Չեմ ջերմացել ես ինչ-որ տաք շնչից...

* * *

Չեմ ջերմացել ես ինչ-որ տաք շնչից
Կոպիտ ձեռքերի վրա այս դարի,
Այլոց անտարբեր վերաբերմունքից
Փրկում եմ բախտը ես Սոլյարիի:

Ու մոռացման պես ճերմակ թելերով
Կարկատում կորած ծաղկեպսակը՝
Մտաբերում եմ ես ահա հերթով
Նոտաների պաղ անմեղությունը:

Ցրված են անծիր դաշտերով համայն,
Ուր նրանց մեղո՛ւն կհայտնաբերի,
Իսկ երբ զբոսնես ուշ երեկոյան,
Մի չքնաղ դայլայլ հոգիդ կգերի:

Գավիթներում, ուր ամոթն է սառչում,
Կայարաններում պաղ ու մենավոր,
Խունացած, դեղին էջեր եմ թերթում,
Չեմ փորձում ապրել ես հեկեկալով:

Իսկ հեռուներից, ամեն առավոտ,
Ինձ այցի գալով, աչքերն արցունքոտ,
Պաղ գարեջուր է խմում վայելքով
Կուզիկ Սոլյարին նույն կրպակի մոտ: