Ars poetica
Նայի՛ր: Ուշադի՛ր նայիր, ի՛մ ընթերցող:
Մի աչքով թեկուզ, բայց տեսնող հայացքով:
Աչքի տակով... Բայց ի՛նձ չէ, հիմարի՛կ:
Ինձ չէ, մի քիչ վեր, այն կողմը նայիր:
Խոսքս չես ուզում — ականջդ փակիր:
Բայց նայիր հեռվում փայլող կրակին:
Ցոլք ու կերպարանք... Բայց ոչ մի հրաշք,
Միայն սենեժյան ջրերի վրա
Լուսավորվել են ամպերը թեթեւ:
Եվ դու տեսել ես այդ ամպերն արդեն:
Հը՞: Հիշեցի՞ր այդ ամպերը հեռվի:
Խոսքն այդ մասին է — առաջ էլ ու միշտ:
Ինչպես են վառվում իրիկնամուտին:
Իրոք լավն են: Դե, գովիր պոետին:





