Վարիացիա

Վարժեցված աչքերով քողի տակ երկնավետ, լավ է՝ իսկույն դառնաս քո թռչունն ու թռչնագետը. դիտելով մթնշաղում վաղ լուսումութի կողքի տանիքի ձեղնահարկային բները բազում — ավելի բարձրից՝ մի այլ լուսամուտի — եւ զարմանալին՝ մենիկ ննջարանի ա՛լն էր հուզում. քնարերգություն՝ ծնված Փարիզում։ Սրճարանից հանում են աթոռ ու սեղանիկ լրիվ տարին, անշուշտ, ո՛չ թե սիմվոլիկ։ Իմ գրպանի բանն է՝ մի բաժակի հետ կրուասանը, ինչպես որ տեղացի ամեն մի Մոպասանի։ ...Իբրեւ առաջին սարյակների, մեր թռչելու ժա՛մն է. դե նա էլ՝ խնայողը սառնամանիքի, կուղեկցի հայացքով իր ու կգրանցի գրքի մեջ — Կարմիր։