Կլեոպատրա
Շուտով բակը կծածկվի տերեւներով, ես աստվածներին կխնկարկեմ,
Քեզ, մինչ ձմռան սկիզբ, այրվող Եգիպտոսի պես կհպատակեցնեմ:
Եվ նորից ճակատագիր-խրախճանքն իր գավաթներն է լցնում:
Ծով կիջնեն Պոմպեյի սրահները, Էնոբարբուսը զորք է հավաքում:
Սառած կադրի մշուշի մեջ, հարազատների համաստեղություններում,
Ես լսում եմ, Կլեոպատրա, թե ոնց է մարդկանց բամբասանքը քեզ խաչում:
Ինչ իրավունք ունեմ բամբասանքին հավատալու, ես լոկ քեզնով եմ ոգեշնչված,
Բայց Օկտավիոսը, ինչպես վերջին խաբեություն, դռան հետեւում է թաքնված։
Ամպի պես քրքրված է բարձը, դու ամբողջովին հմայություն ես.
Ես չգիտեմ, որ դա ծուղակ է, եւ մահը ձեւացնում է, թե ինքը դու ես:
Դու քո ափերով ջուր տալիս ինձ եւ վիրավորված չես որեւէ մեկից,
Արտաշնչում ես. «Անտոնիոս, Անտոնիոս, կմեռնես եւ կմոռանաս ինձ»:
Եվ վախ ու արցունք չթաքցնելով՝ քարտեզին ես նայում չարակամ,
Իսկ տուփի մեջ թաքնված կոբրան ծայրեիծայր տեսնում է ապագան:
Եվ մարտ ամսվա վերջին հեղեղում, ասում եմ ոսկե խավարից.
«Ես այսօր կմեռնեմ, Կլեոպատրա, բայց մենք կհանդիպենք նորից»։
Եվ դարերը թռան երկրի վրայով, ճառագեցին այլ կրակից,
Ձեռքերիդ հետեւում թաքնված՝ այդպես էլ չճանաչեցիր ինձ:
Ոչինչ: Հարբած չեմ մոռացությամբ: Ի վերջո դեռ իմ աստղի հետ եմ
Եվ քո մեջ, ոնց ժամանակին Եգիպտոս, ոնց լինի՝ այսօր կմտնեմ: