Բնաշրջանի փակումից հետո
1. Էլբա
Ինչպես Չարչարանաց շաբաթը՝ ճյուղերից արմավենու,
հունվարն անծայրածիր՝ մայիսյան Էլբայից է սկիզբ առնում:
Մեգը դաշտ է հոսում, քնածների ակնախորշերը մութ ու մախաղները,
ու վերկացից հետո,— քունն ինչքան էլ նոսր ու կարճատեւ է,—
անտանելի ծանր է՝ ուժդ չի պատում բարձրացնելու
ո՛չ մախաղը, ո՛չ էլ հայացքն ուղեկցորդիդ, ում հետ անցել ես հեռու
Ազովի աղուտներով, ու նշանոցի խաչվածքի մեջ երերուն
վերջին — չորրորդ — զորակոչի ուխտավորներն են երեւում այնտեղ՝
սառցաքամու տակ... Լայնահուն-դանդաղ վարագույրն իջնում
գետի երկայնքով ու փորձում է քանդել միջնապատերը:
2. Ուրալյան արգելոց
Ամեն գարուն վրան էին դնում ճամփին,
փայտաձողեր՝ թեթեւ բրեզենտը կրող:
Տղամարդկանց այնտեղ ասում էին «հիպպի»,
նրանց կանանց օտար բառով՝ «սքվո»:
Եվ մեծուղուց դեպի խանութը խեղճ
վազում էին բազում արահետներ,
քարե բաշեր՝ կանգնած ճահճուտի մեջ,
կամրջակներ, անվերջ գերանուղու հերթեր:
Որտեղ լեռնապատն է պարապուտը պատում
ու պինդ ագուցվում են կածանները իրար,
«ուրալյան արգելոցն» էր դղրդում,
ինչպես գիշերային արշալույսի բեկվածք:
Շրջմոլիկներ տկլոր, իմաստուններ, խեղճեր՝
իջած քարափներից ապառաժուտ,
միասնական այնտեղ ու բազմադեմ՝
կազմում էին անբառ մի երգչախումբ:
Ու հերոսը, ինչպես հովիվներն են իրենց
հոտը կածաններով առաջնորդում,
ուղեկցում էր բառի թակարդով նեղ
ազատություն գտած ձայներն արթուն:
Եվ ավարտուն գրքի սահմաններից հանում
ու տանում էր հետ այդ խեղճերին երթի,
ինչպես կարգալուծված քահանան է իր նոր
հոտը տանում ուրախ կողոպուտի:
Ու տրոհված իբրեւ քարե գետեր՝
այդ պաղ սալերն էին անուն առնում...
Ու տղերքի ջարդված ընկերախումբն այնտեղ
անձնանուններ էր միշտ ստանում:
Գիշերն ասիական տարածվել է հովտում,
որտեղ քնել է, բոլորից լքված,
Սամսոնն անխռով գլուխը՝ արթուն
իր Դալիլայի ծնկներին չքնաղ: