Կազմաքանդո՛ւմ ենք պահանջում: Տվի՜ն...
* * *
Կազմաքանդո՛ւմ ենք պահանջում: Տվի՜ն:
Եվ ի՞նչ:— Եվ ոչինչ: Սին տիեզերքում
Նստել ու անպետք մանրամասների
տիեզերական կույտերն ենք հսկում:
Ու ձանձրացրած զանգուլակներ ենք
շարում մեկ այսպես, մեկ էլ նորովի,
ու վերադառնում խուլ արձագանքով,
թանձր խավարն է պատում բոլորիս:
Էլ չես սոսնձի խաղալիքներն այս
ու թափված իրերն էլ չես հավաքի:
Բայց տրոհում ենք առաջվա նման
եւ կազմաքանդում ներկա ու նախկին:
Ձեւ անող էլ կա, թե հավատում է,
որ այդ ամենից մի բան կշինվի:
հիմարի՛կ, այլ է ուրախությունը,
քեզ ի՞նչ օգուտ այդ իմաստնությունից:
Ըստ երեւույթին, հիմերն աշխարհի
կանգուն էին այլ բաների վրա,
ազնիվ-անիմաստ ինչ-որ բառերի՝
պարզամտության թքով կպցրած:





