Քնի շարունակություն
անհնար է հիշել բայցեւայնպես
թեեւ հատվածաբար
հիշվում է քնի
շարունակությունը
չգիտես ինչու անհայտ մի վայր
որ կարծես նման է դասասենյակի
որտեղ ուսապարկեր ու պայուսակներ են լցված
թափված են ոնց պատահի
մի քանի ծանոթ դեմքեր
թեեւ դժվար է կողմնորոշվել
արդյոք այդ նա է արդյոք այդ կինն է
որ նման է նրան
կարծես դու եկել ես անհայտից
նա որտեղից է եկել չես իմանա
ամենը լի է երկիմաստությամբ եւ թերասումներով
խոսակցություն
ծխախոտի կրակներ կրակվառիչների չրխկոց
գործողությունների հակառակ հաջորդականություն
դու պատասխանում ես կանխազգալով հարցը
տեղեկությունը ստանալուց հետո
քորում ես քթարմատդ
իրականում բառեր էլ չկան
մի տեսակ կիսաբառեր
խոսքի հատվածներ
ամայություն
քնի շարունակության
տեսանելիությունն անսահման է




