Վեհերոտություն

Ես յոթ անգամ կանգնել եմ դատարանի առաջ. նստել ճամբարներում, որտեղ չեն շտապել հայտնել վերեւներին մահվան մասին նառի հարեւանի, որ համարեն, թե նա կենդանի է եւ ունենան հացի լրացուցիչ բաժին. եւ քնել եմ այդպես մեռածների կողքին՝ քանի վերակացուն դեռ չի բացահայտել հանգուցյալին հոտով — գլխաքանակը մեր ճշգրտելիս: Ես արգելված գոտում սպանվելու ստույգ վտանգն արհամարհած. փախուստի եմ դիմել հատուկ խիստ ռեժիմի զոնաներից, նույն վագոնում տանջվել մահապարտների հետ, որոնց դատավճիռն ի կատար ածելու վայրերն էին տանում։ Ես տարել եմ նաեւ դաժան մենությունը կարցերների... Եվ երգերիս տետրը ձեռքերիս մեջ մաշել — քրքրելով, վեհերել եմ վերջին ֆրայերի պես ու ոտընդփոխ լռվել խմբագրության շեմին «Նովի միր»-ի: