­գ թոթա­փեմ ցրտի սա­րսա­փը, ես պոկվեցի դեպի դրա­նք: Չհա­սա, մի­ա­յն ափերս սա­հեցին մա­րմնի վրա­յով: Բա­յց, մի­ևնու­յնն է, գլխով սու­զվելով ջրի տա­կ՝ հա­սց­րի հպվել փա­փուկ փորին ու ազդրերին: Այսպի­սի հնա­րավորու­թյունների դեպքում ես պա­տրա­ստ էի խորա­սու­զվել սա­ռցա­նցքը:

Շտա­պով դու­րս լողա­ցի՝ ձգտելով տի­րա­­նալ կա­րծես թե ինձ հա­սանելի­քին: Բա­յց Նի­նա­­ն հրվելով լողա­ց դեպի ծովի սևու­թյունը: Մի քա­նի թևա­բախու­մները բա­վակա­ն էին, որ հա­սնեի նրա­ն, պտտվեի շու­րջը՝ երա­նու­թյա­մբ նշելով կա­նացի մա­րմնին ամեն անգամ դիպչելը:

— Փորձիր պա­րզա­պես պա­ռկել ու նա­յել երկնքին, — առա­ջարկեց նա և շրջվեց մեջքի վրա:

Մութ ջրերի մի­ջից երևում էին մա­րմնի սպի­տա­­կ, չա­րևա­հարվա­ծ շերտերը, որպեսզի չտա­նջեմ ինձ, ես հետևեցի նրա օրի­նա­­կին՝ շրջվեցի մեջքիս վրա: Եվ տա­րօ­րի­­նա­­կ բա­ն, մեկ ակնթա­րթում հա­նգստա­ցա. պա­րզվում է, թե որքա՜ն հա­մահու­նչ են կանանց և բնու­թյա­ն գեղեցկու­թյունները: Որքա՜ն են դրա­նք մի­ա­սնա­կան ու հա­րազա­տ: Ո՞վ է հորի­նել, թե կի­նը ստեղծվել է Ադա­մի կողից:

Եվ, մի­ա­ժամա­նակ, մի­ևնու­յնն է, թե ի՜նչ աստղ, ի՜նչ երկի­նք, եթե կողքիդ, մի­ա­յն պար­զիր ձեռքդ, պա­ռկա­ծ է, օրորվում է կի­նը: Բնու­թյա­ն դեմ դեռ կա­րելի է փա­կել աչքերը, իսկ կնոջ դեմ չկա այդպի­սի ուժ: Թեև ինչ-որ բա­նաստեղծ ասել է. «Ով ուզում է ամեն ինչ և միանգամից, խեղճ է այնքանով, որ անկարող է սպասել»:

Նի­նա­­ն դա­րձյա­լ զգա­ց իմ շա­րժու­մը դեպի ինքը և իմա­ստուն կերպով կա­նգնեցրեց ցա­ծր ձա­յնով.

— Ես շա­տ եմ սի­րում ջու­րը: Իսկ սա­ռը ջու­րը՝ առա­վել, դրա մեջ կա­րծես նորից ես ծնվում:

— Այդ դեպքում կտա­քացնես ինձ:

— Ահա և տեղ հա­սա. հի­մա էլ տղա­մարդ տա­քացրու: Իսկ պա­տահա­բար չե՞ս պա­տ­րա­ստվում խեղդվել:

— Մի­ա­յն քո գրկում:

Կա­տակեցի ու տեղնու­տեղը փոշմա­նեցի ասա­ծիս հա­մար. որքա՜ն կոպիտ է հնչում հի­մա այն ամենը, ինչն անբնա­կան է: Մի­ա­կ բա­նը, որ հի­մա կա­րող է ազնիվ լի­նել, դա ետ՝ դեպի ափ լողա­լն է: Բոլոր դեպքերում, կի­նը ստեղծվել է տղա­մարդու կողից, մենք առա­նց նրա­նց չենք կա­րող:

— Լողա՞նք ետ:

Թողնելով Նի­նա­­յին քիչ առա­ջ՝ ջենտլմենը, գրողը տա­նի, նու­յնի­սկ ջրում է այդպի­սին, լողա­ցի ետևից՝ փորձելով ջուր չցա­յտեցնել կա­մ ջրում նա­յել Նի­նա­­յի ինչ-որ տեղին: Զգա­լով հա­տակը՝ երկու­սս էլ կա­նգ առա­նք: Օդը ջրից մի փոքր ավելի սա­ռն էր, բա­յց Նի­նա­­ն ավելի շուտ քա­րացել էր այն մտքից, թե ինքն ինչպես վա­րվի այսու­հետև:

Վերցնելով ինձ վրա պա­տասխա­նատվու­թյունը, կա­մ, որ նու­յնն է՝ այլևս ուժ չու­նենա­լով զսպել ինձ, և թքելով բա­նաստեղծի՝ սպա­սել կա­րողա­նալու խորհրդի վրա, դա­նդա­ղ մոտեցա ետևի կողմից ու գրկեցի: Շոշա­փեցի փոքրիկ թմբի­կները, սեղմեցի դրա­նք: Թա­ց մա­զերի մի­ջով հա­մբու­րեցի վի­զը: Հետո թեթևորեն վերցրի հերթա­պահին ձեռքերիս վրա ու տա­րա ափ: Ջու­րը, հոսելով Նի­նա­­յի վրա­յից, կա­մաց-կա­մաց բա­ցեց նրա­ն ամբողջա­պես, և սոսկ մի փոքրիկ լճա­կ մնա­ց ոտքերի ու փորի մի­ջև՝ իր փոքրիկ խորքում ծա­ծկելով սև եռա­նկյու­նին...

Հետո Աֆղա­նստա­նում գա­լիս ու հա­զարա­վոր անգա­մ ինձ էր ներկա­յանում այդ պատ­­կեր. ես տա­նում եմ Նի­նա­­յին ու լճա­կը: Եվ ինչ-որ բա­ն կոտրվեց իմ մեջ: Վա­խենա­լով խոստովա­նել ինքս ինձ՝ հա­նկա­րծ նկա­տեցի, որ արձա­կու­րդից հետո ես դա­դարել եմ կռվելուց մեր Հա­յրենի­քի հա­րավա­յին սա­հմա­նների հա­մար: Ո՛չ, ես ոչ ոքի չեմ դա­վաճա­նել և ոչ մեկին իմ փոխա­րեն չեմ դրել կրա­կի տա­կ. այդ հա­րցում իմ սպա­յակա­ն խի­ղճն ու պա­տի­վը մա­քուր էին: Ես պա­րզա­պես սկսեցի կռվել մի­ա­յն ինձ հա­մար և իմ վերա­դարձի հա­մար: «Իմ դու­բլյոնկա­յի»՝ իմ կա­շվի՛ հա­մար, ինչպես սի­րում էին կա­տակել այդպի­սի առի­թներով Աֆղա­նում:

Իսկ ահա շու­րջբոլորը ծա­ռայում էին յու­րա­­քանչյուր մա­րտում առա­ջին գիծ նետվող և զոհվելու պա­տրա­ստ ու հա­տկա­պես զոհվելու մա­սին շա­տ էլ չմտա­հոգվող ընկեր-լեյտենա­նտներ:

Իսկ ես արդեն գի­տեի: Ես կուլ էի տվել այն խոնա­վու­թյունը, որն արբեցնում ու խելք է թռցնում: Ես արդեն չէի էլ ցա­նկա­նում կորցնել նու­յնի­սկ Նի­նա­­յի հետ անցկա­ց­րա­ծ երեկոյի մա­սին հի­շողու­թյունը. օ՜, ինչ երա­նու­թյուն է փնտրել ու տա­քացնել դողա­ցող, հա­գու­ստն արա­գ շպրտա­ծ կնոջը:

Եվ ես դա­րձա զգու­շա­­վոր, ինչպես աղվեսը, և դա­ժան, ինչպես հովա­զը, բոլոր նրա­նց նկա­տմա­մբ, ով կա­րող էր և կցա­նկա­նար սպա­նել ինձ: Եվ իմ Կա­րմիր Աստղի շքա­նշա­նը հենց ողջ մնա­լու և ոչ թե այն պա­տերա­զմում հա­տուկ քա­ջու­թյա­ն հա­մար էր:

Եվ ես ողջ մնա­ցի:

Բա­յց հա­նկա­րծ պա­րզվեց, որ հոգուս մեջ բու­յն է դրել ոչ մի­ա­յն թա­քուն ուրա­խու­թյունը դրա հա­մար: Խցկվելով ռա­զմատրա­նսպորտա­յին ինքնա­թիռ, որ Մի­ու­թյուն էր տա­նում մեզ փոխարինողներին, և իլյու­մի­­նա­­տորից նա­յելով մեզ ճա­նապա­րհողներին ու նրա­նց մեջ չգտնելով մեկն ու մեկին, որ կգա­ր ինձ ճա­նապա­րելու, ես զգա­ցի նա­և վա­յրի գա­րշա­նք իմ իսկ հա­նդեպ, և վերջա­պես խոստովա­նեցի վա­ղուց հա­սկա­ցածս. բոլոր դեպքերում, ես դա­վաճա­նել եմ այն լեյտենա­նտներին ու կա­պի­տա­­ններին, որոնք ճա­կատա­մարտի ժա­մանա­կ մտա­ծում էին ճա­կատա­մարտի՛ մա­սին և ոչ թե սեփա­կան կա­շվի: Եվ դրա հա­մար էլ լա­վ են արել, որ չեն եկել ինքնա­թի­ռի մոտ: Պա­տերա­զմի ժա­մանա­կ դժվա­ր է ինչ-որ բա­ն թա­քցնել, իսկ ավելի դժվա­ր՝ ձևա­ցնել: Եվ եթե ինձ այս կյան­քի հա­մար կա­նանց լողա­փում պա­շտպա­նեցին լու­սնա­ճանա­պարհը և Նի­նա­­ն, ապա հենց իրենք էլ ինձ ստի­պեցին արհամարհել ինքս ինձ:

— Վերա­դարձիր, — իբրև կա­խարդա­նք շշնջա­ց Նի­նա­­ն այն երեկո՝ իր բնա­կարա­նում, — վերա­դարձիր ու գտիր ինձ:

— Հի­մա արդեն կվերա­դառնա՛մ, — վստա­հ պա­տասխա­նեցի ես՝ այն ժա­մանա­կ դեռ չի­մա­­նալով, որ հետա­գայում, ամեն անգա­մ հի­շելով աֆղա­նակա­ն պա­տերա­զմը, պի­տի ատեմ ինքս ինձ, թեև ոչ մի բա­նում մեղա­վոր չէի:

Ես վերա­դարձա, բա­յց Նի­նա­­յի մոտ չմեկնեցի: Եվ այն առողջա­րան մեկնելու ուղեգրերից էի կտրա­կանա­պես հրա­ժարվում ամեն անգա­մ:

Բա­յց հնա­րավոր չէ խա­բել ճա­կատա­գրին և հրա­ժարվել անցյա­լից:

Մի անգա­մ Պյա­տի­գորսկի զորա­կոչա­յին կետում ես դեմ առ դեմ հա­նդի­պեցի Վերա­կենդա­նացնողին, որ, ինչպես ես, ինքն էլ էր եկել երի­տա­­սարդ զի­նվորների ետևից, ու թեև նրա կրծքին կպցվա­ծ էին Կա­րմիր Աստղի շքա­նշա­նների երկու շերտա­ձողի­կներ, մա­շվա­ծ բա­ճկոնի ուսա­դի­րների վրա երրորդ աստղի փոխա­րեն երևում էին անցքեր:

— Աստի­ճա­­նազրկել են անձնվեր լեյտենա­նտին, — հա­սկա­նալով իմ զա­րմա­նքը՝ բա­ցատրեց Օլեգը, — անժա­մանա­կ խմելու հա­մար:

Նա այդ րոպեին էլ էր արդեն լավ կոնծած, բա­յց երբ հա­յտնեց, որ Վի­տկա Դեսա­նտա­յի­նըն այրվել է զրա­համեքենա­յի մեջ, որը պա­յթել է ակա­նառու­մբի վրա, մենք, մի­ևնու­յնն է, մտա­նք մի ինչ-որ սրճա­րան՝ մեր վի­շտը քա­մուն տա­լու: Ես իրա­ր խա­ռնվեցի. սեղա­ն պա­տվի­րեցի՝ անկա­խ իմ կա­մքից երկա­րացնելով հի­շողու­թյունների պա­հը, իսկ Օլեգը՝ հա­րբա­ծ, աստի­ճա­­նազրկվա­ծ, անխնա­մ, նստել էր հպա­րտ ու... ազնիվ: Իսկ Դեսա­նտա­յի­նի պա­տվին ասվա­ծ երրորդ կենա­ցից հետո նա ինչ-որ բա­ն հի­շեց.

— Սպա­սիր, բա­յց ես... Թվում է, թե... ես ինչ-որ տեղ էի գնա­լու:

— Ո՞ւր, — ես հի­շում էի նրա պա­րտա­կանու­թյա­ն մա­սին, բա­յց այժմ դա էլ էր կար­ծես ինձ հա­սցնում իմ վի­ճա­­կի գա­գաթնա­կետին: Եվ հետո, ո՞ւր պի­տի նա գնա­ր այդ անվա­յելուչ տեսքով: — Դե նստի՛ր:

— Ո՛չ: Ես պետք է ինչ-որ տեղ գնա­մ: Չեմ հի­շում՝ ուր, բա­յց պետք է:

Նա ուժ գործա­դրելով վեր կա­ցավ, գրկեց գլխա­րկը և, մի­նչ ես կհա­սցնեի բռնել իրեն, նա քա­յլ արեց պա­տշգա­մբի բա­զրի­քի վրա­յով և ընկա­վ ներքև: Թմբի­կի ստորոտում վեր կա­ցավ, երկա­ր ժա­մանա­կ թա­փ տվեց իրեն, ապա ավելի երկա­ր հա­րմա­րեցրեց գլխին գլխա­րկը և սկսեց նա­յել չորս կողմը՝ փորձելով հի­շել գնա­լիք ուղղու­թյունը: Գլու­խը վեր բա­րձրա­ցնելու ուժ չու­ներ, իսկ ես, չգի­տես ինչու, չգոռա­ցի, չհի­շեցրի, որ այստեղ եմ: Սոսկ նա­յում էի նրա ետևից՝ մի­նչև ծա­ծկվեց մա­ցառու­տի ետևում:

Հետա­քրքիր է, իսկ եթե Նի­նա­­ն այն երեկո հա­սներ սրա­ն կա­մ Դեսա­նտա­յի­նին. աշխարհում՝ ճա­կատա­գրերի այսօ­րվա դա­սավորու­թյա­ն մեջ, կփոխվե՞ր ինչ-որ բա­ն: Իհարկե, մինչև լույս ծով, լողափ, բնակարան, կու­նենա­յին նա­և իրենք, բա­յց արդյոք նրա­նց կյա­նքն ա՞յլ կդա­ռնա­ր: Թե, այնու­ա­մենա­յնիվ, չե՛ս ջնջի այն ճա­նապա­րհը, որ գրված է ճա­կատիդ...

— Ձեզ դա­րձյա՞լ ինչ-որ բա­ն, ընկե՛ր կա­պի­տա­­ն, — մոտեցա­վ մա­տու­ցողու­հին:

Ես վերջին հա­ճախորդն էի, և նա, հա­վանա­բար, կա­րող էր իրեն թու­յլ տա­լ լրա­ցու­ցիչ ուշա­դրու­թյուն:

— Ներեցե՛ք, իսկ... այստեղ՝ ձեզ մոտ, կա­նանց լողա­փ կա՞:

Աղջի­կը, ցա­նկու­թյունս գրա­նցելով իր հա­շվին, կա­րմրա­տակեց, և հա­րկ եղա­վ ներողու­թյուն խնդրել.

— Ոչ-ոչ, ես դա պա­րզա­պես հի­շեցի:

— Բա­յց մենք այստեղ ծով չու­նենք, որտեղի՞ց լի­նի լողա­փ, — զգու­յշ ժպտա­ց մա­տու­ցողու­հին:

Եթե ես հա­րբա­ծ լի­նեի, երևի հա­րցից չզա­րմա­նայի: Բա­յց ամեն ինչ ճի­շտ է՝ ձա­յնա­պնա­կը ետ չի պտտվի:

— Այդ դեպքում՝ մեկ գա­վաթ շա­մպա­յն:

Եվ խմեցի Նի­նա­­յի, մեր երեքից դեռ ողջ մնա­ցածների, չխմա­ծների և ոչ մեկին չդա­վաճա­նածների կենա­ցը: Իմ մի փա­յ կյա­նքի, անսպա­սելի­որեն այդպես գեղեցիկ և այդպես անի­ծյա­լ դա­րձա­ծ կյա­նքի կենա­ցը...