Ars poetica

Նայի՛ր: Ուշադի՛ր նայիր, ի՛մ ընթերցող: Մի աչքով թեկուզ, բայց տեսնող հայացքով: Աչքի տակով... Բայց ի՛նձ չէ, հիմարի՛կ: Ինձ չէ, մի քիչ վեր, այն կողմը նայիր: Խոսքս չես ուզում — ականջդ փակիր: Բայց նայիր հեռվում փայլող կրակին: Ցոլք ու կերպարանք... Բայց ոչ մի հրաշք, Միայն սենեժյան ջրերի վրա Լուսավորվել են ամպերը թեթեւ: Եվ դու տեսել ես այդ ամպերն արդեն: Հը՞: Հիշեցի՞ր այդ ամպերը հեռվի: Խոսքն այդ մասին է — առաջ էլ ու միշտ: Ինչպես են վառվում իրիկնամուտին: Իրոք լավն են: Դե, գովիր պոետին: