Հյուսիսից փչում է ցուրտ ու նեխահոտ...
* * *
Հյուսիսից փչում է ցուրտ ու նեխահոտ,
գետն է քարանում սառցի տակ,
ու նորից ավեր քաղաքին մոտ
լողում են ամպերը կուտակ-կուտակ։
Լողում են հնավանդ քաղաքի վերից՝
ատամնավոր պատի կրեմլյան,
թողլքված ռուսական հյուղերի
հոգնած երկրով՝ վիթխարի ու լայն։
Երկինքն անափ է, անտարբեր,
օդային հեռաստանն այդ կապտերես,
հերկում են ճերմակավուն ամպերը
անտես լեռների կատարներն ասես։
Չար ժամանակի թափանցող քամին
քո վրա չի իշխում, դեռեւս չես դողում,
կուրացնող գեղի մեջ անմարմին
Ռուսիայի վրա ամպերն են լողում։
Փոխում են, ճոճում գույն ու ուրվագիծ,
եւ քանի դեռեւս չի փոխվել օրը,
նպատակային, խաղաղ լողում են կապույտի տակից
նրանց թռչող շուքերը՝ հողի բոլորը։





