Մողեսիկը
Կովկասյան առանցքի ծակոտկեն մեղրահացին մոտ
քնատ շնչերակի վրա առափնյա գոտու
կա մի աչք նենգող, իսկ ներքո՝ մինչջրհեղեղյան երախում
փայլեցին, պեծացին ու ժայռե ճեղքում պուկ փախան։
Թափանցիկ կվարցի պտուկները քարայրում ծորում են։
Փխլվում են հալվայի պես ատամները շերտաքարե։
...Մողեսիկը մեզ հիշեցրեց, որ դեռ օրեր կան ապագա.
Երբ որ կապանների վրա բեկվող կոճղեր կգան,
երբ որ մկանները նրա մարմին կառնեն լրիվ,
եւ թաթերն իր գիշատիչ հեզ կլվանան ալքերը ցրիվ։




