Happy Birthday

Թվում է արդեն ժամանակն է վարժվելու
բայց առաջին անգամվա պես տագնապում եմ
ամեն անգամ կրկին մահացու տագնապում եմ
երբ իմ 22 տարին է լրանում

Միայնակ նստած եմ խավարի ու վախի մեջ
հատակի սպիտակ փետուրների վրա ամեն ինչ կարգին է
գլխիս մորեխն է դոդոշը՝ կրծքիս վրա,
մարտկոցների մեջ օձաձկներն են թռչում ու հոսում
նստած եմ պարսիկի պես եւ հաստատ գիտեմ
որ այլեւս ոչինչ չի կարող լինել
ոչինչ
եւ այնժամ նրանք — վերջապես կգան
որովհետեւ նրանց մահու չափ սիրում եմ

Ախ ասում են ախ ինչ կլոր տարեթիվ է
Ախ ինչ հրաշալի ես ասում են
եւ ծխում-զրնգում է եւ ողջ լույսերը վառվում են
եւ մեր տոնը տոնը տոնը այրվում է

Իմ հարազատներ իմ ոսկեղենիկներ

Ավելի լավ է գրկեմ նրանց ու մաղթեմ
որ ի պատասխան նրանք էլ ինձ սիրեն
եւ նրանք դա հաճույքով են անում
քանզի սիրում են ինձ անհունորեն

Կգրկեմ նրանց այնպես, որ ոչ ոք չնկատի
այսօր մեր հոգում ինչ-որ բան պակաս է
միայն փետուրներն են պտտվում շուրջը լամպի
առանց դրա էլ այստեղ ամեն ինչ սպառված է

Մենք ապրում ենք առանձնացած եւ կամավոր
ապրում ենք առանց տխրության եւ հոգնելու
ամեն անգամ ապրում ենք սիրո եւ բերկրանքի մեջ
երբ իմ 22 տարին է լրանում