միայնակ մայրերի դաստիարակած...
* * *
միայնակ մայրերի դաստիարակած
փոքրիկ նորակոչիներին քսանմեկերորդ դարի
կյանքը հարկադրում է տղամարդ դառնալ
պարտավորվել թե ինչպես պատասխանատվությամբ
ելնել խրամատից նռնակներով
գնալ մարտի նետվել դզոտի վրա
համաչափ շաչյունների ներքո
անտարբեր կրակահերթերի
երբ տեսնում ես՝ դասալիքների բանակը խուռներամ
հարձակվում է սեփական թիկունքի վրա
ճզմելով կտրական հրաման ունեցող
խափանիչ անխնա ջոկատը
իր աստղային գնդացիրներով




