Ձյուն է մաղում հանդարտ...

* * *

Ձյուն է մաղում հանդարտ,
Իջնում պաղ մայթերին:
Փոքրիկ, մենակ մի մարդ,
Գոգոլյան բուլվար հին:
Հավերժական ամբոխ:
Ջահելություն հավերժ:
— Թե մենակ ես այդպես՝
Դու ոչ մեկին պետք չես:
Փոքրիկ, մենակ մի մարդ:
Փոքրիկ, քնքուշ մի սեր:
Դժնի դարում այս բարդ
Մարդն ինչե՜ր է տեսել:
Հիմա ո՛չ թե շինել,
Այլ պետք է լավ հայացք:
Իսկ նա բուրում «Շանել»,
Զարդեր է կրում թանկ:
Ձյուն է իջնում հանդարտ,
Ճերմակ մուժ է չորս դին:
Փոքրիկ մենակ մի մարդ,
Գոգոլյան բուլվար հին: