Նայում ես հիմարադեմ. երկինքը երկինք է...

* * *

Նայում ես հիմարադեմ. երկինքը երկինք է։
Սառցային անհուն ձախողում։
Անդ արդեն եղել ես։ Իսկ, ի դեպ, չես եղել ինքդ.
հենց այնպես, մեկ-մեկ ես եղել։

Մերթ ինքնաթիռում, իսկ մերթ էլ՝ անջո —
հանգի մեջ՝ կրքոտ ներծծմամբ քամած...
Հիշում եմ, մանկութ ասես խոյանում էի լանջով,
միայն թե ամենն այս՝ լուրջ է հիմա։

Քաշելով ստոպկռանը՝ դու ելար Բոինգից
եւ ահա լողում ես անանուն,
ոնց Մարտին Իդենը, է՛լ բարձրից, է՛լ խորունկից
դեպի ընդերքը, որն այլոց աչքերը չեն տեսանում։