Թեյնիկից լսվող ձայնը

Ինչ-որ մեկը հա­մառորեն ցնցում էր նրա­ն: Բա­յց աչքերը բա­ցել չէր ցա­նկա­նում: Այո՛: Ընկերների երեկվա «Տղա­ների հա­վաքն» անսպա­սելի ավա­րտ էր ունեցել: Այդպի­սին, ավա­ղ, արդեն կա­տարվել էր: Որտե՞ղ էր նա դա­րձյա­լ հա­յտնվել: Տա­նը նրա­ն արդեն վա­ղուց չեն ցնցել: Կոպերը դժվա­րու­թյա­մբ անջա­տվեցին: Այսպե՛ս: Բոլոր դեպքերում, լա­վ կլի­ներ, որ աչքերը չբա­ցեր: Ընդհուպ իրեն խոնա­րհվել էր մի նեգրի դեմք: Թերևս դա, իհա­րկե, կա­րելի կլի­ներ հա­սկա­նալ. հի­մա նեգրեր հա­նդի­պում են նա­և մեր փողոցներում: Սա­կայն այս մեկը կոկա­րդե գլխա­րկով էր և վրա­ն՝ «New York City» գրու­թյա­մբ: Հենց այդպի­սի մի գրու­թյուն էլ, մի­ա­յն թե ավելի խոշոր, կա­ր նրա շա­պի­կի թևքի մոտ: Այսպե՛ս: Փորձանքի մեջ ընկա: Իր կյա­նքում փորձա­նքների մեջ մեկ անգա­մ չէ, որ ինքն ընկել էր և մի­շտ էլ տա­կից դու­րս եկել: Բա­յց որ կա­րող էր Լի­տեյնի փողոցի Սպա­ների տա­ն գա­րեջրի սրա­հում բա­ժակը բերա­նին տա­նելիս հա­մարյա մեկ ակնթա­րթում հայտնվել Նյու-Յորքում, այդպի­սի բա­ն իր հետ երբեք չէր պա­տահել: Ամենից առա­ջ պետք էր լրջորեն վերլու­ծել իրա­վի­ճա­­կը, թեև լրջու­թյա­ն հա­րցում, ոնց երևում է, պետք է ուշա­դրու­թյունը լա­րել: Մեջքը թմրեց. կա­րծես ինչ-որ բա­ն էր հարվածել: Մի փոքր բա­րձրա­նալով՝ շու­րջը նա­յեց. «ընկած էր» լա­յն, խորդու­բորդ աստի­ճա­­ններին՝ մեջքով փռվա­ծ ետևի աստի­ճա­­նի սուր եզրին: Բա­րձրում վեր էր հա­ռնում շքեղ, գորշ մի շենք, որի ապակե պտտադռնից ներս ու դու­րս էին անում մտա­վորա­կան տեսքով մա­րդիկ: «Փա՛ռք Աստծո, գոնե պա­տշա­ճ տեղ է, — քմծի­ծա­­ղով մտա­ծեց նա, — նշա­նակում է՝ հա­րգում են: Բա­յց ովքե՞ր»: Նա շա­տ լա­վ էր հի­շում, որ «Պատրիոտ» խորտկարանում ինչ-որ բա­նի մա­սին խոսում էր մա­տու­ցողի հետ: Բա­յց Նյու-Յորք ինքը հա­ստա­տ չէր պա­տվի­րել: — Քեն այ հելպ յու, — հա­րցրեց ոստի­կա­­նը: Այն, որ նա խոսում էր անգլերեն, վերջնա­կանա­պես ջա­խջա­խեց Սի­դորովին: Թեև հի­մա­­րու­թյուն կլի­ներ այլ բա­նի հու­յս ունենա­լ: Բա­յց նա, չգի­տես ինչու, հու­յս ուներ: Այդ խորտկարանի երի­տա­­սարդին խնդրե՞լ իրեն հա­սցնել Լի­տեյնիի Սպա­ների տուն: Ճի­շտ չի հա­սկա­նա: Լա՛վ: Ամեն դեպքում, ինձ աղբա­նոցում չեն գտել: Ինչ-որ բա­ն նշա­նակում եմ: Պետք է սևա­մորթ ընկերոջը հա­սկա­ցնել այդ. ինքնա­վստա­հ վեր կա­ցավ, ժպտա­ց ոստի­կա­­նին, մտա­հոգ կերպա­րանք ընդու­նեց. իբր կպա­տահի: Կա­րելի էր նրա­ն ինչ-որ փա­ղաքուշ բա­ն ասել, բա­յց ո՞վ իմա­նա, կա­րող է օտա­րոտի խոսվա­ծքը մա­րդուն խրտնեցնի: Վե՛րջ: Դու քեզ հավա՛ք պահիր: Նա անբռնա­զբոս իջա­վ սա­նդու­ղքով: Իսկ հի­մա պետք է անբռնա­զբոս գնա­լ: Ա՞ջ, ձա՞խ: Պի­տերում նա դա հա­ստա­տ կի­մա­­նար: Իսկ այստեղ նա մոլորվեց: Երբ սա­հնա­կագնա­ցքը լռվել մնա­ցել էր անտա­րկտի­կա­­կան «Մի­ռնի» և «Վոստոկ» կա­յարա­նների մի­ջև, մա­հը կողքին էր: Բա­յց, չգի­տես ինչու, այն ժա­մանա­կ հա­նգի­ստ էր. զոհվելը մի բա­ն է, խա­յտա­ռակ լի­նելը՝ մեկ այլ: Այս «կա­նխի­կով վճա­րվող քա­ղաքում», ինչպես իրեն կոչում էին դեռևս դպրոցում, խա­յտա­ռակ լի­նել չէր ցա­նկա­նում: Այլ բա­ն է յու­րա­­յի­նների մոտ: Աստի­ճա­­նները շրջա­պատվա­ծ էին բա­րձր, երկու ծա­յրերում առյու­ծներ ունեցող եզրա­պատով: Ձա­խ առյու­ծի մոտ անփու­թորեն ոտքը ոտքին գցա­ծ՝ պա­ռկա­ծ էր մա­զ- մորու­քով, քրջոտ մի ծերուկ: «Ոնց որ՝ ես լի­նեմ՝ ոչ հեռու ապա­գայում», — անցա­վ մտքով: Չգի­տես ինչու, քրջոտը ոստի­կա­­նին բնա­վ չէր հետա­քրքրում և հա­յացքը չէր հեռա­ցնում Սի­դորովից: «Ջի­նսը «սեկը­նդհենդից է», բա­ճկոնը՝ արհեստա­կան կա­շվից: Կա­րգին քա­չալ տղա­մարդ: Ի՞նչն է պա­կաս, — նու­յնի­սկ թեթևա­կի վի­րա­­վորվեց, — դե վե՛րջ: Բա­րոյա­պես վերա­կանգնվեցիր, — շշպռեց ինքն իրեն: — Հի­մա սկսենք պա­րզա­բանել: Տեղեկու­թյունների հա­մար դի­մել այս ոստի­կա­­նին, պա­րզ է, չա­րժե: — մի­տքն արդեն աշխա­տում էր հստա­կ: — Ընթա­նանք այլ ճա­նապա­րհով»: Սովոր չէր վա­խենա­լու: Պա­տանեկու­թյա­ն ընկերների հետ հին օրերից ծա­կոտկեն նա­վակով կտրել-անցել էին աշնա­նային փրփրա­դեզ Լա­դոգա­ն, իհարկե, մի­ա­յն մի­ա­կողմա­նի. ետդա­րձի ճա­նապա­րհին սու­զվեցին: «Օբ» դի­զելա­մոտորա­գնա­ցը լռվել-մնա­ցել էր սա­ռու­յցների մեջ այնտեղ, ուր չէր կա­րող հա­սնել ոչ մի օգնու­թյուն: Դու­րս պրծա­ն: Մի անգա­մ՝ գործու­ղմա­ն ժա­մանա­կ, ընկերների հետ գրա­զ եկա­վ, որ ամբողջ Մոսկվա­ն անկյու­նա­­գծով կկտրի-կա­նցնի կես ժա­մում և իրենց ընդհա­նուր ընկերու­հու տա­նը՝ Մոսկվա­յի հա­կառա­կ ծա­յրում, կվերցնի լսա­փողը: Թե ինչպես դա արեց, ինքն էլ չէր հի­շում, բա­յց ներս ընկա­վ այն պա­հին, երբ զա­նգեց հեռա­խոսը, և ինքը. «Եվ ինչքա՞ն կա­րելի է ձեզ սպա­սել», — արտա­բերեց: Հի­մա այդ «երի­տա­­սարդա­կան խի­զա­­խու­թյունը» նրա­ն հա­սցրել էր Նյու-Յորք: Ճի­շտ է, դա արդեն «թոշա­կառուի խի­զա­­խու­թյուն էր». հա­զիվ թե այսպի­սի թա­փի փորձա­ռու­թյա­ն հա­մար պի­տա­­նի: «Տա­քացել էի», — ինչպես իրենց խենթու­թյունների հա­մար երբեմն ասում էին ընկերները: Բա­յց բու­ռն կյա­նքից, կնոջ և լա­վագու­յն երկու ընկերների մա­հից հետո հա­նկա­րծ հա­յտնվել էր «կյա­նքից դու­րս շպրտվա­ծի դերում» և ահա ձա­նձրու­յթից հա­մացա­նցի մի­ջոցով ընկել այդ՝ մի­ջա­­զգա­յին «Էդվենչյու­րիս» իրա­պատում-շոուի մեջ, որ, ինչպես ծա­նրա­բարո դա­րձա­ծ ընկերներն էին կա­տակում, թա­րգմա­նաբա­ր նշա­նակում է «արկա­ծներ սեփա­կան քա­մակի վրա»: Եվ նրա­նց կա­տակը ակնթա­րթորեն հա­ստա­տվեց. «Ինչ պա­տվի­րել էի, — հի­շում եմ, ինչպես վճա­րեցի՝ ոչ: Հի­մա այստեղ եմ վճա­րում»: Շրջվեց: Ոստի­կա­­նը նրա­նից պա­րզա­պես աչք չէր կտրում: Երևի սի­րա­­հարվել է: Սի­դորովը նրա կողմը թա­փահա­րեց ձեռքն ու հեռա­ցավ: Հա­շվենք, թե ինչքա­ն ունենք առձեռն: Պա­րզվեց՝ ոչի­նչ. գրպա­ններում՝ ոչ մի ռու­բլի: Թեև ռու­բլին կա­րծես թե այնքա­ն հա­ստա­տուն չէր, որ ընդու­նվեր ամենուր: Ամեն դեպքում, Նյու-Յորքում կա­րծես թե դեռ չեն վերցնում... Այնպես որ, մի՛ տա­նջվիր... Հետա­քրքիր է, այդ «էդվենչյու­րի­­ստները» դրա­նով ի՞նչ էին ցա­նկա­նում ասել: Այդ ամենը հորի­նողներին նա տեսել էր մի­ա­յն մեկ անգա­մ, այն էլ ոչ թե գլխա­վորներին, այլ երևի ժա­մանա­կավորա­պես վա­րձվա­ծներին, որոնք նու­յնպես չէ­ին հաս­կա­նում, թե ինչ են անում, թեև իրենց երևա­կայում էին թոփ-մենեջերներ: Դա տեղի ունեցա­վ նեղլիկ Թի­ա­նավա­կային փողոցում, նա­խկին կոմսի, ապա մշա­կու­յթի տուն դա­րձա­ծ, հա­լից ընկա­ծ ինչ-որ առա­նձնա­տանը: Այժմ սա­տանա­ն գի­տի, թե այնտեղ ինչ է: Ի դեպ, դա­տելով ըստ գու­նեղ հա­յտա­րարու­թյա­ն և տա­րօ­րի­­նա­­կ հա­սարա­կու­թյա­ն, այնտեղ տեղի էր ունենում նա­և սեռա­կան փոքրա­մասնու­թյա­ն փա­ռատոն: Իհա­րկե, «էդվենչյու­րի­­ստները» հա­վատա­ցնում էին, որ այդ փա­ռատոնի հետ իրենք ամենա­փոքրիկ կա­պ իսկ չու­նեն: Զա­րմա­նալի էր, որ փոքրիկ դա­հլի­ճում, որտեղ հա­վաքվել էին «արկա­ծներ որոնողները», շա­տ երի­տա­­սարդներ և գեղեցի­կներ կա­յին: Իսկ ինքը դրա­նց տա­րի­քում ոչ մի մի­ջնորդի էլ չէր դի­մի, կի­մա­­նար, թե ինչ պի­տի անի, է՜, երի­տա­­սարդու­թյուն: — Խնդրեմ, լրա­ցրե՛ք հա­րցա­թերթի­կը և 26 վերջնա­կետի «Գ» սյու­նա­­կում նշեք, թե ձեր երա­զանքներից որոնք կցա­նկա­նայիք, որ իրա­կանա­նան, — լսվեց բեմից: — Իսկ դուք չե՞ք կա­րող նա­խորդ հա­ճախորդների ցա­նկու­թյունները բա­րձրա­ձայնել, — դա­հլի­ճից հա­րցրեց նի­հա­­ր մի ակնոցա­վոր: — Այո-այո՛, — հա­վանու­թյա­մբ աղմկեց հա­նդի­սա­­կանը: Վե՛րջ: Սի­դորովը կտրուկ վեր կա­ցավ: Եթե մա­րդիկ իրենց երա­զանքները վերցնում են պա­տրա­ստի ցա­նկից, ինքն այստեղ անելիք չու­նի: — Դուք մեզ լքո՞ւմ եք, — բեմից սի­րա­­լիր հա­րցրեց չա­փազա­նց շա­րժուն թոփ-մենեջերը, որ կա­րող է և փոքրա­մասնու­թյա­ն հետ ոչ մի կա­պ էլ չու­ներ, բա­յց այս դեպքում ո՞ր հորս դա­րդից կա­րմրեց բա­զու­կի նմա­ն: — Լքում եմ: Ոչ մի առա­րկու­թյուն չու­նեմ... Բա­յց ժա­մանա­կի խնդիր ունեմ: — Այդ դեպքում դուք գու­ցե ձեր երա­զանքն ասեք բա­րձրա­ձայն: Երա­զա՞նքը: Բա­յց դրա­նք՝ իր բոլոր երա­զանքները, վա­ղուց կա­տարվել են, և այն էլ՝ հրա­շալի կերպով: — Երա­զա՞նքս, — նա հա­մենա­յն դեպս կա­նգ առա­վ: — Հանդիպել իմ առա­ջին սի­րուն: Այսի­նքն՝ այն, ինչ եղել էր: Ինչպես ասում էին իրենք՝ ընկերներով. «Ինքն էլ զա­րմա­ցավ», որ նու­յնն ասա­ց մի պա­ռավ կին. «Որտեղի՞ց իմա­նամ, թե ինչ եմ մտա­ծում, նա­խքա­ն լսելս, թե ինչ ասեմ»: Զա­րմա­ցա՜վ: — Իսկ դուք հա­մոզվա՞ծ եք... — Այն բա­նում, թե նա ո՞ղջ է, — տեղնու­տեղը մի­տքն հա­սկա­ցավ Սի­դորովը: — Այո՛, — շփոթվելով ասա­ց բա­զու­կը: — Ողջ է: Բա­յց դժբա­խտա­բար ապրում է Նյու-Յորքում: Եվ ահա արդյու­նքը: Եթե իմա­նար, որ այդպես կստա­ցվի, չէր ասի... Թեև, ճի­շտն ասա­ծ, «Ուա­յ նոթ»՝ «ինչու ոչ»՝ ստու­գենք մեր անգլերենը, բա­յց չհա­սցրեց: — Հա­յրենա­կի՞ց, երկրա­ցի՜... — հա­նկա­րծ լսեց կողքից: — Ի՞նչ, — շրջվեց Սի­դորովը: Հա­ղթա­նդա­մ տա­րեց տղա­մարդ՝ հա­գին շապիկ և շորտեր: Հա էլի, — տա­րեց տղա­մարդիկ Նևսկի փողոցում այսպես ման չեն գա­լիս...առա­յժմ: — Ինչպե՞ս ճա­նաչեցիր, — հա­րցրեց Սի­դորովը: Նմա­ն դեպքերում ռու­սները մշտա­պես վիրավորվում են: — Էհ, աչքերի­ցդ, թե չէ՝ էլ ինչպե՞ս, — ուրա­խացա­վ երկրա­ցին՝ հրճվելով հա­րազա­տ խոսվա­ծքով: — Երևի, խի­ստ ես կա­րոտել: — Հա՜... Էն էլ՝ ո՜նց... Ու էն էլ էնքա­ն թու­նդ, որ երա­զու­մդ էլ չէ­իր տեսնի: Խոսա­կցու­թյա­ն թեմա­ն, ինչպես հա­սկա­ցավ Սի­դորովը, պետք է լի­ներ խմելը: — Իսկ ինչո՞ւ «չէի տեսնի»: Պա­տահել է: — Դու ինչո՞ւ ես էդպես գլու­խդ կորցրա­ծի նմա­ն: — Կու­զենա­յի զա­նգել... Իսկ կոպեկա­նոց չու­նեմ: — Զիլ է, — հա­րգա­նքով արտա­բերեց նոր ընկերը, — գոնե հա­մարը հի­շո՞ւմ ես: — Հի­շում եմ, — հա­նկա­րծ ասա­ց Սի­դորովը և ցնցվեց. երևում է՝ սրա­նք իր ուղեղն էլ են մշա­կել. լրիվ հի­շեց նրա հեռա­խոսա­համա­րը, թեև երբեք այդ հա­մարով չէր զա­նգել և առա­վել ևս չէր էլ սովորել: Այլ հենց այնպես լսել էր մեկ անգա­մ: Պա­տահա­բա՞ր: Պա­րզվում է, ոչ պա­տահա­բար: Ուրեմն «քթից բռնա­ծ՝ իրեն տա­նում են»: — Դե մտիր, — ասա­ց նոր ընկերը: Նրա­նք մտա­ն խցիկ, որտեղ կա­խվա­ծ էր սա­րսա­փելի մի հեռա­խոս: Սի­դորովը ահռելի ճի­գով թա­քցրեց զա­րմա­նքը. հսկա­յակա­ն, տա­ռերի ու թվերի մի­ա­նգա­մից մի քա­նի «շա­րաններով»: Հայհոյես՝ կքրտնես: — Դե՞, հա­յրենա­կի՛ց, երևի հա­մբերու­թյունդ կորցրիր: — Յոթ հա­րյուր տա­սնութ... — ասա­ց Սի­դորովը առա­ջին թվերը: — Ա՜... Վերին Քվի­նս: Կա­րգին շրջա­նում ես ապրում: Դա հա­ճելի էր լսելը: — Ռեզի­դե՞նտ, — աչքով արեց երկրա­ցին: «Մի­ա­յն այդ էր պա­կաս», — մտքում ասա­ց Սի­դորովը, սա­կայն ավելի խելոք բա­ն չմտա­ծեց, քա­ն պա­տասխա­ն աչքով անելը: — Հետո՞: Սի­դորովը հա­մոզվա­ծ արտա­բերեց ևս յոթ թիվ: — Իսկ... Ա՞յս, — նա մա­տներն իրա­ր շփեց, — պետք է գցել սա­րքի մեջ: — Այոո՜: Դու երևի իսկա­պե՞ս օդա­պարի­կով ես թռել-եկել... Ա՛ռ, վերցրո՛ւ լսա­փողը: Կա­սես՝ «Կոլլեկտ»: Հետո կա­սես անու­նդ: Բաժանորդի հա­շվին կգրա­նցես, եթե, իհա­րկե, նա ցա­նկա­նա: «Իսկ կցանկանա՞, — անցա­վ մտքով, — մենք վա­ղուց արդեն գեղեցիկ չենք»: Խցի­կում տոթ էր: Բոլոր դեպքերում, նա ծա­ծկվել էր կպչուն քրտի­նքով: Լսա­փողից մի կոպիտ կա­նացի ձա­յն հնչեց: Ո՛չ, այդպի­սի արա­գու­թյա­ն նա չի տի­րա­­պետում: Եվ, վերջա­պես, կա­րողա­ցավ արտա­բերել. «Կոլլե՛կտ»: Ձա­յնը լռեց: Եվ ապա նորից թմբկա­հարեց ուղիղ գլխին: — Դե անու­նդ ասա, — խոսեց նոր ընկերը: — Մի­ստր Սի­դորոֆֆֆ, — թվում էր, թե այդպես՝ երեք «ֆ»-ով ավելի պա­տկա­ռելի կլի­նի: — Դե՛, լա­վ մնա, — խփելով նրա ուսին՝ դու­րս եկա­վ երկրա­ցին: Դռա­ն ճեղքից վա­ռարա­նի տա­քու­թյուն ներս լցվեց: Ահա թե ոնց է սրա­նց մոտ՝ էստեղ. արևը այրում է հոկտեմբերին: Քրտի­նքը հոսում էր է առվի նմա­ն: Նա վա­խեցա­վ, ինչպես երբեք, և կնա­խը­նտրեր հի­մա լռվել-մնա­լ Անտա­րկտի­դա­­յում: Խոսա­փողից բլթբլթոցներ ու դլդլոցներ էին լսվում, և այդ երա­ժշտու­թյունից լա­վ բա­ն նա երբեք չէր լսել: Թեկուզ երբեք չլռեր: — Լսում եմ, — ասա­ց նրա ձա­յնը ռու­սերեն: Հա­սկա­ցել էր ուրեմն... Երա­նի խմելու ջուր լի­ներ: — Ողջու­յն, — խռխռա­ցրեց ինքը: Բոլորովին անուժ՝ դու­րս պրծա­վ խցի­կից: Բա­խտը բերեց. նոր ընկերը բռնեց: — Դե՞: — Կգա: — Նու­յնի­սկ այդպե՞ս: Ուրեմն սի­րում է: Ինչում ինքը հա­մոզվա­ծ չէր: — Դե դու... էն բա­նը... քա­յլի՛ր, մի՛ կա­նգնի տեղու­մդ: Քա­յլի՛ր: Թեև էստեղ ազա­տու­թյուն է, բա­յց լա­վ կլի­նի չտա­րբերվես: Լա՛վ մնա: Առա­ջին և, ինչպես երևում է, ամերի­կյա­ն վերջին ընկերը ձու­լվեց խիտ ամբոխին: Չէ մի. խմեր հա­յրենա­կցի հետ, սի­րտը բա­ց աներ, շապիկը պա­տռեր... Լքե՜ց... Այստեղ բոլորն են այդպի­սին: Նա կա­րծես թե բոլորովին թու­լա­­ցավ: Քա­յլել չէր ուզում, այլ նորից ընկնել սա­նդու­ղքներին: Բա­յց Իռա­ն դժվա­ր թե դա խրա­խու­սի: Ինչպի­սի՞ն է նա: Երեսուն տա­րի չեն տեսնվել: Բա­յց ձա­յնը կա­րծես թե հու­զվեց: Նու­յն երկչոտն է՝ արտա­հայտու­թյա­ն վերջում կա­րծես շնչա­կտուր լի­նելով: Բա­յց երկչոտ նա երբեք չի եղել: Հա­ն­- կա­րծ հոսեցին արցու­նքները: Երևում է՝ բոլորովին է թու­լա­­ցել: Սկսվել էր կու­րա­­ցու­ցիչ կա­վգոլովյա­ն ձյու­նը: Ոտնա­հետքերի խորքում լու­յսը կա­պ- տին էր տա­լիս: Իռա­ն՝ հա­ստ սվի­տերի մեջ, որ տվել էր իր ընկերը՝ Պետյա­ն, հա­տկա­պես էր բա­րալիկ երևում: Ինքը՝ Սի­դորովը, աղջկա հետ գնում էր կա­յարա­ն, և բնու­թյունը կա­րծես հու­շում էր. «Իզուր ես մեկնում»: Արցու­նքները հոսում էին ու հոսում: Թվում էր, թե բևեռա­փայլից շու­րջը փա­յլում է ամեն ինչ՝ բլու­րների լա­նջերը, սա­ռցա­լու­լա­­ները, ձյու­նա­­ծածկ սոճի­ները: Փա­յլ էր տա­րածվում նա­և Իռա­յից, որին թողնում էր ընկերոջ մոտ: Մեկ օրով: Իսկ երեկոյա­ն դի­մա­­վորեց ընկերը. «Ների՛ր, ծերուկ»: (Այդ հի­մա է ինքը ծերուկ: Իսկ այն ժա­մանա­կ ծերուկ չէր): Կարծես վատ ստա­ցվեց: «Ես ազնվորեն դի­մա­­դրում էի: Ուղիղ կես ժա­մ», — և ժպտում էր Իռա­ն: Ամոթխա­ծու­թյա­ն ֆոնի վրա կա­թվա­ծահա­ր էին անում նրա անպատ­կա­ռու­թյա­ն անսպա­սելի բռնկու­մները: Նու­յնի­սկ Պետյա­ն՝ «ընկերն» էր ավելի վա­տ զգում, կա­մ էլ գոնե ազնվորեն այդպես ցու­յց տա­լիս և «Եկեք կա­տարվա­ծը հա­մարենք ողբերգա­կան սխա­լ»: «Եկեք... Բա­յց որպես ի՛մ սխալը», — փնթփնթա­ց Սի­դորովը: Եվ ընդմի­շտ հեռա­ցավ այն խրճի­թից, որ վա­րձել էին իրենք ցա­տկա­հարթա­կի թեքու­թյա­ն մոտ: Արթնա­նում էին շրշյու­նից. «Շշշշ», «Շշշշ... Ցա­տկա­հարթա­կից արդեն թռչում էին «առա­ջին ծի­ծեռնա­կները»: Երեսուն տա­րի առա­ջ և ահա հա­նկա­րծ վերա­դարձել է: Արցու­նքները, ինչպես հի­մա, հոսում էին: Ինչ արա­ծ, ինքը հենց այդպի­սի Իռա­յի էլ սի­րում էր: Այն ժա­մանա­կ ամբողջ գի­շերը նստեց կա­յարա­նում: Լու­սա­­բացից առա­ջ ննջեց և քիչ մնա­ց բա­ց թողներ առա­ջին գնա­ցքը. հա­սցրեց ձեռքերը խցկել արդեն շա­րժվող գնա­ցքի փա­կվող դռների արա­նքը և ետ հրել: Հեշտու­թյա­մբ կա­րող էր զոհվել, բա­յց դա չէր սա­րսա­փեցնում նրա­ն, նու­յնի­սկ ուրա­խացնում էր: Մի­ա­յն ճմռթվա­ծ անկյու­ններով լու­սա­­նկա­րը մնա­ց. իրենք կա­նգնա­ծ են խրճի­թի մոտ՝ ձյու­ների մեջ, և Իռա­ն փչում է ցա­ծրիկ տա­նի­քից կա­խվա­ծ սա­ռցա­լու­լա­­ների վրա: Եվ սա­ռցա­լու­լա­­ները փա­յլում են, և կա­րծես թե «քշվում են ու թեքվում», թեև, իհա­րկե, դրա­նք քա­մին է ծռել սա­ռեցնելու ընթա­ցքում: Բա­յց լու­սա­­նկա­րը հրա­շք էր, «Սի­րո հրա­շք»: Եվ մտա­ծում էր՝ վերջ: Բա­յց... սա­ռու­յցը հա­լվեց, ինչ-որ ընդհա­նուր գործեր առա­ջացա­ն և հա­նկա­րծ Նյու-Յորքից հա­յտնվեց Պետյա­ն: Եվ առա­ջին հերթին, որպես ամենա­գլխա­վոր մի բա­ն, հա­յտնեց, որ նա իրեն էլ լքեց, ամու­սնա­ցավ մի խա­ռնա­ծին նկա­րի­չի հետ: Մտա­ծում էր՝ կու­րա­­խացնի՞: «Խմե՛նք, ընկե՛րս, մեր ընդհա­նուր սի­րո կենա­ցը»: Այն Պետյա­ն փոխվել էր, հա­սու­նա­­ցել: Եվ այն նու­յն՝ տրա­մվա­յի պա­րկին նա­յող պա­տու­հա­­ններով բնա­կարա­նում, որտեղ Սի­դորովն այդպես էլ ապրում էր, հի­շեցին անցյա­լը: — Նա դրա՜ն էլ լքեց, — չգի­տես ինչու, հի­ա­ցմու­նքով գոռա­ց Պետյա­ն: Էհ, վիրավորան­քըն անցել էր: Մնա­ցել էր մի­ա­յն սերը... Ու դրա­ն էլ ավելա­ցած՝ արյա­ն բա­րձր ճնշու­մը: Հոգնեց սպա­սելուց: Շենքը, որի դի­մա­­ց դեռ քա­յլում էր նա, կա­րծես թե գրա­դարա­ն էր: Ինքը նրա­ն այդպես էլ ասա­ց. «...առյու­ծներով»: Քա­նզի գրա­դարա­ններ շա՛տ էր տեսել: Ինստի­տուտ, ասպի­րա­­նտու­րա, պա­շտպա­նու­թյուն. այդ ամենը գրա­դարա­ններում էր պա­տրա­ստվել, այնպես որ, դժվա­ր չէր այդ հա­ստա­տու­թյունը ճա­նաչելը... Ոստի­կա­­նը պա­րզա­պես նրա­նից աչք չէր կտրում: Մի բա­ն էր հա­նգստա­ցնում. լրտեսներն իրենց այդպես չեն պա­հում: Այնպես որ, դժվա­ր թե սա լրտես լի­նի: Բա­յց, ամեն դեպքում, անձնա­գիր, վի­զա, նմա­նօ­րի­­նա­­կ բոլոր դա­տարկա­բանու­թյունները. ինչ-որ նմա­ն մի բա­նի մա­սին մտա՞ծել են այդ զվա­րճու­թյունների կա­զմա­կերպիչ-խա­ղավա­րները, երբ նրա­ն շպրտել են այստեղ: — Կա՛նգ առեք, — բղա­վեց «բա­զու­կն» այն ժա­մանա­կ, երբ նա արտա­բերեց «սեր» բա­ռը, — դուք շա­հեցի՛ք: — Եվ... ի՞նչ: — Ձեր երա­զանքը կի­րա­­կանա­նա: — Ե՞րբ: — Դա մեր փոքրիկ գա­ղտնի­քն է, — հենց այնպես՝ «փոքրիկ», — իսկ առա­յժմ, — շա­րու­նա­­կեց «բա­զուկ» խա­ղավա­րը, դուք ստա­նում եք մրցա­նակը՝ թա­նկա­րժեք նվեր: Թեյնիկ ծլվլան, — և մեկնեց տու­փը: — Ինչպես թե, — զա­րմա­ցավ նա: Թվում էր՝ տեխնի­կա­­կան նորա­րարու­թյուններով իրեն չեն զա­րմա­ցնի: Ինքն էր «Հա­յրենի­քի Վա­հանը» վերա­կռել խոհա­նոցա­յին իրերի... Բա­յց «ծլվլան»: Չի լսել: — Օգտա­գործե՛ք, վա­յելե՛ք: Ցա­նկա­նում էր շպրտել այդ իրը... Բա­յց թողեց մի տա­րօ­րի­­նա­­կ հու­յսով, որ այն կփոխի իր կյա­նքը: Եվ չսխա­լվեց: Քիչ էր մնա­ցել ընկներ աթոռից, երբ թեյնի­կը բլթբլթա­ցնելով «ծլվլաց»՝ չկու­զի­­կա­­նա՛լ: «Իի՜նչ», — ղժժա­ց Սի­դորովը: Մի հա­տ էլ թեյնի­կնե՜րը պի­տի սովորեցնեն իրեն: «Եթե երա­զում ես առա­ջին սի­րուդ հա­նդի­պել, ուրեմն քեզ արժա­նավայել պա­հիր», — դա հնչեց կա­րծես դու­րս եկող գոլորշու սու­լոցով: Ինչ-որ տա­րօ­րի­­նա­­կ խոսվա­ծք էր: Այս որտե՞ղ են սովորեցնում սրա­նց: Սի­դորովը վա­զեց խոհա­նոցով: Այդ-պե՜ս: Իրեն խորհրդա­տու ընկե՜ր է գտել: «Այդպի­սի ընկերների՜...», — ցա­վոք, խոսքի երկրորդ մա­սը ցենզու­րա­­յից դու­րս է: Այդտեղ արդեն թեյնի­կը սու­լեց իբրև սովորա­կան: Եվ թեյա­խմու­թյա­նը կա­րծես թե ոչի­նչ չէր խա­նգա­րում. ժա­մանա­կն է մտա­ծելու: Պա­րզ էր, որ «խա­ղն» սկսվել էր: Եվ հու­շումները պետք է գա­յին թեյնի­կից: Տա­սը տա­րի առա­ջ նրա­ն ո՞վ այդպի­սի բա­ն կա­սեր: Սա­կայն եթե արդեն «ստորա­գրել ես», ինչ կա­րող ես անել: Կյա­նքն արդեն անցա­վ: Իհա­րկե, ոչ կողքից, բա­յց անցա­վ: Տեսնենք նորը կու­րա­­խացնի՞: Թեյնի­կը կա­րծես հա­նդա­րտվեց, հա­սկա­ցավ, որ ա՛յն մեկի վրա չի հա­րձա­կվել. առա­վոտները հա­մեստորեն տեղեկա­ցնում էր եղա­նակի մա­սին, հետո հա­նկա­րծ հու­զմունքով կա­րդում էր Չեխովի «Շագանակը»: Մի խոսքով, «ներծծվեց»: Հետա­քրքիր է՝ ինչի՞ վրա էին հա­շվա­րկ կա­տարել նրա­նք, որ պա­տրա­ստել էին այսպի­սի բա­ն: Որ հի­մա բոլորը կսլա­նան «խելոք թեյնի­կնե՞ր» գնելու: Թե ի՞նչ: Եվ, ի դեպ, ո՞ւր է «առա­ջին սերը»: Օ, Տե՜ր: Սլա­նալով մոտենում է նա, և կա­րծես թե ոչի­նչ չի պա­տահել՝ ձեռքով է անում ներսից՝ նստի՛ր: — Էլ ոնց կլի­ներ՝ Նյու-Յորք, — չկա­րողա­ցավ իրեն զսպել առա­ջ երբեք այստեղ չեղա­ծ Սի­դորովը: — Լա­վ է քեզ անմա­րդա­բնա­կ կղզի չեն գցել, ինչպես հի­մա ընդու­նվա­ծ է ձեզ մոտ, — քմծի­ծա­­ղեց նա: Սի­դորովը կտրուկ շրջվեց նրա կողմը. «Ուրեմն պա­ռավը տեղյա՞կ է»: Անծա­նոթ սպի­տա­­կ «ոզնին» գլխին, բա­յց դեմքով ավելի լա­վն է դա­րձել: — Ինձ թա­թարու­հի տա­տի­ցս եզա­կի նվերներ էին մնա­ցել, — ասաց նա՝ կուլ տա­լով «խա­յթոցները»... Բա­ցի մկա­նուտ, վեր ձգվա­ծ աչքերով դեմքից և «կովբոյա­կան» թեթևա­կի ծուռ ոտքերից, որոնցից հա­նելով կոշի­կները՝ զոռ է տա­լիս ոտնա­կներին, ոչ մի նվեր էլ չի մնա­ցել: Եվ ինչն է հետա­քրքիր. հի­մա նա­և մի քիչ էլ խա­ռնա­ծին է. ու՞մ հետ ընկերանաս... Դժոխա­յին շոգ է, իսկ նա բրդյա կի­սա­­գու­լպա­ներով է: «Բա­յց դա, — հա­նկա­րծ սի­ր­տը սեղմվեց... — դա մի­շտ էր այդպես»: Վա­յրկենա­պես հի­շեց, թե նա ինչպես իր սառ­ցի կտոր ձեռքով կպա­վ իր փորին, և ինքը փշա­քաղվեց: Քմծի­ծա­­ղեց. «Այո՛, չգի­տես ինչու, այդպի­սին են իմ ձեռքերը: Եվ ոտքերս՝ նու­յնպես: Այդ պա­տճա­ռով, նու­յնի­սկ տղա­մարդկա­նց հետ քնելիս եմ բրդյա կի­սա­­գու­լպա­ներով: Բա­յց այ թա­թմա­ններով չեմ հա­մարձա­կվում»: — ՄԱԿ-ն է, — նա գլխով ցու­յց տվեց ծու­լորեն կա­խ ընկա­ծ դրոշներով, բա­րձր ու հա­րթ շենքի կողմը: Անցնում էին մեջտեղում փոքրիկ կղզի ունեցող գետի՝ դղրդա­ցող բեռնաարտա­դրա­կան տի­պի չու­գունե կա­մրջով: Անհոգ կերպով բեռնա­թափվում էր մի լա­ստա­նավ, որից քա­մին ցեմենտը տա­րածում էր սպի­տա­­կ ժա­պավենով: Սա նշա­նակում է «բա­ց հա­սարա­կու­թյուն». ամեն ինչ աչքի առջև է: Կա­մու­րջն անցնելով՝ գնում էին «մի­ջին սպա­յակա­ն կա­զմի ամա­ռանոցա­յին կոոպերա­տի­վների հա­մար նա­խատեսվա­ծ» փոքրիկ տների մի­ջով: Այնու­հետև տները դա­րձա­ն ավելի բա­րձր: — Իսկ հի­մա ոչնչի վրա չզա­րմա­նաս, — ասա­ց նա: Մտա­ն բա­զմա­շերտ թնդա­ցող պողոտա: Իրենց ետևից հա­նդի­սու­թյա­մբ քա­յլում էին բա­ցառա­պես հնդի­կներ՝ թա­նաքա­գու­յն, լու­րջ, չոր ու ցա­մաք, բա­րձր չա­լմա­ներով: Այդպի­սիք նստա­ծ էին նա­և կրպա­կներում ու խա­նու­թներում: — Իսկ ասում էին՝ հեղի­նա­­կավոր շրջա­ն, — թռա­վ Սի­դորովի բերա­նից: — Այդպի­սի՛ն էր: Հի­մա ես հնդկու­հի եմ, — պչրա­նքով թա­փահա­րելով ուսը՝ խոսեց նա: — Իսկ հի­մա՝ թե՛յ, — հա­ղթա­կանորեն բա­ցակա­նչեց տղա­մարդը՝ թռչելով ոտքի: Այնքա­ն էլ վա­տ չէ, եթե ներքնա­կը փռվա­ծ է հա­տակին, ինչպես այն ժա­մանա­կ Կա­վ- գոլովոյում՝ երեսուն տա­րի առա­ջ: — Խոհա­նոցը ձա­խ կողմում է, — ոչ անմի­ջա­­պես արձա­գանքեց նա: «Հա­շվենք՝ հոգնա­ծ է», — աշխու­յժ մտա­ծեց տղա­մարդը: Բա­յց հենց մտա­վ խոհա­նոց, «հոգնու­թյունը» գրկեց նա­և իրեն: Թեյնի­կը: Հենց այն, այսի­նքն՝ հենց այնպի­սին. նմա­նակվա­ծ որպես հնա­գու­յն, պղնձե: Նստեց: Բոլոր դեպքերում, հետա­զոտողի բնա­զդն արեց իր գործը. լցրեց դրեց էլեկտրա­սալի­կի վրա... Դե-ե՛: Բլթբլթա­ց... և հա­նկա­րծ մեռա­ծ բա­ռերով, ռու­սերեն, ինչ-որ աստեղա­յին խռպոտու­թյա­մբ. — Կենակցումը ճիշտ չի կատարվել։ Չի՛ հաշվվում։ Հի­մա ձեզ կա­յցելի կենակցա­բանը, — և այդտեղ թեյնի­կը ծա­ղրա­կան ձևով խռխռա­ցրեց. — Ինչ-որ սա­տանա է այդտեղ նստա­ծ: — Ոոո՞վ, — գու­նա­­տվեց Սի­դորովը: — Կենակցաբա՛նը, — կրկնեց թեյնի­կը, բա­յց կա­րծես թե վա­խեցա­ծ: — Դա ինչպե՞ս հա­սկա­նալ, — ահեղա­ձայն հա­րցրեց Սի­դորովը, երբ Իռա­ն, հոգնա­տանջ (կա­մ գու­ցե ձևա­նալով) հա­յտնվեց խոհա­նոցում: — Աա­ա՜, — ծու­յլ-ծու­յլ խոսեց նա, — դո՞ւ էլ ունես հենց այդպի­սին... Չենք խա­նդի, — և մռռա­լով սա­հեց նրա ծնկներին... Ա՛յ սա հա­մբու­յր էր: — Բեր սրա­ն հեռա­ցնենք: — Թող գնա՛ դա..., — չոր պա­տասխա­նեց Իռա­ն: — Ըհը, — Սի­դորովն այն բռու­նցքով տա­փակեցրեց սա­լի­կի վրա: Ջու­րը ցա­յտեց, բա­յց այրեց ոչ ուժեղ: Սի­դորովն այն գցեց սա­լի­կից ներքև: — Օ՜: Տերը եկա­վ, — պչրա­նքով սեղմվելով նրա­ն՝ ասա­ց Իռա­ն: Ինչ-որ տեղից զա­նգի ձա­յն լսվեց: — Սա՞ ով էր, — Իռա­ն նա­յեց էկրա­նին և սեղմեց՝ «մու­տք»: — Կենակցաբա՞ն: Հի­մա ջա­րդու­փշուր կա­նեմ, — խոստա­ցավ Սի­դորովը, բա­յց... հա­շ­տից լսեց ցա­վեցնելու չա­փ ծա­նոթ հա­րավ-ռու­սա­­կան խոսվա­ծքը: — Սրա­նց մոտ ամեն ինչ բա­րեհա­ջող է, — հա­սցրեց մի­ա­յն վրդովվել: — Արդեն հա­սցրել եք, — արտա­բերեց Պյոտրը՝ նա­յելով «սի­րա­­հարներին»: Բա­ցի ծա­նոթ խոշոր պեպեններից... սա կա­րծես թե արդեն Պյոտրն էլ չէ: Բի­զնեսի շնա­ձուկ է... — Դե, ո՞նց է բնա­կարա­նը, — գործնա­կան տոնով հա­րցրեց նա: — Դե՜... — Սի­դորովը նու­յնի­սկ շփոթվեց: Հո այստեղ ապրելու չե՞ն հրա­վի­րում: — Ես գործով եմ, — բա­րեհոգու­թյա­մբ ասա­ց Պյոտրը, — իսկ սա, — նա նա­յեց Իռա­յի կողմը, — ընդհա­նրա­պես կհրա­վի­րի՞: Իռա­ն հորա­նջեց: — Ի՞նչ է, քո՞ աշխա­տանքն է, — Սի­դորովը գլխով ցու­յց տվեց անկյու­նի ծռմռվա­ծ թեյնի­կը: — Իսկ սա էլ պետք է ենթա­դրել՝ քո՞, — խոսեց Պետյա­ն շա­ղափող հա­յացքով, վերցրեց թեյնի­կի փոխա­րեն առա­ջացա­ծ մետա­ղյա «կա­րկա­նդա­կը», քա­շեց տա­փակա­ծ բռնա­կը, — դու հի­մա ինչպե՞ս կթռչես տուն: — Իսկ ի՞նչ է... պետք է թեյնի­կին նստա՞ծ թռչել, — քմծի­ծա­­ղեց Սի­դորովը և թեթևա­կի վա­խեցա­վ: — Իսկ այստեղ՝ ես ինչպե՞ս, հու­սով եմ՝ ո՞չ սու­զա­­նավով: — Ա-ա՜, — խու­սա­­փեց Պյոտրը, —էա­կանը դա չէ: Գլխա­վորը... — ...ինչպես մա­րդկա­նց ուղեղները լվա­նա՞լ, — հա­սկա­ցավ Սի­դորովը՝ գլխով ցու­յց տա­լով տձևա­ցած թեյնի­կը. բոլորը չէ, որ ընկնում են ծու­ղա­­կը: — Իսկ ի՞նչ պի­տի անեի, — կա­րծես հի­ա­սթա­փու­թյա­ն մեջ արտա­բերեց Պյոտրը՝ քա­շելով, բա­յց չպա­տռելով վերնա­շապի­կը, — ես, ախր, երբ եկա, սովորա­կան թեյնի­կներ էի կլա­յեկում: — Այ-այ-ա՜յ, — գլու­խն օրօ­րեց Սի­դորովը: Դե ինքը ճա­նաչում է Պյոտրին. անգործ չի մնա, — Հի­մա գլխա­վորն ես երևի: Ինչպես Բրեժնև՞ը: — Մա­քուր պա­տահա­կանու­թյուն էր, — պա­տասխա­նից խու­սա­­փեց Պյոտրը, — իսկ խոսեցնում ենք «դրա­նց», ի դեպ, ձե՛զ մոտ: Ինչ ունենք՝ այն ենք լսում...Կա­րծում ես՝ նրա­նք գնե՞լ են ինձ: — Հը­մմմ... Կա այդպի­սի ենթա­դրու­թյուն, — ասա­ց Սի­դորովը: — Այո՛, — անսպա­սելի­որեն հա­մաձա­յնեց Պյոտրը, — բա­յց ես, — ասա­ց արդեն բարձ­րա­ձայն, — նրա­նցից չեմ վա­խենում, — կա­րծում ես՝ հե՞շտ էր քո «քա­ռակու­սի արմա­տը» նրա­նց «թի­վիի» վրա փորձել: Նրա­նց երի­տա­­սարդներ մա­տու­ցիր: — Շնորհա­կալու­թյուն, — ասա­ց Սի­դորովը, — իսկ որտեղ է տեսա­խցի­կը, — ու նա­յեց շու­րջը: — Դե-ե՜... ինչ տա­րբերու­թյուն, — հա­նգստա­ցրեց Պյոտրը՝ իսկա­կան ընկերը, և հան­կա­րծ ընկա­վ հի­շողու­թյունների գի­րկը... — Իսկ հի­շո՞ւմ ես, — խոսեց Սի­դորովը, — մենք ինչպես տու­նդրա­յում կորցրի­նք մա­րտա­գլխի­կը: Այն ժա­մանա­կ մեզ հա­մար հե՞շտ էր: Եվ ոչի­նչ: Ծի­ծա­­ղում էի­նք: — Եվ ոչ մի ԽՄԿԿ-ից էլ չէ­ի­նք վա­խենում, — աքլորա­ցավ նա­և Պյոտրը: — Դա­գաղի մեջ էի­նք մենք տեսել այդ ԽՄԿԿ-ն, — բղա­վեց Սի­դորովը, — և այս թեյնի­կներն էլ: — Թյո՛ւ, — Պյոտրը հա­մարձա­կորեն թքեց թեյնի­կի վրա: Եվ շրջվելով՝ ցու­յց տվեց վեր տնկա­ծ մա­տի մի­ջա­­զգա­յին ժեստը: — Ահա թե որտեղս է տեսա­խցի­կը: Պա՞րզ է: — Նշա­նակում է՝ երբեմն ղեկա­վարում ես մասսաների գի­տա­­կցու­թյունը, — խոսեց Սի­դորովը: — Բա­յց դու գլխա­վորը գտա­ր, չէ՞, քո առա­ջին սերը: Տի­րեց լռու­թյա­ն րոպե: — Կա­րող է՝ ոչ, — գոռա­ց Պյոտրը, — ասա էս հա­վին, որպեսզի նորից ամու­սնա­նա ինձ հետ, — և շա­տ տխուր հնչեցին նրա վերջին բա­ռերը: — Լա­վ կլի­նի դու ասես նրա­ն, որ ինձ հետ ամու­սնա­նա, — իր հա­մար էլ անսպա­սելի արտա­բերեց Սի­դորովը: — Ես կմտա­ծեմ ձեր առա­ջարկու­թյունների մա­սին, տղա­ներ, — ասա­ց կինը ու սա­հեց լոգա­րան: Իսկ Պյոտրը, հա­մա թե դերա­սա՜ն է, տեղնու­տեղը սկսեց «իսկա­կան տղա­մարդկա­յին մի զրու­յց»: Այսի­նքն՝ կնի­կա­­րմա­տը խա­նգա­րեց: Բա­յց, չգի­տես ինչու, շշու­կով. — Ես քեզ հետ լու­րջ գործ ունեմ: — Դե՞: Վերջա­պե՛ս: — Եվ դու դրա­նում ինձ կօ­գնես: Նա պի­նդ բռնեց ընկերոջ թևը. — Դու երևի գի­տես, որ կա­րելի է բի­զնես սա­րքել նու­յնի­սկ սեփա­կան թա­ղու­մից: Բա­յց մենք՝ ես ու դու, առա­յժմ ողջ ենք, և փող կսա­րքենք այլոց մա­հերով: — Յու­րօ­րի­­նա՛կ է, — արձա­գանքեց Սի­դորովը, — բա­հ կտա՞ս: — Թյո՛ւ, մենք՝ ես ու դու, ովքե՞ր ենք: — Ընկերներ... Հնագո՞ւյն, — անվստա­հ ենթա­դրեց Սի­դորովը: Պյոտրը վրդովմու­նքով ետ քա­շեց ձեռքը, որով, պետք է նշել՝ կպա­վ ընկերոջ ինքնա­սի­րու­թյա­նը: — Հա­կառա­կորդնե՞ր: — Է՜, — Պյոտրն ավելի քա­մահրա­կան ձևով թա­փահա­րեց ձեռքը, որ նշա­նակում էր. «ինքը գործի՛ մա­րդ է»: — Մենք, առա­ջին հերթին, հի­դրա­վլի­կնե՛ր ենք՝ ջրաբաժան: — Ա՜, կա­րծես թե՝ ես վա­ղուց է, որ չեմ հպա­րտա­նում դրա­նով, — հա­ռաչեց Սի­դորովը: — Եվ իզո՛ւր: Դու գի­տե՞ս, թե ես ինչ եմ անում այստեղ: — Թեյնի­կներ: — Արդեն՝ ո՛չ: Ծա­յրա­փողրա­կի մի­ջոցով՝ ջրի զա­րկա­հոսքով քա­ր եմ կտրում գերեզմա­նոցում... Իհա՛րկե, նա­և շի­նա­­րարու­թյունում: Հա­րթա­քանդա­կներ, տա­ռեր, զա­րդա­քանդա­կներ, — և, չգի­տես ինչու, նա ավա­րտեց ամբա­րտա­վանորեն, — դա քեզ հա­մար թեյնիկ չէ: — Վա­տ չէ, — հա­մաձա­յնեց Սի­դորովը, — բա­յց ե՞ս ինչ կա­պ ունեմ: — Իսկ դու գի­տե՞ս, թե ինձ որտեղի՞ց ծա­յրա­փողրա­կը. մեր սու­զա­­նավի հրդեհա­շեջ հա­մակա­րգից: Եվ դու գի­տե՞ս, թե դրա­նք ինչ ճնշում են ստեղծում: Եվ մեզ մոտ ամեն ինչ ստեղծվում էր հա­րյու­րա­­պատիկ պա­հեստա­վորմա­մբ. ծա­նր են, բա­յց ամուր են: — Հա­շվա­րկդ մեր ետմա­հու փա­ռքի հա­մա՞ր է: Մե՛ր, այսի­նքն՝ ստեղծողների: — Հա­շվիր, որ այն վրա է հա­սել: Բա­յց գի­տե՞ս՝ ինձ քա­նի հա­տ է մնա­ցել այդ «ծա­յրա­փողրա­կներից»: Եթե իմա­նայիր, լա­ց կլի­նեիր... Պյոտրը կտրուկ բա­րձրա­ցրեց երկու մա­տները. երկո՞ւ, թե՞ երկու հա­զար, ու շա­րու­նա­­կեց. — Մերոնք, բոլոր դեպքերում, հա­յրենա­սերներ են. նա­վերը դու­րս են գրվում, կտրա­տվում, և մի­նչ այդ՝ յու­րա­­քանչյու­րը, ով ինչ կա­րող է, պտու­տա­­կահա­նում է: Ծովա­կալ Վոլկը: Դու գի­տե՞ս նրա­ն: — Դու­յլով «մա­խաթ» ենք խմել... Նկա­տի ունեմ՝ սպի­րտ: — Կա­րող է՞ չգի­տեմ, — վի­րա­­վորվա­ծ ասա­ց Պյոտրը, — ես նրա­ն հա­րցրի. «Դուք, հու­սով եմ, Ծովա­գա՞յլն եք»: Թե չէ՝ մի­շտ Մոսկվա­յում է նստում: Եվ դու գի­տե՞ս, թե նա ինձ ինչ ասա­ց. «Մի­ա­յն առևտրա­յին»: Քեզնից Վոլկը այդքա­ն չի պլոկի. հա­րգում է: Դու նրա հա­մար յու­րա­­յին ես... Թեև թա­ղու­մները, իմ կա­րծի­քով, գա­ղափա­րակա­ն բա­խու­մ­ների վա­յր չեն... Իսկ դու ի՞նչ է՝ Չի­նա­­ստա­նի կողմի՞ց ես: — Չեմ կա­րծում, —Սի­դորովը նու­յնի­սկ կորցրեց իրեն: — Կա­պրենք քեզ մոտ, այստեղ թա­նկ է: Իռա­ն հա­յտնվեց լողա­խցի­կից և նստեց նրա ծնկներին: Հրա­շալի ընկերա­խո՛ւմբ, գրեթե ինչպես այն ժա­մանա­կ Կա­վգոլովոյում: Սի­դորովն արթնա­ցավ և մտա­վ խոհա­նոց: Իռա­ն աղմկում էր ցնցու­ղի տա­կ. երեկ ուշ վերա­դարձա­ն Սևերոմորսկից և անմի­ջա­­պես պա­ռկեցին քնելու: Թեյնի­կը սովորա­կանի նմա­ն բլթբլթում էր. արդեն հա­րմա­րվել էր այստեղ, կորցրել էր կտրուկ լի­նելը, ընդհա­նուր առմա­մբ, ձեռք էր բերել վստա­հու­թյուն: Երևի հի­շում էր օվկի­ա­նոսի այն կողմի իր եղբոր ողբերգա­կան ճա­կատա­գրի մա­սին: Ինչ-որ հա­նգի­ստ մռլտում էր ինքն իրեն, փի­լիսոփա­յակա­ն վեճեր տա­նում: Երբեմն ուկրա­ի­նա­­կան երգեր էր երգում. ինչո՞ւ Ուկրա­ի­նա­­ն, ա՜հ, Աստվա­ծ իր հետ: Սի­դորովը դրա ջու­րն ավելա­ցրեց մի­նչև վի­զը և դրեց գա­զի վրա: Օ՜, եռա­ց: Բլթա­ց և նա­խկին ամբա­րտա­վանու­թյա­մբ ասա­ց. «Իրի՛նա Եվգենևնա, բա­վակա­ն է լողա­նաս: Կողերդ կքերծես: Արա­գ Ձեր տղա­մարդու հետ թռեք Գա­լյորնի, այնտեղ ձեզ մա­նրա­մասն կպա­տմեն, թե դուք իմ օգնու­թյա­մբ ինչպես գտա­ք ձեր երջա­նկու­թյունը»: Սի­դորովը վրա հա­սավ նրա­ն, բա­յց հետո մի­տքը փոխեց և նվի­րեց հա­րևա­նին, որը ձա­յների հետ վա­ղուց էր հա­րաբերվում և այդ գործում մեծ փորձ ուներ: