Փոխադրումներ ռուսերենից
1. Միխայիլ Լերմոնտով
Հուզառատ տղեկը առաջին անգամ է ծով տեսնում
եւ իր զգացումները կիսում է սիրելի տատիկի հետ:
նայիր այնտեղ տեսնո՞ւմ ես այդ նավը
(սպիտակավուն ամպեր, փայլկտուն ջրեր ծովածոցի)
կարո՞ղ ես ինձ ասել ինչո՞ւ է թողել հարազատ նավահանգիստը
ի՞նչն է նրան մեր կողմերը բերել
միայն պատկերացրու օվկիանոսյան լայնություն
տախտակամած ոտքերի տակից սահող սառցե մանրաթել անձրեւ
ես գիտեմ նրան ինչ-որ մեծ բան է առաջ տանում
ավելի մեծ քան սովորական ապահովությունը
չէ այլապես նա ոչ մի գնով չէր բաժանվի
ոչ այդ ծովածոցի ծխագույն հեռվից
ոչ էլ ուշ մայր մտնող
հյուսիսային արեւից
2. Ալեքսանդր Պուշկին
Երիտասարդությունը անցնում է, հուշերը փլուզվում.
մխիթարանքը առաջին սիրո մտքերի մեջ է:
ես ավելի հաճախ ու հաճախ եմ հիշում այն ժամը
ժամը մեր առաջին մերձեցման
քո կուրացնող մերկությունը
քո բառերը պատահական
ինչ երկար են եղել դրանք իմ աչքերի առջեւ
աղքատիկ կենցաղի միջեւ
ճնշող հոգնության միջեւ
հուզական այլ գայթակղությունների միջեւ
ժամանակը սրբում է հիշողությունները
մարում են կերպարները
մոռացվում են ձայնի ելեւէջները
թուլանում է հրապուրանքը
բայց սերը թեեւ փոխված նույնն է մնում
խորացող կնճիռներում
կեսգիշերային հիվանդագին սրտխփոցների պահին
հեռացող հրաշալի ակնթարթների մասին դառը երազներում
3. Ֆեոդոր Տյուտչեւ
Գարնանային զբոսանք իմպերատորական մի պուրակում.
սիրելիի մահվան ցավը տարիների հետ ավելի է սրվում:
ահա նորից գարնանային այս երեկո քայլում եմ նույն ճեմուղիով
արեւը իջել է. չձեւավորված սառույցը ցուրտ է սփռում
տեսնում ես նույնն է ամենը ինչպես
այնժամ երբ միասին էինք
շուրջն ավելի է մթնում ու մթնում
հեռվում վառվեցին կրակները
տեսնում ես այդ ամենը ինչ-որ պահի իմ եւ քո աշխարհն է եղել
եւ մենք յուրովի ենք սիրել նրան
վաղը քո մահվան տարեդարձն է
օր կարոտի ու աղոթքի
տեսնում ես կրկին մեր ծվատված հոգիները
միասին թափառում են այդ զբոսայգում
4. Օսիպ Մանդելշտամ
Զրկվելով ընտանեկան եկամուտներից, գոյության բուրժուական հմտություններ
չունենալով՝ երեսնամյա ինտելեկտուալը աստիճանաբար սկսում է կորցնել
բանականությունը:
Ես արդեն ի վիճակի չեմ հիշել
որքան երկար է իմ մեջ հնչել այդ մեղեդին
այն անդադար է եւ անտանելի
ինչպես արյունից չկշտացած ծվծվոցը մոծակների
շրխկացնում եմ լուցկին, որպեսզի շուրջս նայեմ
կողքիս ծանր շնչում է գիշերը
նրան չես հրի
նրան չես տեղաշարժի
իսկ օդը ծանրացել ու խեղդում է
բրդե լաթի պես ծածկելով դեմքս
օ ինչպես չեզոքացնեմ նրա թանձր բույրը
որպեսզի լսեմ
լսեմ ինչպես է չորացած խոտերի մազանոթներով
հոսում նրանց վարդագույն արյունը
եւ այս քնատ ու խճճված խոտի դեզի միջով
անցնում տարածությունը
5. Բորիս Պաստեռնակ
Առավոտյան սիրելիի մոտից վերադառնալով՝
բանաստեղծը կրկին երջանկությամբ ապրում է կատարվածը:
Գիշերն ինչ արտասովոր ձյունահողմ
փլվեց մեզ վրա
թվաց պատուհանները
կիսով չափ ծածկվել են ձյունով
դու մոմը վառեցիր սեղանին
եւ նրա հրե լեզվակը
զարմանահրաշ ստվերներ նետեց
առաստաղին
որպես շարունակություն
քո երկար մատների
որպես ալեծփում
քո փռված վարսերի
դու կարողանում ես
այնպես սրտառուչ ազատվել զգեստներից
կոշիկների երկու թեթեւ
հարված հատակին
եւ ահա քո մարմնով փաթաթում ես ինձ
ասես մաքուր ձյունով
որպես շարունակություն
քո երկար մատների
որպես ալեծփում
քո փռված վարսերի
դու կարողանում ես
այնպես սրտառուչ ազատվել զգեստներից
կոշիկների երկու թեթեւ հարված
հատակին
քանի դեռ միջանցահովիկը շարունակում է ճոճել
մոմի կրակը սեղանի վրայի
6. Անանուն
Սկսնակ անհայտ բանաստեղծը փորձում է իր թեման ու ոճը գտնել.
զգացվում է ազդեցությունը բազմաթիվ նախորդների
եւ ժամանակակիցների
գլուխս շարունակում է այրվել իսկ իրականում ինչ եմ հասցրել տեսնել
ամռանը չհերկած դաշտում անմեղ ծաղիկներ աննշան թիթեռներ
աշնանը դեպի մահ թռչող ուրախ տերեւներ
սարդոստայնը տայգայի թավշե դեմքին
եւ ինչ գիտեմ ես մոտեցող ձմռան մասին
բացի նրանից որ ինքնուրույն միտք չունի
երբեք չանհետացող հույսերից ամեն ինչում ունկնդրել
հազիվ տարբերակվող գարնան ռիթմը
նորից ինչ-որ բանի կողքից անցա չնկատելով
աչքերս ոտքերիս խոնարհած ճնշված սեփական անցյալից
հուսահատորեն փորձելով իմ այդ քայլերով պահպանել
տարիների հետ խլացող ձայնը
7. Բալկանյան երգ
Վիլնյուսի սրճարանում սպասում եմ բուլղար պատանի բանաստեղծուհի
Դոստենա Անգելովային եւ թարգմանում եմ նրա բանաստեղծությունները
իր իսկ տողացիներից:
Կարծես
մի քանի բառերի զուգակցումը
հավանաբար պատահական,
(այո բավականին պատահական)
եւ անձրեւից վարագուրված
պատուհան
եւ դեղնող տերեւներ
(նրանց պարը որքան էլ տարօրինակ
բավականին լի է էներգիայով)
այդպես սովորաբար
երաժշտական ռեպլիկներն են լինում
(ռիթմիկ նկարներ
մարմնական պարտիտուրայի)
այս հնչյունաշարը
այժմ (ինչո՞ւ)
ամբողջովին բավարարում է
ինչպես ամբողջովին հագեցնում է
ծարավը եւ սակավաջրությունը
(ո՞րն է ճիշտ)
այս մեղեդին
անառարկելի կապիտուլյացիա է
եւ դու արդեն կարող ես
համոզել ինձ ամեն ինչում
այդ ճկուն օձը
պատուհանի բաց փեղկերի միջով
ես պատրաստ եմ
տենչալ հուզումնալից
նրա սեւ ծնկները
բայց դու մոռացել ես պատմել
ինչպես վերաբերվել
այդ սառը աճպարարին
8. Ավտոռիմեյկ
Ես՝ ինքս, փորձելով հաղթահարել ստեղծագործական ճգնաժամը,
կրկին անդրադառնում եմ իմ նախկին բանաստեղծություններին:
հավանաբար արդեն հազար անգամ անցնելով մեկ եւնույն ճանապարհով
(արեւը դեռ բարձրում էր թեեւ արդեն երեկո էր)
հանկարծ զգացի այդ խոնավ ընդերքային բույրը
բույրը պատանի մարմնի
(մինչ այժմ զարմանալիորեն մաքուր էր ծառերի տակ չհալված ձյունը
ինչի պատճառով երբեմն ցրտոտ էր)
եւ զգացի որ գլուխս կորցրել եմ
թեեւ առանձնապես ի՞նչ էի ուզում ասել
ինչը պատշաճ է բանաստեղծությամբ ասել
իմ անցյալի եւ իմ ներկայի մարդուն
դաժան ու ոչ ականջահաճո տողեր ոչ մի պլեյբոյական կոմֆորմիզմ
(արտաբերել բառեր չգիտակցելով դրանց սարսափելի նշանակությունը)
երբ բոլորովին մթնեց
ես հասա գետին
այնուամենայնիվ հավանաբար իզուր
այն մինչ հիմա էլ ծածկված էր սառույցով
9. Գավրիիլ Դերժավին
Սրտի նոպայից հետո.
մահվան վախը ժամանակավորապես նահանջում է:
ժամանակի հոսքը դանդաղ ու անկանգ
ողողում է ինձ
ինձ հետ միասին լուծվում են նրա մեջ
իմ ժողովրդի լեզվի աստվածների, հերոսների հիշողությունը
հավերժության օվկիանը ներհոսելու դեպքում ինչպիսին կլինի մնացուկը
եկվոր բանահյուսների գրառումները
գրադարաններում քայքայվող գրքեր
հոգին խորտակող երգի հնգատոն ձայնաշարը