Գետերը
(«Ջրի գիրքը», հատված)
Սենա
Այս գետն ամենաերկարատև ներկայությունն է ունեցել իմ կյանքում: Սենայի ափերին ապրել եմ տասնչորս տարի: Կամ՝ համարյա տասնչորս: Բոլոր դեպքերում, առաջին տասնմեկ տարիներին լա՜վ էլ փարիզցի եմ եղել: Զավեշտ է, բայց ես ավելի շատ փարիզցի եմ, քան մեկ այլ քաղաքի բնակիչ: (Մոսկվայում, երկու նստելով, արտագաղթելուց առաջ ու հետո, ավելի քիչ եմ ապրել): Ես իսկական «parido» էի ու սիրում էի իմ «Paname»-ն. իսկական փարիզցիները ժարգոնով այդպես են անվանում («parido») իրենց մայրաքաղաքը. «Paname»՝ նկատի ունենալով Պանամայի ջրանցքի սկանդալը դարասկզբին: Դարի այդ կոռուպցիայում խառնված էր Ֆերդինանդ Լեսսեպսը, այսինքըն՝ փարիզցիները մայրաքաղաքն անվանում են «Դոլարի արժութանշանով սկանդալըն անցնում է Փարիզի միջով»:
Սենա: Սեն Լուի կղզու առափնյա Անժու փողոցում է գտնվում «Պիմոդոն» հյուրանոցը (նույն ինքը՝ «Լոզեն»), որտեղ 19-րդ դարի կեսերին ապրել է Շառլ Բոդլերը (ու նաև Թեոֆիլ Գոթյեն) և որտեղ եղել է Le club des Hashischins: Չէ, իզուր չէ, որ իմ մի քանի գրքերում համառորեն հիշատակում եմ Բոդլերի տան մասին: Բանն այն է, որ Շառլ Բոդլերն ինձ համար ոչ միայն նոր, քաղաքային գեղագիտության ստեղծողն է (նրանից առաջ արվեստում իշխում էր ազնվականական՝ կալվածատիրա-գյուղատնտեսական գեղագիտությունը), որով, ինչպես Ավետարանով, ապրում ենք մինչ օրս: Բոդլերը նաև ժամանակակից աշխարհի հայտնագործողն է, իսկ դա նաև քաղաքային աշխարհն է: Մեզ բոլորիս նա է հորինել: Նա և Բալզակը:
Դա էր պատճառը, որ արևայրուք ստանալու համար գնում էի Սեն Լուի կղզի՝ Բոդլերին մոտիկ: Հետս վերցնում էի ամերիկյան ուսապարկը, մեջը տեղավորում փռոցը, մի երկու ֆրանսերեն գրքույկ, տետր, որ ծառայում էր որպես օրագիր ու միաժամանակ ստեղծագործական լաբորատորիաս էր: Երբեմն՝ բուտերբրոդներ ու գինի: Երթուղիս միշտ նույնն էր, քանի որ այդ տարիներին Փարիզում ապրել եմ (բացի 1985 թվականի վեց ամիսներից) աջ ափի երրորդ արրոնդիսմանում, ավելի ստույգ՝ Մարէում: Այնտեղ երեք հասցե ունեի՝ Rue des Archives, Rue des Ecouffes (համարը մոռացել եմ) և 86, Rue de Turenne: Երեք բնակարաններից մինչև Սենան հինգից-յոթ րոպեի ճանապարհ էր: Ինքնին պարզ է՝ «աէ» հին ֆրանսերենով «ճահիճ» է նշանակում: Երկրորդ հազարամյակի սկզբներին Նոտր Դամի դիմահայաց աջակողմյան ափի տեղում լայնարձակ ճահիճ էր: Սովորաբար քայլերս նախ ուղղում էի դեպի Լուի Ֆիլիպի կամուրջը, հետո կտրում-անցնում (ամեն անգամ նայելով Բոդլերի տանը) նեղլիկ Սեն Լուի կղզյակն ու դուրս էի գալիս Սենայի հակառակ կողմից կղզյակը շրջան-
ցող գետաբազուկը: Այնտեղ՝ Սեն Լուի կղզին Սիտէ կղզու հետ միացնող կամրջակից քիչ ձախ, իջնում էի գլաքարերով սալարկած ցածրադիր ափն ու այնտեղ հարմար տեղավորվում: Այդ նույն գլաքարերի վրա, որոնցից փարիզյան բարիկադներ են սարքել: Այդ գարշահոտ քարերի վրա իմ սիրած տեղն ունեի՝ կառանասյան ժանգոտած օղակներից մեկի մոտ: Այնտեղ հարմարեցնում էի փռոցը, հանում էի ձիթապտղագույն բամբակե զինվորական անդրավարտիքս: (Մի քանի զույգ Կալիֆոռնիայից էի բերել՝ բանակային second-hand-ից):
Շալվարը, կոշիկներն ու շապիկը դնում էի գլխիս տակ ու պառկում՝ կարմրացնելով մաշկս: Աստիճանաբար հայտնվում էին այդ գլաքարե լողափերի մշտական այցելուները: Բոլորս իրար ճանաչում էինք, բարևում, բայց մտերմանալու փորձ չէինք անում: Ուղիղ մեր դիմաց վեր էր խոյանում Աստածամոր տաճարը. տեսարանը՝ ետևից: Ետևից տաճարը նման էր թաթերի վրա նստած տիեզերական նավի: Տաճարը տեղ-տեղ վարագուրված էր բաղեղի քողարկու ցանցով: Այս տեղում Սենան մեկ անգամ էլ էր երկատվում ու մեզ ավելի մոտ գետաբազուկով անցնում էին ավազով, ածուխով ու փայտով բեռնված խզզացող բեռնանավերը Կոնկորդ հրապարակի ուղղու-
թյամբ՝ դեպի Ալեքսանդր 3-ի կամուրջը, դեպի Տրոկադերո և Էյֆելյան աշտարակ: Հեռավոր գետաբազուկով նույնանման բեռնանավերն էին շարժվում հակառակ ուղղությամբ՝ ինչ-որ տեղ Բուսաբանական այգու և Աուստերլիցի կայարանի կողքով: Տաք օրերն ընկնելուն պես այդտեսակ լողափերով էր ծածկվում Սենան: Հատկապես կենտրոնական մասը, կղզիների վրա, Լուվրի, Թյուիլրիի այգու մոտ: Քաղաքի բազմահազարանոց գողախումբը դուրս էր թափվում Հավերժական գետի ափերին: Առաջին հազարամյակի վերջին ու երկրորդի սկզբին իր ջրերում Սենան տեսել է նորմանական ռազմիկների նավերը: Գերմանացիներն են արշավել Փարիզի վրա: Բայց նրանք, ինչ խոսք, մեզնից քիչ են ափ հասել:
Սենայի վրա հարյուրավոր երերուն, պատրանքանման երջանիկ օրեր եմ անցկացրել: Արևից ու քաղաքային աղտեղություններից բորբոքված մաշկս մրմռում էր: Թեթևակի շշմածության վիճակում ինքս ինձ պահելուն օգնում էր գինին՝ «groggy»-ն, ինչպես ասում են ամերիկացիները: Փարիզյան աղջիկները կողքիս պառկած էին topless, սպիտակ կրծքերն ու պտուկները վեր ցցած, իսկ վերևի ցածրիկ ճաղաշարից ու կամրջից պլշված նրանց էին նայում թույլ զարգացած ժողովուրդների ներկայացուցիչները: Բայց իրականում՝ թույլ չզարգացած, ու թող ինձ ների Ալլահը հեգնան-
քիս համար, նկատի ունեմ՝ նրանց մշակույթում ընդունված չէ, որ աղջիկները քաղաքի կենտրոնում պառկած կրծքերը ցուցադրեն: Երբեմն հայտնվում էր ինչ-որ տեղ գնացող կինս՝ Նատաշան: Նա կարող էր մեկ ժամով միանալ մեզ, բայց ամեն անգամ իմ ժամանցը նյարդայնացած համարում էր ոչ հարմարավետ: Ի դեպ, հաճախ ճգնավորիս, կամ, ինչպես ինքս ինձ էի ասում Լուի Արագոնի հայտնի վեպի վերնագրին հանգույն՝ «Paysan de Patis», այսինքն՝ Փարիզի գեղջուկիս, տեսության էր գալիս նկարիչ Վիլյամ Բրուին: Այդ տարիներին նա ապրում էր մոտակայքում, Սուրբ Լուի կղզում մի ծակուռ էր նրան բաժին հասել՝ բնակարան-խցիկ: Մի քանի անգամ հենց այստեղ՝ Նոտր Դամի հարևանությամբ, մեքենաների գազային արտաժայթքումների, տուրիստների գոռում-գոչյունի, արաբների, topless girls հայացքների ներքո պիկնիկ ենք կազմակերպել: Ես, Նատաշան, Վիլլի Բրուին, Տյերի Մարինյակն ու էլի ամեն տեսակ մարդիկ. այդ տարիներին նրանք շատ էին: Այնպես որ, Սենայի այդ անկյունը իմ շտաբ-բնակարանն էր: Ոչ ոք չէր համարձակվում ընկղմվել Սենայի ջրերի մեջ: Այդ տարիներին ընդամենը մի քանի բացառություն եմ հիշում: Երբ շոգն անտանելի էր դառնում, մի քանի անգամ մինչև ծնկներս մտնում էի ջուրը: Սալարկը ճանապարհի պես խելամտորեն իջնում էր ջրի մեջ: Եթե մեկը ալիքների հետ մղած պայքարից ուժասպառ կուզենա ջրից դուրս գալ, վերև տանող հարմարավետ խճուղի ունի. անառիկ զառիկողերի ափերին լող տալու, անուժ դեսուդեն ընկնելու պետք չունի:
Փարիզում ապրած տարիներս, անկասկած, կմնան կյանքիս ամենաերջանիկ տարիները: Իսկ մաշկիս ու ծնկներիս հետ ոչինչ չպատահեց այն մի քանի անգամից հետո, երբ ոտքերս լվացի Սենայի ջրերով: Երևի ջրերն այդքան էլ վտանգավոր չեն:
Լավ լուսանկար կա՝ 80-ական թվականների փարիզյան լուսանկարչության Լոտռեկը՝ Ժերար Գաստոն է լուսանկարել, կանգնած եմ Աստվածամոր տաճարի տանիքին, իսկ հեռվում՝ մինչև Էյֆելյան աշտարակը, կամուրջների տակ պառկած է Սենան: Մի լուսանկար էլ կա այդ նույն Ժերար Գաստոյից. խորհրդային զինվորի շինելը հագիս՝ նստած եմ մթության մեջ, Սեն Լուի կղզու հյուսիսային վերջամասում, ապարատի բռնկումը ինձ դուրս է քաշել մթության միջից: Փարիզում ուր էլ գնաս, ամենուրեք Սենան է: 80-ականների վերջին ուզում էի աշխատություն գրել. «Սենա գետի ազդեցությունը Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկների» վրա. չկարողացա, չարժանացա, ափսոս:
Գետը քաղաքին եղանակ է թելադրում: Նրա վրա թևածում են ճայերը: Փարիզի բոլոր երթուղիներում ներառնված է Սենան: Ես շատ եմ աշխատել այդ քաղաքում, գրել եմ տասնյակ վեպեր, պատմվածքների վեց գիրք, ինձ անհրաժե՛շտ էր լիցքաթափվել: Օրվա երկրորդ կեսին՝ ճաշելուց հետո, քայլելով հասնում էի Լուի Ֆիլիպի կամրջին ու գնում աջ ափով՝ կամուրջների երկայնքով շատ հեռու: Երթուղիս ավարտվում էր կա՛մ Կոնկորդի հրապարակում, կա՛մ նույնիսկ հասնում էի Ալեքսանդր 3-ի կամրջին, ձախ էի թեքվում, դուրս էի գալիս Ելիսեյան դաշտեր և՝ դեպի Հաղթական կամարը: Քայլելով էլ վերադառնում էի: Մեծ երթուղի մինչև Հաղթական կամարն ու ետ՝ ավելի քան տաս-
ներկու կիլոմետր: Ձմռանը սովորաբար կարմիր, մինչև ծնկներս հասնող ամերիկյան կոշիկներ էի հագնում, չինական հողագույն, անօձիք մգդկած բաճկոն: Բաճկոնս գոտով կապում էի: Իսկ թե ինչ կար գլխիս, մտքիցս թռել է:
Քայլում էի ու մտորում: Լուի Ֆիլիպի կամրջից դուրս էի գալիս Փարիզի քաղաքապետարանի մոտ՝ Hotel de Ville-ի մոտ: Քաղաքապետարանի շենքը համեմատաբար նոր է, կառուցված է 1871 թվականին, Փարիզյան կոմունայի ժամանակ գնդակոծված հնի փոխարեն: Բայց քաղաքապետարանի գետահայաց, վայելուչ, լպստված սալիկ-
ները ծածկում են Գրևի հրապարակի բազմաչարչար հողը՝ մահապատիժների ու խոշտանգումների վայրը: Ժամանակակից խորամանկ կառավարիչները Փարիզի քար-
տեզից հանել են Greve-ն, այն հիմա կոչվում է Placedel’HoteldeVille: Իսկ Greve անունը այսօր էլ ծառայում է որպես գործադուլի նշում: Շատ վաղուց մինչև մահապատիժների վայր դառնալը Սենայի ափի այս զառիվայրի տեղում հավաքվում էին աշխատանք չունեցողները, որոնք գտնվում էին en Greve իրավիճակում: Այսինքն՝ ժամանակին այս հրապարակը կոչվել է Գործազուրկների Հրապարակ: Այստեղից հետո Սենան (նրանից միշտ տարածվում է ամռանը՝ խոնավ տնական ջերմություն, ձմռանը՝ թափանցող խոնավություն ու ցուրտ) հոսում է «Սամարիտէն» խանութների կողքով դեպի ՊոնտՆեֆ և Արվեստի կամուրջ:
Սենայի ողջ երկարությամբ շագանակենիներ են: Եթե գարուն է, ծաղիկներն են բուրմունք տարածում, իսկ թե աշուն՝ մայթը ծածկված է անհամար փշրված կանաչ կեղևներով կամ շագանակագույն մեծ միջուկներով: Աջից ձգվում է միանման, սև-գորշավուն, ընդամենը երեք, ոչ բարձր հարկանի զորանոցային Լուվրը: Հետո
Լուվրն ավարտվում է, և սկսվում է Թյուիլրիի այգու ցանկապատը: Թյուիլրիի դիմաց՝
Սենայի վրա, կանգնած են խարսխված բնակելի լաստանավերը: Այնտեղ ապրում են հարուստները: Ամռանը կարելի է տեսնել լաստանավերի բնակիչներին տախտակամածի վրա, շեզլոնգների մեջ՝ երկու ծաղկե թաղարների արանքում՝ բաժակները ձեռքերում: Սենայի երկայնքով կարելի է անվերջ քայլել: 150 տարի և ավելի, ու չի ձանձրալի: Փարիզում՝ ինչ-որ տեղ մնացած իմ օրագրերում (հազարավոր էջեր), երևի թե կան գրառումներ տասնչորս տարիներ ձգվող իմ զբոսանքների մասին:
Քայլում ես, համաչափ թակում ես կոշիկներովդ: Մենակ ես: Գետի ու հնագույն քարերի հետ: Վերջացան «Սամարիտէն» հանրախանութների վաճառականական շենքերը, և շենքերի արանքում՝ Լուվրի դիմաց, երևում է եկեղեցին, որտեղից Բարդուղիմեոսյան գիշերվա ազդանշանն է տրվել՝ կոտորել հոգենոտներին: Սենայից հարյուր քայլ հեռու: Սենան լսել է ամեն ինչ և ամենքին: Առափնյա Վոլտեր փողոցում իր վերջին ամիսներին և օրերին զբոսնում էր ՁԻԱՀ-ով միայնակ հիվանդ Ռուդոլֆ Նուրիևը:
Վոլգա
Մարդիկ մահանում են անդադար-անընդհատաբար: Ե՛վ ծերերը, և՛ ջահելները: Մի կռվազան ու տխմար ջահելի եմ հիշում Կիմրի քաղաքից: Մականունը «Վասյա» էր: Մի անգամ գնացել էի Դուբնա քաղաք. հրավիրել էին այնտեղի գրադարանում ելույթ ունենալու: Ուղևորությունս վերածվեց վայրենի խուլիգանության: Ավելի ճիշտ, մենք քաղաք հասանք նորմալ վիճակում ու ես, ինչպես վայել է, հանդիպեցի ընթերցողների հետ: Իսկ վերադարձին, հիշում եմ, «Վասյան» իմ ներկայությամբ դաժանորեն արյունլվիկ արեց ընդհանրապես անմեղ-անկապ ինչ-որ սպայի, նրա գըլ-
խարկն էլ գլորվել էր գետնին... Բայց դա չէ խնդիրը: Մի անգամ «Վասյան» դուրս եկավ տնից միայն կիսավարտիքով. կանչել էին «խոսելու»: Ու էլ երբեք չվերադարձավ: Նվազ էր, ցածրահասակ, գուցե դրա համար էր էդ աստիճան խփնված:
Իսկ ես Կիմրիում մի քանի անգամ եմ եղել: Որովհետև այնտեղ էին ապրում մեր կուսակցության հիմնադիր Տարաս Ադամովիչ Ռոբկոյի ծնողները: Այդ պատմական մարդն ինձ մոլորեցրեց, համոզեց հիմնել «Լիմոնկա» թերթը: Իսկ դրանից առաջ նա գրանցել էր Ազգային-բոլշևիկյան կուսակցությունը: Վերջին տարիներին աստիճանաբար մեզնից հեռացավ: Հիշում եմ՝ նրան այցելության գնացի Լիզայի հետ: Միանգամայն հավանական է՝ դա 1996 թվականի ամառն էր, քանի որ 1997 թվականին հիմնականում գլխապատառ ճանապարհորդում էի Կենտրոնական Ասիայում, իսկ հետո լռվեցի Չեչնիային սահմանակից Ստավրոպոլում՝ այնտեղ թեկնածությունս էի դրել Պետդումայի նախաընտրություններին: Ուրեմն 1996-ին էր:
Տարասն ու Լիզան նման են իրար: Ինչպես եղբայր ու քույր: Նույն երկնագույն-մոխրավուն աչքերը, երկուսն էլ նիհա՜ր, ասես խորովածի շշեր, նեղ դեմքեր, փայլատ մաշկ: 90-ականների կեսերին ինչ-որ մեկն ասել էր Տարասին, որ նրա ուկրաինական ազգանունը նույն արմատից է, ինչ և՛ Ռաբինը, և՛ Ռաբինովիչը, այսպիսով, ծագում է ռաբբինի մասնագիտությունից: Ինչի մասին էլ Տարասն ինձ հաղորդեց սարսափած կիսաշշուկով: Ուրեմն հնարավոր է, որ Տարասն ու Լիզան Իսրայելի նույն սերնդից են: Երբ Լիզան արդեն նստած էր Կիմրի քաղաքի Չապաևի փողոցում՝ բազմոցին, Տարասի մորն ասացի. «Նայեք, ինչ նման են իրար՝ քույր ու եղբայր»: Տարասի մայրը նայեց ու սիրեց Լիզային: Այլ հարց է, որ Լիզան չհասցրեց օգտվել այդ սիրուց, նա երկար չմնաց իմ կողքին, թեև մինչև 1998 թվականի մարտը էջադրում էր մեր «Լիմոնկան»: Լիզան բոլորին էր դուր գալիս՝ նաև մորս: Մոսկվայում մայրս Լիզային «ճնճղուկ» անվանեց: Բայց ճնճղուկը պտերոդակտիլի ատամներ ուներ, այդ մասին բարի կանայք (մեր մայ-
րերը) իմանալ չէին կարող: Դե, գուցե պտերաոդակտիլի ատամների մասով չափազանց-
րի, հնարավո՞ր է, սակայն, Լիզան, օ՜հ, Լիզա՜ն... բացատրել նրան ու նրա կյանքի շարժառիթները: Ո՛չ, նա միայնակ ու անկախ չէր, ինչպես գուցե ուզում է մտածել: Նա միայն ցանկանում էր կախում ունենալ շատերից, բոլորից, ամբողջ աշխարհից, և ոչ թե մեկ տղամարդուց: Արդեն կես տարի անց, այն բանից հետո, երբ սկսեցինք ապրել միասին, պարզեցի, որ նա հին կապերը չի դադարեցրել, նա շարունակում է ապրել նրանց մեջ, այդպես սարդն է ժամանակ առ ժամանակ այցելում իր սարդոստայնի նույնիսկ ամենահին անկյուններն ու շոշափում մեռած, արդեն ծծված-չորացած ճանճերին: Նաև հին սիրեկանների մոտ էր գնում նա:
Ըստ էության, այստեղ ի՞նչ հանցանք: Դա նրա կերպն էր... Թեև մի հանցանք կա՝ կենդանի սիրո դեմ: Որովհետև կենդանի սերն ուզում է ամբողջական լինել ու տանե՛լ չի կարող մրցակցությունը մեռած Սերերի կողմից:
Սկզբում նրան սիրեցի, ինչպես գեղագետը՝մանյերիստական արձանիկին: Իսկ հետո սիրեցի ինչպես պոռնիկի: Այդ երկու կարթերը բավական էին ինձ իր կողքին երկար պահելու համար: Նա չափից ավելի վեր էր ձգված (նրա նկարիչ հայրն ընդհանրապես երկու մետրանոց ապխտած պարան էր), բարակ ոսկորներ, մանկական ազդրեր, անվերջանալի ոտքեր՝ խղճահարություն առաջացնող մանկական ծնկներով, ոտքերի արանքի նեղ անցքով, հրաշալի կրծքերով՝ նրբագեղ ծանր սեխեր: Նա արտասահմանցու արտաքին ուներ, հրեուհի՝ դա վերջինն էր, որ մտքովդ կանցներ, բարձրաշխարհիկ ֆրանսուհու իդեալական արտաքին, եթե այդպիսին գոյություն ունենար: Sophisticated look (նրբաճաշակ տեսք). ա՛յ թե ինչ ուներ նա:
Եվ այդ ամենով հանդերձ՝ օտար մի բառ անգամ չգիտեր, մտահորիզոնը սահմանափակված էր առօրյայով, հետաքրքրվում էր միայն ծանոթների ու հարազատների կյանքով: Քույրերը, հայրը, մայրը, զարմիկը, Նիկիտան՝ քրոջ ամուսինը, և հին ու նոր սիրեկանների մեծ քանակությունը:
Ինձ հետ ապրելու առաջին ամիսներին նա հալվեց ու կարճ ժամանակով դարձավ փափուկ երեխա, ալարկոտ, հանդարտ ու երջանիկ: Հետո կրկին կծկվեց մինչև գարշելիության աստիճան: Երբ նա երեխա էր, ժամերով ինձ հետ նստում էր հատակին, լսում Էդիտ Պիաֆ ու երգերի իմ թարգմանությունը, խմում էր գինի ու նայում երջանիկ աչքերով: Բայց ես չկարողացա նրան պահել այդ հոգեվիճակում: Ինքը չթողեց, որ անեմ դա: Նա շտապեց ինչ-որ տեղ: Հետո սկսեց շտապել հաճախ: Բայց պատահում էր, որ քնքշության նոպաներ էր ունենում իմ հանդեպ: Հնարավոր է, որ թափով գիրկս էր գալիս մեկ ուրիշի դաժանությունից հետո:
Այդպիսի պոռթկումներից մեկի ժամանակ էլ գնացինք Կիմրի քաղաք: Գրոհեցինք էլեկտրական գնացքը Սավելովյան կայարանում: Նստեցինք ընտանեկան ճաշկերույ-
թի ծնողների մեծ, հյուրասեր բնակարանի առատ բուրող սեղանի շուրջ: Ես օղի էի խմում Ադամ հայրիկի հետ: Տարասի մանկության ընկերների՝ խուլիգանից բանդիտ դարձածների հետ վայրի արագությամբ սլանում էինք քաղաքի ճամփաներով: Անհասկանալի գործերով, որոնք մշտապես ի հայտ են գալիս գավառական քաղաքներում: Գնացինք շուկա, խոզի միս գնեցինք, աղեցինք ու պղպեղեցինք բանդիտի վերաճած խուլիգաններից մեկի փայտե խրճիթում: Անտառային ճանապարհով հասանք պղտոր Վոլգայի ափ: Խանձողատներ սարքեցինք: Անձրև եկավ: Տղերքի հետ լողացա պղտոր Վոլգայում: Շչոցելով կողքներովս մեծ բեռնատարներ էին լողում: Տիկին Լիզան ջինսով, սիգարետով ու ջահել բանդիտներից մեկի բաճկոնով ծխախոտ ծխախոտի ետևից էր ծխում: Ու չէր լողանում: Բերաններս այրելով՝ տաք միս էինք ուտում:
Օրը մռայլ էր, պաղ ու անձրևային: Օգնեց օղին: Ես մի արատ ունեմ՝ մուգ սպիներ աջ սրունքիս վրա՝ ետևի կողմում: Դրա համար էլ սիրած կնոջ առջև գերադասում եմ դեմքով կանգնել: Կարծում եմ՝ ես ամենահետաքրքիր տղամարդն էի, որին կարելի էր ճարել այդ տարիներին Վլադիվոստոկից մինչև Ջիբրալթար: Դե, մի բուռ ամենահետաքըրքիրներից մեկը: (Մնացած բոլոր bad boys-ների՝ Արկանի, Կարաջիչի, Դենարի, Ժիրինովսկու, Խուդոյբերդիևի հետ ծանոթ էի): Այդպիսին էլ մնացի: Նա, իր բոլոր ձեռնածությունների ու փոխատեղումների արդյունքում ապրում է (ավելի ճիշտ, ամուսինն է ապրում նրա բնակարանում) արական սեռի հնազանդ ու տգեղ ճերմակավուն արարածի հետ: Զարմանալի է: Ինչի՞ համար: Շարժվում է Լիզայի ասածով ու շան պես վազում ետևից: Ես կշտամբում էի նրան, որ գիրք չի կարդում ու նորությունները չի նայում: Ավելի ուշ ծանոթս պատմեց, թե ոնց է Լիզան իրեն գայթակղել: Ձևեր է թափել, դիրքեր ընդունել: «Դե, համբուրի ինձ: Գիտե՞ս, ինչպես է դա արվում...»:
Նրա մեջ ավելին կար, քան ինքն էր գիտակցում: Նա կարող էր իր կյանքի սանդղակը շատ ավելի բարձացնել: Մանյերիստական, ինչպես հազվագյուտ այլասերված կատու, ու զզվելի պոռնիկ, և նրա տեսքը՝ բարձրաշխարհիկ օտարերկրուհի: Նա նման էր «Նիկիտա» ֆիլմի հերոսուհուն, բայց ոչ կոպիտ-կացնային գերմանական սերիալի, այլ օրիգինալ տարբերակի՝ ֆրանսիական ֆիլմի: Դե, իսկ հետո՞... այս տարի նա կդառնա քսանինը տարեկան: Վախենում էր՝ կորցներ անկախությո՞ւնը: Է՜խ դու, Լի՛զկա: Ով քայլ չի անում, նա շամպայն չի խմում:
Իսկ Վոլգան ծփում էր ջրային թառամած կնկա լայնարձակ մարմնով ու խփվում իր հողոտ տղմոտ մահճին: Վոլգան Ռուսաստանով մեկ էր խփվում: Վոլգա մորաքույրը պառկած էր Ռուսաստան մորաքրոջ մեջ, մորաքույրը մորաքրոջ վրա: Այրվում էին եղևնու ճյուղերը: Տիկին Լիզայի առաջ ասպետավարի իրենց էին ցուցադրում պատանի բանդիտները: Բեռնատարները գնում էին ապագա և անցյալ: Իսկ իրականում նույն տեղում էին: Անձրևը պղպջակներ էր շպպացնում գորշ ջրերի վրա: Վոլգայի մի ափին Սավելևոն է, մյուսին՝ Կիմրին: Տարասի պատմածով՝ կիմրիցիների հորդան ու սավելովցիների հորդան կռվել են անհիշելի ժամանակներից ի վեր: Իսկ նրանց մեջտեղում հոսել է Վոլգան: Այդ ափին մնացին մի քանի մոխրացած կոճղեր ու տիկին Լիզայի ծխելուկները, նա գնաց եղևնիների մացառուտում թեթևանալու, բայց անձրևը շատ արագ սրբեց-տարավ նրա կատվային մեզը: