Ո՞ւր ես դու, ո՞ւր ես... Երեխային են սայլակով տանում...

* * *

Ո՞ւր ես դու, ո՞ւր ես... Երեխային են սայլակով տանում,
ու դագաղն են ուսերին դիմացի մուտքից բերում դուրս։
Օֆորտն այս ձեռակերտ, ձյունն ու մազութն այս
միախառնված՝ ապաշխարանք են խնդրում:

Բարի մարդիկ են, չես ուզում վիրավորել։
Շնորհակալ եմ, խոստանում եմ մեխից իսկ առաջին
կախել. ի՜նչ հիմարություն, պատրաստվում էի վազել,
իսկ դու նստել ես քո տասներորդ բաժակ թեյի առջեւ:

Ծխախոտ են հյուրասիրել քեզ այս երկրում:
Լաթերով ծածկել, զարթուցիչն էր տանջահար տկտկում։
Փողային նվագախումբն էր թնդում քաղաքային այգում։
Իսկ դու ընկերաբար ալեհեր ուրացողներին էիր խոցում:

Ո՞ւր ես դու, ո՞ւր ես ... Սուրբ չէ, դատարկ է այն:
Սայլակը կբարձրանա, դագաղը կկախվի հողի վրա։
«Ոչ թե շունն է շղթային, այլ՝ շղթայի օղակն է անբաժան».
այսպես կասի ու կշվշվացնի զարմացած։