Շուրջս ոչ ոք չկա՝ մտերիմ, հարազատ...
* * *
Շուրջս ոչ ոք չկա՝ մտերիմ, հարազատ,
Միայն նշմարվում է, չգիտես ինչու, ծովը,
Եվ լուսնյակը վերում մեկնվել է ազատ,
Եվ ալիքները խառնում են անդորրը...
Շուրջը մարդ չկա (ըմպակում թույն է),
Միայն երեկոն է՝ մթին սխրակից,
Կյանքը պարուրում. սա հատուցո՞ւմ է։—
Նման բան էր ասում գրբացը ֆիլմից.
(Իսկ հիմա ո՞վ կհիշի այդ ֆիլմը),
Չնայած, Արարչի տեղ որսորդ էր այնտեղ...
Շուրջը մարդ չկա. սենյակներ են մթին եւ
Ուրվական — որտե՞ղ — որ կավատ է, դեւ
Այն մի աշխարհի ու մեր (առայժմ)
Աշխարհի միջեւ, բարու ու չարի.
Այ, երբ որ սուզվենք, կտեսնենք մեր հալը՝
Կտրիճ թե վախկոտ, ինչ հերոս լինի...
Այնտեղ մերոնցից հազիվ... թե՞ շատ են։
Շուրջը մարդ չկա՝ ընկեր, հարազատ,
Լոկ խմիչք է՝ ոչ քաղցր, ոչ դառը, քան թե
«Ոսկե նոթերում», ու երկինք աստղազարդ։
Շուրջը շունչ չկա... Ամեն մի տառում
Յահվե՞ն, թե՞ ասպիդն է չորսգլխանի։
Երկա՞ր եմ Կաստալը հերթապահում։
Դե արի հասկացիր. ջնջումներ են էլի,
Արանքում եւ մոյրան (թելի պես փաթաթվել),
Եվ, իհարկե, աղջիկն է, որ Վերմեերից
Մեզ մնաց (որ մենք հասկանանք...), եւ նա էլ,
Ով հովհարը խլեց քամու ձեռքերից,
Նա, ով ամպի պես շիրմատան վրա,
Քերովբիկի պես մտել է պահ,
Ուր որ հիվանդի վերջին հանգրվանը
Մունջ խավարի հետ ընկերացավ։
Շուրջս ոչ ոք չկա՝ մտերիմ, հարազատ,
Միայն նշմարվում է, չգիտես ինչու, ծովը,
Եվ լուսնյակը վերում մեկնվել է ազատ,
Եվ ալիքները խառնում են անդորրը...
Շուրջը մարդ չկա (ըմպակում թույն է),
Միայն երեկոն է՝ մթին սխրակից,
Կյանքը պարուրում. սա հատուցո՞ւմ է։—
Նման բան էր ասում գրբացը ֆիլմից.
(Իսկ հիմա ո՞վ կհիշի այդ ֆիլմը),
Չնայած, Արարչի տեղ որսորդ էր այնտեղ...
Շուրջը մարդ չկա. սենյակներ են մթին եւ
Ուրվական — որտե՞ղ — որ կավատ է, դեւ
Այն մի աշխարհի ու մեր (առայժմ)
Աշխարհի միջեւ, բարու ու չարի.
Այ, երբ որ սուզվենք, կտեսնենք մեր հալը՝
Կտրիճ թե վախկոտ, ինչ հերոս լինի...
Այնտեղ մերոնցից հազիվ... թե՞ շատ են։
Շուրջը մարդ չկա՝ ընկեր, հարազատ,
Լոկ խմիչք է՝ ոչ քաղցր, ոչ դառը, քան թե
«Ոսկե նոթերում», ու երկինք աստղազարդ։
Շուրջը շունչ չկա... Ամեն մի տառում
Յահվե՞ն, թե՞ ասպիդն է չորսգլխանի։
Երկա՞ր եմ Կաստալը հերթապահում։
Դե արի հասկացիր. ջնջումներ են էլի,
Արանքում եւ մոյրան (թելի պես փաթաթվել),
Եվ, իհարկե, աղջիկն է, որ Վերմեերից
Մեզ մնաց (որ մենք հասկանանք...), եւ նա էլ,
Ով հովհարը խլեց քամու ձեռքերից,
Նա, ով ամպի պես շիրմատան վրա,
Քերովբիկի պես մտել է պահ,
Ուր որ հիվանդի վերջին հանգրվանը
Մունջ խավարի հետ ընկերացավ։




