Ես տեսնում եմ հստակ՝ ոնց է ծառը մթին իմ մեջ դանդաղ աճում...

* * *

Ես տեսնում եմ հստակ՝ ոնց է ծառը մթին իմ մեջ դանդաղ աճում,
իսկ մատներիս ծայրին խշխշում են բարակ ոստիկները հիմա:
Այնքա՜ն ուժեղ է այս պատկերն իրականից, որ կոպերը կպչուն
հասկանալ չեն կարող մարմնի տեսքը նման:

Մամուռ է իմ ներսում, բնափայտ է խեժոտ։ Երկրակեղեւը մեր
պատրաստ է ցանկացած կերպափոխումների, սակայն սովորաբար
մենք նկատում ենք այն, ինչ կա մերձակայքում —
պատառիկը բակի եւ իրերը անշունչ, որ մեր թիկունքում են ապրում թաքուն:

Գուցե այն ամենը, ինչ երազիս տեսա, կարող էր բողբոջել ինձանից դուրս,
եւ բառերն էլ ունեն իրենց կյանքը գուցե — ինչպես գազանները, մարդիկ
եւ ծառերը, թռչունները պես-պես, եւ ցորենը մի բուռ:
Իսկ դատարկությունը նրանց ընտրություն է նույնպես՝ տեսողության եւ հավատի։