Կետի սերունդը

( Օ Գ Տ Ա Գ Ո Ր Ծ Վ Ա Ծ Ե Ն Յ Ո Ւ . Ս Ռ Ը Տ Խ Ե Ո Ւ Ի « Ե Ր Բ Կ Ե Տ Ե Ր Ը
ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ» ՊԱՏՄՎԱԾՔԻ ՄՈՏԻՎՆԵՐԸ)

Ես, որ որսորդ էի ծովում,
Կետորս եմ հիմա —
     հարազատներին եմ մեր սպանում:
Կետ էր նախահայրս,
     իսկ նախատատս` աստվածուհին երկրի:
Ինչպե՞ս են նրանք ամուսնացել՝ ես չգիտեմ:
Պառավները գիտեն,
     նրանք էլ թող այդ մասին պատմեն:

Մարդ դարձավ
     կետը նախնի ու սկսեց որսալ
Ծովափղերի ու փոկերի...
     (Ի՞նչ անել: Պետք է գոյատեւել):
Բայց ծովի եղբայրների վրա
     երբեք չբարձրացավ եռաժանին նրա,
Պատվիրեց որդիներին իր
     հարգել կետերին, բարի արյունակիցներին:

Այդպես էր, հավատում եմ...
     Բայց երբ մեր ժողովուրդը մեռնում է սովից,
Իսկ ծովափղերն ու փոկերը հեռու են՝ չես հասնի,
Ծովածոց ենք լողում որսի,
     ուր կետերն են վաղուց ի վեր ապրում ՝
Թող կեր լինի միսը նրանց
     եղբայրներին մեր սոված: