Ես՝ Կուշներս Ալեքսանդր, տեսա Հռոմն անտիկ...
* * *
Ես՝ Կուշներս Ալեքսանդր, տեսա Հռոմն անտիկ,
Տեսա լազուր Սամարղանդ եւ ապա Բուխարան,
Նրանք տապի մեջ, երազում էին ծովի ալիք։
Տեսա Պյատիգորսկն ու դուելի վայր լանջին լեռան,
Տեսա Մադրիդ եւ Տոլեդո, Ժնեւ ու Փարիզ,
Մոտ տասն անգամ եղա անդին օվկիանից, ապրեցի,
Հիմա դրանով չես զարմացնի մարդուն դարիս,
Թեմզային, երկրներին հարգանքի տուրք պատվեցի,
Ստույգ՝ Չինաստանին, Կրետեում եղա երջանիկ,
Վենետիկում՝ առավել... Շատ երկար ես, ցուցակ,
Բոլորը չես թվի, եւ Մարբուրգն է սրտիս մոտիկ,
Ամստերդամ, լավ գիտես, ինձ սիրելի ես միշտ ու թանկ։
Թվարկում եմ ամենն այս այն պատճառով,
Այ պարզուկ մարդ, տանը նստած, սովորական երազող,
Որ Կեսարը խնայի վայրերը հեռու, հոգեթով,
Եվ այն Մեծն Ալեքսանդր, ձեռքը թափ տա նվաճող։