Վերջը օգոստոսի
օգոստոսի վերջին օրերին
նախօրեին դպրոցի
հիշում ես
սպիտակ վերնաշապիկը
եղբորդ նվիրած
փողկապը կարմիր
պայուսակում խնձորի բույրը
տետրի էջի ճերմակությունը
վանդակները թվերի համար
տողերը տառերի համար
ամռանը դասագրքերի ընթերցումը
աշխարհագրական ատլասով
ճանապարհորդությունը հեռու երկրներ
ֆիզիկայի օրենքների ըմբռնումը
սառը գետի մեջ
խորոված կարտոֆիլի բույրը
խարույկի ծուխը
մոսկվացի աղջկան
որ ասում էր անատոմիան
անցնում են 10-րդ դասարանում
ահա թե ինչ.
վերջը օգոստոսի
երգը «շուտով աշուն է
պատուհանից դուրս օգոստոսը»
միայն չեմ հիշում շարունակությունը
այս անհավանական պիեսի...





