իսկական, ճիշտ գրադարանն, ուր կարելի է փորփրել...
* * *
իսկական, ճիշտ գրադարանն, ուր կարելի է փորփրել,
համացանցինը չէ բնավ, այլ գուտենբերգյանն՝ հենց քոնը-
մատնահետքի ճշտում ոգու. ցույց տուր, թե ինչ ես կարդացել,
ու ես կասեմ, թե ով ես դու իրականում— զուր չեն ասում՝
թե փորփրես գրադարանում իսկական, ինչպես պետքն է,
կարելի է հայտնաբերել հազվագյուտ գիրք՝շատ թերթված,
նշումներով մատիտի կամ մակագրությամբ թանաքի՝
նվիրողի եւ մինչեւիսկ հեղինակի ինքնագրով— ոնց հաջողվի.
բայց հաճելի, թանկ է գրքի անակնկալ որսն ավելի.
խորհում ես, որ քեզ էլ մի օր մեկն հենց այդպես պիտի որսա,
եւ քրքրված քո գրքույկից, ժամանակը կարեւոր չէ բոլորովին,
եզրային անընթեռնելի նշումներով, փոշին զգույշ կփչի ու
կսկսի քո խզբզանքի վերծանումը՝ տեքստից վեր եւ կամ կողքից,
իսկ հետո՝ հենց տեքստն արդեն. դա միակ բանն է՝ ընդունակ
ջերմացնելու որեւէ մի գրողի կամ թաքուն, անհայտ բանաստեղծի,
ու բարձր է ամեն տեսակ պարգեւներից, կոչումներից ամբողջ կյանքի,
ու թվում է՝ անիմաստ են ճիգերը բոլոր՝ երկու կողմերի,
եւ քո համահեղինակի, բարերարի մասին ես դու խորհում թաքուն:
Դե, ի՜նչ դժվար բան է, եղբայր, ի՛նձ էլ որսա փլատակներում գրքային,
ազատիր իմ մենությունից, քայքայված էջ ու կազմերից,
որսա՛, եղբայր, փչիր փոշին ու կարդա իմ գրածները՝
ժամանակին խիստ շտապող, հիմա՝ պարապ ձեռքով գրված.
ահա եւ մենք հանդիպեցինք՝ կասես նրան, եւ դա՛ է հենց կարեւորը.
բացահայտել ուրիշինը եւ ուրիշի մեջ՝ քոնը հենց,
դե, իսկ մնացածն այնքան էլ կարեւոր չէ՝ տպաքանակ, շնորհանդես,
անհայտություն, փառք ու անուն— դատարկ բան են,
այսպես կասեմ. կարդա ու թող քո սեղանին,
երախտագիտությամբ արդեն դու կարող ես ինձ մոռանալ,
շնորհակալ եմ նաեւ, որ չմոռացար...