Հակիրճ նամակներ
*
Քո անծանոթ ուղեկիցն անկողնում ուրախ էր ու հարբած։
Ջրերի վրա ձկնորսը կախել էր լուսնալույսե մի ցանց։
Ոնց նա տանջեց կանանց՝ այդքան իր կյանքը երկարեց,
որպեսզի նման ցանցերում ընկնեին ստվերներ — ձկներ։
Ծարավ հագեցնելն, անտուններ տանջելն ու անձուկը
կամ շուքերն անվերջ թռչունների՝ խորքերի մեջ մուգ,
կամ խումբը հոգիների, որն անցավ իր օրերը տանջանք,
որ պսակեցին քեզ արքայության հետ ինչ-որ ժամանակ։
*
Ինչ թախծոտ է փեսան, որ հարսին ասում է, թե.
«Դե՛ն տանենք լուսամփոփը, որ շողում է մութում,
այո, այն մեր մարմիններին եւ հոգուն նման է հար,
դեն տանենք լուսամփոփը՝ հանկարծամար»։
Բայց զգալով հանկարծ այլ քամու շունչն աճող,
ո՛չ կրակը, այլ կյանքը՝ բռնկվող «ռետրո» ոճով,
սերը դառնում է պարզապես ապակեձայն,
իսկ կրքերի արվեստը՝ զնման մի այլ գիտության.
ո՛չ ճշմարտի որոնումը — այլ ուզածդ անվան արձագանքը
մարմնի բավիղներում, թաքո՜ւն նրբանցքներում կյանքի։
*
Աստծո առաջ մենք չենք կարող արդարանալ մեր ձայնով —
ո՛չ ուրիշի հանդեպ սիրով, ո՛չ անձնական ամուսնական հնձանով,
ո՛չ հեղելով արցունքները ճամփին ունայն, փոշեմած,
ո՛չ մայրական շիրմաթմբից հողը բռի մեջ սեղմած։
Ինչպես մանուկն արգանդի մեջ, բնում փոքրիկն է զարթնում,
եւ քո անվամբ այլ դեմքեր են կյանքում աչքերը թարթում։
*
Դու աղաջրով իմ մեջ ծարավ ես բորբոքում։
Ես՝ երանություն եմ փնտրում, բայց դա երանություն է՝ տառապանքում։
Տառապանքի համար, ի դեպ, մենք միշտ մեր սիրտն ենք բացել։
Ցերեկը պսակված է արդեն, իսկ մի՞թե գիշերն է հարսնացուն։
Նրանց հրաձույլ սերն աշխույժ ու կապույտ է,
իսկ այսօր, կարծես մոխրապատ է մայրամուտը։
Քանի որ, քնքուշս, դրախտի հույսը խելակորույս է,
քանի որ ժամանակն աշխարհով մեկ անաղմո՜ւկ է հոսում։
*
Անցավորաց ողողում են նրա շիթքը, հեղեղները։
Արտասվակալ քո փեսացուն ընթերցում է նման տողեր.
«Բանալի կա դրսից ցցված, դուռը փակված է իբրեւ թե,
տունն է մրսում սաստիկ ցրտից, սերն է հզոր ճեղքում սրտեր»...
Տարածությունն այս ողջ կյանքի թափանց է այդ դողդողոցով.
ստով հայտնի, հույսով Աստծո, ով ողորմած է գթացող։
Գիշերներին աչքերը քո Հարդագողի ճամփաներն են արտացոլում,
իսկ մարմընի անոթի մեջ հոգին ասես հավիտենից բոցն է կալում
կամ ասես թե ալիք է այն՝ ծալերով իր հազարածուփ,
բայց լոկ նա է ցոլացնում ո՛չ թե մահին, այլ Աստըծուն։




