Հակիրճ նամակներ

* Քո անծանոթ ուղեկիցն անկողնում ուրախ էր ու հարբած։ Ջրերի վրա ձկնորսը կախել էր լուսնալույսե մի ցանց։ Ոնց նա տանջեց կանանց՝ այդքան իր կյանքը երկարեց, որպեսզի նման ցանցերում ընկնեին ստվերներ — ձկներ։ Ծարավ հագեցնելն, անտուններ տանջելն ու անձուկը կամ շուքերն անվերջ թռչունների՝ խորքերի մեջ մուգ, կամ խումբը հոգիների, որն անցավ իր օրերը տանջանք, որ պսակեցին քեզ արքայության հետ ինչ-որ ժամանակ։ * Ինչ թախծոտ է փեսան, որ հարսին ասում է, թե. «Դե՛ն տանենք լուսամփոփը, որ շողում է մութում, այո, այն մեր մարմիններին եւ հոգուն նման է հար, դեն տանենք լուսամփոփը՝ հանկարծամար»։ Բայց զգալով հանկարծ այլ քամու շունչն աճող, ո՛չ կրակը, այլ կյանքը՝ բռնկվող «ռետրո» ոճով, սերը դառնում է պարզապես ապակեձայն, իսկ կրքերի արվեստը՝ զնման մի այլ գիտության. ո՛չ ճշմարտի որոնումը — այլ ուզածդ անվան արձագանքը մարմնի բավիղներում, թաքո՜ւն նրբանցքներում կյանքի։ * Աստծո առաջ մենք չենք կարող արդարանալ մեր ձայնով — ո՛չ ուրիշի հանդեպ սիրով, ո՛չ անձնական ամուսնական հնձանով, ո՛չ հեղելով արցունքները ճամփին ունայն, փոշեմած, ո՛չ մայրական շիրմաթմբից հողը բռի մեջ սեղմած։ Ինչպես մանուկն արգանդի մեջ, բնում փոքրիկն է զարթնում, եւ քո անվամբ այլ դեմքեր են կյանքում աչքերը թարթում։ * Դու աղաջրով իմ մեջ ծարավ ես բորբոքում։ Ես՝ երանություն եմ փնտրում, բայց դա երանություն է՝ տառապանքում։ Տառապանքի համար, ի դեպ, մենք միշտ մեր սիրտն ենք բացել։ Ցերեկը պսակված է արդեն, իսկ մի՞թե գիշերն է հարսնացուն։ Նրանց հրաձույլ սերն աշխույժ ու կապույտ է, իսկ այսօր, կարծես մոխրապատ է մայրամուտը։ Քանի որ, քնքուշս, դրախտի հույսը խելակորույս է, քանի որ ժամանակն աշխարհով մեկ անաղմո՜ւկ է հոսում։ * Անցավորաց ողողում են նրա շիթքը, հեղեղները։ Արտասվակալ քո փեսացուն ընթերցում է նման տողեր. «Բանալի կա դրսից ցցված, դուռը փակված է իբրեւ թե, տունն է մրսում սաստիկ ցրտից, սերն է հզոր ճեղքում սրտեր»... Տարածությունն այս ողջ կյանքի թափանց է այդ դողդողոցով. ստով հայտնի, հույսով Աստծո, ով ողորմած է գթացող։ Գիշերներին աչքերը քո Հարդագողի ճամփաներն են արտացոլում, իսկ մարմընի անոթի մեջ հոգին ասես հավիտենից բոցն է կալում կամ ասես թե ալիք է այն՝ ծալերով իր հազարածուփ, բայց լոկ նա է ցոլացնում ո՛չ թե մահին, այլ Աստըծուն։