Քամոտ օրով

Քանի՞ ընկերների ես էլ չեմ հանդիպի,
տղեկների, քանի՞ մերձավորի:
Քամոտ օրով կանգնած ափին գետի—
փրփրակալած եռուն, կայտառ ալիքներից ցածրակատար —
հիշում եմ, թե ինչպես ա՜յ էն կաղնու բնին—
ցանկանալով անցնել գիրկը հավերժության —
զատմաչյեցի* տկլոր-սոված երեխեքով,
փորագրեցինք մենք մեր անունները։
Մոտենում եմ ծառին:
Փորվածքներում — բուժված սպիների նման —
նշմարվում են գրերն անձնապաստան:
Եվ ես հանկարծակի հասկանում եմ, որ դա
ոչ թե փառամոլի քմահաճույք,
այլ միամիտ տենչ էր
բարեկամությունն ու ընկերությունը մեր հաստատելու:
...Իսկ ալիքը գետի ջանադրությամբ անխոնջ քշում է ու քշում
փրփրագառնուկներին, ինչպես անդուլ ռանդան՝ տաշեղները:


* Զատմաչյե — շրջան Տվերում, Տմակոյ գետից անդին: