Երջանիկ ափին

Արեւ, գետակ — երանություն: Խլրտում են ստվերները ձկնիկների, սակայն իրենք չեն երեւում: Ահա մի պահ առկայծեց ու անհետացավ փայլն արծաթի: Ջուրը նետված դրամի պես, որ վերստին վերադառնա: