«Հիմն» շարքից
Ծակուռում
Քաջությանը միշտ ջատագով ու մեկընդմիշտ օտա՛ր փառքին՝
Ամուրը իմ սիրտը խոցեց ո՛չ թե նետով, այլ՝ փամփուշտով,—
Ոնց ամենքից մոռացված հին ուղեկալի զինվոր վերջին՝
Քո երազն ու ներկան եմ ես հսկում ահա գիշեր ու զօր:
Առասպելյան այդ գնդակից վերքը դառնում է վարդ ալվան,
Իսկ փշերը՝ սիրո պաշտպան: Ծերության մեջ, անապատում
այս թռչնային, ես քեզ համար ալեհավաք եմ ու մեմբրան,
Հեռախոս եմ, մինչեւ անգամ՝ եղանակի կանխատեսում:
Այդ ոչինչ, որ մեզ չեն հիշում արդեն ընկեր-բարեկամներ:
Հոգսերի նույն բեռան ներքո խաթարվել է կապն ամենքի,—
Ու երբ հոգնում եմ ես գիրկս առօրյայի հանդեպ բացել,
Գնդակը այդ սրտիս միջով թափանցում է գանգս դեպի:
Այն երբեւէ թույլ չի տալիս ինձ թուլանալ, ոչ էլ տրվել
Հիմարության, որից ամեն ինչ ավելի վառ եմ տեսնում,—
Ու տեսնում եմ, որ մենք մենակ ենք առանձնատանն այս անտեր.
Որ երկարում են տողերը, կյանքը՝ գնալով կարճանում:
Լոգարանում
Ես խունկ եմ ծխում, ու փրփրում է այն շամպունի պես,
Քեզ լողացնում եմ անսահման, խորունկ, ջերմ իմ սիրով ես:
Ես ճերմակ եմ, ոնց հունիսյան լուսին, դու՝ մկնաբազե,
Բայց դու չփորձես, չհամարձակվես մեռնել, պիտ ապրե՛ս:
Ինձ նայում ես ոնց ծովերի արքան՝ ջրերի միջով,
Խոսում ես ինչպես քամին՝ լի շնչով խորությունների.
Ով իր վախճանի մասին չի հիշում՝ կապրի կարճ կյանքով,
Չի հասկանա կյանքն, ով մահվան մասին երբեք չխորհի։
Թափ տալիս շամպունն ու ծիծաղում եմ ես ի պատասխան.
Սիրելիս, դու մի հավերժակապույտ ծով լինես կարծես...
Մարտկոցի վրա խավոտ խալաթն է չորանում հիմա,
Ու իմ արցունքով գոլորշին լալիս հայելու վրա։
Անտառում
Քո աչքերում հալվեց սառույցն հավերժական,
Իմ աչքերում սառեց դարավոր խավարը,
Գիտականորեն մենք անոթ ենք ու կատոդ,
Այլ լեզվով՝ անբաժան, ոնց լույսն ու ստվերը:
Նվիրյալ կինն եմ քո, ընկնում եմ ոտքերդ,
Կողերս ավշով ու արցունքով ես թրջում,
Որից ստեղծվել ես, իսկ դու, Ադա՛մ, իմ լո՛ւյս,
Սրբում ես ճակատս խոնավ այս անտառում:
Դարեր են անցել այն օրերից եդեմյան,
Լոկ սերը չի՛ անցել, քանզի ժամանակի
Էությունն այն է հենց, իսկ տրոյական այն
Պատերազմի պատճառն ոսկե գեղմն էր միայն:
Առաջ՝ ոսկե գեղմը, ոսկե ավազն՝ հիմա...
Բանաստեղծներն, հանուն սիրուն խոսքի, սերն են
Լոկ համարել պատճառ ամեն դժբախտության,
Բայց սմքեց ստերից գայլը հռոմեական:
Չէ՛, մեղավոր չկա, ես եմ կառչում բառից,
Ոնց հիմա կառչել եմ թփից լոռամրգու...
Ախ, իմ լո՛ւյս, ստվերդ չի տուժի մեծ խելքից,
Կչքանա մեկեն, հենց անհետանաս դու:
Յաֆայի դարպասի մոտ
Ես քո Սուլամիթն եմ էլի, դու Սողոմոն թագավորն իմ,
Քո մկաններն արդեն այն չեն, բայց հայացքը տաք է ու խոր:
Ամեն գաղտնիք հասու է քեզ, բայց նայելով կանաչ լանջին,
Դու ինձ կարծես չես ճանաչում մինչ կրունկս հասնող շորով՝
Կանանց մեջ այն, որ խաղող են քաղում խոշոր ողկույզներով:
Թե մերկացնես, էլ հազիվ թե մարմինը իմ դու ճանաչես,
Որթատունկի նման ճկուն ու երկար չեն սրունքներն իմ,
Արմավենու ճյուղին թոշնած պտուղ լինի կուրծքս ասես.
Իսկ մաշկիս տակ երակներս արդեն տալիս են կապույտին:
Ես Յաֆայի դարպասի մոտ սպասում եմ երբեմն քեզ:
Չեմ մոտենա, սակայն. ինչո՞ւ իմ արքային զուր վշտացնել:
Այրն իր ոգով է փառավոր, կինն՝ հմայքով, փայլերով պերճ:
Ես քո գրկում՝ մեկ սառչելով, մեկ վերստին կրակվելով,
Վայելել եմ երգդ հաճախ, քան՝ մարմնով երջանկացել,
Չէ՞ որ երգի շնորհիվ հենց նաեւ սերն ի՛նքը հայտնվեց:
Ի՜նչ խոսքերով, ախ, դու այնպես բորբոքեցիր ունկերը իմ,
Ծուփ վարսերս նմանեցրիր անգամ արեւի շողերին...
Լոկ անհոգի կրքի համար բավական էր եւ հովիվը:
Սակայն չէ՞ որ այստեղ արյան ե՛ռքը չէ նախ կարեւորը,
Այլ՝ որ սիրտդ խենթ դուրս թռչի՝ ինչպես հասուն դեղձից խավը:
Քո խոսքերը ըմբոշխնեցի ես ոնց մեղուն՝ ծաղկափոշին...
Օ՜, արքա իմ, մի՞թե սիրո քո հիմներգը գեղեցիկին,
Քեզնից առաջ այս աշխարհում անհաս ուրիշ մի այլ երգչի,
Ծերության հետ քեզ քայլ առ քայլ հասցրել է ունայնության,
Անդրծովյան ոսկե հորթի պաշտամունքի մի անսահման:
Քեզնից հեռու՝ ես ամեն օր քեզ համար եմ աղոթք անում՝
Սիրով իմ ողջ: Ու հիմա, խոր լռության մեջ գիշերային,
Ավազով լի ամանում յոթ մոմ եմ վառում, պատառոտում
Շապիկը իմ ու մոխիրը վառարանի շաղում ճերմակ
իմ մազերին. «Տե՛ր, զորացրո՛ւ արքային իմ, մորթի՛ր հորթին»:
Այգու նստարանին
Այգու փայտե նստարանին, մոլախոտերով պաշարված,
Թուղթ ենք խաղում մենք անձանձիր՝ մինչ երեկո:
Ապրած օրերի քանակով հներից էլ առաջ անցած՝
Ի՞նչ կարող են անել ուրիշ տարիքն առած ծերեր երկու՝
Օրերի մեջ ասես վայրի, խոտերի մեջ վայրենացած:
Վայրենացած են մեր օրերն ամեն տեսակ կարիքներից.
Ինչպե՞ս, ինչի՞ն հենել խարխուլ առմուտքը մեր, դուռն՝ ամրացնել,
Ո՞նց դեղատուն հասնել ու ի՞նչ գնով ինչ դեղ գնել նորից:
Այնուհանդերձ, թե լինեինք հին բարքերին հավատարիմ,
Լավ կոմպոտ կպատրաստեինք, գեթ խորդենի կաճեցնեինք:
Մեկ օրվա մեջ հասցնում ենք հոգնել թերթ ու գիրք կարդալուց,
Մանավանդ այն թերթերից, ուր փիառն, ինտրիգն են միշտ տիրում:
Ու անցնում ենք խաղաթղթին: Բայց այստեղ էլ խնդիր կա լուրջ.
Ինչպես կյանքում, խաղի մեջ էլ դու պարտություն չես հանդուրժում:
Ու ես այնպես եմ անում, որ միշտ պարտվողը լինեմ վերջում:
Երբ պարտվում ես, ինձ նայում ես դու վիրավոր գազանի պես:
Դե, իսկ տղամարդկանց համար մոլախաղ է պատերազմը՝
Արենայում ժամանակի... Փառք Աստծո, դու ողջ մնացիր,
Թեեւ կռվում էիր արնոտ խառնարանում ստալինգրադյան:
Բայց դու հիմարություններն իմ այնքան էլ լուրջ մի ընդունիր:
Քյարփինջի դամա՝ սրտիկով, ծաղիկներով՝ ղառի դամա,
Ես խաչով եմ ու քո բախտում ռազմավարը լավագույն:
Թեկուզ եւ հեշտ ձեռք բերվեցի. հաղթաթուղթ ես դու այդ հարցում:
Երեկոյան ենք խաղում, բայց առավոտն է, չէ՞, իմաստուն,—
Ու նոր օրվա հետ մուսայի ողորմությանն ենք մենք տրվում:
Խանդ
Հուզված նայում եմ հեռացող մեջքին ես պատուհանից...
Քո խանդն, իհարկե, հուզիչ է, բայց եւ՝ շատ ծիծաղելի.
Մի՞թե չես տեսնում, որ եւ՛ ծեր եմ ես, եւ՛ սարսափելի,
Ու այս աշխարհում քեզանից բացի պետք չեմ ոչ ոքի:
Բայց ծիծաղելի ի՞նչ կա այստեղ կամ այդ ի՞նչն է հուզիչ...
Դու մեր տանիքից՝ մամուռի թանձր, խիտ մորթի հագած,
Ու առօրյայից՝ բաղկացած անթիվ դեպք ու անցքերից,
Քո խանդով հեռու կվանես շուտով բոլորին անդարձ:
Իսկ եթե այցի են գալիս դեռ մեզ՝ լոկ բարությունից՝
Տանիքից մամուռն հեռացնելու կամ այլ հոգս կիսելու,
Թարմ ու գեղեցիկ ծաղիկներ են միշտ նրանք բերում ինձ,
Գոհանում, որ դու ողջ-առողջ ես, լավ խնամված ինձնից:
Նաեւ անձնական, ինչ-որ թաքուն շահ ունեն հյուրերն իմ,
Իսկ ավելի ճիշտ՝ երազանք՝ ապրել մինչ խոր ծերություն,
Սիրված լինել ու դեպի մայրամուտ թեքվող օրերին
Բոլոր լուրերից հիմներ լսել լոկ իրենց հասցեին:
Ու ինձ խանդում են քո հանդեպ՝ որպես օրինակ սիրո,
Այնպես որ՝ զսպիր, դու չափավորի՛ր անմիտ խանդը քո,
Որ այս աշխարհում, ուր բյուր չարություն, կորուստ կա այնքան,
Ես ամենքի դեմ դռներս բանամ ժպիտով միայն:
Մեր հանդիպումը
Կեղեւին է փայտփորիկը զարկում համառ, որդ որոնում:
Ես արթնացա լուսադեմին, սակայն քեզ դեռ չեմ արթնացնում:
Ամեն ոք իր կռիվն ունի — դու քո հաղթանակը տարար,—
Լադոգայի սառույցները համբուրեցիր, Վոլգան անցար:
Իսկ իմ կռիվն ուրիշ տեղ էր. որբ մի աղջիկ սանմասում էր,
Դիասայլն էր քաշում ճիգով, որպեսզի սովից չմեռներ:
Մեծ խորհուրդ կա նրանում, երբ բախտն է կապում սրտերն իրար.
Մենք հանդիպել ենք կյանքում այս, որ կրճատենք ցուրտ ու խավար:
Լճափին
Թող որ ձմռան մասին մտածեն տնային տնտեսուհիները,
Իսկ ինձ, ի՛մ սիրելի, եռուզեռն այդ պետք չէ, երբ՝ այստեղ ու հիմա
Ամեն ցողուն, տերեւ, թռչուն ու կենդանի, կյանք սփռելով շուրջը,
Ասես դեղին տառեր լինեն մի կապուտակ նամակում սպասված:
Գուցե Կիեւից՝ քեզ ու Բաքվից ՝ ինձ տաքուկ մաղթանքներ կան բարի,
Ինչպես մի ժամանակ... Ու թեեւ ետեւում ինքը՝ Մոսկվան է,
Մենք տխրում-թախծում ենք: Իսկ խոտը սվվոցով ձայնարկում է. «Կվա-կվա»:
Մենք տխուր ենք, մոլոր: Իսկ սաղարթի միջից պարզ լսվում է. «Կու-կու»:
Կայսրությունն, այո, իր երգը երգել է, ու հենց այնտեղ, որտեղ
Մի օր մենք ծնվել ենք, միանգամայն ուրիշ երկրներ են հիմա,—
Սա պարտադրանք չէր ինձ համար. ինչ եղավ, ամենն իմ սրտով էր,
Սա խակ խուրմայից իմ բերանում մնացած տհաճ համ չէ բնավ:
Այնտեղ շագանակի ծառերին չի ծաղկում ռուսաց լեզուն միայն,
Ու թուզը միայն այդ լեզվով չի բարբառում ամենուրեք հիմա...
Գեղեցիկ չէ թախծել, որ փլվեց հսկա մի աշխարհ կայսերական,
Բայց, մեկ է, ոչ մի կերպ չես կարող թաքցնել եւ զգացումն անկման:
Այնպես որ՝ տեղին էր խոսքը ձմեռային լավ պահուստի մասին-
Ու հոգեբանական քո նյարդը կտրում է, կանխում տխրությունն իմ,
Մինչ կսկսեմ թախծել... Չվախենաս, երբեք որդը քայքայումի
Չի կարող ինձ դիպչել, քանի դեռ ողջ եմ ու քեզ հետ հենց, իմ անգի՛ն:
Դու քո ականջներում ունես, պահում ես դեռ աղմուկը Սեւ ծովի,
Իսկ ես իմ ունկերում՝ ալեբախությունը Կասպյան խոլ ջրերի,
Բայց ես ուզում եմ լոկ աղոթքով ավարտել այս երգն իմ թախծալի.
Լավացիր, երկի՛ր իմ, ողջ ուժերդ լարած՝լավացի՛ր օր օրի:
* * *
Ես տատասկի որս եմ, դու՝ զոհ դափնիների,
Եվ դա ընդունել մենք բնավ չենք ամաչի,
Քանզի ժամանակի աչքերի մեջ նայես՝
Թաբորն ու Գողգոթան մեկտեղված կտեսնես:
Մենք երիտասարդ ենք, քանի որ շատ ծեր ենք:
Նախ՝ բախտի զարկերը տարել, դիմացել ենք,
Եվ երկրորդ՝ այս, դժնի, անողոք աշխարհում
Միայն զոհերն են, որ կենդանի են մնում: