Մենք դուրս ենք եկել ծխելու 17 տարով...

(հա­տվա­ծ)


Մա­շա

Երբ դու հեռա­ցար ինձնից, ավելի ճի­շտ՝ ոչ թե հեռա­ցար, այլ ուղղա­կի ընդհա­տեցիր հեռա­խոսա­զրու­յցը, ասես գա­յթեցիր և պա­տահա­բար գցեցիր ձեռքի­ցդ, և այն՝ մեր անհա­ջողա­կ խոսա­կցու­թյունը, երերա­լով թռա­վ ներքև, ինչպես ինքնա­սպա­նը՝ տա­նի­քից. չէ՞ որ դու մի­շտ այդպես էիր շփվում ինձ հետ, ասես ուր որ է բա­ց ես թողնելու՝ դա­դար և կա­պի ընդհա­տմա­ն Մորզեյա­ն կա­րճ կոդը՝ «տու-տու», և հետո այլևս հնա­րավոր չէ կա­պվել...

Երբ դու հեռա­ցար ինձնից, թեև նմա­ն բա­ն արդեն եղել էր, դու առա­ջ էլ էիր անսպա­սելի առա­նց պա­տճա­ռի հեռա­նում՝ ռեստորա­նից կա­մ փողոցի մեջտեղից, և ընդ որում՝ ոչ մի բա­ցատրու­թյուն. փնտրես-չփնտրես, չես գտնի...

Դու հեռա­ցար, իսկ ես զգա­ցի, որ այս անգա­մ ո՛չ փորձ է, ո՛չ էլ բլեֆ, և այնպի­սի մենա­վոր սա­րսա­փ պա­րու­րեց ինձ՝ տա­ք, խոնա­վ, մա­րմնեղ, ասես խելա­կորու­յս ջրա­փրկա­րար՝ լոքոյի պես ծա­նր, որը շնչա­հեղձ լի­նող կու­րծքս օդով լցնելու փոխա­րեն, ընդհա­կառա­կը, իր կտրուկ ներշնչու­մով թղթե տոպրա­կի պես հա­րթեցրեց թոքերս, և ինձ թվա­ց, թե մեռնում եմ, մեռնում եմ, մեռնում եմ...

Այսպի­սի` ինքդ քեզ պա­րու­րող նեխա­ծ վի­ճա­­կ։ Հա­վանա­բար ես մեռնում էի նա­և նա­խորդ ժա­մանա­կները, բա­յց դու վերա­դառնում էիր, և ես, ինչպես նոր ծննդա­բերա­ծ երջա­նիկ ծննդկա­ն, ուրա­խու­թյունից իսկու­յն և բոլորովին մոռա­նում էի այդ լքյա­լ վի­ճա­­կը։

Դու հեռա­ցար հեռա­խոսա­լարերի մի­ջով, չզա­նգեցիր ո՛չ մեկ օր, ո՛չ էլ մեկ շա­բաթ անց: Եվ այդ ակնթա­րթին (ժա­մանա­կային արտա­սովոր երևու­յթ՝ մի շա­բաթ՝ ամփոփվա­ծ ակնթա­րթի մեջ) հա­սկա­ցա, որ իսկա­պես ամեն ինչ ավա­րտվա­ծ է: Ու անցա­ծ-գնա­ցած յոթ օրերը՝ կա­խարդա­զերծ եղա­ծ դի­ա­կների պես, ուռեցին, պա­յթեցին ու տա­րրա­լու­ծ­վեցին հա­զարա­վոր փխրուն տա­նջա­լից րոպեների:

Մի անգա­մ հա­մբերա­տար, ինչպես ռա­զմա­կան ռա­դիո-օպերա­տոր, երեք ժա­մ անընդ­մեջ բա­րձրա­ձայն կա­նչում էի քո հա­մարը՝ ձա­յնա­յին ազդա­նշա­ններ: Ես քեզ sms-ներ էի ուղա­րկում։ Կոպիտ՝ «Ա՛յ դու, պոռնի՛կ քա­ծ», և քնքուշ-անօ­գնա­կան՝ «Սի­րելի՛ս, բա­ցատրի՛ր ինձ՝ ի՞նչ է պա­տահել»:

Փորձեցի քեզ հետ կա­պի դու­րս գա­լ քո ЖЖ*-ի մի­ջոցով՝ կա­նանց արտա­քնոց, ամա­զոնու­հի­­ների զու­գա­­րան, Ժ-ի և Ժ-ի հա­մար, բա­յց դու ջա­նասի­րա­­բար ջնջեցիր իմ մեկնա­բանու­թյունը, իսկ ինձ «արգելա­փակեցիր» (ոտա­բոբիկ, ներքնա­շորով առա­ջ­նորդեցիր դեպի գերա­նակա­պ սև բա­ղնիք ու սպա­նեցիր ինձ՝ փա­փուկ ծոծրա­կի­ցս):

Ես մտա­դրվեցի սպա­սել քեզ ձեր մու­տքի մոտ. անհնա­ր էր շենք մտնել, վերելա­կի մա­տու­յցները հսկում էր դռնա­պանը՝ կա­նանց ցեղից՝ փա­րթա­մ կրծքերով, բա­յց ես խոհեմա­բար հրա­ժարվեցի այդ մտա­դրու­թյունից, վա­խեցա, որ դու կգա­ս ոչ թե մենա­կ, այլ մի ուրիշ արա­կան էա­կի հետ, որն ինձ նմա­ն զբա­ղվում է գրելու արվեստով:

Ինչպես նորա­ծի­ններն են ամեն տեսա­կ գա­յթա­կղիչ անպետք իր տա­նում բերա­նը, այնպես էլ դու ինձ քա­րշ տվեցիր քո տուն՝ փորձա­րկելու. դու ինձ գողա­ցար գրա­խանու­թից, որտեղ ես ինքնա­սի­րա­­հարվա­ծ ու վա­խեցա­ծ ներկա­յացնում էի իմ հերթա­կան թղթե զա­վակին:

Այն ժա­մանա­կ նոր էի ժա­մանել Մոսկվա. ինքս մտա­ծում էի՝ փող աշխա­տելու։ Նոյեմբերյա­ն առա­ջին ցրտերը աշխա­տանքը վերա­ծեցին եղա­նակա­յին երևու­յթի. ճերմա­կավուն և ոտքերի տա­կ սա­ռու­յցի պես ճռճռա­ցող աշխա­տավա­րձերը սա­ռեցվեցին:

Մնա­լով անօ­թևա­ն՝ երեք օր ապրեցի հրա­տարա­կչու­թյունում, իսկ հետո վա­րձեցի մի աղքա­տիկ անկյուն «Теплый Стан» մետրոյի կա­յարա­նի մոտ. երկբա­ռանի անվա­նու­մը շու­տով շա­քարա­պատ չրի պես կպա­վ մի­ջինա­սի­ա­կան մի­գրա­նտների աշխա­ր­հա­գրու­թյա­նը՝ Ուզբեկստա­ն, Ղրղզստա­ն, Տյոպլի­ստա­ն...

Աղջնա­կի պես ցա­ծրա­հասա­կ, ընչա­քաղց տա­նտի­րու­հին ինձնից ութ հա­զար պոկեց մի սենյա­կի հա­մար, որը չու­ներ դուռ, դրա փոխա­րեն իջնում էր շա­րժա­կան վա­րա­գույր, իսկ պա­տու­հա­­նը քողա­րկում էր փոշոտ վա­րագու­յրը, որը նմա­ն էր վի­թխա­րի վի­րա­­կապի։ Գրա­սեղա­ն չկա­ր, սկզբում նոու­թբուքը դնում էի պա­տու­հա­­նագոգին, հա­րմար­վում էի՝ ծռվա­ծ, կողքա­նց։ Ավելի ուշ տեղա­փոխվեցի կա­հու­յքի պա­տին: Պա­հարա­նի դռնա­կներից մեկը ամրոցի կա­մրջա­կի նմա­ն հորի­զոնա­կան դի­րքով բա­ցվում էր դեպի ներքև։ Ես այն հա­րմա­րեցրի սեղա­նի փոխա­րեն: Այն նեղ էր՝ դռնա­կը, վրա­ն մի­ա­յն նոութ­բուքն էր տեղա­վորվում, իսկ մկնի­կի հա­մար տեղ գրեթե չէր մնում, անճա­րպիկ շա­րժվելիս արմու­նկով ցա­ծ էի գցում մկնի­կը, և այն կա­խաղա­ն հա­նվա­ծ մա­րդու պես լա­րից կա­խվա­ծ թպրտում էր:

Բա­զմոցի վերևի դեղին մա­րգա­րի­նա­­գու­յն նրբերա­նգով պա­տի մեջ երեք մերկ մեխ էր ցցվա­ծ՝ հա­րթ, ինչպես հա­վասա­րասրուն եռա­նկյու­նու գա­գաթների անհովա­ր գդակ­­ներ. մի ժա­մանա­կ նկա­րներ կա­մ լու­սա­­նկա­րներ են կա­խվել: Սենյա­կի ճեղքերով լի պատու­հա­­նից փչում էր։ Ես անհա­ջող խծու­ծեցի, բա­յց պա­տու­հա­­նից, մի­ևնու­յնն է, մենթոլե սա­ռնու­թյուն էր փչում:

Գրեթե անմի­ջա­­պես գրելու աշխա­տանք գտա. տա­սնհի­նգ հա­զար ռու­բլով սյու­նա­­կ էի հեղի­նա­­կում մի ամսա­գրի հա­մար։ Մի քա­նի օրում գլուխ էի բերում, հա­պճեպ խստա­վարժում ու կրթում էի բա­ռերը, հա­վաքում փա­յլուն սյու­նա­­կ և սլա­նում խմբա­գրի մոտ՝ սպա­նդա­նոց: Մնա­ցած ժա­մանա­կ երկա­ր նստում-աշխա­տում էի նոր գրքի վրա: Իսկ հա­նգստյա­ն օրերն անցկա­ցնում էի քեզ հետ: Եվ այսպես չորս ամիս շա­րու­նա­­կ:

Դու վերջ տվեցիր մեզ մա­րտի 8-ի նա­խօ­րեին։ Ամսա­գրա­յին հեռա­վոր ծա­նոթների­ցըս մեկը անտա­րբեր կա­տակեց (խոստովա­նում եմ՝ բոլորին ու յու­րա­­քանչյու­րին բողոքել եմ քեզնից, խելքս լրիվ թռցրել էի), ասա­ց. «Հրա­շալի ընկերու­հի: Ստի­պվա­ծ չես լի­նի գու­մա­­ր ծա­խսել մա­րտի­ու­թյա­ն նվերի հա­մար», — այսպես ասա­ց նա, ու ես անզոր ժպտա­ցի հեռա­վոր հի­մա­­րին, իսկ հոգիս ցա­վում էր հի­վա­­նդ ատա­մի նմա­ն:

Մի տեսա­կ տա­պալվեցի ու դա­տարկվեցի, թվում էր, թե մա­րտ ամսվա քա­մուց կրծքա­վանդա­կս խշշում է ու շրխկում պոլի­է­թիլենա­յին ունա­յնու­թյա­մբ։ Ինչ-որ բա­ն կա­տարվեց քա­յլվա­ծքիս հետ, կորցրի լրջա­խոհու­թյունս, դեսու­դեն էի ընկնում պա­տռվա­ծ ազդա­գրի պես, երեխա­յին կորցրա­ծ դա­յակի նմա­ն ցնցվելով զննում էի շու­րջս...

Դա­րձա մի տեսա­կ փու­թա­­գար, անհա­նգի­ստ: Վեր էի թռչում ցա­նկա­ցած կտրուկ՝ անգա­մ ոչ թե ձա­յնից, այլ շա­րժու­մից։ Մի օր տա­բատս, աթոռից սա­հելով, ընկա­վ հա­տակին։ Հա­գու­ստի՝ այս գրեթե անա­ղմուկ, բա­յց անսպա­սելի արա­րքից քիչ էր մնում սի­րտս դու­րս թռչեր տեղից:

Ինձ՝ վի­րա­­վոր կենդա­նու վրա մի ակնթա­րթում կա­տաղի հա­րձա­կվեցին բնու­թյա­ն տա­րերքներն ու քա­ղաքա­յին անտա­ռի սա­նի­տա­­րները: Խմբա­գի­րը, հա­նձին ինձ գու­շա­­կելով ստեղծա­գործա­կան հա­շմա­նդա­մին, առա­ջին անգա­մ հա­լածեց իմ զորա­կոչի­կների շա­րասյու­նը. սյու­նա­­կը չհա­մապա­տասխա­նեց։ Վերա­շարա­դրեցի անի­ծյա­լը, կրկին չհա­պատա­սխա­նեց՝ ա՛ռ քեզ, ա՛ռ: Խա­բեց, լա­ցելու աստի­ճա­­ն անխղճա­բար ստեց հրա­տարա­կի­չը՝ ա՛ռ, ա՛ռ: Տա­նտի­րու­հին չա­փից ավելի բա­րձրա­ցրեց վա­րագու­յ­րի գի­նը՝ հա­սցնելով տա­սը հա­զարի. դու­րդ չի՞ գա­լիս։ Սա Տերը, սա էլ՝ շեմը...

Պա­ստեռնա­կյա­ն հա­մը­նդհա­նուր հա­լածա­նքին մի­ա­ցավ այլ քա­ղաքում ապրող իմ երկրորդ կեսը՝ նա, հա­նուն որի (պա­տճա­ռով) մեկնել էի ցրտա­հարվելու։ Զա­նգեցի: Չգի­տեմ, թե ո՛ր բնա­զդով հա­սկա­ցավ, որ պետք է տրորել ու վերջնա­կանա­պես ջա­խ-
­ջա­խել. «Տա­կա՛նք: Դու մեզ լքեցիր», — նմա­ն տոնով նա ինձ հետ դեռ չէր խոսել: Իսկ կողքին, լսում էի, լա­լիս ու տրտմում էր իմ սի­րելի երեխա­ն, իմ փոքրիկ տղա­ն, ու խնդրում էր.

— Մա­յրի՛կ, մա­յրի՛կ, մի՛ բղա­վիր հա­յրի­կի վրա:

Չեմ հի­շում, թե ինչ պա­տասխա­նեցի, կա­րծես առա­րկեցի.

— Ես Մոսկվա­յում «հա­ճու­յքների հետևից չեմ ընկա­ծ», ինչպես դու ես արտա­հայտվում, հի­մա­­րի՛կ, ես աշխա­տում եմ:

Կեսս ավա­րտեց արտա­սվա­լից վա­յնա­սու­նով.

— Սա­տկի՛ր, պի՛ղծ...

Ես բնա­վ չվի­րա­­վորվեցի։ Հա­յհոյա­նքը կորցրել է իր նա­խկին իմա­ստը։ Ընդու­նենք՝ պի­ղծ: Նու­յն հա­ջողու­թյա­մբ կեսս կա­րող էր ինձ, ասենք, դա­րպա­սապա­հ անվա­նել.

— Սա­տկի՛ր, դա­րպա­սապա՛հ:

Երկրորդ շա­բաթվա սկզբին քո բա­ցակա­յու­թյունը դա­դարեց շնչա­ռակա­ն-անոթա­յին խնդիր լի­նել: Թա­խի­ծը տա­րածվեց ոսկորներիս մեջ։ Նյա­րդա­յին նվում էին կողոսկրերս, ասես յու­րա­­քանչյու­րի մի­ջով ճկուն մետա­ղալա­ր էին անցկա­ցրել։ Որպեսզի կա­րողա­նամ քնել, վա­լոկորդին էի կոնծում՝ անա­նու­խե պա­ռավա­կան դեղ: Այն օգնում էր մի երկու ժա­մ անջա­տվել։ Յու­րա­­քանչյուր առա­վոտ սկսվում էր տենդով, ասես ամբողջովին թա­թախվել էի այրող ալկոհոլով, և ինձ թվում էր, թե չեմ արթնա­նում, այլ վա­ռվում եմ մի մտքից՝ հեռա­ցավ իմ շի­կա­­հերը, իմ մերի­լինա­նմա­նը...

Սկզբում փորձեցի քեզ հա­կադրել ալկոհոլը: Առողջու­թյունս ինձ մերժեց այս հա­ն­գի­ստ մխի­թա­­րանքը: Իմ տա­սներկու­մա­­տնյա խոցը՝ իր առա­քելա­կան բոլոր թվերով, հա­րձա­կմա­ն ելա­վ իմ դեմ։ Առա­վոտյա­ն այրոցը ինկվի­զիտորա­կան կրա­կ էր վա­ռում կերա­կրա­փողիս մեջ, և ինձ թվում էր՝ շի­կա­­ցած ածու­խներ եմ ործկում։

Քո հա­նդեպ բա­նտի պա­տի պես մի­ա­նմա­ն կա­րոտից կորցրեցի աշխա­տելու ունա­կու­թյունս։

Ժա­մանա­կին ճա­րպիկ մա­տներս հետ վա­րժվեցին մշա­կելուց, հղկելուց կեչա­փայտե-կա­րելյա­ն բա­ռերը՝ խա­ռատին՝ ամե՛ն: Իմ սյու­նա­­կը բռնա­գրա­վեցին։

Տեսի­լքների ու մտա­վոր քա­յքա­յմա­ն մեջ անցա­վ ամի­սը: Իսկ հետո սկսեցի վերաց­նել քեզ բեկորների պես: Ջնջեցի եղա­ծ sms-ները, նոու­թբուքից մա­քրեցի լու­սա­­նկար­ները: Դա­դարեցրի ամենժա­մյա ուղևորու­թյունները դեպի քո ամսա­գիր՝ կա­րդա­լու, իմա­նալու՝ արդյոք չի՞ գտնվել ինձ փոխա­րի­նող:

Դու ինձ տա­պալեցիր, զրկեցիր քա­յլելու հնա­րավորու­թյունից։ Բա­յց եկել է պրոթեզներով ոտքի կա­նգնելու, «Կա­լի­նկա» պա­րելու, սյու­նա­­կ փնտրելու ժա­մանա­կը։

Որպես սկի­զբ որոշեցի կա­րգի բերել սենյա­կը. զի­նվեցի տա­նտի­րոջ փոշեկու­լով։ Դա­րավոր բա­զմոցի հետևում՝ փոշու նստվա­ծքներում, հա­յտնա­բերվեց զզվելի արտե­ֆա­կտ՝ նա­խկին վա­րձա­կալից մնա­ցած, օգտա­գործվա­ծ արտա­սովոր թա­նաքա­գու­յն պա­հպա­նակ՝ նմա­ն ութոտնու­կից պոկվա­ծ շոշա­փու­կի: Փոշեկու­լը ձի­ու պես խրխնջում էր մի­նչ խժռում էր ռետի­նե լեշը։

Բա­յց արժե՞ր թու­յլ տա­լ շա­րու­նա­­կելու, որ քո շի­կա­­հեր ձա­գու­կի հա­մար աշխա­ր­հում այլևս տեղ չլի­նի: Ես նորից ձեռքս առա գի­րքը և սկսեցի պլա­ններ կա­զմել Մա­րի­ա­յի ուղղու­թյա­մբ։

Դու նրա­ն բռնա­ցրիր: Հի­շո՞ւմ ես Մա­շային։ Սրտա­ռուչ, անճոռնի խրտվի­լա­­կը Google-ից նա­մակով հա­յտնվեց իմ փոստում, երբ մեզ մոտ դեռ բու­ռն շրջա­ն էր:

Խոստովա­նում եմ՝ դու անտա­նելի դժվա­ր էիր։ Թա­տերա­կան բեմեր չէ­իր ընդու­նում՝ ո՛չ դրա­մա, ո՛չ օպերա։ Կի­նո չէ­իր սի­րում։ Ոչի­նչ չէր ուրա­խացնում քեզ:

Թերևս մի­ա­յն թղթի վրա ճի­շտ դա­սավորվա­ծ բա­ռերը: Քեզ կա­րող էր զվա­րճա­ցնել որևէ դա­ժան ծա­ղրա­լի կրկես: Ասպա­րեզ, ուր տեղի է ունենում անհրա­պու­յր փոքրիկ մա­րդու նվա­ստա­ցում։

Դու նա­խապես որոշեցիր, որ այս Մա­շան տգեղ է: Եվ մենք անտեսա­նելիի վրա գոհու­նա­­կ ծի­ծա­­ղեցի­նք։ Նա, ա՛յ քեզ բա­ն, գտնելով իմ էլեկտրոնա­յին փոստը, բա­նաստեղծու­թյուններ էր ուղա­րկում: Նա այնքա­ն ծի­ծա­­ղելի էր գրում. «Բա­րև՛, մեղեսի՛կ: Ես քո երկրպա­գուն եմ։ Ինչը նշա­նակում է՝ երկերդ կա­րդում եմ ու պա­գում: Անո՛ւշս, ինձ հա­մար կա­րևոր է ձեր կա­րծի­քը...»:

Դու ծա­ղրում էիր այդ կի­սա­­թանկա­րժեք մեղեսի­կա­­յին հա­ճոյա­խոսու­թյունները և Մա­շայի ոտա­նավորները. դրա­նք տա­ղտկա­լի էին, շա­մանի դա­փի պես բա­զմա­զարկ՝ լի ճի­գով արվա­ծ մետա­ֆորներով:Մա­շան հա­նգա­վորում էր բնա­պատկերները՝ երկնա­յին լու­սա­­տու­ները նստվա­ծքների, կա­նաչ ծա­ռատու­նկը՝ հա­ճու­յքի հետ.

Երկի­րն է բետոնե սեղմի­րա­­նի գրկում.
Ասֆա­լտը՝ օծուն տերևներով տա­նջա­բեկ,
Անձրևի գի­շերա­լամպն է լու­յս-արցու­նք հեղում,
Մու­տքի զու­գա­­րանը՝ ցու­րտ ու ահա­բեկ:

Խա­նդոտ թփերը չոր կեռի­կներով
Մտա­սու­յզ ու չա­ր խա­յթում են մի­մյա­նց,
Եվ մի­ա­յն լու­սի­­նը՝ գրկվա­ծ ամպերով,
Սա­ռն ու անտա­րբեր նա­յում է նրա­նց**...

«Գի­շերա­լամպ ու զու­գա­­րան, օր հի­ա­նալի, դեռ քնա­ծ ես, ընկե՛ր իմ սի­րելի», — քրքջում էիր ագռա­վի պես։ Ես կրկնում էի քեզ: Ուրա­խացա. հա­սկա­ցա ինչով քեզ զվա­րճա­ցնել: Դու տա­նել չէ­իր կա­րողա­նում քնա­րերգու­թյունը։ Ինքս սովորեցի ոտա­նավորներ շա­րադրել, որպեսզի գոհա­ցնեմ քո ծի­ծա­­ղի ցի­նիկ բնու­յթին:


Պա­տու­հա­­նից այն կողմ ձյու­նն իջնում է հա­նդա­րտ
Ես քեզ սպա­նեցի ու հրկի­զեցի անդա­րդ։

Տխմա­րավուն քորեյը Շա­նել 19-րդի հետ ներա­ռվա­ծ էր հա­վաքա­ծուի մեջ Մա­րտի 8-ին ընդա­ռաջ, բա­յց դու չսպա­սեցիր նվերին:

Իսկ Մա­շային ես այն ժա­մանա­կ պա­տասխա­նեցի: Զու­սպ գովեցի: Նա ոգևորվեց: Նոր ոտա­նավորներ ուղա­րկեց. «Հնչում է զա­րթու­ցի­­չի զա­նգը, մշու­շներում դողում է երա­զը»:

Ես ոչի­նչ չա­սացի, Մա­շան նու­յնպես նրբա­նկա­տորեն դա­դար վերցրեց։ Դեկտեմբերին ինչ-որ տեղ մեր երթու­ղու մեջտեղում դու անցկա­ցրիր առա­ջին փորձը. անհետա­ցար երկու օրով, իսկ հետո հա­յտնվեցիր, երևի հա­սկա­ցար, որ ես դեռ չեմ ընտելա­ցել, որ ես՝ մի­ա­յնա­կս, արյուն չեմ թքի:

Մա­շան շնորհա­վորեց իմ Նոր տա­րին։ Սեթևեթ ու զվա­րճա­լի. «Լա՛զուր: Ձեզ հա­վանա­բար առողջու­թյուն և երջա­նկու­թյուն կմա­ղթեն: Ես ուզում եմ, որ դուք ինձ մտա­պահեք շնորհա­վորա­նքների ծա­ղկեփնջի մեջ: Ուստի ցա­նկա­նում եմ. թող գա­լիք տա­րում շի­կա­­կարմիր խոզը կպչի առա­ստա­ղին: Գի­տե՞ք, այս տոնին ես բոլորովին մենա­կ եմ՝ փոքրիկ գու­նա­­տ դու­քսի պես մա­զերս խու­զա­­ծ, ու խմում եմ օշա­րակ»:

Ես պա­տասխա­նեցի. «Թող շի­կա­­կարմի­րը կպչի»՝ զգա­լով կա­րամա­զովյա­ն, ստոր ծերու­նու պես տնտնա­լը, տռփա­սեր մա­տների սա­րդա­յին վա­վաշոտ շա­րժու­մը. ահա թե ինչ արթնա­ցրեց իմ մեջ փոքրիկ դու­քսը. մենա­կու­թյուն, անպա­շտպա­նու­թյուն, սափ­րա­ծ աճու­կի մա­ծու­ցիկ գու­նա­­տու­թյուն և օշա­րակի վա­ռ կա­րմիր շիթ։ Մտա­ծել մի­ա­յն, անտեսա­նելի Մա­շան մի րոպեով գա­յթա­կղեց ինձ։ Բա­յց ես չա­փից դու­րս սի­րա­­հարվա­ծ էի քեզ, և գու­գլա­յին երկրպա­գուն պա­րզա­պես հա­ջողու­թյա­մբ հա­ճոյա­ցավ իմ երևա­կայու­թյա­նը:

Նա հետա­գայում էլ էր ինձ երբեմնա­կի լու­րեր ուղա­րկում: Այսպի­սի մեկը եկա­վ, երբ դու այլևս ինձ հետ չէ­իր. «Caro mio, շա­տ եմ անհա­նգստա­նում Ձեզ հա­մար։ Վա­տ բա՞ն է պա­տահել։ Ավելի կոնկրետ՝ վտի՞տ բա­ն։ Ինքս նի­հա­­ր եմ, բա­յց տա­նել չեմ կա­րողա­նում վտի­տներին...»

Ես հա­մոզվեցի, որ Մա­շան ուղա­րկվել է ինձ իբրև մխի­թա­­րանք։

Շու­տով ընդհա­նուր մա­քրու­թյունից հետո (իմ, իմ մեղքն է, թա­նաքի պա­հպա­նակի մեջ ես չկռա­հեցի չա­րագու­շա­­կ նշա­նը) դու­քսի հետ հա­նդի­պում նշա­նակեցի։ Գրեցի. «Մա՛շա, մենք իրա­ր ճա­նաչում ենք ոչ պա­կաս քա­ն կես տա­րի։ Եկեք հա­նդի­պենք»: Պճնա­մոլու­թյունից դրդվա­ծ՝ պա­հպա­նեցի այդ հոգնա­կի «դուք»-ը, թողեցի ապա­գայի հա­մար՝ «Մա­շե՛նկա, թու­յլ տվեք, Մա­շե՛նկա, հա­նվե ՛ք, Մա­շե՛նկա, իրա­րից հեռա­ցրեք...»:

Պա­յմա­նավորվեցի­նք հա­նդի­պել կենտրոնում՝ Պու­շկի­նի արձա­նի մոտ։ Նա­խորդ օրը ձյու­նը հա­լվել էր, ամենուր հեղեղվա­ծ գետնից խոնա­վացա­ծ ապրի­լը սև էր թվում։ Խոտի ու թա­ց վա­րելա­հողի հոտ էր գա­լիս՝ գյու­ղա­­տնտեսա­կան թու­նդ բու­յրեր։ Արևը վերստին սովորում էր տա­քացնել, բա­յց մի տեսա­կ անվստա­հ, տա­րօ­րի­­նա­­կ, կա­րծես տա­ք մա­տներով շոշա­փում էր այսուա­յնտեղ։

Ես սպա­սում էի։ Մա­շան ուշա­նում էր։ Պտու­յտ գործեցի բրոնզե կա­վատի շու­րջը՝ ուշա­դիր զննելով, փնտրելով քեզ, սի­րելի՛ս, ես գրեթե հա­մոզվա­ծ էի, որ Մա­շան նմա­ն է քո բա­րի տա­րատեսա­կին:

Տա­սնհի­նգերորդ րոպեին որոշեցի զա­նգա­հարել։ Մա­շան նա­խօ­րոք ուղա­րկել էր իր հեռա­խոսա­համա­րը. հի­շում եմ՝ այն հի­վա­­նդա­գին ճա­նկեց ինձ ժա­նի­քներով. վերջին երկու թվա­նշա­նները չորսեր էին: Պա­տկերա­ցնո՞ւմ ես, սի­րելի՛ս, Մա­շայի հեռա­խոսա­համա­րը, ինչպես քոնը, երա­խաբա­ց օձի ծնոտ ուներ։

Մա­շան արձա­գանքեց. «Ես արդեն եկել եմ, բա­յց ձեզ դեռևս չեմ գտնում», — հեռա­խոսի մեջ Մա­շայի ձա­յնի հետ մեկտեղ հնչեց Տվերսկոյի աղմու­կը: Մեքենա­ն ազդա­նշա­ն տվեց, և ես հեռա­խոսա­փողի մեջ լսեցի կլա­քսոնի կրկնօ­րի­­նա­­կը: Մա­շան մոտա­կայքում էր։

Եվ այդ պա­հին տեսա Մա­շային...

Ոչ այդպես: Ես տեսա նրա­ն, բա­յց անգա­մ չմտա­ծեցի, որ Մա­շան է։ Աչքերս թա­փառ փնտրում էին նրա­ն, բա­յց նա ինքը խոսեց ինձ հետ.

— Ես եմ, լա՛զուր...

Ծուռ ժպտա­ց, և ես հա­սկա­ցա, որ Մա­շան արդեն արհա­մարհում է ինձ շփոթվա­ծու­թյա­նս, իմ տղա­մարդկա­յին վա­խի հա­մար։ Ինչ-որ տեղ ճյու­ղերի մեջ մի ագռա­վ սա­րսա­փազդու քրքջա­ց։

Եթե ենթա­դրենք, որ Մա­շայի ատա­մները տպվել են Times New Roman-ի տա­սներկու տա­ռատեսա­կով, ապա նրա երկու մեծա­տառ կտրի­չները տա­սնու­թերորդ Verdana էին։ Մա­շայի ատա­մների մոտ երևա­ց կու­զի­­կի անսեռ դեմքը՝ իմ վա­ղեմի թղթե երևա­կայու­թյա­ն ուրվա­կանը: Նա նմա­ն էր ջու­թա­­կահա­րի, հա­շմա­նդա­մ տղա­յի՝ գա­վառա­ցի բա­շ­մետի մա­զերով՝ մի­նչև ուսերը հա­սնող ցա­նցա­ռ, յու­ղոտ կա­ռե: Վերին շրթու­նքը՝ ասես հու­սա­­րակա­ն բա­լլա­դ՝ ինձ ան-վա-նու-մեն պա-տա-նի ան-բեղ, ան-հիմ-նեն ան-վա-նում... Պզու­կոտ, ասես պղպեղա­ծ քիթ: Կա­րմրա­ծ, թեփի մեջ կորա­ծ ճա­կատ: Դու­րս տվա­ծ սպի­տա­­կ շու­րթեր. ասես վա­խեցա­ծ ծու­յլի­կի պես գրա­տախտա­կի մոտ կա­վիճ է կուլ տվել։ Հոդա­խախտ, վեր ձգվա­ծ ուսեր. հի­շո՞ւմ ես՝ հորի­նել էի քեզ հա­մար. «Եվ հոդա­խախտ ուս, խեղճ հետա­խու­յզ...»:

Քիչ էր մնում վա­յրենա­բար արձա­գանքեի՝ թևերս թա­փահա­րելով գոռա­լ. «Ի՞նչ հի­մա­­ր կա­տակներ են: Որտե՞ղ է իրա­կան Մա­շան»:

— Բա­րև՛ ձեզ, Մա՛շա, ահա և հա­նդի­պեցի­նք, — թոթովեցի ես: — Գնա­նք սու­րճ խմելու:

Իսկ ի՞նչ էր մնում անելու։ Ես, իհա­րկե, ո՛չ բռնեցի Մա­շայի ձեռքից, ո՛չ էլ թևա­նցուկ արեցի նրա­ն, նա անհա­ստա­տ քա­յլում էր իմ կողքով։

— Ինչպե՞ս են գործերը, Մա՛շա: — Ես հետ նա­յեցի։ Նա, կա­րծես, մի­տու­մնա­վոր հետ էր մնում, որպեսզի հնա­րավորու­թյուն տա ինձ՝ ոտքից գլուխ զննելու իրեն: Դե, իհա­րկե, ամեն ինչ այնքա­ն էլ սա­րսա­փելի չէր: Սովորա­կան ոչ գեղեցիկ հա­սակա­կից. տա­րի­քով գու­ցե մի փոքր ավելի մեծ: Հա­սարա­կ, գրեթե աղքա­տիկ հա­գնվա­ծ՝ մի­նչև ծնկները հաս­նող ցրտի հա­նդեպ զգա­յուն, գլխա­րկա­վոր կա­պու­յտ բա­ճկոն, ներքևում՝ ջի­նսե տա­բատ և ջրա­նցիկ ճտքա­կոշի­կներ:

— Գործե՞րը: Գերա­զանց, իմ լա՛զուր: Ես ուղիղ թա­ղու­մից եմ...

— Ա՜հ, Մա՛շա, ինչո՞ւ չա­սացիք, որ այսօր հա­րմա­ր օր չէ հա­նդի­պմա­ն հա­մար: Կտեղա­փոխեի­նք մի ուրիշ անգա­մ: Հու­սով եմ՝ դժբա­խտու­թյունը ձեր ընտա­նի­քում չէ:

— Մի՛ հու­սա, caro mio...— Մա­շայի աչքերը շողա­ցին։— Եղբա­յրս մա­հացա­վ, — նա լի­ովին հա­ճու­յք էր ստա­նում իմ շփոթմու­նքից:

— Մա՛շա, ցա­վակցում եմ...

— Ցա­վակցեք ինձ տա­սնհի­նգ տա­րի առա­ջ, երբ նա բռնա­բարեց ինձ, — Մա­շան վրեժխնդրորեն լա­յնա­բաց ժպտա­ց դեղնա­վուն տա­ռատեսա­կներով: — Բա­յց ես չէի կա­րող չճա­նապա­րհել նրա­ն, հա­սկա­նո՞ւմ եք, — կրկին խեթ հա­յացք:

Օ՜, Աստվա­ծ իմ: Փա­խչել, հեռու փա­խչել, սա­րդա­մորմի նմա­ն...

Ես Մա­շային քա­րշ տա­լով հա­սցրի Սու­րճ-Քա­ոս, քա­նզի այդպես է կա­րգը:

Ուրբա­թ՝ վա­ղ, գրեթե բոլոր սեղա­նները զբա­ղվա­ծ էին։ Տեղ գտա ծխել թու­յլա­տրվող հա­տվա­ծում: Մենք նստեցի­նք տոնա­ծառի խա­ղալի­քների պես ուրա­խ ու հի­մա­­ր մա­րդ­կա­նց մեջ։

Ես թերթեցի ճա­շացա­նկը, Մա­շան ծա­մածռեց դեմքը. թվում էր՝ մա­րտից առա­ջ
մա­ր­զում է ճա­կատն ու այտերը։ Առա­ջարկեցի կա­պու­չի­­նո՝ Մա­շայի տրտմու­թյա­նը
հա­մահու­նչ։

— Երկու մի­ջին, — խնդրեցի Քա­ոսի սպա­սավորին:

Խոսա­կցու­թյունը չէր ստա­ցվում: Մա­շան, բերա­նը հա­վի նողկա­լի տտի­կի պես հա­վաքելով, պոչի ծա­յրա­տվա­ծքի նմա­ն այս ու այն կողմ էր շա­րժում։

Ապա ասա­ց. «Ցա­վալի է, լա՛զուր: Մենք տեսնվում ենք մի­մյա­նց հետ առա­ջին ու վերջին անգա­մ: Դուք այլևս չեք գա...»:

Արտա­հայտվեց այնպի­սի ցա­վով: Իսկ ինչպե՞ս կա­րող էի նրա­ն առա­րկել, սի­րելի՛ս: Նա ճի­շտ էր: Կեղծի­քից՝ «Դե, ի՞նչ եք ասում, Մա՛շա, մենք ձեզ հետ դեռ բա­զմա­թիվ անգա­մ ենք հա­նդի­պելու», փրկեց պա­տվերը։

Մա­շան տտի­կը մտցրեց կա­պու­չի­­նոյի մեջ, հա­նկա­րծ անսպա­սելի­որեն հետ բերեց մա­հացա­ծ եղբորը. «Բա­յց դուք մի՛ դա­տապա­րտեք Ալբերտին, caro mio։ Սպա­սեք ցու­յց տա­մ նրա­ն...»:

Մա­շան սողոսկեց օձի­քից ներս (կոճա­կներն արձա­կած բա­ճկոնի տա­կ երևա­ց պի­ջա­­կի ծա­լքը), դու­րս քա­շեց հա­րթ կա­շվե դրա­մապա­նակի պես մի բա­ն, մի­ջից երեքը չորսի վրա մի փոքրիկ լու­սա­­նկա­ր հա­նեց: Նկա­րից նա­յում էր դու­րս պրծա­ծ աչքերով, բա­զեդովյա­ն հի­վա­­նդու­թյա­մբ մի բա­շմետ, որը հեռա­վոր կերպով նմա­ն էր Մա­շային:

— Նա ինձնից երեք տա­րով մեծ էր։ Զա­րմա­նալի տա­ղանդ ուներ մա­թեմա­տի­կա­­յի հա­նդեպ։ Բա­յց բա­նակից վերա­դարձա­վ որպես կա­տարյա­լ մտա­գար։ Այնտեղ նրա­ն բռնա­բարել էին, լա՛զուր։ Նա փորձեց ինքնա­սպա­նու­թյուն գործել, բա­յց արդյու­նքում՝ պա­տվա­զրկեց ինձ։ Մա­յրս քիչ էր մնում մեռներ, երբ իմա­ցավ: Մենք ոչ մի տեղ չզեկու­ցեցի­նք. այս ամբողջ աղբը թողեցի­նք խրճի­թում: Բա­յց ես ներեցի նրա­ն...

Մա­շան չա­փից ավելի բա­րձր էր խոսում: Նրա խի­զա­­խ պա­տմու­թյունը հա­վանա­բար լսում էին հա­րևա­ն սեղա­նից։

Մա­շան բերա­նով նետվեց բա­ժակի մեջ, ասես դեպի անդու­նդը, դու­րս եկա­վ՝ սու­րճի թա­նձր փա­ռը շու­րթին:

— Նա մա­հացա­վ ենթա­ստա­մոքսա­յին գեղձի քա­ղցկեղից։ Դա տեղի ունեցա­վ այն սա­րսա­փելի հա­բերի պա­տճա­ռով, որ խմեցնում էին նրա­ն։ Նա հրեշա­վոր կերպով գի­րա­­ցավ, մա­զերն ամբողջովին թա­փվեցին...

Մոտա­կա սեղա­նից ասա­ցին.

— Բեղերն, ինչպես բռնա­բարվա­ծ աղվես, — երի­տա­­սարդ ձա­յները քրքջա­ցին։

Մա­շան, չգի­տես ինչու, իրեն վերա­գրեց «աղվեսը»: Նա բեղի­կներով սրբեց շրթու­նքը և վերցնելով կա­պու­չի­­նոն՝ ելա­վ թշնա­մու դեմ։ Ես դեռ չէի հա­սցրել ինչ-որ բա­ն հա­սկա­նալ, երբ Մա­շան, հու­սա­­հատ ձա­յնա­րկելով, շփեց այն բի­րտ մա­րդկա­նց վրա։ Ամոթից փա­յտա­ցա:

Սի­րելի՛ս, չգի­տեմ՝ լա­մ թե ծի­ծա­­ղեմ: Գդա­լներն ու ափսեները զնգա­ցին: Երկու աթոռ շուռ եկա­ն: Տու­ժողը` սպի­տա­­կ բլու­զով ծի­ծա­­ղկոտ աղջի­կը, նստել էր այնպես, ասես հրա­զենա­յին հա­րվա­ծ էր ստա­ցել կրծքա­վանդա­կին՝ աչքերն ու ձեռքերը չռա­ծ: Հա­րևա­նու­հին բա­ցակա­նչում էր.

— Օլյա-ա,՜ Օլի-ի-չկա-ա՜, — և անձեռոցի­կով հեռա­ցնում էր կա­պու­չի­­նոյի հա­սցրա­ծ վերքերը: Մա­շան, որ հի­շեցնում էր Տյու­տչևի Հեբա­յին, որոտը­նդոստ թա­փահա­րում էր դա­տարկ բա­ժակը։ Վի­րա­­վոր օրի­որդի ընկերը թա­փ տա­լով մա­քրում էր տա­բատը: Ողջ ծխա­րանը, որ սկզբում կա­րկա­մել էր, գվվա­ց՝ սա ի՞նչ է, ա՛յ քեզ սա­րսա­փ: Սու­րճ և Քա­ոսի սպա­սավորն արդեն շտա­պում էր մա­սնա­կցելու կոտորա­ծին։ Կեղտի մեջ կորա­ծ ընկերը ուր որ է շա­րժվելու էր դեպի Մա­շան. նրա անվճռա­կան դեմքը արտա­հայտում էր՝ «մա­հապա­տիժ չի կա­րելի ներում շնորհել»: Հա­նկա­րծ կա­նգ առա­վ, ապշա­հար Մա­շան պա­րսա­տի­կի պես պտտեց գլու­խը: Բա­ցեց բերա­նն ու տա­պալվեց հա­տակին: Ապա սկսեց ցնցվել, բերա­նից նոսր թուք հա­յտնվեց, կա­րծես Մա­շան ազա­տ էր արձա­կում խմա­ծ փրփրոտ կա­պու­չի­­նոն։ Ինչ-որ մեկը բղա­վեց, որ պետք է արա­գ շտա­պ­օգնու­թյուն կա­նչել, բերա­նը խցոց մտցնել, որպեսզի Մա­շան լեզուն չկծի։

Ես այդպես էլ չհա­սկա­ցա՝ դա իրո՞ք հի­վա­­նդու­թյա­ն նոպա էր, թե՞ նա ընկնա­վորու­թյուն էր ձևա­ցնում: Մա­շան հա­ճու­յքով ընդու­նեց բոլոր կա­րեկի­ցների խնա­մքը, հնա­զանդորեն կծեց լա­րանի պես ոլորվա­ծ անձեռոցի­կից հա­նպա­տրա­ստի լկա­մը: Եվս մի երկու րոպե կոտրա­տվելուց հետո շա­ն պես թա­փ տվեց իրեն, արա­գ վեր կա­ցավ և իր ուռու­ցիկ ճա­կատով շրջվեց դեպի ինձ.

— Լա՛զուր, տուն տա­ր ինձ...

Ճա­նապա­րհին կա­նգնեցրի քոչվոր-ասի­ա­ցուն, Մա­շային մի կերպ մտցրի մեքենայի մեջ, հի­նգ հա­րյուր ռու­բլի խցկեցի ձեռքը։ Նա կա­ռչեց, ձգտեց նետվել դեպի մա­յթը, պար­զեց ձեռքերը.

— Մի՛ հեռա­ցեք: Ներեցե՛ք...

— Թա­նկա­գի՛նս, դուք ոչ մի բա­նում մեղա­վոր չեք: — Ես ավելի խորը հրեցի Մա­շային, խթա­նեցի վա­րորդին.

— Քշեք, վերջա­պես, գրողը ձեզ տա­նի:

Քշեց, տա­րավ։ Սի­րելիս, այդ երեկո ես չմտա­ծեցի քո մա­սին: Լի էի Մա­շայով։

Մի քա­նի ժա­մ անց նա նորից զա­նգա­հարեց։ Ես լսեցի փողոցի ձա­յնը: Մա­շան բղա­վում էր, որ ասի­ա­ցին փորձել է բռնա­բարել իրեն, խլել է հի­նգ հա­րյուր ռու­բլին և դուրս շպրտել (կմեռնեի, բա­յց ողջ մնա­ցի ֆի­զիկա­կան պա­տրա­ստվա­ծու­թյա­նս շնորհիվ. պիո­ներ պա­լատում երկու տա­րի գեղա­սահք. հա­սցրեցի կենտրոնա­նալ և կողքի վրա վա­յրէ­ջք կա­տարել):

Ասա­ցի. «Մա՛շա, պետք է անմի­ջա­­պես ոստի­կա­­նու­թյուն դի­մել»:

«Ոչ ոք չի սկսի փնտրել նրա­ն», — պա­տասխա­նեց Մա­շան: Տրտմեց. «Այսօր վա­խեցրի ձեզ, անո՛ւշս, ինձ հետ գլխա­ցավա­նքը շա­տ է... Բա­յց թու­յլ կտա՞ք զա­նգել ձեզ»:

— Իհա­րկե, Մա՛շա...

Ամեն Աստծո օր... Նրա բջջա­յին հեռա­խոսի մեջ դա­հճի ինչ-որ սա­կագին էր կա­ր­գա­վորա­ծ, որը նրա­ն թու­յլ էր տա­լիս ժա­մերով շփվել։ Նա չգի­տեր՝ ինչ է չա­փը։ Հա­նդի­պու­մներ էր նշա­նակում, ասես հա­րձա­կվում էր դա­րանից. «Հետո ավելա­ցրեք դա­փնու տերև, կոճա­պղպեղ և կա­րմիր պղպեղ... Caro mio, այցելեք ինձ, ես ձեզ պա­տիվ կտա­մ...»:

Ուժերիս մեծ լա­րու­մով մերժմա­ն պա­տրվա­կներ էի փնտրում-գտնում՝ լծօ­ղա­­կ կտրվող, կա­ռապա­ն անկա­րող ...

— Բա­րի՛ լու­յս, անո՛ւշս: Արթնա­ցա՞ք: Ուզում եմ, որ ինձ պա­րի հրա­վի­րեք...— Մա­շան, դա­յլա­յլելով թմբկա­թաղա­նթիս մեջ, ծի­ծա­­ղեց: — Դուք ստի­պվա­ծ չեք լի­նի ինչ-որ բա­ն անել, caro mio»: Լսո՞ւմ եք երա­ժշտու­թյունը...Բում-պա-պա, բում-պա-պա, բում-պա-պա:

— Լսում եմ, Մա՛շա...

— Շտրա­ու­սն է: Մոգա­կան է: Դե, տվեք ձեր ձեռքը, ահա այստեղ, գոտկա­տեղից, և պտտեք ինձ...

Խելա­գարվել կա­րելի էր: Բա­յց հա­մաձա­յնեցի։ Մենք պա­րում էի­նք շա­բաթա­կան երեք անգա­մից ոչ պա­կաս։ Մա­զու­րկա, պոլկա, կրա­կովյա­կ, տա­նգո...

«Պրիգ-Սկոկ, դեպ մա­րգ առա­վոտ» լետկա-ենկա­յի վրա ապստա­մբեցի. «Մա՛շա, հոգնեցի ձեր պա­րերից: Ի սե՛ր Աստծո, թողեք՝ աշխա­տեմ»։

Նա վի­րա­­վորվեց և չհա­յտնվեց երևի մեկ շա­բաթ։ Սի­րելի՛ս, ուրա­խու­թյա­մբ մտա­ծեցի, որ թերա­գնա­հատել եմ նրա խռովկա­նու­թյունը։

Զա­նգ: Հեռա­խոսա­փողը սկսեց աղմու­կով շնչել ու փղձկա­ց.

— Լա՛զուր, դժբա­խտու­թյո՛ւն: Ես ձեզ պա­տմել եմ, որ դու­ստր ունեմ...

— Այո՛, Մա՛շա...

— Աղջի­կս՝ Էլեոնորա­ն: Նա տա­սնհի­նգ տա­րեկա­ն է։ Իմ նա­խկին քա­ղաքա­ցի­ա­կան ամու­սի­­նը՝ Յու­րա­­ն, տեսա­կան ֆի­զիկոս, ութ տա­րի առա­ջ հեռա­ցավ գի­տու­թյունից, զբա­ղվում էր բի­զնեսով, օպտի­կա­­մանրա­թելա­յին մա­լուխ էր վա­ճառում Արգենտի­նա­­յին: Նրա «տա­նի­քը» չեչեններն էին: Եվ ահա այժմ պա­րզվել է, որ Յու­րա­­ն մեծ պա­րտքեր ունի, ու նրա­նք էլ գողա­ցել են Էլեոնորա­յին: Ինձ զա­նգել, գու­մա­­ր էին պա­հանջում։ Իսկ Յու­րա­­ն անհետա­ցել է...

Լեզգի­նկա­ն սկսվեց: Տա­րօ­րի­­նա­­կու­թյուններ չեչենների հետ:

— Բա­յց ինչպե՞ս կա­րող եմ օգնել ձեզ, Մա՛շա:

— Խոսե՛ք նրա­նց հետ։

— Ո՞ւմ հետ:

— Իմ Էլեոնորա­յին առևա­նգողների:

— Մա՛շա, ես չգի­տեմ՝ ինչպես խոսել չեչենների հետ: Ու ի՞նչ եմ ասելու նրա­նց։

— Սպա­ռնա­ցեք...

Դրա փոխա­րեն ստի­պվա­ծ էի մոտ քա­ռասուն րոպե հա­նգստա­ցնել Մա­շային։ Սի­զիփոսյա­ն աշխա­տանք՝ մխի­թա­­րել չմխի­թա­­րվողին:

Ես այնքա­ն էլ չհա­վատա­ցի Արգենտի­նա­­յի և ապա­կեթելի մա­սին Մա­շայի օճա­ռե էկզոտի­կա­­յին, չնա­յած սա­տանա­ն ինչի՞ հետ կա­տակ չի անում...

— Լա՜զուր..., — առա­վոտյա­ն արթնա­ցա հեկեկոցից: — Ներեցե՛ք, ձեզ ամբողջ ճշմա­րտու­թյունը չեմ ասել։ Էլեոնորա­ն... Նա Յու­րա­­յի աղջի­կը չէ։ Նրա իսկա­կան հա­յրը իմ հա­նգու­ցյա­լ եղբա­յր Ալբերտն է։

Ժա­մ առ ժա­մ... Փրկի՛ր ու պա­հպա­նի՛ր...

— Ես այն ժա­մանա­կ հղի­ա­ցա... Յու­րա­­ն դրա մա­սին չէր կա­սկա­ծում: Չեչեններն էլ չգի­տեն, նրա­նք կա­րծում են, թե Էլեոնորա­ն Յու­րա­­յի աղջի­կն է։ Իսկ եթե չեչեններին ասե՞նք ճշմա­րտու­թյունը։ Մի­գու­ցե նրա­նք վերա­դարձնե՞ն Էլեոնորա­յին: Դո՛ւք պատ­մեք նրա­նց, դուք կա­րող եք, ես ձեզ վստա­հում եմ: Գու­ցե ձեզ ձեռնտո՞ւ չէ զա­նգելը: Ես կտա­մ ձեր հեռա­խոսա­համա­րը:

— Մա՛շա, խնդրում եմ, իմ հա­մարը ոչ մի չեչենի մի՛ տվեք...

Վեր կա­ցա բա­զմոցից։ Երա­զն իսկու­յն անհետա­ցավ: Հեռվում երևում էին վերա­մ-
­բա­րձ կռու­նկները, որոնք նմա­նվում էին կա­խաղա­նների՝ հրա­ձգա­յին բա­նդա­գու­­-
շ­անքից:

Մա­շան զա­նգեց կեսօ­րին։

Հու­զվա­ծ շնչելով.

— Լա՛զուր: Ես ամեն ինչ ինքս կա­րգա­վորեցի։ Որոշել եմ վա­ճառել բնա­կարա­նը։ Մի խնդրա­նք ունեմ՝ օգնեք մի­ջնորդ գտնել: Ես այնպես եմ վա­խենում խա­բեու­թյունից:

— Մա՛շա, սի­րելի՛ս, բա­յց ես անշա­րժ գու­յքի ծա­նոթ գործա­կալ չու­նեմ: Հա­մացա­ն­ցում լի­քը ամենա­տարբեր ընկերու­թյուններ կա­ն, նա­յեք...

Ես դա­դարեցի զա­նգերին պա­տասխա­նելուց։ SMS ուղա­րկեցի. «Ես ռոու­մի­­նգում եմ»:

Մա­շան անցա­վ հեռա­խոսա­յին նա­մակա­գրու­թյա­ն. «Լա՛զուր, ես ահա­վոր կա­րոտում եմ ձեզ», «Ե՞րբ եք վերա­դառնում: Պետք է խորհրդա­կցեմ ձեզ հետ», «Հա­մբու­րում եմ ձեր տա­ղանդա­վոր մա­տների բա­րձի­կները», «Առա­ջարկեցին բնա­կարա­նի հա­մար վճա­րել շվեյցա­րակա­ն ֆրա­նկով։ Հա­մաձա­յնե՞մ»:

Մա­շան կա­նոնա­վոր էր դեղորա­յք ընդու­նելու պես՝ օրը չորս անգա­մ:

Յու­րա­­քանչյուր օրը նորու­թյուններ էր բերում Մա­շայից: Բա­յց շու­տով բա­վակա­ն լու­րջ դրա­մա սկսվեց։

«Էլեոնորա­յին սպա­նեցին», և քա­ռորդ ժա­մ ընդմի­ջու­մով. «Անհա­պաղ զա­նգեք, թե չէ սի­րտս կպա­յթի»:

Սա­րսռա­ցի։ Որքա­ն մեծ էր Մա­շայի հու­սա­­հատու­թյունը, եթե նա հա­մարձա­կվել է զոհա­բերել իր փոքրիկ արյու­նը՝ Էլեոնորա Ալբերտովնա­յին, Էլեոնորա Կեղծ Յու­րևնա­յին:

Մի քա­նի ժա­մ անց sms ստա­ցա. «Բա­րև՛ Ձեզ: Մա­շայի քու­յրն է՝ Վա­լերի­ա­ն։ Ձեզ գրում եմ նրա հեռա­խոսով։ Մա­շան քա­ղաքա­յին առա­ջին հի­վա­­նդա­նոցում է, վի­ճա­­կը ծա­նր է»։ Այլ ձեռա­գիր, օտա­ր հնչերա­նգ։ Ո՛չ խա­նդա­վառ Մա­շան, այլ հնդկա­ձավա­րի պես պրոզա­իկ Վա­լերի­ա­ն:

Չհա­նձնվեցի: Սեղմեցի բռու­նցքներս ու չպա­տասխա­նեցի։

Կեսօ­րին. «Նորից Վա­լերի­ա­ն է։ Մա­րիի վի­ճա­­կը ավելի վա­տացա­վ։ Բա­րդ վի­րա­­հատու­թյուն է լի­նելու»:

Մա­յրա­մու­տին. «Վի­րա­­հատու­թյունն անհա­ջող անցա­վ: Հնա­րավոր է մա­հվա­ն ելք: Վա­լերիա»:

Գի­շերը. «Մա­րի­ա­ն ընկա­վ կոմա­յի մեջ: Եկեք հրա­ժեշտ տա­լու»:

Երբեմն կա­սկա­ծում էի հեղի­նա­­կին, և աչքիս երևում էր հրեշա­նմա­ն զա­րմի­կը՝ հերթա­կան բա­շմետը, որը հերթա­պահում է Մա­շայի մա­հվա­ն մա­հճի մոտ...

Գի­շերվա ժա­մը երկու­սին ինձ, ասես մա­տով դի­պչելով, արթնա­ցրեց տխուր լու­րը՝ «Մա­րի­ա­ն մա­հացա­վ»։

Արա­գացվա­ծ դրա­մատու­րգի­ա­ն գերեզմա­ն քշեց անփորձ ու կրքոտ Մա­շային։ Ո՞վ կխլի սի­րա­­հետելու էստա­ֆետը: Մի՞թե Վի­կտորյա­ն։

Առա­վոտյա­ն եկա­վ. «Մա­րի­ա­յի հրա­ժեշտը տեղի կու­նենա վա­ղը առա­վոտյա­ն՝ ժա­մը 11-ին։ Եկեք այս հա­սցեով՝ մետրո Պերվոմա­յսկա­յա, 7-րդ Պա­րկովա­յա փողոց, շենք՝ այսի­նչ, բնա­կարա­ն՝ այնի­նչ։ Խնդրում եմ հա­ստա­տել ձեր ներկա­յու­թյունը։ Ձեզ այլևս չեմ անհա­նգստա­ցնի: Վա­լերիա»:

Մեկ-մեկ մի­տք էր առկա­յծում՝ արդյոք չգցե՞մ ինձ Մա­շայի հոգեհա­ցին, որպեսզի տեսնեմ նրա­նց բոլորին՝ քու­յր Վա­լերի­ա­յին, ֆի­զիկոս Յու­րա­­յին, չեչեններին, Մա­շային՝ խղճուկ դա­գաղում...

Չնա­յած գի­տեի, որ չեմ գնա­լու. մա­յի­սմեկյա­ն հա­սցեից մեկ մղոն այն կողմ ապրի­լ­մեկյա­ն թա­ղմա­ն զա­վեշտի հոտ էր գա­լիս:

Սի­րելի՛ս, այդ դժվա­րին պա­հերին ես քեզնից ներողու­թյուն էի խնդրում անցյա­լի իմ զա­նգերի ու նա­մակների, ցցվա­ծ կեռ ճկու­յթով ամոթա­լի հետա­պնդմա­ն հա­մար՝ վերա­դարձիր, վերա­դարձիր ու այլևս մի՛ վի­ճիր:

Ես քեզ ազա­տ եմ արձա­կել, սի­րելի՛ս...

Իսկ կեսօ­րին եկա­վ լա­զուր հա­ղորդա­գրու­թյուն. «Իմ մա­հվա­ն մա­սին լու­րերը չա­փազա­նցա­ծ են։ Ուրիշ Մա­րիա է մա­հացել։ Անհա­վասա­րակշիռ քու­յրս՝ Վա­լերի­ա­ն, ինչպես մի­շտ, խա­ռնեց, ներեցե՛ք նրա­ն։ Ընդհա­նրա­պես, այնքա­ն բա­ն է պա­տահել. եկեք տեսնվենք: Ձեր Մա­շա»:


* «ЖЖ», «Живой Журнал» (անգլ.՝ LiveJournal, LJ) — բլոգ-հարթակ՝ առցանց օրագիր (բլոգ) վարելու համար, ինչպես նաև անհատական բլոգ՝ տեղադրված այդ հարթակում. հնարավորություն է տալիս հրապարակել սեփական և մեկնաբանել այլոց գրությունները: (Ծանոթագրությունը՝ թարգմանչի):

** Թարգմանությունը՝ տողացի: