Ոդիսեւսի երգը
Կնոջս՝ Նատաշա Ռումարչուկին
Երբ իմ նավը կկառանի ափին,
Ինձ հետ ափ կիջնի երգը,
Առաջ այն լսում էր միայն ծովը,
Ուր նա մրցում էր սիրենների կանչի հետ,
Նրա մեջ կլինեն միայն խոնավ ձայնավորների հնչյունները,
Որոնք այդպես են հնչում անգույն թարգմանված՝
Թափառումների լեզվից՝ կառանման լեզվի։
Ես սիրում եմ քեզ ճայերի խռպոտած ճիչերի ուժով,
Արծիվների կտցահարումով, որոնք թռչում են դեպ հոտը
Պրոմեթեւսի լյարդի,
Ծովի կրիաների հազարամյա լռությամբ,
Ծվծվոցով կաշալոտի, որ ձգտում է լինել մռունչ,
Ութոտնուկի շոշափուկների հմուտ մնջախաղով,
Որից ներշնչված բոլոր ջրիմուռները ձգվում են զգաստ։
Ես սիրում եմ քեզ ողջ հոգով, թոքերով եւ աչքի լույսով,
Ես սիրում եմ քեզ երկրակեղեւով եւ աստղալից երկնքով,
Թափվող ջրվեժների եւ բայերի խոնարհումով,
Ես սիրում եմ քեզ Եվրոպայի վրա հոների արշավանքով,
Հարյուրամյա պատերազմով եւ ծանր լծով մոնղոլ-թաթարական,
Սպարտակի ըմբոստությամբ եւ ժողովուրդների մեծ տեղաշարժով,
Ալեքսանդրյան սյան վեհությամբ եւ Պիզայի աշտարակով,
Գոլֆստրիմի ձգտումով՝ ջերմացնել հյուսիսային բեւեռը։
Ես սիրում եմ քեզ օրենքով ձգողության
Եվ մահապատժի դատապարտումով,
Մահապատիժ՝ հավերժ անկումով
Քո անտակ Բերմուդյան եռանկյուն երախը։