Վարունգի կանաչ պատատացողուն...
* * *
Վարունգի կանաչ պատատացողուն,
ցանցկեն ապակի, ճպուռի մարմին,
որ այսուհետեւ կնտնտոց է զուտ
մի խելագարված Պագանինիի:
Ջերմոցի փորում հնչում է ահա
ստակատոն իր թանձր ու երկար.
փորձ է՝ պատռելու երկնագույն չադրան,
ու կրկնվում է որերորդ անգամ:
Գաղտնաբացում է երկնքից գետին,
քմահաճության այսպիսի տեսիլ,
անցավորության ցավ ու մեղեդի,
ու շնչառություն՝ կերպով կապրիսի:
Վարունգի կանաչ պատատացողուն,
ցանցկեն ապակի, ճպուռի մարմին,
որ այսուհետեւ կնտնտոց է զուտ
մի խելագարված Պագանինիի:
Ջերմոցի փորում հնչում է ահա
ստակատոն իր թանձր ու երկար.
փորձ է՝ պատռելու երկնագույն չադրան,
ու կրկնվում է որերորդ անգամ:
Գաղտնաբացում է երկնքից գետին,
քմահաճության այսպիսի տեսիլ,
անցավորության ցավ ու մեղեդի,
ու շնչառություն՝ կերպով կապրիսի:





