Խարխլված գիպսի ծիրում...
* * *
Խարխլված գիպսի ծիրում
աղջիկը թիավարում է
եւ այնպես վարժ է քմծիծաղում,
կարծես իսկապես գարուն է:
Արծաթագույն ներկի բծերը
փայլ են տալիս կույր աչքերին,
շռայլում է կոկետ հայացքները
ինչպես կես դար առաջ, նախկին,
Ճկում է սլացիկ մարմինը,
ճաքերի եւ քարաքոսների խորքում,
կարծես բոլորովին չեն թռել
այդ տարիները մեր երկրում։
Պիոներական մանկության կիրքը,
ցանկության գիպսի հետ վարտիքում,
պահել է հոբելյանական կուսությունը
ժամացույցով՝ տարի յոթանասուն:
Գիպս, ստվարաթուղթ, նրբատախտակ
կախարդական էրզաց գոյության,
պիոներները յոթանասուն տարի
թաքուն տենչացել են նրան:
Որքան արհեստածին եռանդ
խելագարված այդ աղջկա մեջ
տեր Աստված, ի՞նչ է եղել այնժամ,
ի՞նչ է կատարվել մեզ հետ...
Ձմեռ:
Խարխլված գիպսի ծիրում
աղջիկը թիավարում է
եւ այնպես վարժ է քմծիծաղում,
կարծես իսկապես գարուն է:
Արծաթագույն ներկի բծերը
փայլ են տալիս կույր աչքերին,
շռայլում է կոկետ հայացքները
ինչպես կես դար առաջ, նախկին,
Ճկում է սլացիկ մարմինը,
ճաքերի եւ քարաքոսների խորքում,
կարծես բոլորովին չեն թռել
այդ տարիները մեր երկրում։
Պիոներական մանկության կիրքը,
ցանկության գիպսի հետ վարտիքում,
պահել է հոբելյանական կուսությունը
ժամացույցով՝ տարի յոթանասուն:
Գիպս, ստվարաթուղթ, նրբատախտակ
կախարդական էրզաց գոյության,
պիոներները յոթանասուն տարի
թաքուն տենչացել են նրան:
Որքան արհեստածին եռանդ
խելագարված այդ աղջկա մեջ
տեր Աստված, ի՞նչ է եղել այնժամ,
ի՞նչ է կատարվել մեզ հետ...
Ձմեռ:





