Իվանի աղջիկը, Իվանի մայրը
(հատվածներ վիպակից)
Խոհանոցային պատուհանը մուտքի վերևում էր, նրա ճռճռան դռան վերնամասում, ձայնող ամեն անգամ, երբ մտնում ու ելնում էին։ Այն անհամբերության մեջ, հրով վառվող, որում գտնվում էր Թամարա Իվանովնան, նա կլսեր դռան ձայնը ցանկացած անկյունից, նույնիսկ ննջարանից բնակարանի մյուս կողամասում, որտեղ ննջել էր ամուսինը, բայց արդեն մի քանի ժամ շարունակում էր կանգնել պատուհանի մոտ, ասես ձգված լար, ուղղված առ փողոց և հպման սպասող։ Բայց այնտեղ խավար ու խուլ էր։ Լուսաբիծը մուտքի մոտի լամպիկից հազիվ էր հասնում ցածր ցանկափայտին, որով պատնեշված է զբոսապուրակը և մանկահրապարակը դրանում ընդմեջ՝ հին բարձ-
րաբերձ հին բարդիների, քողտիկի պես ճյուղերը տարածած։ Եվ ոչ մեկն այդտեղ, առ այդ անշարժ և խամրած լուսաշրջանը չէր մտնում։ Թամարա Իվանովնան այնքան լարված էր, և ինքը վախենալով ներսի շիկացման շարունակականությունից, մինչև այժմ նրան չմոխրացրած, որ կնկատեր ցանկացած ստվեր մթին զբոսապուրակում և կլսեր քայլի ցանկացած խլացումն անկյունից, եթե միայն դրանք հայտնվեին։ Բայց ոչ, ամեն ինչ քար կտրել և ընդարմացել էր։ Փողոցից, պատնեշված և խլացած քնած տներով, սկզբում դեռ կիսաղմկում էին մեքենաները՝ ասես ուշացած թռչունները ելնում էին կերատեղից, հիմա այնտեղ էլ ամայացել էր։
Գիշերվա ամենախուլ ժամն է, արդեն երեքն անց է։
Ամուսինը քնած է։ Այդուհանդերձ, դե ինչ տարբեր են ստեղծված հայրն ու մայրը՝ մի՞թե նա կարող էր ննջել։ Երեխաների մեջ գուցե և կա հոր կեսը, միայն թե քիչ է այն, այդ կեսը, առանց հասունացնելու և առանց այդ էլ մշտատև, չմաշվող ներկայության իր արգանդում, որը զգում է մայրը։ Եվ, ծնելով իր մանկանը, այնուհետև հասուն մարդու վերածվող, ամենը չի, որ նա ծննդաբերության և կծկումների մեջ դուրս է բերում՝ պատիկների մեջ ներծծված միևնույն մանկիկը հար մնում է նրա մեջ։ Եվ հիմա Թամարա Իվանովնայի լոկ սիրտը չէր ցավում, այլ նա ամբողջովին վերածվել էր ցավի կծիկի, ամեն ինչ ծավալվում էր կտտանքում։ Բայց քերվում էր և ինչ-որ բան առանձին, առանձնահատուկ ցավով, քերվում ու քերվում էր՝ պատռելով հյուսվածքներն ու տնքալով միակ բառը։ Քերվում էր նա՝ Սվետկան, մորը կանչող...
Երեկոյան, երբ սկսվեց այդ տառապանքը, Անատոլին՝ ամուսինը, տանը չէր։ Բայց Թամարա Իվանովնան գիտեր, որ նա Դյոմինի մոտ է, նրանք ինչ-որ ընդհանուր գործ էին ձեռնարկում, արդեն համարյա մի ամիս խոսակցություններից այն կողմ չգնացող։ Հրահրողը Դյոմինն էր, ավելի վճռական և փորձառու նոր կյանքում։ Նա հենց միանգամից, հենց որ գլորվեց հին կյանքը բարձր բլրից, թնդալով, թավալգլոր տալով և բեկորները ցաքուցրելով, հեռացավ ավտոբազայից, որտեղ նրանք Անատոլիի հետ մտերմացան մինչև ընկերություն, աշխատեց ինչ-որ տեղ մատակարար, իսկ հիմա ուներ իր կրպակը կենտրոնական շուկայում և առևտուր էր անում տարատեսակ քուրջ ու մուրջով՝ էլեկտրալամպիկներից ու ներկից մինչև մեքենաների պահեստամասերը։ Իսկ Անատոլին լռվեց բազայում, որի վրա քսան տարի էր վատնել, ավելի ու ավելի հազվադեպ էր երթերի ելնում, դե այն էլ չնչին բաներ, վերադառնում էր՝ ամոթ է ասելը, մեկ ցախով, մեկ գոմաղբով, կամ էլ թե լրիվ դատարկ։ Դիմանում, դիմանում էր և դիմացավ մինչև այն, որ հիմա նրան փողոց էին գցում։ Հատվում էր անխղճորեն անպետքության համար ոչ միայն կյանքի մասը, այլ նաև հոգու մասը, այնտեղ՝ ավտոբազայում էլ նա հանդիպեց Թամարային, երեք տարի նա տղամարդկանց կողքին ավտողեկ էր պտտում։
Թամարա Իվանովնան նրան գտավ հեռախոսով Դյոմինի մոտ արդեն իրիկվա տասնմեկից հետո։ Մինչև այդ նա վազեց հարևան փողոցը Սվետկայի ընկերուհի Լյուսյայի մոտ, պարթևահասակ և փարթամ աղջկա, որին կարելի էր լրիվ հասունացած կնոջ տեղ ընդունել, եթե չլիներ անկեղծորեն տիկնիկային դեմքը՝ կլոր, պտտվող աչքերով և այտ-բարձիկներով։ Եվ այդ դեմքի վրայով, շինծու վախեցած և միաժամանակ խանդավառ, անկարելի էր հասկանալ՝ արդյոք աղջիկը ճիշտ էր ասում, իբր թե նա Սվետկային միայն կեսօրին էր տեսել։ Տեսել էր շուկայում, նա գնացել էր աշխատանքի մասին հարցնելու, նրանց հետ էր և Լիդա Տոպոլը։ Աշխատանք չգտնվեց, և նա՝ Լյուսյան, գնաց, թողնելով ընկերուհիներին առևտրային համալիրի մոտ։ Երբ հեռանում էր, նկատեց՝ ինչպես Սվետկային և Լիդային մոտեցավ ջինսե բաճկոնով կովկասյան ազգության մի տղա։
Մի օգուտ եղավ այդ երթից՝ Լյուսյան ասաց Լիդա Տոպոլի հասցեն, նա հեռու էր ապրում, միկրոշրջանում։
Դրանից հետո, տուն վերադառնալով, Թամարա Իվանովնան զանգեց Անատոլիին և արդեն առանց որևէ կասկածի ասաց, որ Սվետկան կորել է։ Այդպիսի բան դեռ չէր եղել, որպեսզի նա իննից ուշ գար։ Հենց այդ ժամն էլ մատնանշվել էր նրան որպես տնային շեմ, և հապաղել ինչ-որ տեղ իր կամքով իննից հետ նա չէր համարձակվի։ Իվանին, մի տարի փոքր, ավելին էր թույլատրվում, նա կարող էր ամռանը, ինչպես հիմա, թրևել թեկուզ մինչև կեսգիշեր, և ոչ մեկին դա չէր վախեցնում՝ տղա է։ Եվ բոլորովին այլ բան է՝ տասնվեց տարեկան աղջնակը, լավիկը, երերուն, հետաքրքրասեր, արդեն և այդ շրջանում հարթված ճանապարհից գայթած։ Նա վաղ էր դպրոց գնացել, վեց տարեկանից, և վաղ էլ, իններորդ դասարանից հետո, թողել էր դպրոցը, վարակվելով համատարած երևույթով, չգիտես որտեղից վրա հասած, որ սովորելը պարտադիր չի։ Գնաց վաճառողների իննամսյա կուրսերի, գեղեցիկ կյանքին ավելի մոտ։ Ավարտեց այդ կուրսերը, իսկ աշխատանքի չեն վերցնում՝ անչափահաս է։ Եվ ընկերուհիների հետ, որոնց հետ սովորում էր կուրսերում, սկսեց գնալ շուկա, առևտրային զբաղմունք խնդրել, գնորդի առաջ տիրոջ ապրանքը թափահարել։
Ահա այդպես։
Անատոլին եկավ Դյոմինի հետ, նրա մեքենայով։ Թամարա Իվանովնան, իր համար այլ տեղ չգտնելով, ահա նույնպես կանգնել էր խոհանոցի պատուհանի մոտ և տեսնում էր, ինչպես անհունչ և երերուն, պրպտելով հոծ մթնշաղում ճանապարհը նեղլիկ և ծակծկված, փոսը փոսի վրա, անցատեղում, լողաց «յոթանոցը» և դուրս թռավ Անատոլին, իսկ դուրս թռչելով, հապաղեց՝ սպասելով Դյոմինին։ Այնքան հեշտ էր գլխի ընկնելը՝ չէր ուզում միայնակ բարձրանալ հիմա հարազատ օջախ՝ այնտեղ վրա հասած սպառնալիքով և դիմավորել կնոջ վախեցած և պահանջկոտ հայացքը։ Բայց և Թամարա Իվանովնան էլ ավելի թեթև հոգոց հանեց՝ տեսնելով Դյոմինին։ Նրա հետ ավելի հուսալի է։ Դյոմինը ելավ մեքենայից և, ինչպես միշտ, կուզիկավարի, առաջ հակվելով, ուսերից կախ ընկած երկար ձեռքերով, նախնադարյան մարդու նման, ինչպիսին նկարում են նրան դպրոցական դասագրքերում, առաջինը քայլեց դեպի մուտքը։ Իսկ բաց դռնից ներս մտնելով, հասկանալով Թամարա Իվանովնայի լարված դեմքից, որ աղջիկը
նախկինի պես չկա, ասաց ըստ սովորության թնդյունով և խռպոտաձայն։
— Խուճապի մի մատնվիր։ Վաղ է իրար անցնելը։ Մանկական ժամ է։
Բայց բոլորը լսեցին, այդ թվում և նա ինքը, որ դրանք լոկ խոսքեր էին։ Անպետք խոսքեր։
Իվանին տանը թողեցին՝ կարգադրելով չպառկել, մինչև որ նրանք վերադառնան, անդադար հերթապահել հեռախոսի մոտ, և ելան։
Գնացին։
Վրա էր հասնում տաք, մթին և հույլ գիշերը, երևի թե, անձրևի նախանշանը։ Անցորդներ չկային, փոխարենը հանդարտվում էր, զգալով ազատությունը, սուրում էին մեքենաները, երեք-չորս տարում ողջ աշխարհից այստեղ բերված, որպեսզի մրցարշավներ սարքեին։ Եվ այդ մրցարշավները օտար բանի վրա հիմա ամենուր էին՝ քրջի և կաշվի վրա, թեյնիկների ու թավաների վրա, ստեպղինի և կարտոֆիլի սերմերի վրա, տղեկների ուսուցման և պրոֆեսորների վերապատրաստման վրա, սիրային զվարճանքների և հասարակական ցնծությունների մեջ, գրպանային սարքերում և ինքնաթիռի շարժիչներում, փողոցային գովազդներում և պետական ելույթներում։ Ամեն ինչ ժաքեց մեկեն առ դատարկություն՝ իրենը դուրս մղելով մինչև կոկորդը։ Միայն թաղում էին առաջվա պես։ Եվ հիմա այնքան հաճախ էին թաղում՝ ժամերգություն անելով եկեղեցիներում, որ թվում էր՝ դեպի առաջ խելագար ցատկի հետ, դեպի կայծկլտող և տաք անհայտությունը, տեղի է ունենում և վախեցած քնափությունը ետ, առ կյանքի ծանոթ կացութաձևը, թաղումով ավարտվող։ Եվ թվում էր, որ դրանք հավասարաչափ են՝ ոմանք, թիթեռների պես, նետվում են դեպի կրակը, մյուսները, խլուրդի պես, խրվում են հողի մեջ։
Գնում էին լուռ, միայն Դյոմինն էր տնքտնքում, երբ նրա առաջը կտրում էին օտարամակնիշավորները կամ էլ կուրացնում էին հուժկու հանդիպակաց ցոլարձակ լապտերներով՝ պիտանի չհամարելով անցնել մոտակա լույսի։ Իջան կենտրոն, հին կամրջով անցան Անգարայի ձախ ափը, աջ թեքվեցին և քաղաքը ետևում թողեցին։ Կողքերում պատել էր մթությունը։ Որպեսզի չընդարմանա, Թամարա Իվանովնան ետևի նստատեղում, կռանալով և ապակու առաջ գլուխը շրջելով, սկսեց երկնքում աստղեր տնտղել։ Դրանք չկային, լայնորեն կեցած էր այնտեղ, բարձունքում, ինչպես ճահճային ջրոսպ, ծիածանագույն-փտած լուսարձակումը քաղաքի էլեկտրական ողողվածքից։ Թամարա Իվանովնան, աստեղ չգտնելով, սկսեց հիշել, արդյոք նա մտքում բան պահում էր՝ փնտրելով նրանց, բայց չէր կարողանում հիշել, ասես ցաքուցրվել, բաժանվել էր երկու մասի, որոնց միջև թույլ լուսավորություն է։
— Դանդաղ ենք գնո՞ւմ,— յուրովի հասկացավ նրա շուռումուռ գալը Դյոմինը։
<...>
Մինչև ամուսնանալը Թամարա Իվանովնան հաճախ իրեն նայում էր զարմանքով և տագնապով։ Բայց շատ ավելի մեծ զարմանքով և տագնապով նա մտածում էր իր մասին։ Գյուղում նրանք ապրում էին մեծ հինգպատանի տանը, իր խորքով դեպի բակը գնացող, որտեղ աղջիկը գրավում էր հեռավոր միջնորմը, երկար ժամանակ առանց դռների մնացած և ծանր կարմրավուն վարագույրով ծածկվող։ Եվ միայն նրա մեկնելուց մի երկու տարի առաջ հայրը դռներ դրեց և միջնորմը վերջապես սենյակի տեսք ստացավ։ Այնտեղ տրյումո քարշ տվեցին, երեսի կողմից պլոկված ներկով, խեթ-խեթ նայող, չեչոտող, երբ նրա առաջ գեղեցկություն և մաքրասիրություն էին փնտրում, բայց ծառայել շարունակող։ Քնից առաջ, կեռիկով փակվելով, Թամարան բարձրացնում էր աղոտող հայելու առաջ գիշերանոցը և զննում էր իրեն տասնապատկված սևեռունությամբ, որով համարյա ամեն մի աղջնակ-դեռահաս համարյա թե խորհրդավոր ուշագնացության մեջ հետևում է իր մեջ, կնոջ մոտեցումն ազդարարող բոլոր փոփոխություններին: Նա իրեն այնքան էլ դուր չէր գալիս՝ միջահասակ, ամրակազմ, ցցված ուսերով, ոտքերն ամուր, մկանուտ, դե ավելի երկար, ավելի երկար, դե և նրան թեկուզ ամբողջովին բանաս երկայնությամբ։ Նրան պատկերանում էր, որ կինն ամբողջովին սկզբից մինչև վերջ պիտի կառուցված լինի վարից վեր, առ երկինքն ու արեգակը, որը բարձրահասակներին, սովորական կարգից վեր բարձրացողներին, ավելի շատ է շոյում, և որ նույնիսկ կանացի մարմնի բջիջները պիտի հիշեցնեն տարեկանի ձգված հատիկները։ Այդժամ նրանք ավելի զգայուն, քնքուշ, բերկրալի և ձգող են։
Նա մեկից չհաշտվեց այն բանի հետ, որ բարձրահասակ ինքը չի լինի։ Բայց և «ինքնաեռեփվող» չէր ուզում լինել, և դրա համար նա ինչ-որ բաներ ձեռնարկեց, ինչ-որ ղեկավարումներ իր համար կազմեց։ Եվ հիմա այդ չէր նրան հուզում, երբ մորեմերկ մոտենում էր նա հայելուն։ Դա տեղի էր ունենում ամենաառաջին հայացքից, մուտքում։ Բայց ահա նա մտնում էր, իմանալով իրեն և մարմինը շփելով, պատրաստելով, շոյելով այն երկայնակի շարժումներով, ու աչքերը գոցում էր։
Այնքան լավ էր այդ տոչորող և զգայուն շարժման մեջ։ Դանդաղ ալիքով զգուշորեն կողերից ճղփացող, անցնում էր վերից վար խոնջանքը, արթնացնում էր խորքերն ու ներքևները, քաղցրորեն պտտվում էր ինչ-որ կիրճերում, կրկին ծավալվում և պատասխան ալիքով, արդեն ավելի վստահ շոյելով, գնում էր վեր։ Այնտեղ ամեն ինչ ձգվում, քարանում, կայլակվում էր, շնչառությունը թույլ ծածանում էր նրան ինչ-որ տեղ կողքից և, արթնացած, լուծված, իրար ընդհատելով զարկահոսում էին հոսանքները։ Նա ամբողջովին ասես էլեկտրականացած էր, մարմնագույնը տրվելով անցնում էր մեղմ լուսարձակման և ասես ներսից հասնում էր թաքչած ձայնի համարյա անհունչ, օրոր անող երգը՝ երևի թե, նա այն մի ժամանակ լսել էր.
Հանդարտավուն, հանդարտավուն,
Վտակն էր հոսում։
Անձրև, անձրև էր
Շատ ժողվել։
Օ՜յ լյուլի, լյուլի.
Վտակ, մի ալեկոծվի։
Ջուրը քո պայծառ
Մի պղտորի։
Նրան հուզում էր կանացի գաղտնիքը՝ հենց իր մեջ պարփակված, բայց ոչ այն ֆիզիոլոգիական, նույնպես անհասկանալի, սահմռկելի, բայց և միատեսակը ամենքի համար, այլ այն անտեսանելի, ներսի, ավելի զգայական, քան ֆիզիոլոգիական, յուրահատուկ ոգով այրված՝ կամ մեղմ, քնատ, հազիվ շարժվող, քնքշորեն կուրծքը խտղտող, կամ հանկարծ թևավորվող, ընդարձակվող հենց միևնույն կուրծքը, հուզմունքից թաթերի վրա կանգնող։ Ասես ինչ-որ բան, չհամարձակվելով բացվել, ապրում էր նրանում,
ինչ-որ երջանիկ արդեն այն բանով, որ իրեն զգում և փնտրում են։ Երգեր իրենից նա լսում էր բազմիցս և հար միևնևույն բարալիկ կարոտող ձայնի։ Նա շվարում էր մտքից, որ ինքը բացարձակապես իրեն չի ճանաչում։ Ամենայն տեսանելին ունի իր գործառույթը, ամեն ինչ գործի մեջ կդրվի, կյանքի և կենաց շարունակության համար, բայց հո չի կարելի ողջ կնոջը, որքան որ նա կա, սահմանել առ անկողին և խոհանոց։ Նա ամբողջովին այնտեղ չի տեղավորվի, և ամեն ինչ ամուսնուն չի պատկանի։ Իսկ ինչ է այն, որ ազատ կմնա, ինչ-որ գերզգայական մի բան, ոչ մարմնական, իրեն մաքրության մեջ պահող, տանտիրոջ շրջագայում սարքող, կնոջը շոյող, երբ քնքշությունը չի բավում, և կամացուկ-կամացուկ նրա լարերի վրայով անցնող։ Պատահում էր՝ Թամարա Իվանովնան ամաչում էր իր առաջ այդ իր մեջ թաքնված մասից, որտեղ նա բռնկվում է ոչ թե ցանկության կրակով, այլ մաքուր ներշնչանքի հրով և ամբողջովին-ամբողջովին թափընդհատ և անկասելի պատրաստվում է երջանիկ սխրանքի համար։ Բազում և բազում միլիոնավոր կանանցից մեկը, իր նման, նա շնորհիվ այդ առանձնահատուկ գերզգայության, այդ ինքնաներթափանցման ունակության, կարող էր իրեն միակը համարել՝ այսպիսինը և ոչ այսպիսինը, ինչ-որ մի այլ բան էլ կար։
Հայրը, նրան քաղաք ճանապարհելիս, շատ ավելի հարբած ձևացրեց, քան կար, որպեսզի նախազգուշացներ՝ մինչև ամուսինը, աղջիկս, քեզ աչքի լույսի պես պահպանիր։ Ասաց այլ խոսքերով, բայց դե ինչը թարգմանեիր՝ նա դրանք հենց այդպես էլ հասկացավ և նույնիսկ նեղացավ հորից այն բանի համար, որ նա ստիպեց իրեն դրանք ասել։ Բայց եկավ ժամանակը, երբ նա ստիպված եղավ դրանք կրկնել Սվետկայի համար. դե ինչ, Աստված, արագ են կատարվում ժամկետները, երբ երեխաներին վիճակված է, իրենց հերթին, լինել հասուն երեխաների ծնողներ, ինքնուրույն ճանապարհ ելնող, թակարդներով լեցուն։ Սվետկան լսեց նրան՝ ամոթից և անհարմարությունից աչքերը թաքցնելով, բայց դա այդպես էլ պիտի լիներ՝ այդպիսի հասկացություններում նրանք բոլորը մնացին անմատչելի, նույնիսկ Անատոլին։ Կոպիտ խոսքերն ու անամոթ զրույցները ոչ միայն ընդունված չէին ընտանիքում, բայց եթե դրանք պոկվեին օտարներից մեկից, ամպրոպ կպայթեր։ Նույնիսկ Դյոմինը վախվխում էր Թամարա Իվանովնայից և, եթե պահանջվում էր արտասանել անփոխարինելի խոսքը, ի հիացմունք այն ժամանակ դեռ փոքրիկ երեխաների, սկսում էր անհոդաբաշխ հաչել այն, այդ բառը, ինչից հետո, այսինքն իր ընտել լեզվի վրա անարգանքից հետ, Դյոմինը հազով էր բռնվում։ Ազատ կյանքի գալստյան հետ, երբ հեռուստացույցից, ինչպես կախարդական կճուճից, դուրս թափեց շիլափլավը, աղտեղություններից սարքված, իսկ բառը, որպեսզի կանգնեցնես այն, որ շեմից ներս էր ընկել և լցրել էր փողոցը, այդ բառը կորցրին, Թամարա Իվանովնան, երկար մտքով չպտտվելով, հեռուստացույցը շրխկացրեց հատակին և ձեռքերը լվաց։
— Չափը մի անցիր, մայր,— ասաց ավելի հանգիստ Անատոլին։ Նրանք, ինչպես և բոլոր ընտանիքներում, որտեղ ելնում են երեխաները, ակամա միմյանց «հայր» ու «մայր» էին կանչում։
Նա մի կողմ գնաց ու արտասվեց, կանգնած պատուհանի առաջ և աղջկավարի լղոզելով դեմքի վրա արցունքները։ Եվ, ինչպես միշտ համանման բռնկումներից հետո, ողջ օրը քարացավ, խոսում էր դանդաղ ու ծանր։ Թամարա Իվանովնան այդ ժամանակ հենց նոր էր եկել աշխատելու մանկապարտեզից հետո փոստ, և փոստատարի տպարանից և կայարանից բերվող գունագեղ թերթերի տեսքը՝ չլսված պատմություններով և չտեսնված նկարներով, նրան ցնցեց։ Ամսագրերն ավելի լավ չէին գալիս. գրքերի կազմերի վրա, որ վաճառվում էին այստեղ, ցցված էին քշտած ոտքերով և առ ողջ աշխարհը քամահրական քմծիծաղով գեղեցկուհիները։ Նա եկավ փոստ հին մասնագիտությամբ՝ հեռագրիչի. փոխվել էին և հեռագրերի տեքստերը՝ ստորություններ, թաքնված և բացահայտ սպառնալիքներ, հայհոյանք, ինչ-որ անհեթեթ բառակույտեր, ասես ստու-
գող, թե մինչև որ սահմանն են թույլատրում հիմարությունն ու ծանակումները։
Բայց ոչինչ այլևս չէր արգելվում, ամեն ինչ բաց էր ընթանում, ազատ, անխղճորեն՝ ասես փորձում էին դրսևորել բոլոր անկարգներին, որքան որ նրանք կան, նրանց այլանդակությունները ի մի ժողովել և վերացնել, իսկ իրենց ուղարկել պահակախմբով...
Բայց ո՞ւր։ Ուղարկելու տեղ չկար, ոչ մի անկյուն չէր մնացել, որ չէր գրավել այդ բորոտությունը։
Այդ ինչ-որ ուղղաբերձ լեռներից իջած կեղտոտ հեղեղի առաջին տարիներին Թամարա Իվանովնան անզորությունից, պատնեշվելու անհնարինությունից, այդ փոթորկվող, աղտեղություններով եռեփվող հոսքից, իր կատարին ծաղրական հրճվանքը բարձրացնող, արցունքներով էր պատվում՝ կուրծքը սեղմվում էր, ցավն անշարժ որմով փակվում ներսում և ժամերով շնչահատվում էր։ Իսկ կարտասվի, արցունքներով կլցնի վախեցած սիրտը, կջերմացնի դրանցով, դառն արցունքներով, գլաքարը, այն ասես թե կողմ կքաշվի, շունչը կազատի։ Բայց երկա՞ր կփրկվես արցունքներով։ Նա մի անգամ իրեն բռնացրեց այն բանում, որ խոհածում է՝ արտասվե՞լ, թե՞ չարտասվել։ Ուրեմն, կարող էր չարտասվել, չտրվել կանացի թուլությանը։ Դե ինչո՞ւ ուրեմն այդ դեպքում սովորեց տրվել, խաբել իրեն, հավատալ ակամա թեթևացմանը, այն տաք
ծանրության սպառման մեջ, որ խոցում է նե՞րսդ։
Արցունքներով, արդյոք, կարե՞լի է քշել ամենն ու ամեն ինչ փոխարինող, ծնողի, ուսուցչի և պետական ծառայողի վերածվող, անամոթությունը։ Ոչ, վերջ, բավական է տամկություն տարածել։
Եվ ավելի հաճախ ամրոցի որոնումներում, որտեղ որ կարելի էր փրկություն գտնել, հիշում էր Թամարա Իվանովնան իր գյուղը Անգարայի ափին, ընդարձակ մարգագետինը, ծածկված կեչիով ու սոճիով, ճերմակ փրփուրում մայիսյան թխենին ճամփեզրին, նրա քացրավետ բույրը գյուղում, թխկենու մրրիկները ծաղկունքից հետո, փողոցը ճերմակությամբ ծածկող, բարձր, իր տակ հողը կրող, երկինքը իսկ դրա տակ մայրամուտի կողմում անգարյան ջրի ողողումը, ծանր ու հլու, խուլ և, այդուհանդերձ, հարազատ ափերով։ Եվ այդ ամենը միատեղվում էր, երփներփում, խաղում, աղմկում, միմյանց վրա էր գալիս և բաժանվում էր, տեսնվում էր ամեն տեղից, որտեղից էլ մտնեիր, մոտեցնում և տրվում էր տեսնվելու ամենը, ինչ խնդրեիր... Եվ այդ ամենը այնքան վառ, կենդանի ու ցավոտ էր կպչում Թամարա Իվանովնային, մաշկի պես, որ մոռացկոտություն չի ճանաչում, որ նա վախենում էր հասու լինել, արդյոք ամենքի մոտ այդպես լինում է և արդյոք նրան այդ անտանելի հիշողությունը չի տրվել փորձության համար։ Երազում նրան մի քանի անգամ այցելում էր հանգուցյալ մայրը և, շուրջբոլորը նայելով, փութալով, ինչ-որ բանից վախենալով, պատմում էր, իր հերթին, իր
հանգուցյալ մոր մասին՝ Թամարա Իվանովնայի տատիկի, որը ինչ-որ բան ջանում էր իմանալ Թամարա Իվանովնայի մորից։ Ոչ մի կերպ հնարավոր չէր հասկանալ, ինչի էր նա ուզում հասու լինել, բայց սահմռկելի էր այն բանից, որ այնտեղ նույնպես շարունակվում են ինչ-որ հարաբերություններ։ Ահա նույնպես նոպաներով վրա էր լողում գյուղի պատկերը և ամբողջովին այն գոտևորելով դաշտերով, անդրգետքով և հոտի համար պատնեշված արոտավայրով։ Մեկ վրա է գալիս անտառտնտեսության իջևանատունը Անգարայի ետևում և տրորված խորունկ ելարանն առ ջուրը, մի կողմը մեծ, կոտրված երկրորդ ելուստով, գյուղական տան առաջի կեչին, որը քամին այնպես է թափահարում, որ կոտրված կատարով կոթի վրայի պաստառ է հիշեցնում։ Բայց դա դեռ հասկանալի է, դա հիշողությունից է։ Բայց հրաշալի և անհասկանալի էր այն, որ երբեմն հայտնվում էր կամ իսպառ մոռացվածը, կամ նրա մեջ բնավ չեղածը, տեղի ունեցող, երևի թե, արդեն նրա մեկնումից հետ։ Ահա նա քայլում է մարգագետնով աշխույժ քայլով։ Գյուղն ու Անգարան աջից են, ձախից մերկացած անտառակի ետևում բացվող հնձված դաշտերը, թափանցիկ օդը, աշնանավարի ապակիացող, փոշոտ, մոտենում է ճաքճքած կեղևով հին կեչիներից մեկին և տեսնում է, որ վարի ոտքի վրա ճախարակ է գցված։ Դե հետո ի՞նչ՝ թող ճախարակ լինի, անպետքության պատճառով դուրս բերել ու ցուցադրել են՝ մեկ էլ տեսար, մեկը վերցնի, որպեսզի բարիքը չկորչի։ Բայց ճախարակը չկար նախկին տեսիլքներում, դե իսկ Թամարա Իվանովնան և դրանցում էլ, տեսիլքներում, այնպիսի սուր հիշողությամբ էր անցնում բոլոր արահետներով, որ ոչինչ չէր կարղ չնկատված մնալ։ Սկսում էին հայտնվել երեխաների դեմքերը, արդեն իրենից հետ ծնված։ «Դու ո՞ւմն ես»։ «Զիրյանովսկիներինը»։ Պստիկ-ճստիկը հետաքրքրասիրությամբ նայում է նրան, նա նույնպես զարմացած է անծանոթ կնոջ հետ հանդիպումից՝ «Ո՞ր Զիրյանովսկունը»։ «Լյուսյայինը»։ Թամարա Իվանովնան երկար տնտղում է հիշողության մեջ, արդյոք Զիրյանովսկիների մեջ Լյուսյա կա, և չի հիշում։ Բայց, ուրեմն, կա, եթե վերջին գյուղական շաղախի այս քաղաքացին այդպիսի վստահությամբ իր ազգանունն ու մոր անունն է տալիս։ Պարզ է, որ նրանք հեքիաթից չեն առաջացել։
«Ամեն ինչ Անգարան կտանի՝ և՛ մանկությունը, և՛ ծերությունը, և՛ ուրախությունը, և՛ վիշտը»,— փիլիսոփայորեն բարբառվում էր նրանց գյուղում։ Եվ կյանքն անցկացնում, և նրա բախտաբաժինն էր ողողադիզում, և այնպիսի հեքիաթներ էր քարիկներով պատմում, քանի դեռ հոսող ջուր էր, որ միայն թե զարմացիր։ Հիմա ամեն ինչ հատակն է գնում, տիղմն է քաշում։ Թամարա Իվանովնան ակամա մտորում էր այդ մասին, նրան իրոք որ թվում էր, որ այն բանից, թե ինչ ջրով է Անգարան լցվում, մաքուր և խոսկան, կամ ծանր, կեցած անշարժ պատնեշումով, կախված է և նրա բնակիչների լցվածությունը։ Այ, ամեն ինչ հատակն է գնում անխտիր և անտարբեր։ Եվ դե ի՞նչ կլինի դրանից հետո։ Դե ի՞նչ ծննդավայր է, ի՞նչ կարիքի համար կմշակվի այն գալիք մարդու անպատկերացնելի հեռաստաններում։
Մայրը հավատացյալ էր, ճիշտ է, առանց սրբապատկերների և աղոթքների, բայց Աստծո անունը չէր պարսավում և հաճախ էր այն հիշատակում. «Աստծուն հարկ է հնազանդ լինել,— ներշնչում էր նա աղջկան,— որպեսզի նա քեզ նկատի և իր պաշտպանության տակ առնի»։ Թամարան արդեն մեծ էր։ «Բայց Աստված ինչպե՞ս կարող է մեզ բոլորիս իմանալ»,— հարցնում էր նա մտազբաղ։— Չէ՞ որ մենք շատ ենք, ճիշտ համատարած հազարավորներ։ Եվ այդտեղ հայրն էր մեջ ընկնում։ Իսկ նա երկրային գործերի հաշվառման իր բացատրությունն ուներ։ «Իսկ Մենք անընդհատ գնում ենք
գետից ջուր խմելու,— կեսկատակ-կեսլուրջ, գլուխը նստեցնելով, ինքն իրեն գլուխ տա-
լով, ասում էր նա։— Առանց գետի, առանց մեր Անգարայի, ոչ մեկը չի ապրի։ Իսկ բոլոր գետերը Աստծո կողքով են հոսում։ Նա նայում է նրանց մեջ և, ինչպես հայելում, տեսնում է մեզնից յուրաքանչյուրին։ Հասկացա՞ր»։ Դե ի՞նչ կար չհասկանալու։ Նա գլխով անում և քարանում էր՝ հառելով իր առջև անշարժ հայացքը։ Բայց որքան էր հետո նա հիշում այդ խոսքերը, ինչպես էին դրանք դիպչում իր հոգուն, երբ նա առավոտյան բացում էր ծորակը քաղաքային բնակարանում և ջուրը կեցած զսպանակային շիթով, կույր և հալածասպառ, փռթկում էր խողովակից, ինչպես գեհենից։ Դե էլ ի՞նչ այդտեղ հայելի, ի՞նչ հսկողություն, ապաքինում։ Հարուստ մարդիկ զուր չէ, որ ծորակի այդ ջրից զզվում են, գնում են պլաստմասե դույլային բիդոններով. մեկ Բայկալ, մեկ աղբյուր։ Նրանք պահանջկոտ են, ինչպես ուտելիքի, այնպես էլ օդի մեջ, որով շնչում են, հիանալիորեն գիտեն, որ մարմնական հիվանդությունները ժողովվում են սննդից ու ջրից։
Ախ, կյանք-ինքնաշարժ, դե ինքը գլորվում է և դու տիրուհու պես նստած չես նրա վրա՝ ձայն ածելով զվարթ առ արևը երկնքում, այլ քարերի վրայով կեղտի միջով և այլևայլ ճամփախափանքներով քեզնով էլ հենց ճեղքանցում է հետքը՝ անուղղա վերքեր թողնելով։
Եվ դարձյալ Թամարա Իվանովնայի մեջ ծնվում էր երգը, տրտում և մաքուր, հոգում թաքչած, ինքն իրենով հոսող ակամա թեքության տակ։ Դարձյալ բարալիկ, զգայուն, ոչ մի հնչյունում չճղփացող ձայնն արտաբերում էր.
Թեթև, թեթև
Նավակն էր լողում,
Դառն արցունքներ էի ես
Նավակում հեղում։
Օյ լյուլի, լյուլի,
Սիրտս, մի արցունքոտի,
Բախտբաժինն իմ երջանիկ
Վար մի նետի։
Թամարա Իվանովնան ինքն իր հանդեպ խղճահարությամբ հոգոց էր հանում, անորոշ և փնտրելով մտածում էր, բայց մտքերն ըստ սովորության կորվում էին հար առ միևնույնը՝ դե ինչ այնտեղ «վար մի նետի», երբ իրեն անդունդն են հրել... Ճիգով կուրծքը բարձրացնելով, նա շտկում էր դրանք՝ անուրախ իր մտքերը, և ջանում էր տրամադրվել հուսալի տնայնության։ Բայց դրանում էլ դժվար էր երկար կենալը։ Մեկ նրան պատկերանում էր, որ ոչ վաղեմի հաստատուն աշխարհից, որում նա ապրել էր քառասուն տարի, այժմ արդեն ոչինչ չէր մնացել, ամեն ինչ շուրջը, ինչպես հանքատեսակի վիթխարի տեղաշարժից հետո, բեկորներով է լցված, դրանց մի մասը ռելիեֆային
բարեհաջող շարքով դեպ վեր է քաշվել, մյուսը, մեծ մասը ցաքուցրվել է խղճուկ անկարգության մեջ, բայց թե այստեղ և թե այնտեղ ոչ միայն հակադիր ուժեր չեն, այլ բնավ ոչ մի տեսակի ուժեր են, այլ լոկ ավերակներ՝ քարացած իրար չնմանվող ձևերում։ Մեկ էլ հանկարծ պատկերը փոխվում էր, և ավերակները գիտակցված դասավորություն էին ստանում, շարվում էին անծանոթ, բայց, այդուհանդերձ, կարգում, համենայն դեպս, առ կարգը հերթում, և թվում էր, որ հարկ է լոկ տանել այս ծանր ժամանակը, պահպանել երեխաներին և սեփական հոգիները. դե երբևէ կյանքը կկարգավորվի, չի կարող չկարգավորվել... Այնպես ուզում էր հասնել դրան, այնպես ուզում էր դեռ հանգիստ ունենալ այս կյանքում։ Եվ ձայնակցվում էր շիթավոր, մեղմ պարուրող երգեցողությամբ.
Կամացուկ, կամացուկ,
Վտակն էր հոսում։
Արցունքներ, արցունքներ
Շատուշատ խմեց։
Օյ լյուլի, լյուլի,
Վտակ, մի մրրկիր։
Նավակին ճամփա
Փը-ռիր։



