Հիշելով Գյուստավ Կուրբեի «Տնակը լեռներում» կտավը...
* * *
ՀԻՇԵԼՈՎ ԳՈՒՍՏԱՎ ԿՈՒՐԲԵԻ
«ՏՆԱԿԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ» ԿՏԱՎԸ
...Հիմա մի բացառեք ոչ ամպի որոտը,
Ոչ Կուրբեի խրճիթը-թանգարանի ուղեղում,
Որում լռություն է... Երկչոտ կարոտը
Լապտերների լույսի տակ է դանդաղ մտնում:
Մնացած օրերը կուզենայի այստեղ ապրել,
Այսպիսի պահարանում, Կուրբեի որջում
Եվ ճակատագրին բանավոր ավելացնել՝
Հիանալի է, երբ ինչ-որ բան ես գրում:
Դիտել ինչպես է էությունը լույսը մթագնում,
«Սարերում մո՞ւթ է: Սարերում մութ է արդեն»
Շշնջալ ինքս ինձ, լսել զառանցանքը քամու,
Դիտել այդ կտավը մանրամասների մեջ,
Եվ հասարակ ու թունդ կարմիր գինի խմել
Կամ սառը ջուրն ըմպել մարդավարի...
«Սարերում մո՞ւթ է: Սարերում մութ է արդեն»
Շշնջալ ինքդ քեզ՝ ձուլվելով խավարին:
Եվ թեյնիկին լսել— թեյնիկը երգում է,
Նուրբ ու բարակ, մեղմ ու սուլող լեզվով,
Լռության մեջ ամեն նոտա նրան հասու է
Երաժշտությանը տողեր հուշելով:
Եվ պոեզիայում կյանքդ անձամբ տեսնել՝
Ոնց երբեւէ կտավին տեսել է գավառացին
Եվ աշխարհից հեռու խաղաղ քնել՝
Ինչպես նկարիչն է քնել օրերում հին:
ՀԻՇԵԼՈՎ ԳՈՒՍՏԱՎ ԿՈՒՐԲԵԻ
«ՏՆԱԿԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ» ԿՏԱՎԸ
...Հիմա մի բացառեք ոչ ամպի որոտը,
Ոչ Կուրբեի խրճիթը-թանգարանի ուղեղում,
Որում լռություն է... Երկչոտ կարոտը
Լապտերների լույսի տակ է դանդաղ մտնում:
Մնացած օրերը կուզենայի այստեղ ապրել,
Այսպիսի պահարանում, Կուրբեի որջում
Եվ ճակատագրին բանավոր ավելացնել՝
Հիանալի է, երբ ինչ-որ բան ես գրում:
Դիտել ինչպես է էությունը լույսը մթագնում,
«Սարերում մո՞ւթ է: Սարերում մութ է արդեն»
Շշնջալ ինքս ինձ, լսել զառանցանքը քամու,
Դիտել այդ կտավը մանրամասների մեջ,
Եվ հասարակ ու թունդ կարմիր գինի խմել
Կամ սառը ջուրն ըմպել մարդավարի...
«Սարերում մո՞ւթ է: Սարերում մութ է արդեն»
Շշնջալ ինքդ քեզ՝ ձուլվելով խավարին:
Եվ թեյնիկին լսել— թեյնիկը երգում է,
Նուրբ ու բարակ, մեղմ ու սուլող լեզվով,
Լռության մեջ ամեն նոտա նրան հասու է
Երաժշտությանը տողեր հուշելով:
Եվ պոեզիայում կյանքդ անձամբ տեսնել՝
Ոնց երբեւէ կտավին տեսել է գավառացին
Եվ աշխարհից հեռու խաղաղ քնել՝
Ինչպես նկարիչն է քնել օրերում հին:





