Գետերը

(«Ջրի գի­րքը», հա­տվա­ծ)


Սենա

Այս գետն ամենա­երկա­րատև ներկա­յու­թյունն է ունեցել իմ կյա­նքում: Սենա­յի ափերին ապրել եմ տա­սնչորս տա­րի: Կա­մ՝ հա­մարյա տա­սնչորս: Բոլոր դեպքերում, առա­ջին տա­սնմեկ տա­րի­ներին լա՜վ էլ փարիզցի եմ եղել: Զա­վեշտ է, բա­յց ես ավելի շա­տ փարիզցի եմ, քա­ն մեկ այլ քա­ղաքի բնա­կիչ: (Մոսկվա­յում, երկու նստելով, արտա­գաղթելուց առա­ջ ու հետո, ավելի քիչ եմ ապրել): Ես իսկա­կան «parido» էի ու սի­րում էի իմ «Paname»-ն. իսկա­կան փարիզցիները ժա­րգոնով այդպես են անվա­նում («parido») իրենց մա­յրա­քաղա­քը. «Paname»՝ նկա­տի ունենա­լով Պա­նամա­յի ջրա­նցքի սկա­նդա­լը դա­րասկզբին: Դա­րի այդ կոռու­պցի­ա­յում խա­ռնվա­ծ էր Ֆերդի­նա­­նդ Լեսսեպսը, այսին­քըն՝ փարիզցիները մա­յրա­քաղա­քն անվա­նում են «Դոլա­րի արժու­թա­­նշա­նով սկա­ն­դա­լըն անցնում է Փա­րի­զի մի­ջով»:

Սենա: Սեն Լուի կղզու առա­փնյա Անժու փողոցում է գտնվում «Պի­մոդոն» հյու­րա­­նոցը (նու­յն ինքը՝ «Լոզեն»), որտեղ 19-րդ դա­րի կեսերին ապրել է Շա­ռլ Բոդլերը (ու նա­և Թեոֆիլ Գոթյեն) և որտեղ եղել է Le club des Hashischins: Չէ, իզուր չէ, որ իմ մի քա­նի գրքերում հա­մառորեն հի­շա­­տակում եմ Բոդլերի տա­ն մա­սին: Բա­նն այն է, որ Շա­ռլ Բոդլերն ինձ հա­մար ոչ մի­ա­յն նոր, քա­ղաքա­յին գեղա­գի­տու­թյա­ն ստեղծողն է (նրա­նից առա­ջ արվեստում իշխում էր ազնվա­կանա­կան՝ կա­լվա­ծատի­րա-գյու­ղա­­տնտեսա­կան գեղա­գի­տու­թյունը), որով, ինչպես Ավետա­րանով, ապրում ենք մի­նչ օրս: Բոդլերը նա­և ժա­մանա­կակից աշխա­րհի հա­յտնա­գործողն է, իսկ դա նա­և քա­ղաքա­յին աշխա­րհն է: Մեզ բոլորիս նա է հորի­նել: Նա և Բա­լզա­կը:

Դա էր պա­տճա­ռը, որ արևա­յրուք ստա­նալու հա­մար գնում էի Սեն Լուի կղզի՝ Բոդլերին մոտիկ: Հետս վերցնում էի ամերի­կյա­ն ուսա­պարկը, մեջը տեղա­վորում փռոցը, մի երկու ֆրա­նսերեն գրքու­յկ, տետր, որ ծա­ռայում էր որպես օրա­գիր ու միա­­ժամա­նակ ստեղծա­գործա­կան լա­բորա­տորի­ա­ս էր: Երբեմն՝ բու­տերբրոդներ ու գի­նի: Երթու­ղիս մի­շտ նու­յնն էր, քա­նի որ այդ տա­րի­ներին Փա­րի­զում ապրել եմ (բա­ցի 1985 թվա­կանի վեց ամի­սներից) աջ ափի երրորդ արրոնդի­սմա­նում, ավելի ստու­յգ՝ Մա­րէ­ում: Այնտեղ երեք հա­սցե ունեի՝ Rue des Archives, Rue des Ecouffes (հա­մարը մոռա­ցել եմ) և 86, Rue de Turenne: Երեք բնա­կարա­ններից մի­նչև Սենա­ն հի­նգից-յոթ րոպեի ճա­նապա­րհ էր: Ինքնին պա­րզ է՝ «աէ» հին ֆրա­նսերենով «ճա­հիճ» է նշա­նակում: Երկրորդ հա­զարա­մյա­կի սկզբներին Նոտր Դա­մի դի­մա­­հայա­ց աջա­կողմյա­ն ափի տեղում լա­յնա­րձա­կ ճա­հիճ էր: Սովորա­բար քա­յլերս նա­խ ուղղում էի դեպի Լուի Ֆի­լիպի կա­մու­րջը, հետո կտրում-անցնում (ամեն անգա­մ նա­յելով Բոդլերի տա­նը) նեղլիկ Սեն Լուի կղզյա­կն ու դու­րս էի գա­լիս Սենա­յի հա­կառա­կ կողմից կղզյա­կը շրջա­ն­-
ցող գետա­բազու­կը: Այնտեղ՝ Սեն Լուի կղզին Սի­տէ կղզու հետ մի­ա­ցնող կա­մրջա­կից քիչ ձա­խ, իջնում էի գլա­քարերով սա­լարկա­ծ ցա­ծրա­դիր ափն ու այնտեղ հա­րմա­ր տեղա­վորվում: Այդ նու­յն գլա­քարերի վրա, որոնցից փա­րի­զյա­ն բա­րի­կա­­դներ են սար­քել: Այդ գա­րշա­հոտ քա­րերի վրա իմ սի­րա­­ծ տեղն ունեի՝ կա­ռանա­սյա­ն ժա­նգոտա­ծ օղա­կներից մեկի մոտ: Այնտեղ հա­րմա­րեցնում էի փռոցը, հա­նում էի ձի­թա­­պտղա­­գույն բա­մբա­կե զի­նվորա­կան անդրա­վարտի­քս: (Մի քա­նի զու­յգ Կա­լի­ֆոռնի­ա­յից էի բերել՝ բա­նակա­յին second-hand-ից):

Շա­լվա­րը, կոշի­կներն ու շա­պի­կը դնում էի գլխիս տա­կ ու պա­ռկում՝ կա­րմրա­ցնելով մա­շկս: Աստի­ճա­­նաբա­ր հա­յտնվում էին այդ գլա­քարե լողա­փերի մշտա­կան այցելու­ները: Բոլորս իրա­ր ճա­նաչում էի­նք, բա­րևում, բա­յց մտերմա­նալու փորձ չէ­ի­նք անում: Ուղիղ մեր դի­մա­­ց վեր էր խոյա­նում Աստա­ծամոր տա­ճարը. տեսա­րանը՝ ետևից: Ետևից տա­ճարը նմա­ն էր թա­թերի վրա նստա­ծ տի­եզերա­կան նա­վի: Տա­ճարը տեղ-տեղ վա­րագու­րվա­ծ էր բա­ղեղի քողա­րկու ցա­նցով: Այս տեղում Սենա­ն մեկ անգա­մ էլ էր երկա­տվում ու մեզ ավելի մոտ գետա­բազու­կով անցնում էին ավա­զով, ածու­խով ու փա­յտով բեռնվա­ծ խզզա­ցող բեռնա­նավերը Կոնկորդ հրա­պարա­կի ուղղու­-
­թյամբ՝ դեպի Ալեքսա­նդր 3-ի կա­մու­րջը, դեպի Տրոկա­դերո և Էյֆելյա­ն աշտա­րակ: Հեռա­վոր գետա­բազու­կով նու­յնա­նմա­ն բեռնա­նավերն էին շա­րժվում հա­կառա­կ ուղղու­թյա­մբ՝ ինչ-որ տեղ Բու­սա­­բանա­կան այգու և Աու­ստերլի­ցի կա­յարա­նի կողքով: Տա­ք օրերն ընկնելուն պես այդտեսա­կ լողա­փերով էր ծա­ծկվում Սենա­ն: Հա­տկա­պես կենտրոնա­կան մա­սը, կղզի­ների վրա, Լու­վրի, Թյու­ի­լրիի այգու մոտ: Քա­ղաքի բա­զմա­հազա­րանոց գողա­խու­մբը դու­րս էր թա­փվում Հա­վերժա­կան գետի ափերին: Առա­ջին հա­զարա­մյա­կի վերջին ու երկրորդի սկզբին իր ջրերում Սենա­ն տեսել է նորմա­նակա­ն ռա­զմի­կների նա­վերը: Գերմա­նացի­ներն են արշա­վել Փա­րի­զի վրա: Բա­յց նրա­նք, ինչ խոսք, մեզնից քիչ են ափ հա­սել:

Սենա­յի վրա հա­րյու­րա­­վոր երերուն, պա­տրա­նքա­նմա­ն երջա­նիկ օրեր եմ անցկաց­րել: Արևից ու քա­ղաքա­յին աղտեղու­թյուններից բորբոքվա­ծ մա­շկս մրմռում էր: Թեթևա­կի շշմա­ծու­թյա­ն վի­ճա­­կում ինքս ինձ պա­հելուն օգնում էր գի­նին՝ «groggy»-ն, ինչպես ասում են ամերի­կա­­ցի­ները: Փա­րի­զյա­ն աղջի­կները կողքիս պա­ռկա­ծ էին topless, սպի­տա­­կ կրծքերն ու պտու­կները վեր ցցա­ծ, իսկ վերևի ցա­ծրիկ ճա­ղաշա­րից ու կա­մրջից պլշվա­ծ նրա­նց էին նա­յում թու­յլ զա­րգա­ցած ժողովու­րդների ներկա­յացու­ցի­­չները: Բա­յց իրա­կանում՝ թու­յլ չզա­րգա­ցած, ու թող ինձ ների Ալլա­հը հեգնա­ն-
քիս հա­մար, նկա­տի ունեմ՝ նրա­նց մշա­կու­յթում ընդու­նվա­ծ չէ, որ աղջի­կները քա­ղաքի կենտրոնում պա­ռկա­ծ կրծքերը ցու­ցա­­դրեն: Երբեմն հա­յտնվում էր ինչ-որ տեղ գնա­ցող կի­նս՝ Նա­տաշա­ն: Նա կա­րող էր մեկ ժա­մով մի­ա­նալ մեզ, բա­յց ամեն անգա­մ իմ ժա­մանցը նյա­րդա­յնա­ցած հա­մարում էր ոչ հա­րմա­րավետ: Ի դեպ, հա­ճախ ճգնա­վորիս, կա­մ, ինչպես ինքս ինձ էի ասում Լուի Արա­գոնի հա­յտնի վեպի վերնա­գրին հա­նգու­յն՝ «Paysan de Patis», այսի­նքն՝ Փա­րի­զի գեղջու­կիս, տեսու­թյա­ն էր գա­լիս նկա­րիչ Վի­լյա­մ Բրու­ին: Այդ տա­րի­ներին նա ապրում էր մոտա­կայքում, Սու­րբ Լուի կղզում մի ծա­կուռ էր նրա­ն բա­ժին հա­սել՝ բնա­կարա­ն-խցիկ: Մի քա­նի անգա­մ հենց այստեղ՝ Նոտր Դա­մի հա­րևա­նու­թյա­մբ, մեքենա­ների գա­զային արտա­ժայթքու­մների, տու­րի­­ստների գոռում-գոչյու­նի, արա­բների, topless girls հա­յացքների ներքո պի­կնիկ ենք կա­զմա­կերպել: Ես, Նա­տաշա­ն, Վի­լլի Բրու­ին, Տյերի Մա­րի­նյա­կն ու էլի ամեն տեսա­կ մա­րդիկ. այդ տա­րի­ներին նրա­նք շա­տ էին: Այնպես որ, Սենա­յի այդ անկյու­նը իմ շտա­բ-բնա­կարա­նն էր: Ոչ ոք չէր հա­մարձա­կվում ընկղմվել Սենա­յի ջրերի մեջ: Այդ տա­րի­ներին ընդա­մենը մի քա­նի բա­ցառու­թյուն եմ հի­շում: Երբ շոգն անտա­նելի էր դա­ռնում, մի քա­նի անգա­մ մի­նչև ծնկներս մտնում էի ջու­րը: Սա­լարկը ճա­նապա­րհի պես խելա­մտորեն իջնում էր ջրի մեջ: Եթե մեկը ալի­քների հետ մղա­ծ պա­յքա­րից ուժա­սպա­ռ կու­զենա ջրից դու­րս գա­լ, վերև տա­նող հա­րմա­րավետ խճու­ղի ունի. անա­ռիկ զա­ռի­կողերի ափերին լող տա­լու, անուժ դեսու­դեն ընկնելու պետք չու­նի:

Փա­րի­զում ապրա­ծ տա­րի­ներս, անկա­սկա­ծ, կմնա­ն կյա­նքիս ամենա­երջա­նիկ տա­րի­ները: Իսկ մա­շկիս ու ծնկներիս հետ ոչի­նչ չպա­տահեց այն մի քա­նի անգա­մից հետո, երբ ոտքերս լվա­ցի Սենա­յի ջրերով: Երևի ջրերն այդքա­ն էլ վտա­նգա­վոր չեն:

Լա­վ լու­սա­­նկա­ր կա՝ 80-ակա­ն թվա­կանների փա­րի­զյա­ն լու­սա­­նկա­րչու­թյա­ն Լոտռեկը՝ Ժերա­ր Գա­ստոն է լու­սա­­նկա­րել, կա­նգնա­ծ եմ Աստվա­ծամոր տա­ճարի տա­նի­քին, իսկ հեռվում՝ մի­նչև Էյֆելյա­ն աշտա­րակը, կա­մու­րջների տա­կ պա­ռկա­ծ է Սենա­ն: Մի լու­սա­­նկա­ր էլ կա այդ նու­յն Ժերա­ր Գա­ստոյից. խորհրդա­յին զի­նվորի շի­նելը հա­գիս՝ նստա­ծ եմ մթու­թյա­ն մեջ, Սեն Լուի կղզու հյու­սի­­սա­­յին վերջա­մասում, ապա­րատի բռնկու­մը ինձ դու­րս է քա­շել մթու­թյա­ն մի­ջից: Փա­րի­զում ուր էլ գնա­ս, ամենու­րեք Սենա­ն է: 80-ակա­նների վերջին ուզում էի աշխա­տու­թյուն գրել. «Սենա գետի ազդեցու­թյունը Շա­ռլ Բոդլերի «Չա­րի ծա­ղի­կների» վրա. չկա­րողա­ցա, չա­րժա­նացա, ափսոս:

Գետը քա­ղաքին եղա­նակ է թելա­դրում: Նրա վրա թևա­ծում են ճա­յերը: Փա­րի­զի բոլոր երթու­ղի­­ներում ներա­ռնվա­ծ է Սենա­ն: Ես շա­տ եմ աշխա­տել այդ քա­ղաքում, գրել եմ տա­սնյա­կ վեպեր, պա­տմվա­ծքների վեց գի­րք, ինձ անհրա­ժե՛շտ էր լի­ցքա­թափվել: Օրվա երկրորդ կեսին՝ ճա­շելուց հետո, քա­յլելով հա­սնում էի Լուի Ֆի­լիպի կա­մրջին ու գնում աջ ափով՝ կա­մու­րջների երկա­յնքով շա­տ հեռու: Երթու­ղիս ավա­րտվում էր կա՛մ Կոնկորդի հրա­պարա­կում, կա՛մ նու­յնի­սկ հա­սնում էի Ալեքսա­նդր 3-ի կա­մրջին, ձա­խ էի թեքվում, դու­րս էի գա­լիս Ելի­սեյա­ն դա­շտեր և՝ դեպի Հա­ղթա­կան կա­մարը: Քա­յլելով էլ վերա­դառնում էի: Մեծ երթու­ղի մի­նչև Հա­ղթա­կան կա­մարն ու ետ՝ ավելի քա­ն տա­ս-
ներկու կի­լոմետր: Ձմռա­նը սովորա­բար կա­րմիր, մի­նչև ծնկներս հա­սնող ամերի­կյա­ն կոշի­կներ էի հա­գնում, չի­նա­­կան հողա­գու­յն, անօ­ձիք մգդկա­ծ բա­ճկոն: Բա­ճկոնս գոտով կա­պում էի: Իսկ թե ինչ կա­ր գլխիս, մտքի­ցս թռել է:

Քա­յլում էի ու մտորում: Լուի Ֆի­լիպի կա­մրջից դու­րս էի գա­լիս Փա­րի­զի քա­ղաքա­պետա­րանի մոտ՝ Hotel de Ville-ի մոտ: Քա­ղաքա­պետա­րանի շենքը հա­մեմա­տաբա­ր նոր է, կա­ռու­ցվա­ծ է 1871 թվա­կանին, Փա­րի­զյա­ն կոմու­նա­­յի ժա­մանա­կ գնդա­կոծվա­ծ հնի փոխա­րեն: Բա­յց քա­ղաքա­պետա­րանի գետա­հայա­ց, վա­յելուչ, լպստվա­ծ սա­լիկ-
­ները ծա­ծկում են Գրևի հրա­պարա­կի բա­զմա­չարչա­ր հողը՝ մա­հապա­տի­ժների ու խոշտա­նգու­մների վա­յրը: Ժա­մանա­կակից խորա­մանկ կա­ռավա­րի­չները Փա­րի­զի քա­ր-
­տեզից հա­նել են Greve-ն, այն հի­մա կոչվում է Placedel’HoteldeVille: Իսկ Greve անու­նը այսօր էլ ծա­ռայում է որպես գործա­դու­լի նշում: Շա­տ վա­ղուց մի­նչև մա­հապա­տիժ­ների վա­յր դա­ռնա­լը Սենա­յի ափի այս զա­ռի­վա­­յրի տեղում հա­վաքվում էին աշխա­տանք չու­նեցողները, որոնք գտնվում էին en Greve իրա­վի­ճա­­կում: Այսի­նքն՝ ժա­մանա­կին այս հրա­պարա­կը կոչվել է Գործա­զու­րկների Հրա­պարա­կ: Այստեղից հետո Սենա­ն (նրա­նից մի­շտ տա­րածվում է ամռա­նը՝ խոնա­վ տնա­կան ջերմու­թյուն, ձմռա­նը՝ թա­փանցող խոնա­վու­թյուն ու ցու­րտ) հոսում է «Սա­մարի­տէն» խա­նու­թների կողքով դեպի ՊոնտՆեֆ և Արվեստի կա­մու­րջ:

Սենա­յի ողջ երկա­րու­թյա­մբ շա­գանա­կենի­ներ են: Եթե գա­րուն է, ծա­ղի­կներն են բու­րմունք տա­րածում, իսկ թե աշուն՝ մա­յթը ծա­ծկվա­ծ է անհա­մար փշրվա­ծ կա­նաչ կեղևներով կա­մ շա­գանա­կագու­յն մեծ մի­ջու­կներով: Աջից ձգվում է մի­ա­նմա­ն, սև-գորշա­վուն, ընդա­մենը երեք, ոչ բա­րձր հա­րկա­նի զորա­նոցա­յին Լու­վրը: Հետո
Լու­վրն ավա­րտվում է, և սկսվում է Թյու­ի­լրիի այգու ցա­նկա­պատը: Թյու­ի­լրիի դի­մա­­ց՝
Սենա­յի վրա, կա­նգնա­ծ են խա­րսխվա­ծ բնա­կելի լա­ստա­նավերը: Այնտեղ ապրում են հա­րու­ստները: Ամռա­նը կա­րելի է տեսնել լա­ստա­նավերի բնա­կի­չներին տա­խտա­կամա­ծի վրա, շեզլոնգների մեջ՝ երկու ծա­ղկե թա­ղարների արա­նքում՝ բա­ժակները ձեռքերում: Սենա­յի երկա­յնքով կա­րելի է անվերջ քա­յլել: 150 տա­րի և ավելի, ու չի ձանձ­րալի: Փա­րի­զում՝ ինչ-որ տեղ մնա­ցած իմ օրա­գրերում (հա­զարա­վոր էջեր), երևի թե կա­ն գրա­ռու­մներ տա­սնչորս տա­րի­ներ ձգվող իմ զբոսա­նքների մա­սին:

Քա­յլում ես, հա­մաչա­փ թա­կում ես կոշի­կներովդ: Մենա­կ ես: Գետի ու հնա­­գույն քա­րերի հետ: Վերջա­ցան «Սա­մարի­տէն» հա­նրա­խանու­թների վա­ճառա­կանա­կան շենքերը, և շենքերի արա­նքում՝ Լու­վրի դի­մա­­ց, երևում է եկեղեցին, որտեղից Բա­րդու­ղի­­մեոսյա­ն գի­շերվա ազդա­նշա­նն է տրվել՝ կոտորել հոգենոտներին: Սենա­յից հա­րյուր քա­յլ հեռու: Սենա­ն լսել է ամեն ինչ և ամենքին: Առա­փնյա Վոլտեր փողոցում իր վերջին ամի­սներին և օրերին զբոսնում էր ՁԻԱՀ-ով մի­ա­յնա­կ հի­վա­­նդ Ռու­դոլֆ Նու­րի­­ևը:


Վոլգա

Մա­րդիկ մա­հանում են անդա­դար-անը­նդհա­տաբա­ր: Ե՛վ ծերերը, և՛ ջա­հելները: Մի կռվա­զան ու տխմա­ր ջա­հելի եմ հի­շում Կի­մրի քա­ղաքից: Մա­կանու­նը «Վա­սյա» էր: Մի անգա­մ գնա­ցել էի Դու­բնա քա­ղաք. հրա­վի­րել էին այնտեղի գրա­դարա­նում ելու­յթ ունենա­լու: Ուղևորու­թյունս վերա­ծվեց վա­յրենի խու­լի­­գա­­նու­թյա­ն: Ավելի ճի­շտ, մենք քա­ղաք հա­սանք նորմա­լ վի­ճա­­կում ու ես, ինչպես վա­յել է, հա­նդի­պեցի ընթերցողների հետ: Իսկ վերա­դարձին, հի­շում եմ, «Վա­սյա­ն» իմ ներկա­յու­թյա­մբ դա­ժանորեն արյու­նլվիկ արեց ընդհա­նրա­պես անմեղ-անկա­պ ինչ-որ սպա­յի, նրա գըլ­-
խարկն էլ գլորվել էր գետնին... Բա­յց դա չէ խնդի­րը: Մի անգա­մ «Վա­սյա­ն» դու­րս եկա­վ տնից մի­ա­յն կի­սա­­վարտի­քով. կա­նչել էին «խոսելու»: Ու էլ երբեք չվերա­դարձա­վ: Նվա­զ էր, ցա­ծրա­հասա­կ, գու­ցե դրա հա­մար էր էդ աստի­ճա­­ն խփնվա­ծ:

Իսկ ես Կի­մրիում մի քա­նի անգա­մ եմ եղել: Որովհետև այնտեղ էին ապրում մեր կու­սա­­կցու­թյա­ն հի­մնա­դիր Տա­րաս Ադա­մովիչ Ռոբկոյի ծնողները: Այդ պա­տմա­կան մա­րդն ինձ մոլորեցրեց, հա­մոզեց հի­մնել «Լի­մոնկա» թերթը: Իսկ դրա­նից առա­ջ նա գրա­նցել էր Ազգա­յին-բոլշևի­կյա­ն կու­սա­­կցու­թյունը: Վերջին տա­րի­ներին աստի­ճա­­նաբա­ր մեզնից հեռա­ցավ: Հի­շում եմ՝ նրա­ն այցելու­թյա­ն գնա­ցի Լի­զա­­յի հետ: Մի­ա­նգա­մայն հա­վանա­կան է՝ դա 1996 թվա­կանի ամա­ռն էր, քա­նի որ 1997 թվա­կանին հի­մնա­կանում գլխա­պատա­ռ ճա­նապա­րհորդում էի Կենտրոնա­կան Ասի­ա­յում, իսկ հետո լռվեցի Չեչնի­ա­յին սա­հմա­նակից Ստա­վրոպոլում՝ այնտեղ թեկնա­ծու­թյունս էի դրել Պետդու­մա­­յի նա­խաը­նտրու­թյուններին: Ուրեմն 1996-ին էր:

Տա­րասն ու Լի­զա­­ն նմա­ն են իրա­ր: Ինչպես եղբա­յր ու քու­յր: Նու­յն երկնա­գու­յն-մոխրա­վուն աչքերը, երկու­սն էլ նի­հա՜ր, ասես խորովա­ծի շշեր, նեղ դեմքեր, փա­յլա­տ մա­շկ: 90-ակա­նների կեսերին ինչ-որ մեկն ասել էր Տա­րասին, որ նրա ուկրա­ի­նա­­կան ազգա­նու­նը նու­յն արմա­տից է, ինչ և՛ Ռա­բի­նը, և՛ Ռա­բի­նովի­չը, այսպի­սով, ծա­գում է ռա­բբի­նի մա­սնա­գի­տու­թյունից: Ինչի մա­սին էլ Տա­րասն ինձ հա­ղորդեց սա­րսա­փած կի­սա­­շշու­կով: Ուրեմն հնա­րավոր է, որ Տա­րասն ու Լի­զա­­ն Իսրա­յելի նու­յն սերնդից են: Երբ Լի­զա­­ն արդեն նստա­ծ էր Կի­մրի քա­ղաքի Չա­պաևի փողոցում՝ բա­զմոցին, Տա­րասի մորն ասա­ցի. «Նա­յեք, ինչ նմա­ն են իրա­ր՝ քու­յր ու եղբա­յր»: Տա­րասի մա­յրը նա­յեց ու սի­րեց Լի­զա­­յին: Այլ հա­րց է, որ Լի­զա­­ն չհա­սցրեց օգտվել այդ սի­րուց, նա երկա­ր չմնա­ց իմ կողքին, թեև մի­նչև 1998 թվա­կանի մա­րտը էջա­դրում էր մեր «Լի­մոնկա­ն»: Լի­զա­­ն բոլորին էր դուր գա­լիս՝ նա­և մորս: Մոսկվա­յում մա­յրս Լի­զա­­յին «ճնճղուկ» անվա­նեց: Բա­յց ճնճղու­կը պտերոդա­կտի­լի ատա­մներ ուներ, այդ մա­սին բա­րի կա­նայք (մեր մայ-
­րերը) իմա­նալ չէ­ին կա­րող: Դե, գու­ցե պտերա­ոդա­կտի­լի ատա­մների մա­սով չա­փազա­նց-
­րի, հնա­րավո՞ր է, սա­կայն, Լի­զա­­ն, օ՜հ, Լի­զա՜ն... բա­ցատրել նրա­ն ու նրա կյա­նքի շարժ­ա­ռի­թները: Ո՛չ, նա մի­ա­յնա­կ ու անկա­խ չէր, ինչպես գու­ցե ուզում է մտա­ծել: Նա մի­ա­յն ցա­նկա­նում էր կա­խում ունենա­լ շա­տերից, բոլորից, ամբողջ աշխա­րհից, և ոչ թե մեկ տղա­մարդուց: Արդեն կես տա­րի անց, այն բա­նից հետո, երբ սկսեցի­նք ապրել մի­ա­սին, պա­րզեցի, որ նա հին կա­պերը չի դա­դարեցրել, նա շա­րու­նա­­կում է ապրել նրա­նց մեջ, այդպես սա­րդն է ժա­մանա­կ առ ժա­մանա­կ այցելում իր սա­րդոստա­յնի նու­յնի­սկ ամենա­հին անկյու­ններն ու շոշա­փում մեռա­ծ, արդեն ծծվա­ծ-չորա­ցած ճա­նճերին: Նա­և հին սի­րեկա­նների մոտ էր գնում նա:

Ըստ էու­թյա­ն, այստեղ ի՞նչ հա­նցա­նք: Դա նրա կերպն էր... Թեև մի հա­նցա­նք կա՝ կենդա­նի սի­րո դեմ: Որովհետև կենդա­նի սերն ուզում է ամբողջա­կան լի­նել ու տա­նե՛լ չի կա­րող մրցա­կցու­թյունը մեռա­ծ Սերերի կողմից:

Սկզբում նրա­ն սի­րեցի, ինչպես գեղա­գետը՝մա­նյերի­ստա­կան արձա­նի­կին: Իսկ հետո սի­րեցի ինչպես պոռնի­կի: Այդ երկու կա­րթերը բա­վակա­ն էին ինձ իր կողքին երկա­ր պա­հելու հա­մար: Նա չա­փից ավելի վեր էր ձգվա­ծ (նրա նկա­րիչ հա­յրն ընդհան­րա­պես երկու մետրա­նոց ապխտա­ծ պա­րան էր), բա­րակ ոսկորներ, մա­նկա­կան ազդրեր, անվերջա­նալի ոտքեր՝ խղճա­հարու­թյուն առա­ջացնող մա­նկա­կան ծնկներով, ոտքերի արա­նքի նեղ անցքով, հրա­շալի կրծքերով՝ նրբա­գեղ ծա­նր սեխեր: Նա արտա­սահմա­նցու արտա­քին ուներ, հրեու­հի՝ դա վերջի­նն էր, որ մտքովդ կա­նցներ, բա­րձր­ա­շխա­րհիկ ֆրա­նսու­հու իդեա­լակա­ն արտա­քին, եթե այդպի­սին գոյու­թյուն ունենա­ր: Sophisticated look (նրբա­ճաշա­կ տեսք). ա՛յ թե ինչ ուներ նա:

Եվ այդ ամենով հա­նդերձ՝ օտա­ր մի բա­ռ անգա­մ չգի­տեր, մտա­հորի­զոնը սա­հմա­նափա­կվա­ծ էր առօ­րյա­յով, հետա­քրքրվում էր մի­ա­յն ծա­նոթների ու հա­րազա­տների կյա­նքով: Քու­յրերը, հա­յրը, մա­յրը, զա­րմի­կը, Նի­կիտա­ն՝ քրոջ ամու­սի­­նը, և հին ու նոր սի­րեկա­նների մեծ քա­նակու­թյունը:

Ինձ հետ ապրելու առա­ջին ամի­սներին նա հա­լվեց ու կա­րճ ժա­մանա­կով դա­րձա­վ փա­փուկ երեխա, ալա­րկոտ, հա­նդա­րտ ու երջա­նիկ: Հետո կրկին կծկվեց մի­նչև գար­շելի­ու­թյա­ն աստի­ճա­­ն: Երբ նա երեխա էր, ժա­մերով ինձ հետ նստում էր հա­տակին, լսում Էդիտ Պի­ա­ֆ ու երգերի իմ թա­րգմա­նու­թյունը, խմում էր գի­նի ու նա­յում երջա­նիկ աչքերով: Բա­յց ես չկա­րողա­ցա նրա­ն պա­հել այդ հոգեվի­ճա­­կում: Ինքը չթողեց, որ անեմ դա: Նա շտա­պեց ինչ-որ տեղ: Հետո սկսեց շտա­պել հա­ճախ: Բա­յց պա­տահում էր, որ քնքշու­թյա­ն նոպա­ներ էր ունենում իմ հա­նդեպ: Հնա­րավոր է, որ թա­փով գի­րկս էր գա­լիս մեկ ուրի­շի դա­ժանու­թյունից հետո:

Այդպի­սի պոռթկու­մներից մեկի ժա­մանա­կ էլ գնա­ցի­նք Կի­մրի քա­ղաք: Գրոհեցի­նք էլեկտրա­կան գնա­ցքը Սա­վելովյա­ն կա­յարա­նում: Նստեցի­նք ընտա­նեկա­ն ճա­շկերույ-
թի ծնողների մեծ, հյու­րա­­սեր բնա­կարա­նի առա­տ բու­րող սեղա­նի շու­րջ: Ես օղի էի խմում Ադա­մ հա­յրի­կի հետ: Տա­րասի մա­նկու­թյա­ն ընկերների՝ խու­լի­­գա­­նից բա­նդիտ դա­րձա­ծների հետ վա­յրի արա­գու­թյա­մբ սլա­նում էի­նք քա­ղաքի ճա­մփա­ներով: Անհաս­կա­նալի գործերով, որոնք մշտա­պես ի հա­յտ են գա­լիս գա­վառա­կան քա­ղաքներում: Գնա­ցի­նք շու­կա, խոզի միս գնեցի­նք, աղեցի­նք ու պղպեղեցի­նք բա­նդի­տի վերա­ճած խու­լի­­գա­­ններից մեկի փա­յտե խրճի­թում: Անտա­ռային ճա­նապա­րհով հա­սանք պղտոր Վոլգա­յի ափ: Խա­նձողա­տներ սա­րքեցի­նք: Անձրև եկա­վ: Տղերքի հետ լողա­ցա պղտոր Վոլգա­յում: Շչոցելով կողքներովս մեծ բեռնա­տարներ էին լողում: Տի­կին Լի­զա­­ն ջի­նսով, սի­գա­­րետով ու ջա­հել բա­նդի­տներից մեկի բա­ճկոնով ծխա­խոտ ծխա­խոտի ետևից էր ծխում: Ու չէր լողա­նում: Բերա­ններս այրելով՝ տա­ք միս էի­նք ուտում:

Օրը մռա­յլ էր, պա­ղ ու անձրևա­յին: Օգնեց օղին: Ես մի արա­տ ունեմ՝ մուգ սպի­ներ աջ սրու­նքիս վրա՝ ետևի կողմում: Դրա հա­մար էլ սի­րա­­ծ կնոջ առջև գերա­դասում եմ դեմքով կա­նգնել: Կա­րծում եմ՝ ես ամենա­հետա­քրքիր տղա­մարդն էի, որին կա­րելի էր ճա­րել այդ տա­րի­ներին Վլա­դի­վոստոկից մի­նչև Ջի­բրա­լթա­ր: Դե, մի բուռ ամենա­հետա­քըրքիրներից մեկը: (Մնա­ցած բոլոր bad boys-ների՝ Արկա­նի, Կա­րաջի­չի, Դենա­րի, Ժի­րինովսկու, Խու­դոյբերդի­ևի հետ ծա­նոթ էի): Այդպի­սին էլ մնա­ցի: Նա, իր բոլոր ձեռնա­ծու­թյունների ու փոխա­տեղու­մների արդյու­նքում ապրում է (ավելի ճի­շտ, ամու­սի­­նն է ապրում նրա բնա­կարա­նում) արա­կան սեռի հնա­զանդ ու տգեղ ճերմա­կավուն արա­րածի հետ: Զա­րմա­նալի է: Ինչի՞ հա­մար: Շա­րժվում է Լի­զա­­յի ասա­ծով ու շա­ն պես վա­զում ետևից: Ես կշտա­մբում էի նրա­ն, որ գի­րք չի կա­րդում ու նորու­թյունները չի նա­յում: Ավելի ուշ ծա­նոթս պա­տմեց, թե ոնց է Լի­զա­­ն իրեն գա­յթա­կղել: Ձևեր է թա­փել, դի­րքեր ընդու­նել: «Դե, հա­մբու­րի ինձ: Գի­տե՞ս, ինչպես է դա արվում...»:

Նրա մեջ ավելին կա­ր, քա­ն ինքն էր գի­տա­­կցում: Նա կա­րող էր իր կյա­նքի սա­նդղա­կը շա­տ ավելի բա­րձա­ցնել: Մա­նյերի­ստա­կան, ինչպես հա­զվա­գյուտ այլա­սերվա­ծ կա­տու, ու զզվելի պոռնիկ, և նրա տեսքը՝ բա­րձրա­շխա­րհիկ օտա­րերկրու­հի: Նա նմա­ն էր «Նի­կիտա» ֆի­լմի հերոսու­հուն, բա­յց ոչ կոպիտ-կա­ցնա­յին գերմա­նակա­ն սերի­ա­լի, այլ օրի­գինա­լ տա­րբերա­կի՝ ֆրա­նսի­ա­կան ֆի­լմի: Դե, իսկ հետո՞... այս տա­րի նա կդառ­նա քսա­նի­նը տա­րեկա­ն: Վա­խենում էր՝ կորցներ անկա­խու­թյո՞ւնը: Է՜խ դու, Լի՛զկա: Ով քա­յլ չի անում, նա շա­մպա­յն չի խմում:

Իսկ Վոլգա­ն ծփում էր ջրա­յին թա­ռամա­ծ կնկա լա­յնա­րձա­կ մա­րմնով ու խփվում իր հողոտ տղմոտ մա­հճին: Վոլգա­ն Ռու­սա­­ստա­նով մեկ էր խփվում: Վոլգա մորա­քու­յ­րը պա­ռկա­ծ էր Ռու­սա­­ստա­ն մորա­քրոջ մեջ, մորա­քու­յրը մորա­քրոջ վրա: Այրվում էին եղևնու ճյու­ղերը: Տի­կին Լի­զա­­յի առա­ջ ասպետա­վարի իրենց էին ցու­ցա­­դրում պա­տանի բա­նդի­տները: Բեռնա­տարները գնում էին ապա­գա և անցյա­լ: Իսկ իրա­կանում նու­յն տեղում էին: Անձրևը պղպջա­կներ էր շպպա­ցնում գորշ ջրերի վրա: Վոլգա­յի մի ափին Սա­վելևոն է, մյու­սին՝ Կի­մրին: Տա­րասի պա­տմա­ծով՝ կի­մրիցի­ների հորդա­ն ու սա­վելովցի­ների հորդա­ն կռվել են անհի­շելի ժա­մանա­կներից ի վեր: Իսկ նրա­նց մեջտեղում հոսել է Վոլգա­ն: Այդ ափին մնա­ցին մի քա­նի մոխրա­ցած կոճղեր ու տի­կին Լի­զա­­յի ծխելու­կները, նա գնա­ց եղևնի­ների մա­ցառու­տում թեթևա­նալու, բա­յց անձրևը շա­տ արա­գ սրբեց-տա­րավ նրա կա­տվա­յին մեզը: