Մոլախոտ

Մոռացել ամեն ինչ, կույր եմ եւ խուլ, Շփոթվել, տրվել եմ անզգայացման: Մոլախոտի պես աճել բակում, Սիրահարվել եմ վարդին չինական: Երեկոյան լույսը մարեց գետի վրա: Բուն գուշակում է ինչ-որ չար բան, Աքլորը, որին սպանել եմ մի անգամ, Ծիծաղում է վրաս բարձրաձայն: Սնկերն ինձ թույն են առաջարկում, Կրետն ինձ վրա սատանայանում է, Լոկ դեզն է խրճիթի բակում Ինձ հարգում եւ խղճում է: Ես կարող եմ կանգնել քամու դեմ, Կրել ցավ ու աղետ, ինչ ասես, Եվ հիմա չեմ մեռնի ես երբեք, Եվ չեմ թույլ տա, որ դու էլ մեռնես: