Ալմաստ գետաձիու մահվան առիթով՝ Սվերդլովսկի գազանանոցում 2012 թվին

Մահացավ Ալմաստ գետաձին
մեր քաղաքում:
Տխրություն եղավ ու թախիծ
աչքերում արցունքոտ:

Համարյա իմ տարիքն ուներ,
մեռավ 37-ում,
մրրկահավի վախճանվելու պես,
ծերացած ու տրտում:

Ես նրան մանկուց եմ հիշում,
փռվում էր ցեխերում,
ուտում էր, զկռտում, ու շուրջը
թորանք էին քերում:

Կաղամբ չէր կերածը բնավ,
եղեւնու կոշտ փուշ ու ճյուղեր,
հենց դույլով տալիս էին նրան:
Կյանքը միշտ կոշտ ու տխուր է:

Կյանքը, որ իրեն էլ օր օրի
մենություն ցավի մեջ էր փակել,
կգա եւ կգտնի բոլորիս:
Մարդը այլանդակ է:

Ու կապրես գարշահոտ քո փոսում
ու դանդաղ կսպասես,
ու տխուր աֆրիկյան աչքերով
վախճանդ կաղերսես:

Մի փոքրիկ, փոքրիկ երգ հորինեմ
հանգերով իմ անզոր,
իզուր չեմ այստեղ ծառայում
պոեզիալիազոր:

Փոքրիկ երգ

«Մայրի՜կ, ուզում եմ գնամ գործի,
աշխատող լինեմ գազանանոցի
ու լողացնեմ մեծ գետաձիուն
լիքը ջրով ու առանց ցամքոցի,

գազար տամ միայն,
քաղցր ու կարմիր,
ու սեր տամ նրան,
որ սիրուն ապրի:

Կանգնել այդպես ու դեռ նայում էինք
ամենին անթարթ:
Կենդանիները բոլոր դրախտ են
ընկնելու հաստատ»: