Ձմեռը Ֆրանկֆուրտում
Գերմանական կավշին գյուղարվարձանում,
հնչում էին զանգուլակներ՝ նավակ առ նավակ.
ամպրոպ էր, խցանն ինչո՞ւ չի աշխատում
ջրի կարճ միացումների ժամանակ.
հարմոնիկայով լի ավտոբուսը հին
ձգեց մարմինը կոշտ շրջադարձից,
թուքական շունը պատուհանագոգին
ծռմռեց մռութը ցնցումների ցավից.
անձրեւ է. թեք մեխակներն անձրեւի
զարկվում են գլխարկիս եզրավոր,
օդն է քերծում կատուն հարեւանի,
ինչպես լեհը՝ հարբած ու բեղավոր:
ձմեռ էր, ողջը ցրտահարված էլի,
օրը մթնեց ու հոսեց լուռ այնքան,
գերմաներենի ու շան հոտ էր գալիս,
հոտը գազի եւ տաքի քայքայման.
մենակ էի: Արցունք-կայծերի մեջ
ագռավ — ցիներն իմ գլխավերեւում:
Արյունը փոխվել է: Փոթորիկն անվերջ
փնտրում է չորս կողմ՝ չիմանալով ում...
հնչում էին զանգուլակներ՝ նավակ առ նավակ.
ամպրոպ էր, խցանն ինչո՞ւ չի աշխատում
ջրի կարճ միացումների ժամանակ.
հարմոնիկայով լի ավտոբուսը հին
ձգեց մարմինը կոշտ շրջադարձից,
թուքական շունը պատուհանագոգին
ծռմռեց մռութը ցնցումների ցավից.
անձրեւ է. թեք մեխակներն անձրեւի
զարկվում են գլխարկիս եզրավոր,
օդն է քերծում կատուն հարեւանի,
ինչպես լեհը՝ հարբած ու բեղավոր:
ձմեռ էր, ողջը ցրտահարված էլի,
օրը մթնեց ու հոսեց լուռ այնքան,
գերմաներենի ու շան հոտ էր գալիս,
հոտը գազի եւ տաքի քայքայման.
մենակ էի: Արցունք-կայծերի մեջ
ագռավ — ցիներն իմ գլխավերեւում:
Արյունը փոխվել է: Փոթորիկն անվերջ
փնտրում է չորս կողմ՝ չիմանալով ում...





