Բլուրներին յոթ, անտառներում լուրթ...

* * * Բլուրներին յոթ, անտառներում լուրթ արքայախոտն է բուսնում՝ տերեւներով յոթ, բլուրներին յոթ, յոթ հողմերին մոտ — եւ լոկ մի տերեւն է արնագույն — այդ խոտի, իսկ մյուս տերեւը ասես թե օշինդր է, սակայն լեղի չէ, այլ՝ կապույտից անդրի։ Տերեւը երրորդ՝ ծիածանի կարմիր, չորրորդն՝ սպիտակ, Գուցեեւ նրան օրոր է ասել մի լույս հրեշտակ, Բայց ձիու վարգի, հրոսասույլի տակ Հինգերորդն է ծնվել՝ տերեւը լուրթ, կապուտակ։ Իսկ վեցերորդի ցողունն է ոսկեղեն, իսկ յոթերորդը՝ կոշտ, նախահնոցի խորհուրդն է եղել։ Այդ խոտի վրա թռչունն է երգում — ծիվ-ծիվ, խոտը պիտ տանել Համբարձման տոնին լուսածիր... Լուրթ անտառներում, գետերի խաչուղում խոտի տակ պահ մտածն է — մարդեղեն։ Նրա կողից է այդ խոտը բուսնում, այդ բարու մասն է մեզ սնում։ Եվ բարու միջով դու մի խորատ բացիր, տերեւն զգույշ կտրիր եւ ճամփադ անցիր։ Բլուրներից յոթ, քամիներից յոթ այդ մարդուն առ ձեռքդ ու պահիր քեզ մոտ, այդ սրտավորից հանիր իր սիրտը, պոկիր տերեւն այն, որը որ լուրթ է, եւ՛ կրծքիդ վրա դու այն սիրով կրիր, եւ՛ ծնիր երեխեք, եւ՛ ստիխներ գրիր։