Սովորեցրու ինձ լող տալ՝ գրկելով ջուրն առաձգական...
* * *
Սովորեցրու ինձ լող տալ՝ գրկելով ջուրն առաձգական։
Ես գիտեմ նման ազատությունը թարգմանությունից
սաստիկ անհանգիստ թիանավակի փայտային լեզվին՝
դառն ու չորավուն, հատապտղի պես արոսաթփի, ճրթճրթոցի պես
չորացած ցախի, եւ գիշերելու կարոտի նման հոգնած հետիոտնի:
Դու տես, թե քանի տարի է արդեն, որ ինչ-որ մեկի կամոք ափ նետված,
քանդելով խոնավ աշտարակները անհագ — անկշտում լողասերների,
փախչում եմ ինձնից սառչող լավայի հոսանքի նման,
փոխակերպվելով բնապատկերի՝ հավիտենապես մնալով դրսում։
Ո՜նց եմ վախենում ամեն գետի մոտ: Սովորեցրու ինձ լողալ վերջապես:
Եթե ամեն ինչ համընկնի այնպես, որ շարունակվի գոյությունը մեր,
մենք կհասցնենք դիտել նեղավուն ու զարմացական դեմքերը ձկանց,
ժամանակների շերտերով ստվար, ջրի անկշիռ տոննաների տակ
կանցնենք աշխարհով՝ ուտելու համար անպետք համարվող օգանիզմների,
եւ այն ժամանակ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .