Նայիր, նայիր, հրեշտակն ահա խոսքի...
* * *
Նայիր, նայիր, հրեշտակն ահա խոսքի
թեւն է բեկել հողմերի հետ խաղում:
Ինչ խոցելի, ինչ միամիտ է նա:
Լալիս է լուռ թեթեւ մթնշաղում:
Եվ ընդառաջ, ճեղքել կուրծքը քամու
մեկ ուրիշը՝ թեւում է վեր ու վեր:
Նա ավելի անթափանց է, ամուր:
Տես, մեզնից վեր հրեշտակն ահա խոսքի՝
ուսապարկում իր տուբայով փայլուն —
թեւաբեկն ու վերթեւողը կրքոտ
լուսանցքների մղկտացնող գրքով:
Մենք թեւերն ենք մեր ուսերին ծալում:
Ի՜նչ ծանրության տակ է երկիրը մեր,
ինչպիսի՜ ցավ: Բայց հրեշտակը խոսքի...
Նայիր, նայիր, հրեշտակն ահա խոսքի
թեւն է բեկել հողմերի հետ խաղում:
Ինչ խոցելի, ինչ միամիտ է նա:
Լալիս է լուռ թեթեւ մթնշաղում:
Եվ ընդառաջ, ճեղքել կուրծքը քամու
մեկ ուրիշը՝ թեւում է վեր ու վեր:
Նա ավելի անթափանց է, ամուր:
Տես, մեզնից վեր հրեշտակն ահա խոսքի՝
ուսապարկում իր տուբայով փայլուն —
թեւաբեկն ու վերթեւողը կրքոտ
լուսանցքների մղկտացնող գրքով:
Մենք թեւերն ենք մեր ուսերին ծալում:
Ի՜նչ ծանրության տակ է երկիրը մեր,
ինչպիսի՜ ցավ: Բայց հրեշտակը խոսքի...





