Ժլատ, անարատ է աստղածաղիկն աշնան...

* * * Ժլատ, անարատ է աստղածաղիկն աշնան: Նա հոտ չի արձակում։ Այդպես ծերությունն է բուրում, հարազատս, — ծակող, Վսեմորեն: Ես կնստեմ եզրին մահճիդ, չեմ վրդովի Հանգիստը քո։ Միայն տո՛ւր ինձ ձեռքդ։ Մահը լուռ է գալիս, միայն ցողունները աստղածաղիկների Սառը սափորի մեջ այս դարչնագույն, Գոհ ու շնորհակալ, դադարում են արդեն ջուր խմելուց: