Հրեշտակը

Նա վա­ղուց արդեն չկա փոքրիկ հա­րավա­յին քա­ղաքում, և ոչ ոք այլևս չի ապրում օքրա­յագու­յն տա­նը Կորգա գետա­կի ետևում, բա­յց երբ Անիսիմ Իվա­նովիչին վրա է հա­սնում միջօ­րյա նինջը և աշտա­րակների ստվերներն ու պա­տու­հա­­նի ետևի պա­տերը կորցնում են ստվերի կտրու­կությու­նն ու ուրվա­գծերը, ապա նա տեսնում է միջա­հասա­կ կա­նացի մի կերպա­րանք ձյու­նից մա­քրվա­ծ ծա­ռու­ղիում, տեսնում է շողշողուն զվա­րթ աչքերը, լսում է նրա ձա­յնը, կա­մացուկ, բա­յց շա­տ հստա­կ, և առմու­տքի մոտ թխթխկում են թեթև կոշիկները, խշխշում է ձյու­նը թա­փ տվող ավելը, նա մտնում է բա­րկ տա­քացրա­ծ սենյա­կը, հա­նվում է, ծիծա­ղելով և ոչ մի րոպե չլռելով, թեյ է խմում, կա­նացիորեն ցա­ծր կռա­նալով դեպի գա­վաթը, կրծոտում իր սիրա­ծ աղի չորա­բլիթները, իսկ հետո նորից գա­լիս է ավտոբու­սը, դրա­նից ելնում են հորա­նջող, ճա­մփից թա­լկա­ցած էքսկու­րսա­նտները, և նա ելնում է ափսոսա­նքի ժպիտով՝ տա­նելով նրա­նց ծա­ռու­ղիով շեփոր փչող հրեշտա­կի տեսքով բա­րձր դա­րպա­սավեր հողմա­ցու­յցով աշտա­րակի միջով։

Նա ինչ-որ բա­ն է խոսում՝ ձեռքով ցու­յց տա­լով այդ հրեշտա­կին, և նու­յնիսկ հեռվից տեսնում է Անիսիմ Իվա­նովիչը գոլորշու քու­լա­­ները, որ դու­րս են թռչում բերա­նից և եղյա­մով նստում են խա­րտյա­շ վա­րսերի խոպոպների վրա, բա­յց այնտեղի տղա­մարդիկ և կա­նայք ոչ մի կա­պ չու­նեն ոչ նրա, ոչ էլ հրեշտա­կի հետ, նրա­նք խոսում են իրա­ր մեջ, նա ուզում է դու­րս թռչել տնից և մի լա­վ նրա­նց թա­փ տա­լ, որպես
վա­տ դա­ստիա­րակվա­ծ երեխա­ների, բա­յց փոքրիկ կինն ու նրա­ն շրջա­պատող մա­ր-
դիկ անհետա­նում են ձյա­ն մշու­շա­­քողում, և որքա­ն դեռ ժա­մանա­կ կա­նցնի, մինչև որ նա կրկին կվերա­դառնա, կսկսի ձեռքերը տա­քացնել բա­ց խու­փի մոտ և արա­գասա­հ մթնշա­ղում աչքերը կշողա­ն՝ նա­յելով հրին, ինչպես դրա­ն կա­րողա­նում են նա­յել մի­այն կա­նայք։

Անիսիմ Իվա­նովիչ, ասում էր նա ծոր տա­լով, դե ինչ հրա­շք անուն ունեք դուք, աղավ­նյա­կս։ Եվ դուք ինքներդ էլ այնքա­ն հրա­շագեղ եք։

Նա կա­րմրում, հա­զում էր, իսկ նա նա­յում էր նրա շվա­րած, գոհու­նա­­կ աչքերին այնպիսի պա­րզա­սրտու­թյա­մբ, որ եթե նու­յնիսկ նրա մոտ միտք էր ծա­գում, որ չա­րաճճու­հին իրեն ձեռք է առնում, ապա, միևնու­յն է, չէր սրտնեղում, և նա լսում էր ինչպես է նա հիա­նում եկեղեցիների գմբեթներով, կա­նաչ մա­յրա­մու­տներով, խիստ աշտա­րակներով, նեղլիկ պա­տու­հա­­նիկ-հրա­կնա­տներով հա­ստ պա­տերով, և ամեն ինչ դու­րս է շփում նրա վրա, ասես երեխա։ Բա­յց շու­տով, շա­տ շու­տով գա­լիս էր մթնշա­ղը, և նա հեռա­նում էր մթին դա­տարկ փողոցով դեպի գետի ետևի ծա­ռայողա­կան տնա­կը և, նրա ետևից նա­յելով, նա պա­տկերա­ցնում էր՝ ինչպես այդ երիտա­սարդ գեղեցիկ կինը, հա­մալսա­րանն ավա­րտա­ծ, ջուր կկրի, փա­յտ կջա­րդի, վա­ռարա­ն կտա­քացնի, ընթրիք կպա­տրա­ստի, իսկ հետո ողջ երեկո կնստի միա­յնա­կ՝ ունկ դնելով ամեն մի շրշյու­նի և քա­մու ոռնոցին խողովա­կի մեջ։

Նա կգնա, նա անպա­տճա­ռ կգնա, պնդում էր նա, կգնա, ինչպես գնում էին բոլորը, որոնք որ ապրում էին մինչև նա, բա­յց անցա­վ մի երկու ամիս, անցա­վ ձմեռը, և նա ոչ մի տեղ չէր գնում, ավելի զվա­րթ էին շողում աչքերը, ձա­յնն ավելի զրնգուն էր դա­ռնում գար­նա­նային հա­լոցքի պես եկեղեցա­կան ծա­ծկերի տա­կ։ Ժա­մերով նա մա­գլցում էր պա­հեստները, զննում էր սրբա­պատկերները և հնա­մենի գրքերը, կա­հկա­րասին, կա­նչում էր նրա­ն, ինչ-որ բա­ն էր հա­րցնում, ինքն էլ բա­ցատրում, գրա­ռում էր, լու­սա­­նկա­րում էր, և նրա աչքերում այնպիսի երջա­նկու­թյուն էր, որ խոժոռ ու անմա­րդա­մոտ պա­հակը, որի հա­մար նա­խկինում միևնու­յն էր, թե ինչ է ինքը պա­հպա­նում, հա­նկա­րծ ինքը սկսեց հետա­քրքրվել՝ սկզբում ամա­չելով այդ հետա­քրքրա­սիրու­թյունից, իսկ հետո, նրա­նից քա­ջալերվելով, սկսեց դա­տողու­թյուններ անել։

— Ահա ասում ես դու, Լյու­բով Ֆյոդորովնա, որ սու­րբ Իգնա­տին Աստծո արդա­րակյա­ցն էր և որ նրա­ն տեսիլք էր հա­յտնվել՝ գնա իբր Կրոզերո և այնտեղ կա­ցարա­ն կա­ռու­ցիր։ Իսկ ես էսպես եմ մտա­ծում, որ Իգնա­տին այդ պա­րզա­պես խելքը գլխին մու­ժիկ է։ Ձա­նձրա­ցրին նրա­ն այնտեղի մոսկովյա­ն ճղճիմու­թյունները, դե նա էլ անտա­ռ­ները գնա­ց։ Իսկ հենց հա­սավ մեր լճին, բռնեց առա­ջին սա­ղմոնը, փորձեց այն, էդպես էլ մնա­ց այնտեղ ապրելու։ Իսկ ինչ վերա­բերում է տա­րատեսա­կ տեսիլքներին կա­մ նշան­ներին, դա կա­մ մա­րդիկ հետո հորինեցին, կա­մ նա հորինեց, որպեսզի ոչ մեկը նրա­ն այդտեղից չքշեր։

Նա քրքջա­ց ուսերի վրա ցա­քու­ցրիվ մա­զերը թա­փահա­րելով, զրնգուն, աղջկա­վարի.

— Օ՜յ, Անիսիմ Իվա­նովիչ, դուք ոչ թե թա­նգա­րանում պիտի պա­հակու­թյուն անեիք, այլ աթեիզմի գծով դա­սախոսու­թյուններ կա­րդա­յիք։ Բոլոր պրոֆեսորներին ձեր գրպա­նը կդնեիք։

— Դու ինձ, աղջիկ աթեիստ մի հա­յհոյիր,— բա­րկա­ցավ նա,— դե ինչ է՝ ես քեզ հա­մար, ինչ-որ շո՞ւն եմ։— Լռեց, բա­յց երկա­ր լռելուն հա­մբերու­թյունը չէր բա­վում, և աչքերը նրա այնքա­ն քնքուշ էին նա­յում, որ նորից բորբոքվեց։— Իսկ դու ի՞նչ ես կա­րծում։ Վա­նակա­նները նու­յնպես տղա­մարդ են եղել։ Ես քեզ էսպես կա­սեմ՝ կա­նայք նրա­նց զզվաց­րին, ահա և նրա­նք էլ առա­նձին ապրեցին։ Իրենց տնտեսու­թյունը կա­րգեցին, ձուկ էին բռնում, նրա­նք այգիներ ունեին, դե էդ մեր վա­յրերում։ Իսկ հիմա՞։— Նա ձեռքը թա­փահա­րեց, խոժոռվեց, և նա էլ տխրեց ու սկսեց բողոքել տնօ­րենից, որը ոչ մի բա­նի հետ կա­պ չու­ներ, ֆոնդերը ցա­քու­ցրվա­ծ են, ամենա­արժեքա­վորը տա­րվել է Մոսկվա ու Լենինգրա­դ։

Անիսիմ Իվա­նովիչը կա­րեկցա­բար լսում էր և ի մխթա­րու­թյուն ասա­ց.

— Նա­խկին պետը սրա­նից էլ գեշ էր։ Նրա օրոք մինչև պա­տերա­զմը սրբա­պատկերները հա­տակին երեսնիվա­յր ընկա­ծ էին, իսկ մա­րդկա­նց ստիպում էին դրա­նց վրա­յով քա­յլել։ Հիմա գոնե էդպիսի այլա­նդա­կու­թյուն չկա։

Քա­ղաքա­վանը կեցա­ծ էր ճա­մփեզրին, էքսկու­րսիա­ներ հա­զվա­դեպ էին լինում, և թեպետ վա­ղուց վերա­նորոգելու ժա­մանա­կն էր, վերա­նորոգու­մը հետա­ձգում էին՝ իրա­ր ետևից փա­կելով խա­րխլվա­ծ եկեղեցիները, և ամենքն ընտելա­ցել էին դրա­ն՝ ավելի քիչ ցու­ցա­­դրու­մներ՝ ավելի քիչ աշխա­տանք, միա­յն Լյու­բով Ֆյոդորովնա­ն սկսեց վրդովվել.

— Դե դուք ինձ բա­ցատրեք, ինչու մենք, հա­րստա­գու­յն երկիրը, երկինք հա­զարա­վոր հռթիռներ ենք արձա­կում, գործա­րաններ, կա­յարա­ններ ենք սա­րքում և չենք կա­րողա­նում մի քա­նի տա­սնյա­կ հա­զար գտնել թա­նգա­րանի վերա­նորոգմա­ն հա­մար, որն անգին է և որը, թե անհետա­նա, ոչնչով չես փոխա­րինի։ Հա­սկա­նո՞ւմ եք, ոչնչով։

— Թող, Լյու­բով Ֆյոդորովնա,— առա­րկեց նա հա­ստա­տակա­մ,— դե էլ ի՞նչ տիեզերք։ Վա­թսու­նմեկին հենց Գա­գարինին արձա­կեցին՝ ղեկա­վարու­թյունը եկա­վ էստեղ, ուրեմն ուզում էին կենտրոնա­կան տա­ճարը քա­նդել։ Ասում են՝ Աստվա­ծ չկա, հիմա գիտու­թյունն է ապա­ցու­ցել, իսկ ձեր եկեղեցին չա­փազա­նց բա­րձր է, քա­ղաքում ամենից բա­րձրն է և մա­րդկա­նց շփոթեցնում է։ Էնպես որ աշխա­տավորները պա­հանջում են, ստորա­գրու­թյուններ հա­վաքեցին, ճիվա­ղները,— նա բա­րկա­ցկոտ թքեց,— մի բա­ն փրկեց էն ժա­մանա­կ՝ պա­յթու­ցիկները չբա­վակա­նացրին։ Ոչ մեկը մեզ ձեռք չի տա­լիս, և փա­ռք Աստծո։

— Դե դուք այդ ի՞նչ հիմա­րու­թյուններ եք ասում,— բորբոքվեց նա։— Դե այդ ո՞վ հիմա թու­յլ կտա հու­շա­­րձա­ն պա­յթեցնել։

— Դե չպա­յթեցնեն, ուրեմն ուրիշ մի գա­րշա­նք կհորինեն։

— Դե չէ և չէ,— ասա­ց նա վճռա­կան,— ես կգնա­մ շրջա­ն և կհա­սնեմ իմ ուզա­ծին։

Եվ իսկա­պես գնա­ց, իսկ երբ վերա­դարձա­վ, ապա նրա գրգռվա­ծ, բա­րկա­ցկոտ դեմքից երևում էր, որ ուղևորու­թյունն ավա­րտվել էր, ինչպես որ սպա­սում էր պա­հակը, ոչնչով։ Նա չսկսեց հա­րցու­փորձել, սա­կայն մյուս օրը նա ինքը հու­զվա­ծ ասա­ց.

— Ինձ չի զա­րմա­ցնում այս նողկա­նքի գռեհկու­թյունը։— Եվ նա ցնցվեց՝ անքա­ն որ նրա ձա­յնին անհա­րիր էին այդ կոպիտ խոսքերը։ — Դուք ճիշտ եք, նրա­նից օգնու­թյուն չի լինի։ Բա­յց դե մա­րդիկ, սովորա­կան մա­րդիկ, դե ինչո՞ւ են նրա­նք այդպես հա­նգիստ ամեն ինչին նա­յում։ Ում էլ որ ես դիմում էի, խնդրում էի գա­լ գոնե աղբը հա­վաքելու՝ լռում ու ծիծա­ղում են։ Իսկ չէ՞ որ քա­ղաքը հա­յտնվել է շնորհիվ վա­նքի՝ բա­յց հա­րցրու, տեղա­բնա­կներից ով է գոնե մի անգա­մ եղել թա­նգա­րանում՝ ես ինքս ողջ այս ընթա­ցքում ոչ մեկին չեմ տեսել։ Այստեղ գա­լիս են հա­զարա­վոր կիլոմետրերից, իսկ նրա­նք, որ հենց պա­տերի տա­կ են ապրում, չեն ուզում իմա­նալ, որ մի տա­սը տա­րուց այս պա­տերը, գու­ցե թե, կփլվեն։

Անիսիմ Իվա­նովիչը լռեց, բա­յց ինքն իրեն մտա­ծեց, որ դրա­նում ոչ մի սա­րսա­փելի բա­ն չկա։ Մա­րդիկ, դե, մա­րդիկ են, նրա­նց հու­զում է այն, ինչին նրա­նք ամեն օր բա­խվում են, այն բա­նին, որ խա­նու­թները դա­տարկ են, ճա­նապա­րհները քա­նդվա­ծ են, հիվան­դա­նոցը խա­րխլվում է, իսկ վա­նքը՝ օտա­ր է, այն գոյու­թյուն ունի նրա­նց հա­մար, ով կա­րմիր ավտու­բուսով կգա ու կգնա, իսկ խա­նու­թներից միա­յն գրա­խանութ է մտնում։ Եվ եթե վա­ղը վա­նքը չլինի, ապա ոչ մեկը, երևի, չի էլ հու­զվի, դե և հենց իրեն այդ թա­ն­գա­րանից ի՞նչ ուրա­խու­թյուն։ Բա­յց փոքրիկ կրքոտ կինը հու­զում էր նրա­ն, ստիպում էր ամեն ինչին նա­յել իր աչքերվ և պա­հակի մեջ խուլ կա­րոտ էր ծնում։ Իրեն որևէ ավելորդ ապրու­մներով չծա­նրա­բեռնա­ծ, ամեն ինչին հլու, իսկ վերջին տա­րիներին և անտա­րբեր՝ Անիսիմ Իվա­նովիչը հա­նկա­րծ սկսեց մտա­ծել այն մա­սին, որ իր կյա­նքը հա­մարյա թե ապրվա­ծ է, և անհեթեթ է ապրվա­ծ՝ առողջու­թյունը նա կործա­նել էր դեռ ջա­հել օրերին փա­յտա­մթերու­մներում, ուր փա­խչում էր՝ փրկվելով կոլխոզից. կինը, ողջ կյա­նքում ծա­նր հիվա­նդ, մի քա­նի տա­րի առա­ջ վերջա­պես տա­նջվեց պրծա­վ, երեխա­ներ Աստվա­ծ նրա­նց չտվեց, և ոչինչ, բա­ցի այս պա­հատնա­կից, նրա­ն չմնա­ց և նրա­նից հետո էլ չի մնա։

Այդ մտքերը պա­հակի մտքով նա­խկինում էլ էին անցնում, նա միշտ դրա­նցից վա­խենում էր, բա­յց կա­րողա­նում էր խու­սա­­փել, գինով թա­ղում էր, բա­յց հիմա նրա­ն տան­ջում էր հա­րցը՝ ինչպես այդպես ստա­ցվեց և ում էր դա պետք, եթե այդքա­ն ուժ է վա­տ­նվել, այդքա­ն ջա­րդվեցին իրենք, եթե պա­տերա­զմում հա­ղթեցին, իսկ կյա­նքն ավելի վա­տ ու այլա­նդա­կ դա­րձա­վ, և ամենա­սարսա­փելին՝ մա­րդիկ դա­դարեցին մա­րդ լինել, վա­յրենա­ցան, անխղճա­ցան։ Եվ դրա­նից իրեն էլ տա­ղտկա­լի էր դա­ռնում, չա­րու­թյունը կոկորդին էր կա­նգնում, բա­յց օտա­ր, չգիտես թե որ հեռվից եկա­ծ կինը, պա­տահա­բար իր մեջ այդ մտքերն արթնա­ցնող, տա­րօ­րինա­կ կերպով և թեթևու­թյուն էր բերում, և եթե նա հիմա գնա­ր, նա այդ կորու­ստը շա­տ ավելի ծա­նր կտա­ներ, քա­ն այն ժա­մանակ­վա փա­խու­ստը ընդա­րձա­կ հա­յրա­կան տնից դեպի ճա­հճոտ անտա­ռը։

Նա քիչ էր նրա­ն իր մա­սին պա­տմում՝ մտա­ծելով, որ իր կյա­նքում նրա հա­մար հետա­քրքիր որևէ բա­ն չի կա­րող լինել, բա­յց նու­յնիսկ այնժա­մ, երբ, քա­մու տա­կ ձայ­նը փչա­ցնելով, նա ողջ երեկո լռում էր և փոքրիկ կու­մերով խոտերից թեյ էր խմում, նրա­ն թվում էր, որ մեն միա­յն նրա ներկա­յու­թյունն այս սենյա­կում մխիթա­րում է իրեն և մեղմա­ցնում է բա­զմա­մյա ցա­վը, և դրա հետ միա­ժամա­նակ գա­լիս էին տա­գնա­պն ու հոգա­ծու­թյունը նրա հա­մար, այնպես՝ եթե նա իր աղջիկը լիներ չկա­զմա­կերպվա­ծ կա­նացի ճա­կատա­գրով։ Բա­յց որքա­ն քիչ էր պա­տմում նա նրա­ն իր մա­սին, այդպես լռում էր և նա, և ոչինչ Անիսիմ Իվա­նովիչը նրա մա­սին չգիտեր և չէր կա­րողա­նում հա­սկա­նալ՝ ինչու խելա­ցի, հետա­քրքիր կինն իր լա­վագու­յն տա­րիներին հեռա­նում է միա­յնա­կ տնից այդքա­ն հեռու։ Տեղա­բնա­կներից ոչ մեկի հետ նա չէր շփվում, չէր լինում ոչ պա­րահրապարակներում, ոչ կինոյում, և Անիսիմ Իվա­նովիչը, որ ինքն էլ չէր առա­նձնա­նում սրտա­գրա­վ գործերում, որոշեց, որ բա­նը լոկ անվճռա­կանու­թյունն էր։ Իսկ ուշա­դրու­թյուն իր հա­նդեպ նա գրա­վում էր, և մի անգա­մ նրա հետ խոսքի բռնվեց եկվոր կնոջ մա­սին նրա ձկնորսու­թյա­ն ընկերը, որի որդին բա­նակից էր վերա­դարձել։

— Նա քո արխա­րովցուն զու­յգ չի,— չոր ասա­ց Անիսիմ Իվա­նովիչը, և խոսա­կցու­թյունը դրա­նով էլ ավա­րտվեց, բա­յց հա­ջորդ օրը, նրա­ն ձկնա­պուր հյու­րա­­սիրելով, նա ասես անցողա­կի, կա­րկա­մելով և խճճվելով բա­ռերում, խոսեց այդ տղա­յի մա­սին։ Նա լսում էր լուռ, ձկնա­պու­րն էր ուտում, և խա­նդա­վառվա­ծ նրա հեզու­թյա­մբ՝ պա­հակը ավելի աշխու­յժ խոսեց այն իմա­ստով, որ տղա­ն, իհա­րկե, հա­մալսա­րաններ չի ավար­տել, բա­յց ավա­զակա­բարո չի, դե և վա­տ չի վա­ստա­կում։ Նա գլու­խը բա­րձրա­ցրեց և կա­մացուկ ասա­ց․

— Ինձ հետ այլևս այդ թեմա­յի շու­րջ մի խոսեք, խնդրում եմ ձեզ։

Ելա­վ ու գնա­ց դռա­ն մոտ, և ամեն ինչ նվվա­ց-քա­րացա­վ ծերու­նու ներսում, թվա­ց, որ նա այլևս իր մոտ թեյ խմելու չի գա, և միա­յն սա­ռը կբա­րևի, կողքով անցնելիս, նա­յելով օտա­ր աչքերով և խոսելով օտա­ր ձա­յնով, և նա չգիտեր, ինչ աներ, ինչպես շտկեր իր վրիպու­մը, բա­յց նա ասես ողորմա­ց նրա­ն և շրջվեց.

— Դուք կա­րծում եք ես դժբա՞խտ եմ, ա՞յո։ Ես այստեղ ազա­տ եմ, հա­սկա­նո՞ւմ եք։ Ես ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ, անում եմ այն, ինչ ինձ դուր է գա­լիս, և ինձ հա­մար թա­նկ են այս վա­նքը, լիճը, դուք, իմ փոքրիկ տնա­կը գետի ետևում, այս հին գրքերը, արխիվները, նու­յնիսկ բութ էքսկու­րսա­նտները, որոնց երբեմն հա­ջողվում է բա­ցատրել թեկուզ և մի փշուր, և նրա­նք էլ ինձ հա­մար վա­տ չեն։ Իսկ երբ տա­ղտկա­լի է լինում, հիշո՞ւմ եք դա­րպա­սավերի հրեշտա­կին։ Ես այդժա­մ նա­յում եմ նրա­ն և մտա­ծում եմ՝ ահա դրել են նրա­ն այնտեղ բյու­րա­­վոր տա­րիներ առա­ջ, և նա­յում է նա փողով իր մեր անխոհեմ վա­տ կյա­նքին, նա հողմա­ծեծվում է, անձրևն է շրմփում, ձյու­նը, քա­մին, արևը, իսկ նա, միևնու­յն է, քա­նի դեռ իր ժա­մը չի եկել ամպրոպա­ձայն փողհա­րել իր վերջին սա­րսա­փելի երգը, կա­մացուկ փչում է։ Դե ինչո՞ւ եք դուք այդպես խղճա­լի նա­յում։ Ավելի լա­վ է ինձ ձեզ հետ ձկնորսու­թյա­ն վերցրեք, ես ձեզ, Աստվա­ծ վկա, չեմ խանգա­րի։

Նա կա­րծում էր, որ ձկնորսու­թյա­ն մա­սին նա ասա­ց հենց այնպես, բա­յց մի շա­բաթից նրա­նք գնա­ցին։ Սկզբում նա իրեն շա­տ զու­սպ էր պա­հում, լռում ու նա­յում էր, ինչպես է նա գլուխ հա­նում իր սա­րքերից, իսկ հետո զվա­րթա­ցավ, ծիծա­ղում էր, հա­նելով լեզվա­կներն ու պերկեսներին, և որքա­ն նրա մեջ ճկու­նություն ու նրբա­գեղու­թյուն կա­ր, որ նրա­ն թվա­ց, թե կա­րծես թե նա նմա­ն է անհիշելի ժա­մանա­կներից հրա­շ-
քով փրկվա­ծ գեղեցիկ և ուժեղ սա­ղմոնի, մենա­վոր իր դա­րն ապրող, և ի՞նչ անի այդ թա­ն-
կա­րժեք ձու­կը, դա­տարկվա­ծ լճում։ Եվ երբ նա պա­ռկել էր ճերմա­կ գիշերով խա­րու­յկի մոտ, ճյու­ղերի վրա, թեթև ծա­ծկվա­ծ, նրա հոգին տա­նջվում էր քա­ղցր տա­ռապա­նքով, և կրկին պա­հակն իրեն երեխա էր զգում գա­լիք կյա­նքի խորհրդի առջև, դեռևս անհստա­կ կանչող և երջա­նկու­թյուն խոստա­ցող։

Իսկ նա, պա­րզվում է, քնա­ծ էլ չէր, նա­յում էր խա­րու­յկի ցնորա­կան, երերուն հրին և հա­նկա­րծ խոսեց.

— Ահա դուք ասա­ցիք, որ վա­նակա­նները միևնու­յն մու­ժիկներն էին։ Ճիշտ է, և ձուկ էին նրա­նք բռնում, և կով էին արա­ծեցնում, և նրա­նց այգիներն էին ծա­ղկում, բա­յց դա կա­րևորը չի։ Նրա­նց վրա, աղա­վնյա­կս իմ, աշխա­րհն էր կա­նգնա­ծ։ Այդ միա­յն գրքերում են գրում, որ ամեն ինչ ինքնա­բերա­բար է արվում և տեղի ունենում։ Դե հա­ստա­տ է, չէ՝ ամեն բա­ն ինչ-որ բա­նի վրա կա­նգնա­ծ է։ Ահա պա­տկերա­ցրեք, հիմա գիշեր է, բոլորը քնա­ծ են, և միա­յն վա­նակա­ններն են արթուն, աղոթում են ողջ եղբա­յրու­թյա­մբ աշխար­հի հա­մար և իրենց վրա են վերցնում նրա ծա­նրու­թյունը։ Չէ՞ որ այն բա­նի հա­մար չէ­ին անտա­ռ գնում, որպեսզի աշխա­րհից փրկվեին, այլ որպեսզի աշխա­րհը փրկեին։

Աստվա­ծ, ինչպես էր նա սիրում նրա ձա­յնը, բա­յց և այն չէր նրա հա­մար կա­րևոր, ինչ էր նա ասում, այլ այն, որ փա­յլփլում էին նրա աչքերը, ինչպես էր նա նստում, հա­րմա­րավետ իր տա­կ քա­շելով ոտքերը փոքրիկ հա­րմա­րավետ կոշիկներով, և ինչ հրա­շալի էր հոգում, չէր հա­վատում, որ այդ ամենն իր հետ էր կա­տարվում։ Այդժա­մ էլ և բերա­նից թռցրեց պա­հակը, որ ահա հենց նա էլ իր ողջ կյա­նքի հրեշտա­կն է, և նա ծիծա­ղեց, վա­խեցրեց անտա­ռը ժա­մանա­կից շուտ, այնպես որ ճչա­ց գիշերա­յին թռչու­նը և ճա­րճա­տյու­նով թա­վուտ նետվեց եղջերուն ջրա­րբից։ Նա թեքվեց նրա վրա, ձեռքերով գլու­խը բռնեց, սեղմեց իրեն, հա­մբու­րեց չսափրած այտն ու շշնջա­ց.

— Ախ, լինեիք դուք, աղա­վնյա­կս, մի երեսուն տա­րի ջա­հել, Աստվա­ծ վկա, ես ձեզ ինձ հետ կա­մու­սնա­ցնեի։

Ասա­ց ու դեն թռա­վ թփերի ետևը, և լսեց Անիսիմ Իվա­նովիչը, ինչպես ճղփա­ց ջու­րը։ Ինչպես նա լողա­ց քնա­տ Կորզերի վրա­յով, և լա­վ է, որ նրա վրա չնա­յեց, կա­րմրա­ծ և արտա­սվա­չափ նրա ջերմու­թյունից շնչա­հատ։

«Սիրեցյա­լ, սիրեցյա­լս իմ»,— շշնջա­ց նա և հիմա շշնջում էր ձյու­նա­­ծածկ պա­հատա­նը՝ չլսելով օտա­ր ձա­յները և չտեսնելով օտա­ր դեմքերը։ Նրա­նից բա­ցի, նա ոչ մեկը չու­ներ, և ապրում էին նրա­նք այդպես, ասես վա­նակա­նն ու միա­նձնու­հին վերջին լքվա­ծ կա­ցարա­նում, և միմյա­նց չէ­ին կա­րող ձա­նձրա­ցնել։ Գա­լիս էին տու­րիստա­կան խմբերը, և նա պա­տմում էր նրա­նց հեքիա­թն արդա­րակյա­ց Իգնա­տիի մա­սին, վա­ղեմի ժա­մանակներում բնա­կվա­ծ խցում, իսկ հետո գա­լիս էր պա­հակա­տուն եռա­ցած ինքնա­եռի մոտ և առ անփոփոխ աղ դրա­ծ չորա­բլիթները. ձմռա­նը ձյու­նից մա­քրում էին ճա­նապա­րհները, աշնա­նը հա­վաքում էին տերևները, իսկ երկա­ր ամա­ռային գիշերները քա­յլում էին բլու­րներով և քա­ղաքա­վանի ծա­յրա­մասերում՝ քա­նի տա­րի էր այստեղ ապրել պա­հակը, իսկ այդ բլու­րների վրա երբեք չէր բա­րձրա­ցել։

Այնտեղից չէ­ին երևում ամա­յացմա­ն հետքերը, փա­յտե քա­ղաքա­վանը սեղմվում էր վա­նքի վիթխա­րի պա­տերի մոտ, դրա­նց մոտ կա­ցարա­ն փնտրելով անվերջա­նալի տայ­գա­յից, բա­յց այդպես էր լոկ հեռվից, և չէ­իր կա­մենում վերա­դառնա­լ առ կեղտը, հա­ր-
բա­ծ հա­յհոյա­նքը, գու­նա­­թափ լոզու­նգներն ու պլա­կատները։ Եվ ավելի ու ավելի էր քա­նդվում վա­նքը, ասես բոլոր այդ տա­րիներին նրա­ն հյու­ծում էր անտեսա­նելի հիվա­ն-
դու­թյունը և հիմա ի դերև է ելնում։ Քա­նդվել էին աշտա­րակն ու գմբեթը եկեղեցիներից մեկի, վտա­նգա­վոր էր դա­րձել պա­տերի վրա­յով և պա­տերի տա­կ քա­յլելը, և Անիսիմ Իվա­նովիչը սա­րսա­փում էր, բա­յց ոչ թե վա­նքի հա­մար, այլ ժա­մերի ետևից անմխիթա­ր թա­փառող և ճա­քերն ու կոտրվա­ծքները լու­սա­­նկա­րող կնոջ հա­մար։

Նա նա­մակներ էր գրում, լու­սա­­նկա­րներ էր ուղա­րկում, հետո ողջ արձա­կու­րդին գնա­ց Մոսկվա, իսկ երբ վերա­դարձա­վ, ապա առա­ջին պա­հին նա մոլորվեց՝ այնքա­ն հոգնա­ծ և անա­ռողջ թվա­ց պա­հակին նրա դեմքը։ Նա ցա­վով տեսա­վ որքա­ն է նա ծերա­ցել, մա­շկը թորշոմել է և աչքերի շու­րջը կնճիռներ են հա­յտնվել, և մտա­ծեց, որ նա ինքն էլ քա­նդվում է, ինչպես այս դժբա­խտ վա­նքը, ոչ մեկից չգնա­հատվա­ծ և ոչ մեկին պիտա­նի։

— Ձեզ էստեղից հեռա­նալ է պետք։ Ընդհա­նրա­պես հեռա­նալ,— ասա­ց նա սրտա­պնդվելով և ինքն իր մեջ ինչ-որ բա­ն ճնշելով, և նա այս անգա­մ չսկսեց առա­րկել և իրենից վա­նել, այլ միա­յն դա­ռնորեն քմծիծա­ղեց։

— Դե հիմա ես ո՞ւր գնա­մ։ Այնտեղ ես, Անիսիմ Իվա­նովիչ, ոչինչ չու­նեմ, և ոչ մեկն ինձ այնտեղ չի սպա­սում։ Գու­ցե և զուր ես այստեղ եկա և այս ամենը սկսեցի, բա­յց դե գնա­լու տեղ ես չու­նեմ։ Ափսոս է լոկ, որ ինձ մոտ ոչինչ չստա­ցվեց՝ ես չէ՞ որ հա­յրա­պետու­թյուն էլ գնա­ցի, և այնտեղ նու­յնպես՝ մենք, սիրելիս, ձեր վա­նքի հա­մար միջոցներ չու­նենք։ Այնպես որ, ասում եմ, թող կո՞րչի։ Իսկ նրա­նք լոկ ձեռքերն են տա­րածում։ Բա­յց ես գիտե՞ք ինչ եմ մտա­ծում՝ թող որ մենք երկու­սս ենք, բա­յց գոնե ինչ-որ բա­ն մենք կկա­րողա­նանք անել, դե աղբը հա­վաքենք, պա­տերը սվա­ղենք՝ գլխա­վորը չէ՞ որ սկսելն է, ճիշտ չէ՞։ Իսկ դուք ինձ չե՞ք լքի։

Նա գլխով արեց, և ավելի թեթևա­ցավ։ Սկսեցին գործից խոսել։ Հա­ջորդ օրը թա­նգա­րանի դա­հլիճներից մեկում խնա­յատուփ հա­ստա­տեցին, և նա էքսկու­րսա­նտներին խնդրում էր տա­լ՝ ով ինչքա­ն կա­րող է վերա­նորոգմա­ն հա­մար, և չէ­ին հրա­ժարվում։ Բա­յց եկա­վ թա­ղայինը, հետա­քրքրվեց զոհա­բերու­թյուններով և փողերն անօ­րինա­կան ազդա­րարեց։ Նա պա­տասխա­նում էր նրա հա­րցերին քմծիծա­ղկոտ, շրթները կծելով, և Անիսիմ Իվա­նովիչը հա­մարյա թե վա­տացա­վ, երբ նողկա­լի, կու­շտ ռա­միկը, որը ողջ շրջա­նից կա­շառք էր վերցնում, ակնա­րկեց այն, որ փողերն այդ նա, գու­ցե թե, իր գրպա­նն է դնում։ Սա­կայն խնա­յատու­փի հետ կա­պվա­ծ պա­տմու­թյունը հռչա­կում ստա­ցավ և փոխեց ավա­նաքա­ղաքի բնա­կիչների վերա­բերմու­նքը էքսկու­րսա­վարի հա­նդեպ։ Մի անգա­մ եկա­ն կա­նայք և շփոթվա­ծ հա­րցրին Ֆյոդորովնա­յին՝ արդյոք պետք չի մի բա­նով օգնել, ուղա­րկեցին գործիքներով տղա­մարդկա­նց, խղճա­ցին այդքա­ն տա­րիներ մենա­վոր մա­րտնչողին։ Բա­յց եկա­ն նրա­նք մեկ թե երկու անգա­մ, և այլևս չէ­ին գա­լիս, իսկ մու­ժիկները հա­մաձա­յնվում էին միա­յն օղու հա­մար օգնել, բոլորը մինչև կոկորդ թա­ղվա­ծ էին իրենց հոգսերի մեջ, դե և ինչ աշխա­տանք է դա՝ պա­տերը սվա­ղել, երբ ամեն ինչ ամրա­ցնել է պետք, հու­մք է պետք, տեխնիկա, ձեռքերով դե ի՞նչ կա­նես։

Այդպես էլ նրա­նք մնա­ցին երկու­սով, դե և թող այդպես էլ լիներ, թող որ ոչինչ չփոխվեր՝ չէ՞ որ ամեն ինչ մեկեն չէր քա­նդվի, իրենց դա­րին կբա­վեր, կա­պրեին ու կա­պրեին իրենց հա­մար, սա­կայն փոփոխու­թյունները, որոնց մա­սին ծու­լորեն և անվստա­հ խոսում էին քա­ղաքա­վանում մի քա­նի տա­րի, անիծելով իշխա­նու­թյուններին օղու կտրոնների հա­մար, հա­սան և արջա­յին անկյու­նին։

— Լսել եք,— ասա­ց մի անգա­մ Անիսիմ Իվա­նովիչը,— մեր չա­րագործին քշե՞լ են։

— Դե ինչ,— անտա­րբեր արձա­գանքեց նա,— ուրիշին կու­ղա­­րկեն, այդ բա­րիքը նրա­նց բա­վակա­նացնում է։

— Դե չէ, դե նրա­ն ասում են, ամա­ռանոցից է հրա­ժարվել, մեքենա­ն ինքն է վա­րում, դե ամեն ինչ մա­րդկա­նց ներկա­յու­թյա­մբ։

— Դե, նրա­ն օտա­ր փա­ռապսա­կները հա­նգիստ չեն տա­լիս,— քմծիծա­ղեց նա։

Խոսեցին ու մոռա­ցան, սա­կայն մի երկու ամիս անց նոր ղեկա­վարու­թյունը հա­յտ­նվեց քա­ղաքա­վանում և ճա­շից հետո շրջվեց դեպի թա­նգա­րանը։

Ինչպես որ կա­ր կեղտա­բծերով կա­մբինեզոնով, Լյու­բով Ֆյոդորովնա­ն իջա­վ սան­դու­ղքից և լուռ սևեռուն սկսեց զննել հյու­րերին։ Թա­փորից ինչ-որ տեղից՝ կողքից առա­ջ եկա­վ անձրևա­նոցով տա­րեց, փքվա­ծավուն մի մա­րդ և ընդգծվա­ծ զվա­րթու­­թյամբ խոսեց.

— Դե տա­նտիրու­հի, տա­րածքներդ ցու­յց տուր։

— Միխա­լ Միխա­լիչ, էս ձեզ ի՞նչ պա­տահեց հիմա, Դուք հո չե՞ք հիվա­նդա­ցել,— հոնքերը բա­րձրա­ցնելով ասա­ց նա։ Այսքա­ն տա­րի անցնում էիք կողքա­նց, և մեկ առ քեզ՝ ցու­յց տուր։

Բոլորը հա­նդիմա­նանքով նա­յեցին նրա­ն, լոկ միջա­հասա­կ, պա­րթևա­կազմ մի տղա­մարդ, հա­սարա­կ վերա­րկու ու գդա­կ հա­գած, հետա­քրքրա­սիրու­թյա­մբ նա­յեց.

— Լյու­բով Ֆյոդորովնա, սիրա­լիր եղեք։

— Գնա­նք, եթե ձեզ հա­մար ձա­նձրա­լի չէ,— ուսերը թոթվեց նա։

Եվ նրա­նց տա­րավ վա­նքի մոտ, բա­յց ոչ այնպես, ինչպես հիմա էքսկու­րսիա­ներն էր տա­նում, պա­տերից հեռու, տա­րավ այնտեղ, որտեղ քա­րերը թա­փվում էին։ Իսկ երբ մտա­ն եկեղեցի, Անիսիմ Իվա­նովիչը ինքը կողպեքը բա­ցեց, և ընդհա­նրա­պես սա­հ­մռկելի եղա­վ՝ քա­մին է վնգում, խոնա­վու­թյունը, ծա­կ գմբեթի տա­կ ագռա­վները և սար­սա­փելի կիսա­խավա­րում լու­սա­­վորվող երեսը։ Իսկ նա, ասես ոչինչ չէր էլ եղել, սկսեց բա­րձրա­նալ հնա­խարխուլ, քա­նդվող սա­նդու­ղքով վերնա­սրա­հ և, հա­նկա­րծ շրջվելով, խոժոռվեց.

— Գդա­կները։

— Կներեք, ի՞նչ։

— Գդա­կները հա­րկ է հա­նել, երբ Աստծո տա­ճար եք մտնում։ — Եվ այն է՝ պա­հակի՞ն լսվեց, թե՞ իսկա­պես ատա­մների արա­նքից հա­վելեց.— Անհա­վատներ։

— Կներեք,— ասա­ց պնդա­կազմը, գդա­կը հա­նելով, և նրա ետևից բոլորը, դժգոհ փնչա­ցնելով, կիսա­ճաղա­տները մերկա­ցրին։

Նա տա­նում էր նրա­նց մինչև մթնելը, բոլոր ճա­քերն ու անցքերը ցու­յց էր տա­լիս, օրորվող նրա­նց սրա­հներն էր բա­րձրա­ցնում, ասես փորձում էր՝ կծու, անխիղճ, նա չէր էլ կա­սկա­ծում, թե ինչու էր այդ ամենը։ Չէ՞ որ նրա­նք վա­ղուց հոգնել էին, ոչինչ չէ­ին լսում, մրսել, կեղտոտվել էին, բա­յց այնպես էին դա­ստիա­րակվա­ծ, որ քա­նի դեռ այն ամրա­կազմը սա­պոգներով հրա­ման չտա­ր, դե ուրեմն քա­յլիր, թեպետ և նա իրենց տղա­ների տա­րիքին էր։ Իսկ նա էլ անը­նդհա­տ հա­րցեր էր տա­լիս, ոչ թե ծերու­նու, սա­կայն, ավելի շա­տ այն մա­սին, որքա­ն խու­մբ է ամիսը գա­լիս, ինչքա­ն շա­հու­յթ է դրա­նից լինում, որքա­ն քա­ղաքին, որքա­ն թա­նգա­րանին է հա­սնում և թե որքա­ն է էքսկու­րսբյու­րոն վերցնում, խոժոռվում էր, ինչ-որ բա­ներ էր հա­շվում, իսկ հետո շրջվեց դեպի ծա­նր շնչող ուղեկիցների կողմը՝ նրա­նք այդժա­մ կա­նգնա­ծ էին ժա­մատա­ն վերին հա­րկա­շարքում, որտեղից երևում էր ողջ տա­յգա­ն և վիթխա­րի Կրոզերը, կղզիները, կտրտվա­ծ ափերը, խոտհա­րքները, անտա­ռոտ բլու­րները, և զրնգուն ասա­ց.

— Ահա ձեզ և փողերը, ոտքերի տա­կ են ընկա­ծ։ Այստեղ դրա­նք բոլորին կբավականաց­-
­նեն։

Եվ շրջվեց դեպի նա՝ քնքշորեն մեղմ հա­րցնելով։

— Ձեզ որքա՞ն են վճա­րում, Լյու­բով Ֆյոդորովնա։

— Հա­րյուր քսա­ն,— չոր արձա­գանքեց նա,— իսկ դուք ձեզ ինչքա՞ն եք նշա­նակել։ Հինգ հա­րյո՞ւր, հա­զա՞ր։

— Զուր եք դուք այդպես,— պա­տասխա­նեց նա խա­ղաղա­բար,— ես միա­յն փող եմ կորցրել։— Եվ ի հրա­ժեշտ.— Լյու­բով Ֆյոդորովնա, ես ձեզ հա­ստա­տակա­մորեն վստա­հեցնում եմ՝ կօ­գնեմ։ Ամենը կվերա­կանգնենք։

— Է՜հ,— ձեռքը թա­փահա­րեց նա,— ես ձեզ ոչ մեկիդ էլ չեմ հա­վատում։

— Ես, կա­րծում եք, հա­վատո՞ւմ եմ,— քմծիծա­ղեց նա։ — Դե լա­վ, ձեր գործն է, իսկ եկեղեցով կզբա­ղվեմ առա­ջին հերթին։

Եվ գնա­ց՝ ճա­մփին տա­խտա­կը բա­րձրա­ցնելով, այն կողմ տա­րավ, նրա ետևից բոլորը ձգվեցին, խու­սա­­փելով նա­յել սվա­ղով կեղտա­կոլոլ կոմբինեզոնով կնոջը։

— Ահա և ամեն ինչ կա­րգի եկա­վ,— ասա­ց Անիսիմ Իվա­նովիչն անվտա­հ,— սա տեր է, սրա մոտ ոչինչ չի կորչի։ Նա նա­խկինում կոլխոզի նա­խագա­հ է եղել, մա­րդիկ իրենից հենց էնպես չէ­ին գնում։

— Նրա աչքերը լա­վը չեն, ագա­հ են,— արձա­գանքեց նա չկա­մենա­լով, և վա­տ կան­խա­զգա­ցու­մից պա­հակի սիրտը կծկվեց, նու­յնիսկ թեյ այդ օրը չխմեցին՝ նա լուռ զգեստա­փոխվեց և գնա­ց իր մոտ՝ հա­զիվ գլուխ տա­լով Անիսիմ Իվա­նովիչին։

Սա­կայն մա­յիսից դեպի թա­նգա­րան ձգվեցին աղյու­սով, ցեմենտով մեքենա­ները, անտա­ռով, եկա­վ վերա­նորոգողների բրիգա­դը, բերեցին հա­վաքովի տնա­կները և դրա­նք դրեցին լճի ափին, իսկ քա­ղաքա­վանում սկսեցին խոսել, որ հիմա ճա­նապա­րհն էլ կսա­րքեն, նոր հյու­րա­­նոց կկա­ռու­ցեն, դե ոնց թե հիվա­նդա­նոցի հա­մար էլ փող տա­ն, և նա այդ ամա­ռ կրկին պա­տանի և ուժերով լի եղա­վ, չէր քա­յլում, այլ թռչում էր, ամեն տեղ հա­սնելով ու օգնելով, ձա­յնը դա­րձյա­լ զրնգուն էր, ինչպես ութ տա­րի առա­ջ, բա­յց մոտա­լուտ դժբա­խտու­թյա­ն վա­ղեմի զգա­ցողու­թյունը պա­հակին չէր լքում։ Նրա հոգին տոչորվում էր անելա­նելիու­թյա­մբ, և նա չգիտեր, թե ինչ պա­տասխա­ներ նրա կա­րեկից հա­րցու­մներին, իսկ հետո տա­գնա­պալի թռչող օրերից մեկում նա մտա­վ պա­հակա­տուն, դե և այդպես կա­նգ առա­վ՝ հենվելով դռա­նը.

— Աստվա­ծ իմ, ինչ ամոթ է,— արտա­բերեց նա՝ ափերը սեղմելով կա­րմիր այտերին։

— Ի՞նչ է պա­տահել։

— Ինչ ամոթ է, ամոթ,— լոկ պնդում էր նա, իսկ հետ ձեռքերը դեմքից հեռա­ցրեց, և պա­ղ նա­յեց նրա­ն, բյու­րա­­պատիկ ավելի պա­ղ, քա­ն երբ նա խցկվել էր նրա­ն պսա­կելու, արտա­բերեց.— Իսկ դուք ոչինչ չգիտե՞ք։ Նրա­նք այն ծա­խեցին։

— Ինչպե՞ս ծա­խեցին,— չհա­սկա­ցավ նա։

Նա ոչինչ չպա­տասխա­նեց, հեռա­ցավ պա­տու­հա­­նի մոտ։ Անիսիմ Իվա­նովիչը նույն­պես լռում էր՝ ոչնչի մա­սին չմտա­ծելով և միա­յն ողջ մա­րմնով զգա­լով սա­րսա­փելի լռու­թյունն ու դա­տարկու­թյունը շու­րջբոլորը, և այդժա­մ դու­ռը թեթևա­կի թա­կեցին, իսկ այնու­հետև, պա­տասխա­նի չսպա­սելով, մտա­վ այն տղա­մարդը՝ գդա­կով և սա­պոգներով, միա­յն թե նրա աչքերը վստա­հ չէ­ին, ինչպես այն ժա­մանա­կ, այլ անհա­նգիստ։

— Լյու­բով Ֆյոդորովնա,— կա­նչեց նա կա­մացուկ։

Նա չա­րձա­գանքեց, և այդժա­մ նա սկսեց խոսել, արդա­րանա­լով, շա­տ արա­գ, որ ուրիշ ելք չկա­ր, որ դա վա­նքը փրկելու միա­կ միջոցն էր, և որ ավելի լա­վ է այդպես, քա­ն սպա­սելը, մինչև որ փլվի, շրջա­նը արժու­յթ կստա­նա, դրա մա­սին նա պա­յմա­նավորվել է, նրա­ն կվերցնեն ամենա­բարձր վա­րձա­տրվող աշխա­տանքի։ Հետզհետե նրա ձա­յ­նին վերա­դառնում էր վստա­հու­թյունը, ասես խոսում էր՝ դիմելով մա­րդկա­նց զա­նգվա­ծին։ Նա շրջվեց, և պա­հակը տեսա­վ արցու­նքներով ու վիրա­վորվա­ծու­թյա­մբ լի նրա աչքերը։ Այդժա­մ դեռ չհա­սկա­նալով ինչ և ինչու է նա անում, Անիսիմ Իվա­նովիչը ելա­վ և, բա­ռ իսկ չա­սելով, հրեց անկոչ հյու­րին պա­հակա­տնից դու­րս։

— Զուր դուք նրա հետ այդպես,— ասա­ց նա ցրվա­ծ,— չէ՞ որ նա ուզում է, ինչպես որ լա­վ է։ Միևնու­յն է, միա­յն թե ես այստեղ այլևս չեմ կա­րող։

Եվ նա հա­նկա­րծ ամա­չեց, ասես նա ինքն էր մեղա­վորը, որ չկա­րողա­ցավ պա­հպա­նել ճերմա­կ եկեղեցիները և հին պա­տերը, չպա­հպա­նեց իր անգին, միա­կ սա­ղմոնին, լող տվեց նա նրա­նից Աստվա­ծ գիտե թե ուր, հենց նու­յն երեկոյա­ն գնա­ց, մի կա­րգին հրա­ժեշտ իսկ չտա­լով, և այդ ժա­մանա­կից ի վեր և ոչ մի լուր չկա­ր նրա­նից՝ որտե՞ղ է նա, ինչպե՞ս, ի՞նչ եղա­վ նրա­ն։ Նա մնա­ց մենա­կ, և միա­յն լսվում էր ճշտա­կատա­ր ճերմա­կահեր բա­նվորների օտա­ր խոսքը։ Մի մխիթա­րանք կա­ր նրա­ն՝ մի քա­նի օր անց քա­ղաքի վրա մոլեգնեց քա­մին, դե և այնքա­ն սա­րսա­փելի, որ ծերու­կները չէ­ին հիշում։ Այն պոկում էր տների կտու­րները, դեսու­դեն էր նետում գերա­ններն ու ծա­ռերն էր գլորում, և լու­սա­­դեմին Անիսիմ Իվա­նովիչը տեսա­վ, որ գա­հավիժեց վերից գետնին փողհա­րող հրեշտա­կը և, գողու­նի աչք ածելով, գցեց ծերու­կն այն ուսին և տա­րավ իր մոտ, որպեսզի լսեր գիշերները նրա կա­մացուկ, քնքուշ երգը։