Պաշտոնաթող գնդապետը ժպտաց ոսկե ատամներով...
* * *
Պաշտոնաթող գնդապետը ժպտաց ոսկե ատամներով,
Հին վիրաբույժը սփռոցին շրջեց օղու բաժակն հանկարծ:
Սունկի աղցանն էր համտեսում հյուրերից մեկն ախորժակով,
Մի քանի կին ելել մեջտեղ՝ պարում էին ցոփ ու անսանձ:
Ինչ-որ մեկին ոչ կատակով անվանեցին բուրժույի ձագ,
Բայց սեղանի բուն առիթը էլ ոչ ոք չէր մտաբերում:
Հայտնի արտիստն՝ առաջիկա տապալմանն իր դեռ անգիտակ,
Մյուս սենյակում ինչ-որ մեկին նոր դերերից էր իր պատմում:
Պաշտոնաթող գնդապետը կապրալ կլիներ Փարիզում,
Գուցե մահուդ վաճառեին հայտնի արտիստն ու բժիշկը:
Բայց ես նրանց ո՞նց հասկացնեմ, որ մարշալ է իրեն տեսնում
Պատուհանի տակ, չոր գետնին քնած քրջոտ շրջմոլիկը: