Ոնց կան, թող էդպես էլ մնան...

* * *

Ոնց կան, թող էդպես էլ մնան,
Այս իրերը պետք չէ տեղափոխել,
Ես՝ հին մարդ, պահպանողական,
Մեր մեջ ասած, ի վերջո, վախկոտ եմ։

Թող լինի ինչպես կար ու կա,
Պահպանվի նույն կերպ, պետք չէ հաստատ
Վար բերել քնած առարկա,
Թող մնա իր տեղում լուռ, աննկատ։

Լավ է, չեմ զատում, նիստ ու զարդ,
Ոճեր, սովորույթ է պապենական,
Դու ինձ կկոչես հնավանդ,
Մի՞թե անուն է վիրավորական։

Ոչ մի խոսք փառքի ու պատվի,
Այս կյանքում մահվան խորխորատի մոտ,
Միայն մնա անդրդվելի
Ստվերը փայլատ եւ փայլն արեւոտ։

Միայն թե հաղթես, փետրվար,
Եվ հոկտեմբերը կկորչի անտես...
Հեղափոխական, ծայրահեղ հար,
Նաեւ երազող կին եմ սիրում ես։